Forwarded from Region Monitor 🌍
Իսրայելի ՊԲ֊ն հայտարարել է, որ Իրանի հարձակումը հետևանքներ է ունենալու և իրենք ծրագրեր ունեն։
❗ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թիրախավորել են իսրայելական ռազմավարական կենտրոնները, այդ թվում այն կենտրոնները, որտեղ ծրագրվել են Իսմայիլ Հանիեի, Հասան Նասրալլահի և մյուս հրամանատարների սպանությունները։
❗Ասում են՝ հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ դիպել է թիրախին։ Իսրայելից հակառակն են պնդում։
❗Իսրայելական արձագանքի դեպքում ԻՀՊԿ-ն նորից ավելի հուժկու պատասխան է խոստանում։
📍Այս պահի տպավորություններով, Թեհրանը կրկնեց ապրիլյան սցենարը, ու այս գործողությունն էլ ավելի շատ սիմվոլիկ բնույթ ուներ, որի նպատակը հեղինակությունը փրկելն ու միաժամանակ պատերազմից խուսափելն էր։ Հետագան արդեն կախված է Իսրայելի գործողություններից։
@IRI2day

🔴Ըստ Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ ԻՀՊԿ-ն գլխավորապես թիրախավորվել է 3 ավիաբազա, ինչպես նաև տանկերի, զրահամեքենաների տեղակայման վայրեր։ Արձակվել է 200 հրթիռ:
❗️Բաղերին հայտարարել է, որ «վերջին երկու ամիսները շատ ծանր էին Իրանի ժողովրդի ու դիմադրության առանցքի համար, քանի որ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո ԱՄՆ-ն ու Եվրոպան զսպվածության կոչեր էին անում, որպեսզի Գազայում հրադադար հաստատեն, սակայն արդյունքում, ԱՄՆ աջակցությամբ ու կանաչ լույսով, Իսրայելը գործողություն սկսեց Լիբանանի դեմ, և իրավիճակն այլևս հանդուրժելի չէր»։
❗️Բաղերին նախազգուշացրել է, որ «եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան չվերահսկեն Իսրայելին, և Իսրայելը շարունակի իր հանցագործությունները և կամ Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ գործողություններ ձեռնարկի, Թեհրանը բազմապատիկ ավելի կկրկնի գիշերվա գործողությունները և կթիրախավորի Իսրայելի բոլոր ենթակառուցվածքները»։
❗️Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն վերջ կդնի իր նախկին գործելաոճին և կկանգնեցի Իսրայելին։

🟠Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնակիցների հետ:
🔸Արաղչին ընդգծել է, որ Իրանը երկու ամիս զսպվածություն է դրսևորել և այժմ օգտվել է օրինական ինքնապաշտպանության իր իրավունքից
🔹«Գործողությունն ավարտվել է, սակայն եթե սիոնիստական ռեժիմը պատասխան գործողություն իրականանցի, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի: Իրանը լարվածության սրման ու պատերազմի չի ձգտում, բայց պատերազմից էլ չի վախենում»,- ասել է Արաղչին և շեշտել, որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն Իսրայելին զսպելու համար:

📍Հայկական պետհամարանիշներով մեքենաների Իրան մուտքի դյուրացման թեմայով Sputnik Արմենիան զրուցել է Carnet de Passage-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Մարտիրոսյանի հետ։
🔻Մարտիրոսյանի մեկնաբանությունից ստացվում է, որ թեև Իրանի մաքսատանն այլևս գումար թողնելու կարիք չկա, սակայն պետք է վճարել Carnet de Passage-ի փաստաթուղթը ստանալու համար։
📌Մեջբերում մեկնաբանությունից․
«CPD փաստաթուղթը գումարի դիմաց է տրվում, սկսվում է 550 դոլարից՝ 5 էջանոցի համար։ Դա նշանակում է, որ տարվա մեջ 5 անգամ մինչև 5 ամիս կարող ես գտնվել Իրանում»։
🔍Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

🔴Իրանի դեմ Իսրայելի հնարավոր գործողությունների ֆոնին Իրանում նորից շոշափում են միջուկային դոկտրինի փոփոխության թեման:
🔺Խորհրդարանի 39 պատգամավոր նամակ է հղել Ազգային անվտանգության գերագույն խորհրդին՝ կոչ անելով վերանայել երկրի պաշտպանական դոկտրինը, որով արգելված է միջուկային զենքը:
🔺Թեման իրանական կողմն ակտիվացրել էր նաև ընթացիկ տարվա ապրիլին՝ նախորդ սրացման ժամանակ:

Telegram
Իրանն այսօր
❗ԻՀՊԿ միջուկային օբյեկտների պաշտպանության կորպուսի հրամանատարը՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի հավանական հարձակման մասին․
🔺«Այդ սպառնալիքները կան տարիներ շարունակ։ Իրանն ի սկզբանե պատրաստ է եղել դիմակայել դրանց։ Մենք նաև բացահայտել ենք սիոնիստական…

🧿Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը շարունակում է ձգձգվել
📍Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը ձգձգվում է, քանի որ ռուսական կողմի հետ վերջնական պայմանագիր չեն կնքել: Ըստ պատգամավորի՝ ռուսները վերջնական եզրահանգման չեն եկել ֆինանսավորման եղանակի, նախագծին մասնակցության ձևաչափի շուրջ:
📍«Ռուսների հետ բանակցություններում հիմնական խնդիրը Ռաշթ-Ասթարա երկաթուղու նախագծի վերջնական արժեքն է և այդ նախագծի իրականացման եղանակը: Այս նախագիծը թանկ, կարևոր, ռազմավարական և ազդեցիկ նախագիծ է, սակայն, կարծես թե, ֆինանսավորման հարցում ռուսների կողմից խնդիր կա, և ռուսները չեն կարողացել այս նախագիծը ֆինանսավորել: Իրանն էլ հայտարարել է, որ այս նախագծի իրագործման համար ռուսական վարկի կարիքը չունի, այլ ցանկանում է, որ ռուսները ներդրումներ իրականացնեն այս նախագծում»,- ասել է պատգամավորը:
📌Հիշեցնեմ, որ մինչև այս հայտարարվում էր, որ երկաթուղու կառուցման համար ռուսները վարկ են տրամադրելու: Ստացվում է՝ դա վերջնական պայմանավորվածություն չէր: Իսկ առհասարակ այս իրավիճակը լրիվ սպասելի էր:

🇮🇷🇷🇺ՌԴ-ից հայտնում են, որ Ռաշթ-Ասթարա երկաթուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028-ին:
➡️ՌԴ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ երկաթուղու կառուցումը արդեն կարող են սկսել, քանի որ անհրաժեշտ տարածքի զգալի մասն ապահովվել է:
➡️Իսկ տարածքի ապահովմամբ իրանական…

🇦🇿🇮🇷Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մեկնել է Թեհրան, հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
📍Փեզեշքիանը նշել է, որ հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հավելել, որ որևէ երկրի ինքնիշխանության իրավունքը չպետք է անտեսվի:
📍Նա կրկնել է իրանական կողմի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանում այլ երկրների ներկայությունը տարածաշրջանի երկրների օգտին չէ, և որ խնդիրները պետք է լուծել տարածաշրջանի ներսում:
📍«Վստահ ենք, որ միմյանց հետ համագործակցելով կարող ենք լուծել անվտանգության և հարակից հարցերը: Սա ԻԻՀ կառավարության սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- ասել է ԻԻՀ նախագահը։
📍Մուստաֆաևն իր հերթին հայտարարել է, որ «որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունեն»: «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև բանակցություններով»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան և Փեզեշքիանին հրավիրել մասնակցել COP29-ին:
📍Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հարցեր:

🇮🇷🇦🇿Ժնևում Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Ադրբեջանի պաշտոնակից Սահիբա Գաֆարովան:
📍Ղալիբաֆն ընդգծել է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծել տարածաշրջանի երկրների միջև բանակցությունների միջոցով՝ այդ համատեքստում շեշտելով, որ պետք է առաջ տանել 3+3 ձևաչափը:
📍«Մենք չպետք է թույլ տանք, որ տարածաշրջանը մեծ տերությունների հակամարտության վայրի վերածվի, այդ իսկ պատճառով պետք է ուժգնորեն առաջ տանենք այս հարցը (նկատի ունի 3+3-ը) և թույլ չտանք, որ օտար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի համար տեղ բացվի այս տարածաշրջանում»,-ասել է Ղալիբաֆը:

🇮🇷🇦🇿Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ:
🔸Արաղչին դրական է գնահատել խնդիրները բանակցային ճանապարհով լուծելու և խաղաղության համաձայնության հասնելու հարցում տարածաշրջանի երկրների վճռականությունը և հավելել, որ Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ իր աջակցությունը ցուցաբերել:
🔸Նա վերահաստատել է, որ Իրանը դեմ է Կովկասում օտար երկրների միջամտություններին, և ընդգծել տարածաշրջանի երկրների կարողություններից, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական ձևաչափից օգտվելու անհրաժեշտությունը:
🔸Մուստաֆաևը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել և հայտարարել, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր տարածքից հարձակում լինի հարևանների վրա։

🇮🇷🇦🇿Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հնարավոր է այցելի Ադրբեջան
Իրանի զբոսաշրջության նախարարը հույս է հայտնել, որ «աբան ամսին (հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20) հանրապետության նախագահի Ադրբեջան այցի ընթացքում» կլուծվեն զբոսաշրջության ոլորտում Իրանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները:
Չի բացառվում, որ Փեզեշքիանը Ադրբեջան կարող է մեկնել COP29-ին մասնակցելու համար:
@IRI2day
Իրանի զբոսաշրջության նախարարը հույս է հայտնել, որ «աբան ամսին (հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20) հանրապետության նախագահի Ադրբեջան այցի ընթացքում» կլուծվեն զբոսաշրջության ոլորտում Իրանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները:
Չի բացառվում, որ Փեզեշքիանը Ադրբեջան կարող է մեկնել COP29-ին մասնակցելու համար:
@IRI2day
Forwarded from Region Monitor 🌍
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇸🇦🇮🇷Սաուդյան Արաբիան Իրանին առաջարկել է համատեղ զորավարժություն անցկացնել Կարմիր ծովում: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ՌԾՈւ հրամանատար Շահրամ Իրանին:
Զորավարժության անցկացման ձևի շուրջ ընթանում են խորհրդակցություններ:

🔴Գիշերն Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին։
📍Ըստ իրանական կողմի՝ թիրախավորվել են Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտները։
📍Իրանական կողմը հարձակումը ներկայացնում է որպես «թույլ»։ Ասում են՝ ՀՕՊ-ը հաջող է գործել, բայց որոշ տեղերում «սահմանափակ վնասներ ունեն»։
📍Այս պահի դրությամբ ընդհանուր հռետորաբնությունը հետևյալն է՝ «առանձանպես բան չի եղել, Իսրայելն այդքան չկա, որ Իրանին վնաս հասցնի»։
📌Եթե հռետորաբանությունը չփոխվի, նշանակում է, որ Թեհրանում հակված են սրանով ավարտել ընթացիկ լարվածությունը, ինչպես եղավ ապրիլին։

❗Իսրայելական հարձակման հետևանքով Իրանի բանակի երկու զինծառայող է զոհվել։ @IRI2day
❗️Իրանի բանակում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի:
❗️Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանն օրինական իրավունք ունի պատասխանել Իսրայելի հարձակմանը և դա կանի «համապատասխան ժամանակին»:

❗️ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով 4 զինծառայողից բացի նաև մեկ քաղաքացիական անձ է զոհվել:
Նա հայտարարել է, որ Իրանն օրինական իրավունք ունի համապատասխան ժամանակին պատասխանել Իսրայելի գործողությանը: