Telegram Group & Telegram Channel
Մի քանի օր է ինչ հայ ժողովուրդը բախտավորվել է նոր փրկիչով:
Մեր նոր փրկիչն ամենօրյա լայվերով սպառնում է հարթակից ներքև շպրտել պայքարի իմիտացիա անողներին:
Այն հարցում որ հարթակից ներքև պիտի շպրտել պայքարի իմիտացիա անողներին առարկություն չկա: Բայց չգիտես ինչու մեր փրկիչը որոշել է սկսել ոչ ավել-ոչ պակաս Անդրանիկ Թևանյանից:
Անդրանիկ Թևանյանն իմ աչքի լույսը չէ ու նրան պաշտպանելու որևէ պատճառ չունեմ: Բայց խղճիս մոտ արդար լինելով պիտի ասեմ ու հավանաբար ընթերցողն էլ կհաստատի, որ վերջին մեկ տարվա ընթացքում միակ արտախորհրդարանական ուժը, որ ոչ միայն պայքարի իմիտացիա չի արել այլ ընդհակառակը ակտիվ պայքար է մղել, առնվազն Երևանի մասշտաբով եղել է Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը:
Մեր փրկիչն ի դեպ սկսել է բացահայտումների շարք:
Հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մի տեսագրություն, որտեղ իբր ցուցարարները պահանջում են հարթակից հեռացնել Անդրանիկ Թևանյանին: Հիմնավորումն էլ այն է, որ տեսագրության ֆոնին երևում է Անդրանիկ Թևանյանը: Հիշեցնեմ, որ դրանից ընդամենը երկու օր առաջ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նույն Անդրանիկ Թևանյանի գլխավորած շարժմանը հաջողվել էր եթե ոչ հաղթել առնվազն վերջ տալ Երևանում ՔՊ-ի միանձնյա իշխանությանն ու մայրաքաղաքում ռեյտինգի հարցով խայտառակել նիկոլի ուսապարկերին (հավանաբար հենց դրանով էլ պայմանավորված է նրա գլխավորած շարժման հանդեպ մաղձն ու նախանձը):
Մեր փրկիչը դրանով էլ չսահմանափակվելով հրապարակել է ինչ որ փաստաթուղթ այն մասին, որ իբր Անդրանիկ Թևանյանի 7օր.am-ը 15 տարի առաջ Սորոսից 14260 դոլար գումար է ստացել: Այն որ այդ թվականներին առանց բացառության բոլորն են Սորոսից գումար ստացել դա այլևս փաստ է ու ով գումար չի ստացել թող առաջին քարն ինքը նետի:
Իսկ մեր փրկչին մի բան պիտի հիշեցնել: Հենց այնպես որ ինքն է նման սքրինշաթեր պահել, հնարավոր է նաև պահված լինի ի պաշտպանություն նիկոլի ու նրա թերթին ժամանակին արած ու այսօր արդեն ջնջված նրա ոգեշնչող գրառումների սքրինշաթերը:
Վերջում էլի հիշեցնեմ:
Ես էլ համաձայն եմ որ հարթակից պիտի հեռացնել պայքարի իմիտացիա անողներին: Բայց ադ կոչի հասցեատերը ոչ թե Անդրանիկ Թևանյանն ու նրա գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն է կամ նրանք ովքեր վերջին շրջանում առնվազն մի բան արել են, այլ նրանք ովքեր տարբեր շարժումների վճռական փուլերում հարվածել ու խանգարել են շարժման հաջողությանը: Թե ինչո՞ւ, դրա մասին շատ եմ խոսել:
Մեր փրկիչն ավելի լավ կանի հարթակից ներքև շպրտման գործողությունն սկսի իրեն մոտիկ կանգնած շրջապատից, որոնց պայքարը վերջին շրջանում սահմանափակված է եղել Յություբյան ալիքներում կապիկությունների ու նիկոլին քրֆելու հաշվին փող աշխատելով....

group-telegram.com/arcax999/60958
Create:
Last Update:

BY Моя Родина - Арцах

Share with your friend now:
group-telegram.com/arcax999/60958

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

He said that since his platform does not have the capacity to check all channels, it may restrict some in Russia and Ukraine "for the duration of the conflict," but then reversed course hours later after many users complained that Telegram was an important source of information. The original Telegram channel has expanded into a web of accounts for different locations, including specific pages made for individual Russian cities. There's also an English-language website, which states it is owned by the people who run the Telegram channels. The Securities and Exchange Board of India (Sebi) had carried out a similar exercise in 2017 in a matter related to circulation of messages through WhatsApp. These administrators had built substantial positions in these scrips prior to the circulation of recommendations and offloaded their positions subsequent to rise in price of these scrips, making significant profits at the expense of unsuspecting investors, Sebi noted. "Your messages about the movement of the enemy through the official chatbot … bring new trophies every day," the government agency tweeted.
from us

Telegram Моя Родина - Арцах
FROM American