Telegram Group Search
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մայր Հայաստանը հաղթեց ՔՊ-ի
Հարգանքի տուրք գեներալ Ղասեմ Սոլեմանիի հիշատակին: Գեներալի շիրիմը գտնվում է Քերման քաղաքում:
Հայաստանում իրավիճակն այնքան աբսուրդային է, որ Նիկոլի մինչև 18 թվականը հիմնական ֆինանսավորողի թիմակիցը (գուցե արդեն նախկին) հայտարարում է, որ 2018-ին եղածը թուրք-ադրբեջանական հեղափոխություն էր, իսկ 2018-ից հետո Նիկոլի ԱԱԾ պետ աշխատած մարդու թիմակիցը լայքում է այդ գրառումը։ Այ ձեր ցավը տանեմ, բա որ գիտեիք Նիկոլի թուրք-ադրբեջանական լինելու մասին մեկիդ թիմի շեֆը թող չֆինանսավորեր, իսկ մյուսինը թող մոտը ԱԱԾ պետ չաշխատեր։
Ամենածիծաղելին իհարկե Սերժ Սարգսյանի թիմկաիցների կողմից որևէ մեկի կողմից սորոսից փող ստանալը կոմպրոմատ ներկայացնելն է։ Բա գնացեք մի հատ հարցրեք, թե շեֆ ինչու՞ էիր սորոսական դանչոյի մտերիմ ընկերոջը, սորոսից փող ստացած Կուտոյանին նշանակել ԱԱԾ պետ, ԱԱԾ-ն տվե՞լ էիր Սորոսին։ Կուտոյանը միակ սորոսականը չէր, կային կառավարության անդամներ, որ սորոսի հիմնադրամից 280 հազար դոլար փող են ստացել, որպես կողքից եկամուտ։
Հ․Գ․ Մնացածի մասին դեռ կխոսեմ։ Սա էլ մեկ տարի առաջվա եթեր է, կարող են կրկին նայել։ https://www.youtube.com/watch?v=XHUIPSzVTTY&ab_channel=Politik.am
Մարդիկ չեն ամաչում ծայրահեղ սուտ տեղեկատվություն տարածել, բայց դրա հետ մեկտեղ խոսել իբր ճշմարտությունից ու Նիկոլի ստերից: Գրում են, թե իբր Անդրանիկ Թեւանյանին վռնդել են «Հայաստան» դաշինքից: Իրականությունն այն է, որ Թեւանյանն ի՛նքն է վայր դրել պատգամավորական մանդատը ու դրա պատճառների մասին բազմիցս խոսել է, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում «Հայաստան» խմբակցությունը պաշտոնապես աջակցել է Անդրանիկ Թեւանյանին: Նման պրիմիտիվ սուտ տարածողի այլ իբր կոմպրոմատային «տեղեկությունները» քննարկելը կարծում եմ՝ անարգանք է սեփական մտքի նկատմամբ: Ցավոք, սուտը գործիք է ոչ միայն Նիկոլի դավաճանական իշխանության ձեռքին, այլ նաև Սերժ Սարգսյանի աջակիցների:

Հ․Գ․ Միայն սա բավարար է, որ հարգելի ընկերներս ինձ չգրեն, թե բա էս ինչը էն ինչ բանը գրեց, ճի՞շտ է։
Անդրանիկ Թևանյանը և «Մայր Հայաստանը» շատ կարևոր խոսակցություն են սկսկել, որը ոռոգելու է Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանության հեռացման գործընթացը։ Թևանյանը պատռել է Փաշինյանին իշխանություն հանձնած Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի դիմակը։ Լավ իմանալով հակառակ կողմին՝ սպասելի են իրենց քայլերը՝ հայհոյանք, զրպարտություն, այլ բան իրենք չեն կարող։ Մենք, բնական է, չենք մտնելու հայհոյանքի ու զրպարտության դաշտ, այլ խոսելու ենք փաստերով, ու այդ խոսակցությունը պետք է տանենք մինչև տրամաբանական ավարտ։
Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր տեսնում են վիրավորանք և զրպարտություն, անտարբեր անցնեն դրանց կողքով, մի՛ ուղարկեք այն ինձ, մի՛ գրեք, թե տես, ինչ են գրել։ Ես այդ մարդկանց մտքի չափը գիտեմ, այդ հարցով իրենք մրցակից են հայտնի հայհոյախոսին, թող իր հետ էլ բանավիճեն։
#բանին_ասեք_բան_անի
2025/01/07 16:57:09
Back to Top
HTML Embed Code: