Telegram Group Search
Առավոտ էր։ Կինն արթնացավ և նայեց պատուհանից դուրս։ Օրն արևոտ էր։ Վերցրեց և գրառում կատարեց սոց ցանցում՝
- «Բարի լույս։ Օրն արևոտ է։ Կյանքը՝ չքնաղ»։
Անմիջապես հետևեցին մեկնաբանություններ՝
- Դու կյանքից բան չես հասկանում, դրա համար էլ լավ ես զգում։
- Հավանաբար երեխաներ չունես, էգոիստ։
- Հլա փորձիր գյուղում ապրել։ Առավոտյան ժամը հինգին վեր կենալ։
- Շուրջ բոլորը կատակլիզմեր և պատերազմներ են, իսկ սրա համար կյանքը չքնաղ է։
Կինը մտածեց և ավելացրեց։ «... և ով համաձայն չէ, նա թախծոտ ք...ք է»։ Ավելցարեց մի ժպտացող սմայլիկ։ Եվ գնաց աշխատանքի։ Նա պաթոլոգոանատոմ էր աշխատում և գիտեր թե ինչի մասին է խոսում։
Ցանցից։ Թարգմանությունը ©
P.S Բարի լույս։ Կյանքը՝ չքնաղ է։
Ամեն կերպ խուսափեք ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց։ Ինչքան էլ որ վատը չլինի ձեր վիճակը, ջանացեք չմեղադրել դրանում արտաքին ուժերին՝ պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասային, ծնողներին, լուսնի փուլերը, մանկությանը, գիշերանոթի վրա անժամանակ նստելը - մենյուն լայնարձակ է և տաղտկալի։

Այն պահին, երբ Դուք մեղքը բարձում եք ինչ-որ բանի վրա, Դուք խարխլում եք ինչ-որ բան փոխելու սեփական վճռականությունը և մեծացնում եք անպատասխանատվության վակումը, որն այնպես սիրում են լցնել դևերն ու դեմագոգները, քանզի պարալիզացված կամքը ուրախություն չէ հրեշտակների համար։

Ընդհանրապես, ջանացեք հարգել կյանքը ոչ միայն նրա հմայքների այլև նրա դժվարությունների համար։ Դրանք խաղի մաս են կազմում և նրանցում լավը նա է, որ դրանք խաբկանք չեն։ Ամեն անգամ երբ Դուք հուսահատության մեջ եք կամ հուսահատության սահմանին, երբ ձեզ մոտ տհաճություններ են կամ բարդություններ, հիշեք՝ դա կյանքն է Ձեզ հետ խոսում, միակ իրեն լավ հայտնի լեզվով։

Իոսիֆ Բրոդսկի
Թարգմանությունը ©

#մադաթյան_հոգեբանական_կենտրոն
Եվ վերջապես որոշեք՝ Դուք զբոսնում եք անձրևի տակ, թե՞ թրջվում...
© ՄադաթյանՄ
Ես վերջերս մի սարսափելի բան հասկացա՝ ամբողջ կյանքը հավասարվում է «սպասի» բառին։ Դու ամբողջ ժամանակ սպասում ես։ Սպասում ես մինչև սուրճը սառչի։ Սպասում ես ամռան։

Նոր տարվան ես սպասում։ Սպասում ես, որ աստերոիդ ընկնի և քո կատուն վերջապես կշտանա։ Դու ֆեյսբուքի հաղորդագրության ես սպասում և հեռախոսազանգի։

Կապ չունի թե քանի տարեկան ես՝ երեսուն, յոթանասուն թե հինգ։

Քառասունում Դու սպասում ես, որ կինդ աշխատանքից վերադառնա, իսկ հինգում՝ որ մայրիկդ քեզ մանկապարտեզից վերցնի։ Եվ սպասում ու սպասում ես՝ աշխատավարձ, ֆիլմի ավարտ, ծովից՝ լավ եղանակ, երբ կվերանան քո ավելորդ կիլոգրամները իսկ գալիս են ճերմակ մազերդ։ Սպասում ես քո վախերի նկատմամբ հաղթանակի և մրցակցիդ պարտությանը։

Սպասում ես, սպասում, սպասում։

Սպասում ես նվերի և ուղղակի բարի խոսքի։ Սպասում ես նենգության և տրամվայի։ Սպասում ես պիցցայի առաքումը տեղ հասնի և աշխատանքային օրվա ավարտին։ Եվ կրկին սպասում ես, սպասում, սպասում։ Սպասում են բոլորը, ամեն ինչի ու միշտ։ Եվ նույնիսկ գնդապետն է նամակի սպասում, չնայած որ իրեն ոչ ոք չի գրում։

Սակայն ամենաքաղցրը այն է, որ ինչ-որ մեկը նաև սպասում է քեզ։ Ոչ թե այն բանի համար, որ քեզանից իրեն ինչ-որ բան է պետք, այլ ուղղակի սպասում է, որովհետև դու կաս։ Կարևոր չէ, թե որտեղ են քեզ սպասում՝ ցանցում, տանը կամ դժոխքում... Շտապեք նրանց մոտ, ով սպասում է։ Երբեմն նրանց սովորական մի «մռռոց» արդեն բավական է, որ նրանք իրենց հանգիստ զգան, որ դու կաս, որ դու այստեղ ես։

Վիկտոր Արոնովիչ Մալախով փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Թարգմանությունը՝ © Мигрдат Мадатян

#մադաթյան_հոգեբանական_կենտրոն
«Եթե անհրաժեշտություն կա բացատրելու, ապա այլևս բացատրելու կարիք չկա» Զինաիդա Գիպպուս
Կյանքում ես հենվում եմ մի հոյակապ սկզբունքի վրա։ Դա՝ «ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ» կանոնն է։ Կանոնի սկզբունքները մաքսիմալ պարզ են՝ սխալվել կարելի է միայն մեկ անգամ... երկրորդ շանս կարելի է տալ միայն մեկ անգամ... սեփական սահմանները ընդգծել կարելի է միայն մեկ անգամ... ներել նույն բանի համար կարելի է միայն մեկ անգամ... հեռանալ կարելի է միայն մեկ անգամ... Եվ ոչ մի հերթական անգամներ չի կարող լինել, որովհետև դրանք իրենց հետ բերում են կուտակված վիրավորանքներ, վստահության կորուստ, արժեզրկում և հարգանքի կորուստ։ Ու եթե մարդն առաջին անգամից չհասկացավ, ապա հավատացեք, որ նա տասերորդ անգամից էլ չի հասկանա։
© Мигрдат Мадатян
Այսօր սկսեց իմ Հայրենիքի այն միակ պատերազմը, որն ի սկզբանե դավաճանված էր...

Այսօրվանից ի վեր «կոտորվեցին» ՀԵՐՈՍՆԵՐ որոնց մայրերից որոշները, դեռ իրենց որդիների արյունը չմակարդված ՎԱՃԱՌԵՑԻՆ նրանց հիշատակը...

«Ասում եմ, սոված մանուկներ, դավաճանություն...» ...զոհված մանուկներ...

...և նրանք իրենց պարտված չճանաչեցին, քանզի դավաճանությամբ հաղթեցին ՀԱՅԻՆ...

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
Բարի օր բոլորին։
Մի չքնաղ նախաձեռնություն եմ ուզում ներկայացնել Ձեզ՝
https://www.serund.am/

https://www.facebook.com/serund.am?_rdc=1&_rdr

Ես միացել եմ։ Խնդրում եմ հնարավորինս միանալ։ Մի փոքրիկ գումար պարբերաբար նվիրաբերենք մեր Ացախցի փոքրիկներին։

Արդյունավետությունը՝ պարբերականության մեջ է։
...Ահա և տարին մոտենում է իր ավարտին...
Ժամանակն է կարգի բերել տունը, մտքերը, կյանքը...
Ժամանակն է դեն նետել աղբը, մաքրել անցյալը և դեն նետել անպետք բաները, այդ թվում նաև... մարդկանց։
Ժամանակն է հեռանակ այն ամենից, ինչը մեզ չի երջանկացնում՝ առանց կասկածի, առանց ետ նայելու և առանց ափսոսանքի...
Եկեք մուտք գործենք Նոր Տարի այնպես, ինչպես մի նոր կյանք...
#ոչ_արդիական_մտորումներ
© Мигрдат Мадатян
Հիշե՛ք, պատերը Ձեզ չեն պաշտպանում։ Նրանք ուղղակի մեկուսացնում են Ձեզ... © Мигрдат Мадатян
Մի անգամ, «ԼԱՎ ՕՐ» մաղթելու փոխարեն ինձ մաղթեցին՝ «ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ»։ Կարծում եմ շատ ավելի բարեկիրթ մաղթանք է։ © Мигрдат Мадатян
Որքան քիչ ենք փորձում տպավորություն գործել, այնքան ավելի շատ ենք մենք նմանվում ինքներս մեզ և այնքան ավելի հետաքրքիր ենք դառնում ուրիշների համար։
Մարդուն՝ ՄԱՐԴ է պետք, այլ ոչ դատարկ կաղապար կամ դիմակների հավաքածու։
ԻԴԵԱԼԸ ՈՉ-ՈՔԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ՝ ԱՅՆ ՍՏԵՐԻԼ Է։
© Мигрдат Мадатян
ԱԴԵԼԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
Հյուգոյի Ադելի Համախտանիշ կամ Ադելի Համախտանիշ (ֆր. syndrome d’Adèle) — երկարատև սիրային մոլագարություն, հոգեկան խանգարում, որը կայանում է անպատասխան սիրային կախվածության մեջ, որն իր ծանրությամբ նմանվում է թմրանյութային կախվածությանը։
Շարունակությունը կայքում⤵️
https://psyhelp.am/diseases/strange-diseases/adele-syndrome
...Ամենամեծ սուտը թաքնված է այնտեղ, որ մարդկանց ճշմարտություն է պետք...

Մարդկանց ոչ թե ճմատություն է պետք, այլ իրենց պատկերացումների հետ համընկնում։ Դա ստեղծում է մի հարմարավետ կոմֆորտի զոնա, որտեղ կոմֆորտը գերակա է ճշմարտությունից...

#ոչ_արդիական_մտորումներ

© Мигрдат Мадатян
🎯 Այն, ինչին դու սկսում ես հանգիստ վերաբերվել, դադարում է քեզնով կառավարել։
© Мигрдат Мадатян
🎯 Կորացած ոգին, կեցվածքով չես ուղղի 😉
© Мигрдат Мадатян
Media is too big
VIEW IN TELEGRAM
📚ՆԼԾ-ն դա հաջողակության մոդելավորման տեխնոլոգիա է: Կան մարդիկ, ովքեր վարպետ են մի ինչ-որ գործում՝ շփման մեջ, բիզնեսում, ինքնաղեկավարման մեջ, սպորտում, հոգեթերապիայում: Եվ մենք շատ ենք ցանկանում բացահայտել նրանց հաջողակության գաղտնիքները, գաղտնի իմացությունները և թաքնված կարողությունները: Այ, ՆԼԾ-ն էլ հենց դրանով է զբաղվում՝ տարբերակում է մտցնում վարպետության գաղտնիքներում և դրանք դարձնում է հասանելի բոլորի համար: Եվ արդեն կուտակվել են բազմաթիվ հասանելի հաջողակության մոդելներ՝ կոմունիկացիայում, հոգեթերապիայի, անձնային աճի, ինքնակառավարման, բանակցությունների, սպորտի և շատ այլ բաների մեջ:
Դեսուդեն ընկնելը ոչ-ոքի երբեք հաջողության չի բերել։ Որքան հանդարտություն ունես հոգում, այնքան ավելի հաջողակ ես։
© Мигрдат Мадатян
Մյունխհաուզենի համախտանիշը՝ սիմուլյատիվ խանգարում է, որի ժամանակ մարդը չափազանցացված պատկերում կամ ցուցադրում է (սիմուլացնում է) կամ էլ արհեստականորեն իր մոտ առաջացնում է հիվանդության ախտանշաններ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալիզացիայի, վիրաբուժական միջամտության և այլն։ Այդպիսի սիմուլյատիվ վարքագծի պատճառները լիակատար ուսումնասիրված չեն։ Մյունխհաուզենի Համախտանիշի համընդհանուր ընդունված բացատրությունը այն է, որ հիվանդության սիմուլյացիան հնարավորություն է տալիս այս համախտանիշով տառապող մարդկանց ուշադրություն, հոգատարություն, համակրանք և հոգեբանական աջակցություն ստանալ, ինչը նրաք զգում են, որ անբավարար է։
Ամենասարսափելի ցավը մեզ կարող է պատճառել նա, ով մեզ ամենաշատն է երջանկություն պարգևել ...
© Мигрдат Мадатян
Ուշադիր հետևեք Ձեր մտքերին և խոսքերին, նրանք վերադառնում են ոչ թե հասարակ ձայների համակցությամբ, այլ իրավիճակներով, հակազդումներով և հարաբերություններով... իսկ հիմնականում՝ անընդմեջ ռեինկարնացիաներով...
© Мигрдат Мадатян
2025/02/03 14:35:45
Back to Top
HTML Embed Code: