group-telegram.com/Artur_Chakhoyan/298
Last Update:
Ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը երեկ հայտարարություն էր արել Գայի պողոտայի 45/6 հասցեում տիրող խնդիրի մասին՝ նշելով, որ «թույլ չենք տալու այս շինարարությունը» և «շահագրգիռ բնակիչները կարող են կապ հաստատել ինձ հետ»։
Այս հայտարարությունը զավեշտալի է մի քանի պատճառներով։
Ես՝ որպես տվյալ տարածքի բնակիչ, դեռ անցած տարվանից բարձրաձայնում էի այս խնդիրը, երբ ծառերը կտրում էին և խաղահրապարակի փոխարեն ցանկանում են բազմաբնակարան շենք կառուցել։
Այդ ժամանակ Հայկ Գրիգորյանը լուռ էր։
Ի տարբերություն նրա՝ ես իմ նախաձեռնությամբ մտահոգ բնակիչ Արմանի հետ անցկացրեցի ստորագրահավաք, իրազեկեցի հարակից շենքերի բնակիչներին և կազմակերպեցի, որ մարդիկ անպայման մասնակցեն հունվարի 21-ի հանրային քննարկմանը։ Հենց բնակիչների ակտիվության շնորհիվ այդ քննարկմանը ներկա էին աննախադեպ թվով մարդիկ, ինչի հետևանքով խնդիրը ստացավ լայն հանրային հնչողություն և լրատվական արձագանք։
Արդյունքում, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հաջորդ օրը հանդիպեց բնակիչներին, լսեց նրանց հիմնավոր բողոքները, որ օտարման ոչ ենթակա 60 հոդվածի նշանակություն ունեցող հողը վաճառել են, այսինքն խաղահրապարակի տարածքը խաղասարքերով բնակիչներից գողացել են:
Ընդհանուր այս դեպքի վերաբերյալ Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարեց, որ տարածքի սեփականատիրոջ հետ հանդիպում է լինելու, և քննարկվելու է հողատարածքի հարցը։
Այսպիսով կարելի է առայժմ համարել, որ այդտեղ շենք չի կառուցվի, բայց ամեն ինչ դեռ առջևում է, շտապել պետք չէ😁
Հետևաբար, զավեշտալի է, որ Հայկ Գրիգորյանը, ով ոչ մի կերպ չի մասնակցել այս գործընթացին, փորձում է ներկայանալ որպես խնդրի լուծման առաջամարտիկ։ Ավելի քան զարմանալի է, որ նա բնակիչներին առաջարկում է կապ հաստատել իր հետ, այն դեպքում, երբ հենց ինքը՝ որպես ավագանու անդամ, պարտավոր էր կապ հաստատել բնակիչների հետ և աջակցել նրանց։
Հիմա հարց է առաջանում՝ ո՞ւր էր Հայկը այս ողջ ընթացքում, երբ մենք պայքարում էինք անարդարության համար։ Եվ ինչպե՞ս է Հայկը համարձակվում ինչ-որ ձև իրեն վերագրել մեր բնակիչների համախմբվածության և հետևողականության արդյունքը , այն դեպքում, երբ ոչինչ չի արել։
Կամ առահասարակ Հայկը ո՞րտեղ էր, երբ անցած տարի դիմել էի բոլոր ավագանու անդամներին՝ նոր գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու նախագիծ ներկայացնելու համար ու, ցավոք, որևէ արձագանք չստացա։
Հայկն այդ ժամանակ նույնպես լուռ մնաց։
Չէ՞ որ այս տարածքում նախատեսվող շենքի կառուցման պատճառներից մեկը հենց նոր գլխավոր հատակագծում հողի նպատակային նշանակության փոփոխությունն է, այն նույն խնդիրը, որի մասին ես բազմիցս խոսել եմ։
Սակայն ոչ մի ավագանու անդամ որևէ քայլ չարեց։
Ու՞ր էր Հայկը այդ ժամանակ, երբ հնարավոր էր կանխել այս իրավիճակը։
Ավագանու անդամ լինելը պարտավորեցնում է գործել, այլ ոչ թե խոսել, և բնակիչների կատարած աշխատանքը պետք չէ ներկայացնել որպես սեփական «ձեռքբերում» Այսպիսի մոտեցումը ոչ միայն անընդունելի է, այլև վիրավորական բնակիչների նկատմամբ, ովքեր ամիսներ շարունակ պայքարել են իրենց տարածքի համար։
Հայկին հորդորում եմ ապագայում նախ գործել, հետո խոսել։
❗️Զատիկից հետո ներկած ձուն որևէ մեկին պետք չէ։
BY Արթուր Չախոյան
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/Artur_Chakhoyan/298