Telegram Group & Telegram Channel
💥 ՔՊ վարչության դռնփակ նիստը չի ընտրել արդարադատության նախարար: Ըստ տեղեկության, որ հայտնվել է մամուլում, ոչ մի թեկնածու չի ստացել անհրաժեշտ հավանություն: Նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ավելի վաղ խոսել եմ արդարադատության նախարարի հրաժարականի առիթով, եւ ընդհանրապես այս պատմության ծագման առիթով, կասկած չունեմ, որ այն ոչ թե ՔՊ պատգամավորների ինչ որ խմբի նախաձեռնություն է, որին տեղի է տալիս Նիկոլ Փաշինյանը, այլ հենց Փաշինյանի նախաձեռնությունը: Այսինքն, կոճակը սեղմել է Փաշինյանը, իսկ դրանից հետո ով ինչ գործողություն է արել՝ երկրորդական է:

Ու նաեւ, ուշադրության եմ արժանացրել հանգամանքը, որ իրադարձությունների կուլմինացիան բաժին ընկավ այն օրերին, երբ Հայաստանի վարչապետը Նյու Յորքում էր՝ ՄԱԿ ԳԱ առիթով:

Նյու Յորքում գտնվող Փաշինյանին ըստ ամենայնի անհրաժեշտ էր ցույց տալ, որ կառավարող մեծամասնության ներսում ինքը չունի միանձնյա եւ անբեկանելի դիրք եւ իր առաջ կարող են դնել պայմաններ կամ պահանջներ, որոնք ինքը չի կարող հաշվի չառնել, եթե անգամ արդարադատության նախարարի հետ չունի որեւէ խնդիր:

Ի դեպ, լայն իմաստով, երբ կառավարող համակարգում չկա աներկբա հորիզոնական մոնոլիտ, դա կարող է լինել օգտակար հանգամանք նաեւ Հայաստանի արտաքին ճկունության հարցում: Սակայն, ամենից էական հարցը տվյալ պարագայում այն է, որ այդ «ոչ մոնոլիտային» իրողությունը չի կարող ունենալ միայն ձեւ, այն պետք է ունենա քաղաքական լրջմտություն եւ բովանդակություն, այլապես շատ բարդ է որեւէ մեկին համոզել, որ տեղի ունեցածն ընդամենը թատրոն չէ: Իսկ քաղաքական լրջմտության ռեսուրս, ինչպես նկատել եմ տարբեր առիթներով, այս մեծամասնությունը՝ չունի:

Հետեւաբար մեղմ ասած բարդ է ասել, թե Հայաստանից դուրս ո՞վ կարող է իրապես հավատալ ՔՊ ներսում կարող է լինել որեւէ թեւ կամ բեվեռ, որը ի վիճակի է պայման թելադրել Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ցույց տալ, որ չկա միանձնյա անվերապահ ազդեցություն, Նիկոլ Փաշինյանի համար շատ կարեւոր է այն «փափուկ ուժի» ճնշման առումով, որի բավականին շոշափելի ծավալի մասին խոսում եմ սկսած դեռեւս Երեւանի քաղաքապետի ընտրությունից, որ տեղի ունեցավ նախորդ տարի սեպտեմբերին:

group-telegram.com/badalyanrakurs/1162
Create:
Last Update:

BY Hakob Badalyan

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1162

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Telegram does offer end-to-end encrypted communications through Secret Chats, but this is not the default setting. Standard conversations use the MTProto method, enabling server-client encryption but with them stored on the server for ease-of-access. This makes using Telegram across multiple devices simple, but also means that the regular Telegram chats you’re having with folks are not as secure as you may believe. 'Wild West' Friday’s performance was part of a larger shift. For the week, the Dow, S&P 500 and Nasdaq fell 2%, 2.9%, and 3.5%, respectively. The picture was mixed overseas. Hong Kong’s Hang Seng Index fell 1.6%, under pressure from U.S. regulatory scrutiny on New York-listed Chinese companies. Stocks were more buoyant in Europe, where Frankfurt’s DAX surged 1.4%. False news often spreads via public groups, or chats, with potentially fatal effects.
from ar

Telegram Hakob Badalyan
FROM American