Telegram Group Search
⚠️Հաղորդագրություն

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը Arev Bridge գործընկեր կազմակերպության հետ սկսում է անգլերենի անվճար դասընթացներ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։

Ծրագիրը մշակված է CEFR չափանիշներին համապատասխան և ընդգրկում է A0 (սկսնակ) մինչև B1 (միջին) մակարդակները։ յուրաքանչյուր մակարդակ տևում է 4 ամիս։

Օգտագործվում է Problem-Based Learning (PBL) մեթոդը, որտեղ ուսանողները լուծում են իրական խնդիրներ, ինչը նպաստում է լեզվի խորը յուրացմանը։ Դասերն անցկացվում են փոքր խմբերով՝ անհատական մոտեցմամբ։

Փորձնական դասի ընթացքում դասախոսները կորոշեն անգլերենի իմացության Ձեր մակարդակը։

Ուսանողները կարող են նաև մասնակցել աշխատարանների՝ խոսակցական ակումբ լեզվակիրների հետ, անգլերեն ռեզյումեի կազմում և մշակութային փոխանակում։

Գրանցում՝ https://forms.gle/ujE2XiwVJKBwcjTA6

Վերջնաժամկետ՝ փետրվարի 10

Հարցերի դեպքում գրե՛ք [email protected] հասցեին։

@arcaxinfo
🤷‍♂️«Բարեկամական» ադրբեջանի շահերը սպասարկելը էլ ո՞նց ա լինում։

2018-ի փողոցային բռնի ուժով իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչապետ կարգված «դուխով» Նիկոլը հռչակեց հայոց պետականության ինքնիշխանության բարձրացման մասին:

Հիշե՛նք նրա՝ «Թող Մոսկվայում հարմարվեն Հայաստանում կատարված փոփոխություններին» հայտարարությունը: Սակայն իշխանափոխության արդյունքում ոչ թե ինքնիշխանությունը բարձրացավ, այլ նվազելով՝ հավասարվեց շրիշակին (պլինտուսին):

Միաժամանակ, ոչ թե հայոց պետության ռազմական հզորությունն ավելացավ, այլ տեղի ունեցավ ճիշտ դրա հակառակը:
Եվ արդյունքում կորստյան մատնվեց Արցախն ու վտանգավոր իրավիճակ ստեղծվեց մեր երկրի սահմանների երկայնքով:
Ու «դուխով» Նիկոլը վերածվեց «խեղճ հարիֆի», ով աստիճանաբար կյանքի է կոչում թշնամի երկրի ղեկավարի բոլոր պահանջները:

Դրա վերջին վկայությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացնելն էր:

Խոսքը Ամանորի օրերին Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ ջան» երգը երգելուն է վերաբերում: 

Բայց իրավիճակի ողջ կոմիզմը (կամ ավելի շուտ՝ տրագիկոմիզմը) կայանում է նրանում, որ այդ հաղորդման մեջ որպես հանցանք կատարողներ են ներկայացվում ոչ թե թշնամական լեզվով հակահայկական երգ երգողները, այլ այդ պատահարը լուսանկարած ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրած «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավարը (Ղարիբ Բաբայանը կամ Ղ. Բ.-ն՝ ըստ ԱԱԾ հաղորդման):
Եվ նա էլ մեղադրվում էր «անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով»:

Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, որ Մոսկվայի կենտրոնում ուկրաիներեն երգ է երգվում "ուկրաինական" Ղրիմի կամ բանդեռայի մասին ու ռուսական անվտանգային ծառայությունը հանցանքի մեջ մեղադրում է ոչ թե երգողներին, այլ այդ տեսարանը նկարահանած ու հրապարակած ռուսաստանցուն:
Կարծում եմ, որ ոչ մեկն էլ դա չի կարող պատկերացնել: 

Իսկ Հայաստանի ԱԱԾ-ն, չգիտես ինչու, սկզբում ընդամենը բավարարվում է երգողներին որպես պարսիկ ներկայացնելով: Իսկ հետո էլ տեսնելով, որ մարդիկ շարունակում են քննարկել այդ երևույթը՝ որոշում է գործ կարել Ղ. Բ.-ի նկատմամբ:

Հենց գործ կարել, քանի որ նորմալ երկրում և նորմալ անվտանգային ծառայության առկայության պայմաններում Ղ. Բ.-ին, ընդհակառակը, շնորհակալություն կհայտնեին: Եվ ոչ թե թշնամական վարքագծի նկատմամբ կդրսևորվեր նման «հոգատար» վերաբերմունք:
Իսկ որ Երևանում Ամանոր տոնած պարսիկների խմբի արածը թշնամական ակցիա էր՝ դրանում կասկած լինել չի կարող:

Այս երևույթը վկայում է, որ ՀՀ գործող իշխանության աչքում ադրբեջանցին այլևս թշնամի չէ, ըստ այդմ էլ՝ Հայաստանի անվտանգային ծառայությունն էլ սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ «բարեկամական» ադրբեջանի շահերը:

Ինչ մնում է երգիչներին, ապա դրանք Իրանի հյուսիսում ապրող թրքախոս պարսիկներ են, ովքեր իրենց համարում են ադրբեջանցի:
Եվ ի տարբերություն Ադրբեջանի բնակիչների՝ իրենք իրենց կոչում են հարավային ադրբեջանցիներ:

Եվ, բնական է, որ դրանց վարքագիծը պետք է դիտարկվի որպես թշնամական: Ու ԱԱԾ-ն էլ սկզբում ոչ թե պետք է բավարարվեր զուտ դրանց ինքնությունը պարզելով, այլ մեր հարևան Իրանի իշխանություններին դրանց թշնամական արարքը ներկայացնելով:

Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը, մեզանում տեղի ունեցածն էլ պետք է գլխիվայր շրջված լիներ:
Ու դա կշարունակվի այնքան ժամանակ, որքան նշված անձը կմնա իր պաշտոնին:
Կամ էլ Հայաստանի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց: Ինչը խոչընդոտելու մի տարբերակ կա միայն՝ բոլոր հնարավոր միջոցներով վերընշյալ անձին իր պաշտոնից հեռացնելը: 

Ի դեպ, նշված երգեցողության հրապարակումն, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: Այսպիսի բաներ…

/Վախթանգ Սիրադեղյան/

@arcaxinfo
Forwarded from Арцах
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Боевая бабушка

Не буду платить 150, заплачу 100 и выйду! Не разрешат сесть, не сяду!

🇦🇲 www.group-telegram.com/dezertiramnet
⚡️Փաշինյանը ձախողած առաջնորդ է, որի օրոք հայ ժողովուրդն անցնում է ժամանակակից պատմության ամենաաղետալի ժամանակաշրջանը, մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք նրան, ասել է Օսկանյանը՝ ամերիկահայերին կոչ անելով բոյկոտել փետրվարի 3-ի հանդիպումը

📌«Դիմում եմ ձեզ՝ փետրվարի 3-ին ՀՀ դեսպանատանը Փաշինյանի հետ հանդիպման հրավերի հետ կապված։ Այս հանդիպումը սոսկ դիվանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլված հեղինակությունը փրկելու հաշվարկված փորձ է, որը ձեր լսարանի կարիքն ունի», - նշել է նախկին ԱԳ նախարարը:

@ArcaxandArmenia
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😔 "Եթե Աստված որոշի հայության հոգին առնել, ամենամեծ լաց ու կոծը եվրոպական վեց մեծ պետությունները կբարձրացնեն միաժամանակ։
«Հայկական հարցը» քանի՜ տարի ապրեցրեց այդ պետություններին:

Դրանցից որեւէ մեկը, ասենք Ֆրանսիան, եթե ուզում էր շաքարի ու ծխախոտի մենաշնորհ ստանալ Թուրքիայում՝ անմիջապես թեւերը կբանար ու հայ ազգին իր գիրկը կկանչեր «սիրելու»։
Հետո «բարենորոգման ծրագիրն» առած Պոլիս՝ սուլթանին էր գնում, թե հայերին անկախություն պիտի տաս։

– Անպայմա՞ն անկախություն,
– հարցնում էր սուլթանը։
– Ուրիշ ի՞նչ ունես տալու։
– Շաքարի, ծխախոտի մենաշնորհ:
– Այդ էլ կարելի է։
– Ա՛ռ այդ մենաշնորհը, միայն հայկական հարց մեջ մի բեր, ջղայնանում եմ։
– Տուր այդ մենաշնորհները, մեջ չեմ բերի։
– Դեմ չե՞ս, որ հայերին կոտորեմ, մի քիչ։
– Կարելի է, բայց ոչ բոլորովին։ Մի քիչ թող մեր պետքերի համար։

Ֆրանսիան գնում էր, սկսվում էր հայկական կոտորածը։

Պատահում էր, որ Իտալիան էլ ֆես եւ լուցկի կուզեր ծախել Տաճկաստանին, բայց հայերը Ֆրանսիայի գիրկն էին։
Այդ ժամանակ Իտալիան ձայնում էր Ֆրանսիային:
-Այդքան չեն սիրի, բաց թող մի քիչ էլ ես սիրեմ. ֆեսերս ու լուցկիներս կուտակվել են՝ առնող չկա։

Ֆրանսիան պատասխանում էր.
-Այս րոպեիս սպասիր իմ մենաշնորհներն ստանամ, հայերին հանձնեմ քեզ սիրելու։

Ու այսպես հայությունը վեց պետությունների մեջ ձեռքից-ձեռք ման էր ածվում։
Նրանք բոլորն էլ արդյունաբերական երկրներ էին, ապրանք ունեին Թուրքիո վաճառելու։

Եվ 1885 թվից հայությունը համարյա Հայաստանում չապրեց՝ միշտ եվրոպացոց գրկում։

Այս վիճակը տեւեց մինչեւ 1915 թվականը, երբ Թուրքիան իր երկրի ողջ հայությանը կոտորեց։

Երբ վեց մեծ պետությունները տեսան այլեւս հայ չկա Տաճկաստանում, իրենց արյունոտ մռութները լիզելով որջերնին քաշվեցին..."

/Լեռ Կամսար/

@arcaxinfo
🤦‍♂️😔Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին

Երեկ՝ փետրվարի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի տներից մեկում երեխայի դի կա։

Իսկ արդեն ժամը 07:30-ի սահմանում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Արարատի մարզի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ 6 ամսական Մարտին Վ.-ն է, ով նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

@arcaxinfo
Forwarded from Арцах
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Молодая девушка на выборах отдавшая свой голос за предательскую власть никола очень сожалеет

Буду платить 100 драмов, не собираюсь платить 150. Пусть мало им премии платят, чтобы до такой ситуации не дошли. Категорически не собираюсь платить 150 драмов. Очень стыдно им [предательской власти], они говорили, что стыдно платить 150 и сейчас они же установили 150? Я просто удивляюсь.

Не надо, чтобы наша страна была так унижена. Я гражданка Армении очень униженной себя чувствую так как они руководят нашей страной. Я лично их выбрала, но очень сожалею, что такой унизительный поступок сделала.

🇦🇲 www.group-telegram.com/dezertiramnet
🫨Путана, живущая в Молдове, а еще по совместительству жополиз турка, нашёл сенсацию: аказиваеца прафесор Гариб Бабаян говорит и панимает язик врага. Да его не то что судить, его ведь четвертовать надо, "да-да" (сарказм)

Просто, молдовская шлюха "забыла", что люди, жившие в СССР, многие учили язык в первую очередь для общения, чтобы понимать соседа, а потом уже врага.

Молдовская шлюха "забыла", что её шеф ввёл в школах чурецкий и азерский, и теперь дети в Армении вполне так официально учат языки хозяев туркникола.

Ну, и наконец, молдовская шлюха "забыла", что многие бараноиды во время войны очень даже хорошо говорили на армянском и даже благодаря знанию языка многих наших вводили в заблуждение и узнавали координаты ребят и бомбили/били БПЛА, ну или просто брали наших в плен.

Какие же натиговские путанки предсказуемые и жалкие.

@arcaxinfo
❗️Ոչ ոք ապահովագրված չէ, որ վաղը Ղարիբ Բաբայանի տեղը մեզնից որևէ մեկը չի լինելու.

Պետք է արձանագրել այն փաստը, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարած ժողովրդավար երկրում, երբ որ մարդն իմ դժգոհություն է արտահայտում այս իշխանությունների գործելաոճին, քանի որ այս իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում ադրբեջանցիների կողմից նման՝ կարելի է ասել ինչ-որ տեղ նվաստացնող տեսանյութերի տարածման դեմ։ Եվ երբ մարդը փորձում է իր անհանդուրժողականությունը հայտնել նման երևույթների համար, փաստորեն, Հայաստանում դա քրեական գործով դատապարտում են։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածելու համար Ղարիբ Բաբայանի դեմ քրեական գործ հարուցելուն։

«Հարցն այն չէ, որ կալանք չտվեցին Ղարիբ Բաբայանին, այլ հարցը այն է, որ դատարանը որոշում կայացրեց վարչական հսկողություն այն մարդու հանդեպ, ով իր տեսակետն է հայտնել և սա է պետք արձանագրել, որ այսօրվա Հայաստանում չկա ժողովրդավարություն, ինչպես գլուխ էին գովում, ժողովրդավարության բաստիոն հռչակած Հայաստանում մարդ չի կարողանում իր կամքն արտահայտել։ Երեկ տեղի ունեցավ ճնշում ժողովրդի կողմից, և դատարանը ստիպված կալանք չտվեց, բայց դատապարտեց Ղարիբ Բաբայանին և սա ոչ թե Ղարիբ Բաբայանի, այլ բոլորիս դատն է։

Բոլորս մեր այս կամ այն հանրային խոսքում դատապարտում ենք և ոչ մեկ ապահովագրված չէ, թե վաղը Ղարիբ Բաբայանի տեղը մեզանից որևէ մեկը չի լինելու․ սա է պետք արձանագրել և առաջ շարժվել»,- նշեց Գալստյանը։

Մանրամասները՝
տեսանյութում

@arcaxinfo
❗️❗️Պրոթուրքական սայլին լծվածներն իրենց քարոզչությունն սկսել են.

Այն, որ այսօր փաշինյանական հիմնական հենարանը դիտարկվում է թուրքադրբեջանական տանդեմը, առավել ակներև է դառնում վերջին շրջանի նրա վարքաբանությունից։

Հայության հանդեպ իշխանության քաղաքականությունն այս փուլում այլևս սևերի ու սպիտակների բաժանումը չէ, նախկինների և քպական իշխանության համեմատությունն այլևս ժամանակավրեպ է, քանի որ այդ համեմատության մեջ իրենց համակիրների մեծ մասի համար էլ նախկիններն այսօր դրական լույսի ներքո են, բացասականը՝ նիկոլականներն են իրենց վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ։


Նրանք երկիրը պատերազմի տանելով, անհամար զոհեր տալով, մինչ օրս հայ ռազմագերիների և նրանց վերադարձի համար պետությանը հատկանշական քայլեր չանելով, բանակը կազմաքանդելով և ընդհանրապես, պետականաքանդ գործունեություն ծավալելով կորցրել են իրենց համակիրների հսկայական բանակը։

Նիկոլփաշինյանի՝ իշխանության մնալու միակ և սին հույսն այսօր տանդեմն է:

Իսկ տանդեմին հաճոյանալու՝ էրդողան-Ալիև զույգի հանձնարարությունների կատարման համատեքստում փաշինյանական իշխանության հիմնական գործն այսօր հայության ազգային դիմագիծն աղճատելն է։ Ազգային հիշողությունից, ազգային երազանքից հայությանը զրկելը, բնականաբար, ազգային արժանապատվությանը դիպչելու գնով։ Ընդհուպ՝ ազգային նվաստացումներ։

Իսկ երբ այսօրինակ մի տեսարանի ականատես հայ մարդն իր վերաբերմունքն է արտահայտում, օրինակ, տվյալ տեսանյութի տարածմամբ, անմիջապես բախվում է փաշինյանական հրահանգը կատարող անվտանգության աշխատակիցների հետ։
Հիմա, արդյո՞ք սա բացառիկ մի երևույթ է։ Բնավ՝ ոչ, բացառիկ չէ և քանի գնա՝ այսպիսի հաճկատար հանձնարարականներն ավելի ու ավելի են լինելու իշխանությունից կառչածի կողմից։

Տարիներ և տասնամյակներ, իսկ այսօր նույն ռեժիմով առավել ուգին՝ Հայության և Հայաստանի հանդեպ գերդոզավորված ատելություն և անհանդուրժողականություն տարածող ազարբայջանն ու նրա բռնապետ ալիևը պարտադրում են փաշինյանական իշխանությանն իրենց պայմանները՝ իշխանությու՞ն ես ուզում՝ պիտի անես այն, ինչ ասում ենք։

Արդեն իսկ իշխանություն-տանդեմ՝ պրոթուրքական սայլին լծվածներն իրենց քարոզչությունն սկսել են։ Թրքասիրություն քարոզողների և զանազան աղանդավորների շրջանում մի տեսակ՝ նախընտրական աշխուժություն կա՝ տեսանելի և զգալի։

Բնականաբար, իշխանության վերին օղակներից ուղղորդվող․․․

Որոնք ստալինյան հայտնի՝ փոքր ազգերի նացիոնալիզմը հիմնականում ինքնապաշտպանության, շովինիզմին հակադրվող նպատակ ունի՝ գաղափարից էլ են հեռու։

Ընդհանրապես՝ ազգից և ազգայինից են հեռու։

Հայության՝ խորքի խորությանն՝ անգետ ու անտեղյակ․․․

/Փաստինֆո/

@arcaxinfo
Forwarded from Արևախաչ
02.02.1968

Արայիկ Էդուարդի Հարությունյան
Ազատամարտիկ: Ծնվել է Հայաստանի Հանրապետության Ակնալիճ գյուղում: 1986-1988թթ.՝ ծառայել է Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում: 1989–1993-ին մասնակցել է Հադրութի շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին: Զոհվել է Կավաքավանք բարձունքի համար մղվող մարտերում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:

Араик Эдуардович Арутюнян
Борец за свободу. Родился в селе Акналич Республики Армения. 1986-1988 гг.: служил в воинской части СССР, дислоцированной в Афганистане. В 1989-1993 годах участвовал в боях самообороны населенных пунктов Гадрутского района. Погиб в боях за холм Кавакаванк. Посмертно награжден медалями «Боевой крест» РА и НКР 1-й степени, памятной медалью НКР «Материнская благодарность храбрецам Арцаха».

Արևախաչ
🤡Платная обслуга никола продолжает мусолить тему рассекречивания Госдепом США документа о переговорах Роберта Кочаряна и Гейдара Алиева о территориальном обмене в 1999 году.

Полудурки на дворе 2025 год, Кочарян ничего в итоге не сдал, а вот ваш хозяин Никол сдал Арцах, части Тавуша, обещает сдать т.н. анклавы, поменять Конституцию, отрицает Геноцида Армян, ставит знак равенства между нашей Западной Арменией и выдуманный турками «западным азербайджаном».

Ей Богу, заткнетесь уже, народ вчера вам показал, что готов сопротивляться, дальше будет хуже только для вас.

@Armenian_Life
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👺👺👺Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ

«Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ, իմ պաշտպանյալ Սամվել Մինասյանի նկատմամբ դատարանն օրեր առաջ վերացրել էր «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ հիմք ընդունելով մեր այն հիմնավորումը, որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը մի կերպ կարգավորելու համար։

Եվ ահա այսօր՝ դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է Զվարթնոց, բայց նրան հերիք չի արգելում են մեկնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնա տուն։ ՓԱՍՏԱՑԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ։
Հենց այս պահին։

Սա համարում եմ արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելու հերթական այլանդակ դրսևորումը։

/Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան/

@arcaxinfo
❗️ Տավուշում հերթական տարածքների հանձման նախապատրաստություն է գնում՝ բնականաբար «սահմանազատման» անվան տակ։

Չմոռանանք, որ «անկլավների» թեման ոչ մի տեղ չի գնացել, ուղղակի մի փոքր հետաձգվել է։

«Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և քպ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում:

Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված սցենարով:

Սրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում քննարկման առարկա դարձող նյութի սկզբնաղբյուրը շատ դժվար է լինում ճշտելը կամ թեման այնպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում, որ հետևից հասնել չի ստացվում:

Մի խոսքով, իշխանությունը հերթական փոթորիկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստություն է տեսել` տոտալ ապատեղեկատվության, իսկ որոշ ուղղություններով, տեղեկատվության բլոկադայի միջոցով»:

Իմ կողմից հավելեմ, որ սա սահմանազատում չէ, սահմանաԶԱՎԹՈՒՄ է։

/Տիգրան Աբրահամյան/

@arcaxinfo
⚠️Հաղորդագրություն

Հայորդիի ԽՈԽԱ համալիր աջակցման կենտրոնում հայտագրումը սկսված է։

Ի՞նչ է ԽՈԽԱՆ

Զոհված կամ անհետ կորած հայորդիների 3-6 տարեկան խոխաների համար նախատեսված համալիր աջակցության կենտրոն, ուր երեխաներն Արցախի բարբառով մասնակցում են թերապիաների, զարգացնող խմբակների, աշխատարանների, ըստ կարիքի երեխաներին տրամադրվում է նաև աջակցություն։
Լավագույն հարթակն է, որտեղ կորուստ ունեցող երեխաները կարողանում են ժպտալ, արարել ու լիաթոք մանկություն վայելել։
Այս տարի շատ ավելին է սպասվում խոխաներին...

Իհարկե, այս ամենը բոլորովին անվճար և մե՜ծ սիրով։

Տեղերը խիստ սահմանափակ են։

Ցանկացող ծնողները պետք է լրացնեն առցանց հայտը և սպասեն մեր թիմի զանգին՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfQK59mSmZNaezehYRRV4MVDamCIvZM4VnMTw2D5MWfxzEq2Q/viewform

@arcaxinfo
Forwarded from Yerevan.Today
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Բոյկոտում ենք և վերջ, թող վերանայեն»․ քաղաքացի

Օրեր են լինում՝ դռան մոտից առաջ չես կարողանում առաջ գնալ, խցկված, իրար գլխի ելած․ ուղևորը բողոքում է

@YerevanTodaynews
❗️❗️Спикер парламента Грузии: USAID занималось фальсификациями итогов выборов в Грузии

Шалва Папуашвили, спикер парламента Грузии, рассказал неприятную историю, связанной с финансируемой USAID НКО ISFED.

ISFED преднамеренно распространяла информацию об фальсификации итогах выборов в Грузии в 2020 г. (тогда "Грузинская мечта" одержала победу).

Когда в 2024 г. Папуашвили встретился с заместителями главы USAID Шэннон Грин и Александром  Соколовским, последние сказали, чтобы Папуашвили забыл эту историю.

Напомним, что другой замглавы USAID Эрин МакКи призналась, что дала указание Пашиняну отказаться от Арцаха.
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուսանող եմ, ամեն ինչ թանկացնելու հետ զուգահեռ դժվար է վճարել ավելին. քաղաքացի

Իմ տարիքակիցներն, ովքեր օգտվում են տրանսպորտից, նույնն են մտածում՝ 100 դրամից ոչ ավելի. ուսանող

@YerevanTodaynews
2025/02/03 08:45:50
Back to Top
HTML Embed Code: