group-telegram.com/Artur_Chakhoyan/294
Last Update:
Տրանսպորտային համակարգի բարեփոխումները պետք է ունենան մեկ հստակ նպատակ՝ հեշտացնել քաղաքացիների կյանքը, հատկապես մարզերի բնակիչների, ում համար տրանսպորտը ոչ միայն հարմարավետության, այլև գոյատևման հարց է։
Սակայն ՔՊ-ական փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը այլ կարծիքի է, որ մարզերից Երևան եկող տրանսպորտային միջոցների կանգառի վերջնակետը լինի ավտոկայաններում:
Արդյունքում, մարզերի բնակիչները ստիպված են կրել հավելյալ ֆինանսական բեռ՝ օգտվելով հավելյալ փոխադրամիջոցից իրենց նպատակակետին հասնելու համար։
Սա բացահայտ անհարգալից վերաբերմունք է այն մարդկանց հանդեպ, ովքեր արդեն իսկ բախվում են սոցիալ-տնտեսական լուրջ մարտահրավերների։
Անհասկանալի է, թե ինչպես կարող է նման տրամաբանությունը համարվել «բարեփոխում»։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ խնդիրների բազմապատկում, որը մատնանշում է իշխանության անկարողությունը հասկանալու կամ լսելու ժողովրդի իրական կարիքները։
BY Արթուր Չախոյան
Share with your friend now:
group-telegram.com/Artur_Chakhoyan/294