Telegram Group Search
‼️Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում, թեև իրավունք ունի հետ վերցնել հայցերը. Օկամպո

Ցանկացած դեպքում դատախազը իրավունք ունի շարունակել հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը իրավասության տարածման պահից ՝ 2021 թվականի մայիսի 10 - ից, և հետկանչից հետո մեկ տարվա ընթացքում, իր տեսաուղերձում հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

•Հայաստանի իշխանությունները մեկ տարի առաջ վավերացրել են ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը՝ պատճառաբանելով, որ դա նրանց թույլ կտա դատարանում հայցեր ներկայացնել Բաքվի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների դեմ, ներառյալ 2021-2022 թթ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումը։

#ՀայաՔվե
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️Երևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի

Ակնհայտ է, որ Երևանի կառավարող խմբակն այլևս քաղաքային կառավարման մանդատ չունի: Հանրային տրանսպորտի համար սպեկուլյատիվ և չհիմնավորված սակագին է սահմանվել, որը բերել է ուղևորների միջև խժդժությունների և ընդհարումների:

«ՀայաՔվեն» կոչ է անում Երևանի ավագանու կառավարող փոքրամասնությանը երևանցիների համար ընդունելի և փոխզիջումային սակագին սահմանել: Եթե դա տեղի չունենա, ավագանու ընդդիմադիր խմբակցություններին կոչ ենք անում հարցը դնել տեղական հանրաքվեի` կա´մ Երևանի ավագանու որոշմամբ, կա´մ քաղաքացիական նախաձեռնության կարգով:

#ՀայաՔվե
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են. Ավետիք Չալաբյան

#ՀայաՔվե
⚡️Թուրքական օրակարգը նախատեսում է Մեծ Թուրանի կառոցումը, որը պետք է ընդգրկի ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Կենտրոնական Ասիայի պետությունները, և որը կարևոր է՝ Իրանի հյուսիսը և Հայաստանը, որը նրանք Թուրանի մաս են համարում:

•Պատահական չէ, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» մտացածին եզրույթը:
Հայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը, Հայաստանը կտրել Իրանից, զուգահեռաբար ադրբեջանցիներին վերաբնակեցնելով Հայաստանում, հետո դա օգտագործել՝ Հայաստանի մնացած տարածքներում զինված ներկայություն ապահովելու համար, և այդպես շարունակ։

Փաշինյանը պնդում է, թե այս ամենը հնարավորություն է ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար։ Բայց արդյո՞ք ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար արժե, որ մենք ջնջենք մեր ազգային ինքնությունը, մեր ազգային պետությունը վերածենք անդեմ, անզոր, խեղճուկրակ թուրքական արբանյակի, մեր սեփական երկրի ներսում այլևս մեզ պաշտպանված չզգանք:

#ՀայաՔվե
⚡️Վերջին օրերին Խրիմյան Հայրիկին ծաղրող Փաշինյանը իր մեկշաբաթյա այցը ԱՄՆ ամփոփում է դատարկությամբ։ Մեկ շաբաթվա ընթացքում որոշում կայացնող որևէ լուրջ պաշտոնյայի հետ բովանդակային հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ։ Եվ միայն փոխնախագահ Վենսի հետ մի քանի րոպեանոց պրոտոկոլային հանդիպումը, որից նրան լուսանկար էր պետք` դեմքին ինքնագոհ ժպիտով, շուտով Հ1-ի, իշխանական ու իշխանամերձ լրատվականների և քարոզիչների կողմից կորակվի որպես «պատմական հանդիպում»։

Ի տարբերություն քեզ, Նիկոլ Փաշինյան, Խրիմյան Հայրիկը 19-րդ դարի վերջին քառորդի իրողությունների ներքո էր գործում, չուներ այն մեկնարկային հնարավորությունները, որոնք դու մսխեցիր բռնատիրությանդ ու օկուպացիոն կառավարմանդ վեցուկես տարիների շրջանում։

Ի տարբերություն քեզ` Խրիմյան Հայրիկը հայկական օրակարգ էր ներկայացնում։ Ու թեև վերջին ասուլիսիդ ժամանակ մանիպուլյատիվ փորձ կատարեցիր՝ Թումանյանի «Երկու հայր» պատմվածքի բովանդակության հիման վրա Խրիմյան Հայրիկի կերպարի մեջ մտնելու, իմացիր, որ ի տարբերություն քեզ` Խրիմյան Հայրիկը դժբախտ էր․ անկեղծ էր իր հեկեկումի մեջ։

#ՀայաՔվե
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Ռեժիմը Հայաստանը տանում է մասնատման. Արմեն Մանվելյան

#ՀայաՔվե
🧡Հայկական Արցախը

📸 Anush Babajanyan

#ՀայաՔվե
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Վարչախումբը հուսահատ ճիգեր է գործադրում` ստիպելու մոռանալ Արցախը. Դավիթ Սարգսյան

#ՀայաՔվե
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան

#ՀայաՔվե
⚡️Արամ Ա Կաթողիկոսը դիմել է Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել հայ ռազմագերիների ազատման հարցում

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել և ապահովել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատումը։

•Նամակը, որը թվագրված է 2025 թվականի փետրվարի 6-ին, սկսվում է Արամ Ա-ի շնորհավորանքով՝ Թրամփի պաշտոնավարման սկիզբի կապակցությամբ։ Կաթողիկոսը նաև ընդգծել է Թրամփի հանձնառությունը միջազգային խաղաղությանը՝ հիշեցնելով նրա նախկին հայտարարությունները, որոնցում նա դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումները և հանդես եկել բնիկ հայերի իրենց հայրենիք վերադարձի օգտին։

Արամ Ա-ն հատուկ անդրադարձել է այն հայ ռազմագերիներին, որոնց թվում են նաև Արցախի նախկին ղեկավարները։ Նա նշել է, որ նրանք ենթարկվում են փակ դատավարությունների Բաքվում՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգերի և միջազգային դիտարկման։ Կաթողիկոսը ընդգծել է, որ նրանց ազատ արձակումը ոչ միայն մարդասիրական կարևոր քայլ կլինի, այլև կնպաստի տարածաշրջանային կայունությանը և խաղաղության հաստատմանը։

•Արամ Ա-ն եզրափակել է իր նամակը՝ հույս հայտնելով, որ այս հարցի շուրջ շարունակական երկխոսություն կծավալվի՝ հանուն արդարության և մարդու իրավունքների պաշտպանության։

#ՀայաՔվե
⚡️Օրեր առաջ, երբ օտարերկրացիները մեր կենտրոնական հրապարակում մեր արժանապատվությունը վիրավորող երգ էին երգում, դրա համար գործող վարչախումբը փորձեց պատժել այն պարկեշտ և վաստակավոր մարդուն, որը դա տեսել և պատկան մարմինների ուշադրությունն էր հրավիրել։ Սա աղաղակող դեպք էր, պատահական չէր, որ դատարանի շենքի դիմաց գիշերվա ընթացքում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, որոնց թիվը շարունակ աճում էր, և որոնց վճռականությունից վախենալով` վարչախումբը ստիպված եղավ ընկրկել և ազատ արձակել Ղարիբ Բաբայանին։

•Ենթադրաբար` վարչախումբը փորձելու է նույնը կրկնել, քանի որ սա իրենց պարտավորությունն է իրենց արտաքին հովանավորների առաջ։ Ավելին, ըստ որոշ տվյալների` ՔՊ վարչությունում տեղի են ունենում քննարկումներ, որտեղ հիմնական թեման ադրբեջանցիների վերաբնակեցումն է Հայաստանում, և նույնիսկ ՔՊ-ական շատ դեմքեր սկսել են ընդդիմանալ դրան` հասկանալով, որ Փաշինյանը պատվերը կկատարի և կարող է դրանից հետո հեռանալ, իսկ իրենք ստիպված են լինելու մնալ և առերեսվել բոլոր հետևանքներին։
🧡Հայկական Արցախը

📸 Ashot Gabrielyan

#ՀայաՔվե
2025/02/11 01:53:02
Back to Top
HTML Embed Code: