Telegram Group Search
⚡️⚡️⚡️Երեկ Ադրբեջանի Ազգային Ժողովի առաջին նիստի ժամանակ Ալիևը հերթական ռազմատենչ ու հայատյաց ելույթով է հանդես եկել, որին ՀՀ ԱԳՆ-ն իհարկե չի արձագանքել, չի կարո՞ղ չէ խաթարվել խաղաղության այս վեհ գործընթացը

Ահա Ալիևի ելույթից մի հատված
«Հայոց բանակը ջախջախվեց։ Հայաստանը կապիտուլյացիա է ստորագրել։ Դրանից հետո ես հրամայեցի դադարեցնել ադրբեջանական բանակի Հաղթանակի փառապանծ երթը։ Այսօրվա իրականությունը հստակ ցույց է տալիս, որ դա ճիշտ որոշում էր, և հետագա իրադարձությունները հաստատեցին դա։ Ուստի սեպտեմբերի 20-ը՝ մեր ինքնիշխանության ամբողջական վերականգնման օրը, չպետք է մոռանալ, և այս պատմական ճշմարտությունը միշտ պետք է ներկա լինի բանակցությունների սեղանի շուրջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոչ ոք խաղաղության պայմանագիր չառաջարկեց նացիստական Գերմանիային։ Ֆաշիստական Գերմանիան բաժանվեց մի քանի մասի, իսկ կապիտուլյացիոն ֆաշիստական պետությունը պատժվեց։ Ի հակադրություն, այստեղ կապիտուլացված ֆաշիստական պետությունը ոչ միայն խուսափել է պատժից, այլեւ ստացել է բազմաթիվ արտոնություններ։ Ամերիկան այժմ նրանց տրամադրում է 250 միլիոն դոլար, որը նրանք կօգտագործեն իրենց ներքին նպատակների համար, մինչդեռ այդ գումարի մի մասը կտրամադրվի զենք գնելու համար մեր դեմ։ Ո՞վ է կրում այս պատասխանատվությունը, և ո՞վ է պատասխան տալու ապագայում։ Նրանք, ովքեր տրամադրում են այս գումարը, ներառյալ, այսպես կոչված, «Խաղաղության եվրոպական հիմնադրամը», ցույց են տալիս կեղծավորության բարձև մակարդակ: Հիմնադրամը նախատեսված է զենքի համար, սակայն նրանք այն անվանում են խաղաղության հաստատություն: Հայաստանը շահում է այս պայմանավորվածությունից՝ անվճար զենք ստանալով Ֆրանսիայից․․․»։

Այս ելույթում Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած ու հայերի էթնիկ զտում կազմակերպած բռնապետը դեռ մի բան էլ Հայաստանին է փորձում ներկայացնել որպես «ֆաշիստական»։ Դա անում է մի ղեկավար, որը ռազմավարի պուրակ է բացել ու այնտեղ հայ զինվորների մանեկեններ տեղադրել, որ մանկապարտեզից սկսած երեխաները գնան ու դա տեսնեն իրենց հարևան հայերի մասին։ Սա ասում է ղեկավար, որ քնած հայ սպային կացնահարողին հերոսացրել ու ցմահ թոշակ է տալիս, ով իր վարչակարգը պահում է հայերի դեմ ատելության չդադաչող քարոզով ու ագրեսիայի մշտական սպառնալիքով։ Բայց այս ամենի մասին ՀՀ-ում խոսացող պաշտոնյա չկա, այս ամենի մասին մեր իրականության մեջ պետք է լռել․․․Չէ՞ որ «խաղաղությանը» բան չմնաց, մի քիչ էլ զիջենք, խեղճանանք ու վերջ․․․
Սա Ադրբեջանի նախագահական ապարատի հետ փոխկապակցված կայք է, որտեղ պարզ տեքստով գրված է, որ ապագայում նպատակ ունեն հարձակվելու Հայաստանի վրա, որը համարում են իրենց գոյություն չունեցող «պատմական հայրենիքը» և կոչում «Արևմտյան Ադրբեջան»։

Իմ գրառումների նպատակն է՝ զգուշացնել վտանգի մասին, քանի դեռ այն առկա է քարոզչական ու քաղաքական դաշտում։ Այդ տիրույթում դրա դեմ պայքարելը շատ ավելի հեշտ է։
Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախի դեմ, այն մղվում էր քաղաքական ու տեղեկատվական տիրույթում։ Ամեն ինչ սկսվում է դրանից։ Վտանգ, որը մեզ մոտ չի գիտակցվում, քանի որ կոծկում են իրականությունը՝ դրա հետ կապված քայլեր ձեռնարկելու փոխարեն, չէ՞ որ դա համառ աշխատանք է պահանջում, հեծանիվ չի, որ տարբեր մայրաքաղաքներում քշես ու նկարահանվես․․․


Վերջերս հետևյալ միտքը կարդացի՝ բոլորն ասում են՝ կգա ժամանակ, բայց ժամանակը չի գալիս, ժամանակը գնում է։ Դա է ցավալին՝ մենք կորցնում ենք շատ թանկ ու կարևոր ժամանակ կեղծ ու վտանգավոր իշխանական խոսույթների վրա, մեր երկիրը հզորացնելու, պատրաստվելու ու մեր դեմ առկա սպառնալիքները չեզոքացնելու փոխարեն․․․
Կարդացի Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում: Դե Ալիեւի վերջին ելույթներից հետո կարծես մանանա իջավ աչքերիս 🙄

Կարճ ասած՝ վիցե միսս աշխարհ ելույթ էր, որտեղ ասում է՝ «я хочу чтобы был мир во всем мире» կամ էլ թե՝ ժողովուրդ ջան՝ եկեք լավն ասենք, որ լավը լինի, իսկ մնացածը կարեւոր չի…🤗

Սա արտասանել է ու գնացել Նյու Յորքի Ցենտրալ Պարկում հեծանիվ քշելու, չէ՞ որ «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»…😊
Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուսանկարը 🙄
⚡️Ես և իմ գործընկեր Էդուարդ Աբրահամյանը համատեղ հետազոտություն ենք արել, իրար կողք դրել ու համեմատական վերլուծության ենթարկել Ալիևի ու Պուտինի ելույթները ագրեսիաների գնալուց առաջ։ Համեմատել ենք ու հստակ փաստերով ցույց տվել, թե որքան նույնական են երկու ղեկավարների խոսույթները Ուկրաինայի ու Հայաստանի հարցում։
Այս հետազոտության մեջ կարող եք տեսել, թե իրապես որքան վտանգավոր ու հեռահար նպատակներ ունի Ալիևի՝ Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու քաղաքական կուրսը։ Նյութը անգլերեն է, նախատեսված է նաև օտարերկրյա լսարանի համար։

Ես նյութը տեղադրել եմ իմ X-ի էջում, եթե ունեք օգտահաշիվ, ապա շնորհակալ կլինեմ, որ նպաստեք դրա տարածմանը այդ հարթակում։ Հղումը
այստեղ կարող եք գտնել։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ISA-ին՝ հետազոտության խմբագրության ու հրատարակման համար։ Հավատացեք, այս նյութի վրա հսկայական աշխատանք է տարվել, արժի այն կարդալ ու տարածել 🙂

https://securityandanalysis.net/wp-content/uploads/2024/09/Tracing-Expansionist-Narratives-A-Comparaitive-Analysis-of-Autocratic-Regimes-in-Azerbaijan-and-Russia.pdf
Ադրբեջանի «խաղաղասիրության» ևս մի ապացույց եմ բերել ձեզ համար․․․
Tatev Hayrapetyan pinned «⚡️Ես և իմ գործընկեր Էդուարդ Աբրահամյանը համատեղ հետազոտություն ենք արել, իրար կողք դրել ու համեմատական վերլուծության ենթարկել Ալիևի ու Պուտինի ելույթները ագրեսիաների գնալուց առաջ։ Համեմատել ենք ու հստակ փաստերով ցույց տվել, թե որքան նույնական են երկու ղեկավարների…»
Մեկ տարի առաջ՝ 2023-ի սեպտեմբերի 25-ին, երբ Արցախում սկսվել էր զանգվածային գաղթը, Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող բենզինի պահեստի տարածքում տեղի ունեցավ հուժկու պայթյուն, որի հետևանքով գրանցվեց 218 զոհ, 120 վիրավոր, 21 անհետ կորած։ Պայթյունից մեկ տարի անց դեռ մի շարք վիրավորներ շարունակում են վերականգնվել։ ՍիվիլՆեթը տեսանյութ է պատրաստել, որտեղ զրուցել է տուժածների, բժիշկների, փրկարարների, վկաների հետ՝ հասկանալու, թե ինչ էր կատարվում թե՛ պահեստի տարածքում, թե՛ հիվանդանոցում աղետալի պայթյունից հետո։

Երբեմն լինում են իրավիճակներ, որոնք ամբողջությամբ ընկալել միևնույն է չես կարող, այդքան դաժանությունն ու ցավն ընկալելը անասելի բարդ է․․․

https://www.youtube.com/watch?v=NlLQWOGcHWA
2020-ից սկսած ՀՀ իշխանություններին հարող քաղաքական ու «փորձագիտական» շրջանակները հստակ պատվերով առավոտից երեկո քարոզում են, որ ԼՂ-ն պետք է հանձնել, որ Ադրբեջանի ցանկությունները պետք է բավարարել, որ թույլ ենք ու անկարող, բայց չեն ասում, որ իրենց այդ «խորհուրդների» իրագործումը բերելու է նոր պատերազմի, որտեղ վտանգվելու է Հայաստանի ինքնիշխանությունը։

Հատուկ այդ քարոզիչների համար ադրբեջանական կողմը դեռեւս քարոզչական մակարդակում նշում է՝ «վերջակետ դրված չի»։ Նյութի մեջ բառացի նշված է. «Հայաստանի հետ դիմակայությունը չի ավարտվի հաջորդ շաբաթ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ սպառազինված մնա՝ և ուղիղ, և փոխաբերական իմաստով»։

Հիմա հարց՝ ինչպե՞ս է պատահում, որ «խեղճիզմի» քաղաքականություն իրականացնողներին Բաքվում տեսնում են որպես «ռեւանշիստ»…
«Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետեւից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի…»։

Նիկոլ Փաշինյան, սեպտեմբերի 18, 2020 թ.

Մեկնաբանությունը թողնում եմ ալիքի հետեւորդներին…

https://hetq.am/hy/article/121690
Forwarded from Իրանն այսօր
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թիրախավորել են իսրայելական ռազմավարական կենտրոնները, այդ թվում այն կենտրոնները, որտեղ ծրագրվել են Իսմայիլ Հանիեի, Հասան Նասրալլահի և մյուս հրամանատարների սպանությունները։

Ասում են՝ հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ դիպել է թիրախին։ Իսրայելից հակառակն են պնդում։

Իսրայելական արձագանքի դեպքում ԻՀՊԿ-ն նորից ավելի հուժկու պատասխան է խոստանում։

📍Այս պահի տպավորություններով, Թեհրանը կրկնեց ապրիլյան սցենարը, ու այս գործողությունն էլ ավելի շատ սիմվոլիկ բնույթ ուներ, որի նպատակը հեղինակությունը փրկելն ու միաժամանակ պատերազմից խուսափելն էր։ Հետագան արդեն կախված է Իսրայելի գործողություններից։

@IRI2day
Forwarded from Իրանն այսօր
🟠Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնակիցների հետ:

🔸Արաղչին ընդգծել է, որ Իրանը երկու ամիս զսպվածություն է դրսևորել և այժմ օգտվել է օրինական ինքնապաշտպանության իր իրավունքից

🔹«Գործողությունն ավարտվել է, սակայն եթե սիոնիստական ռեժիմը պատասխան գործողություն իրականանցի, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի: Իրանը լարվածության սրման ու պատերազմի չի ձգտում, բայց պատերազմից էլ չի վախենում»,- ասել է Արաղչին և շեշտել, որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն Իսրայելին զսպելու համար:

@IRI2day
Աննախադեպ հրաշք է տեղի ունեցել․ ՀՀ ԱԳՆ ղեկավարը կասկածներ ունի, որ Բաքուն խաղաղության է ձգտում 🧐

«Օրինակ, հիմա Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը։ Մինչդեռ, Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ հասկանում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։

Բաքուն մեզ վստահեցնում է, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լրիվ այլ է
»,-նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Պատկերացնու՞մ եք՝ այդ խոսույթը Ադրբեջանը շրջանառում է արդեն երկու տարի ՀՀ ԱԳՆ-ում նոր են սկսել դա նկատել։ Մինչդեռ խելացի աշխատանքի դեպքում այս ամենը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ։

Իսկ սա հատված է Ալիևի՝ սեպտեմբերի 30-ի ելույթից․

«Մեր ազգը 20-րդ դարում ենթարկվել է տեղահանության երեք ալիքների՝ առաջինը 1918-ին, երկրորդը՝ 1940-50-ականներին, երրորդը՝ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին։ Երկու տեղահանություններից հետո որոշակի ժամանակ անց ադրբեջանական ժողովուրդը վերադարձավ իր պապենական հողերը, այսինքն՝ մեծ մասը, եթե ոչ բոլորը, վերադարձան։ Սա մեզ իրավացիորեն վստահություն է տալիս, որ էթնիկ զտումների երրորդ ալիքին ենթարկված արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց պապենական հողերը։ Դրա համար շատ պատճառներ կան: Իհարկե, հայրենիքի նկատմամբ սերը, այդ հողերը չեն մոռացվել և չեն մոռացվելու, արևմտյան ադրբեջանցիների հաջորդ սերունդները, որոնք չեն տեսել այդ հողերը, ապրում են Հայրենիքի կարոտով»։

Այս և բազմաթիվ այլ հայտարարություններով Ալիևը հստակ ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել այս պարզ իրողությունը՝ վարելով «խեղճիզմի» քաղաքականությունը, որ ոչ միայն չի բերում խաղաղության, այլև ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար։
Օրեր առաջ ադրբեջանական կայքերից մեկը հրապարակում էր արել՝ զգուշացնելով ետ վերցնել տներն այն ադրբեջանցիներից, ովքեր օկուպացված Արցախում տուն ստանալուց հետո թողնում են այդ տներն ու հետ գնում Բաքու։
Այդ նյութի տակ նաև շատ հետաքրքրիր քննարկումներ էին ծավալվել, որտեղ տարբեր ադրբեջանցի օգտատերեր նշում էին, որ Բաքվում շատերն անտուն են, բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա, նաև այլ անարդարություններից էին բողոքում։ Որոշ հղումներ տեղադրում եմ, որ ինքներդ նայեք։

Ինչու՞ եմ սա ներկայացնում, որովհետև առավոտից երեկո հոխորտացող Ալիևն իր հերթին ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լավ ուսումնասիրել ու օգտագործել իր դեմ։ Առհասարակ Ալիևը մեզ բազմաթիվ «նվերներ» է անում՝ շարունակելով անկեղծորեն ներկայացնել իր հայատյաց ու զավթողական քաղաքականությունը, բայց ցավոք այդ ամենը մնում է չօգտագործված։

Մեր ղեկավարությունը կոծկում է Ադրբեջանի նպատակները, չի փորձում հասկանալ Ադրբեջանը՝ իր ուժեղ ու թույլ կողմերով, աշխատանք տանել սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ, այլ նստած թախտին, սպասում է բախտին․․․
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

Զաքիր Հասանովը կմասնակցի «ԹԵԽՆՈՖԵՍՏ 2024» ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնին:

Այցի շրջանակներում նախատեսված է նաև Հասանովի հանդիպումը թուրք գործընկերոջ հետ:

Վերջին շրջանում այս փոխայցերը շատ ակտիվացել են։
⚡️Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել

Նա ասել է․ «Հայաստանը վտանգավոր խաղերի մեջ է մտել, և նրանք չպետք է
մոռանան Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը։ Նրանք չպետք է մոռանան, թե ինչպես էին ծնկաչոք աղերսում մեզ օգնություն և ինչպես էին դիմում Ռուսաստանին ամենաբարձր մակարդակով, գուցե օրական տաս անգամ, որպեսզի դադարեցվի պատերազմը:

Թող չմոռանան հակաահաբեկչական գործողությունը։ Պետք է հիշեն, որ այդ աշխարհագրության պայմաններում մենք հասանք մեր ուզածին։ Առանց որևէ մեկի կամ որևէ բանի հաշվի առնելու, մենք ընդամենը մի քանի ժամում արմատախիլ արեցինք անջատողականության արմատները․․․»։

📍ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվում չտրվել այս սադրիչ հայտարարություններին, չհնչեցնել որևէ քաղաքական գնահատական, որևէ կապ չհաստատել արտաքին դերակատարների հետ, ուղղակի հեծանիվ քշել, խաշլամա ուտել և շարունակել «խեղճիզմի» քաղաքականությունը, ինչն աներկբայորեն հանգեցնելու է «խաղաղության»․․․
Ալիևի ամեն հայտարարություն, ամեն հոխորտանք ու սպառնալիք կարելի է ուղղել իր դեմ։ Բայց դրա համար պետք է աշխատել, դնել նպատակներ ու համառորեն գնալ դրանց իրագործման ճանապարհով։ Խնդիրներից վախենալու, փախնելու, դրանք կոծկելու փոխարեն, պետք է ընդունել իրողությունները և աշխատել դրանք քո պետության օգտին օգտագործելու համար։ Դա բարդ ուղի է, բայց անհրաժեշտ։

Մի փոքր օրինակ բերեմ՝ իր այսօրվա ելույթում Ալիևը կրկին վարկաբեկել է ԱՄՆ-ին և Արևմտյան այլ գործընկերների։ Արդյո՞ք կարելի է այս ամենը խելացի տեղեկատվական ու դիվանագիտական աշխատանքի դեպքում ուղղել Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ։ Իհարկե՝ այո։ Բայց դրա համար պետք է, որ երկրի ԱԳՆ-ն ոչ թե անասնապահական հարցերով զբաղվի, այլ արտաքին քաղաքականությամբ 🙂
Հարց ունեմ էջիս հետևորդներին

📍Ի՞նչ եք կարծում՝ ինչու այսքան միակողմանի զիջումներից, Ադրբեջանին մատուցած ծառայություններից հետո Ալիևը այժմ պատին է դեմ տալիս Փաշինյանին՝ իր ելույթներով փաստացի ցույց տալով, որ Փաշինյանի քաղաքականությունը ոչ միայն խաղաղություն չի բերել, այլև նոր պատերազմի վտանգ է պարունակում։
Ինչու՞ օրինակ մի անպետք թղթի կտոր չի տալիս Փաշինյանի ձեռքը, որ գա ու հանրությանը խաբի, թե իբր «խաղաղություն» է բերել։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այս հարցի շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ն որոշել է քնից արթնանալ ու արձագանքել Ալիևի այսօրվա հայտարարություններին՝ թեև վերջինս արդեն մի շաբաթ է հայտարարությունների շքերթ է սկսել։

ԱԳՆ արձագանքում կա նման հարցադրում՝ «Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից․․․»։

Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ։ Ինձ թվում է լավ կանեին ԱԳՆ-ում քնած մնային ու չարձագանքեին, քանի որ նման արձագանքը ցույց է տալիս իրենց թույլ ու անճար վիճակը, ինքնարդարացնող տեքստ և ոչ մի գնահատական Ադրբեջանի կողմից տարվող ակնհայտ սադրիչ քաղաքականությանը․․․
2024/10/14 06:17:01
Back to Top
HTML Embed Code: