Telegram Group & Telegram Channel
🤷‍♂️🤦‍♂️Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա։

Շիրակում գյուղացին փաստի առաջ է կանգնել՝ գործող սպանդանոց չկա, բայց տուգանում են՝ ոչ սպանդանոցային պայմաններում մորթ անելու համար։
Ստացած ահազանգի հետքերով «Փաստինֆո»-ն հետաքրքիր իրավիճակ պարզեց։

ՍԱՏՄ մամուլի ծառայությունից հաստատեցին, որ, իսկապես, իրացնելու նպատակով ոչ սպանդանոցային մորթի դեպքեր հայտնաբերելու դեպքերում տուգանում են։

Ընդհանուր այս կարգը տարածվում է նաեւ Շիրակի մարզի վրա, թեեւ փակ շղթայի մասին տեղյակ են նաեւ ՍԱՏՄ-ում.
Ինչպես նշեց վերջինիս ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը՝ սպանդանոցային բիզնես գրանցած անձինք բողոքում են, որ բիզնեսը չի աշխատում, քանի որ գյուղացին մորթն իրենց մոտ չի կազմակերպում, գյուղացին էլ ասում է՝ սպանդանոց չկա։

ՍԱՏՄ կայքում հրապարակված են սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների տվյալները, ինչի համաձայն Շիրակում կա գրանցված 5 ընկերություն, որոնցից մեկը՝ «Արփի Լենդ» ՍՊԸ-ն իրականացնում է միայն սեփական տնտեսության խոզերի մորթը։

«Բանդիվան կաթ» ընկերությունը գրանցվել է խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթի համար, սակայն այս ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց.
ՍԱՏՄ պաշոնական կայքում հրպարակված հեռախոսահամարով զանգերին արձագանքեցին, թե համարը սխալ է գրանցված։

Մեզ հաջողվեց կապ հաստատել «Ֆրանս » ՍՊԸ ընկերության սեփականատիրոջ հետ, սակայն պարզվեց, որ սպանդանոցը մոտ 2 տարի է, ինչ չի կարողանում գործել։
Այն նախատեսված է խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների մորթի համար, ծախս են արեն, տեղադրել անհրաժեշտ սարքավորումները, բայց գյուղացին սեփական կենդանիների մորթը շարունակում էր տանն անել, հիմա հասցնում են, բայց, ինչպես նշեց ընկերության սեփականատեր Ֆրանս Հակոբյանը, իրենց բիզնեսի նպատակը գյուղացուն տուգանված տեսնելը չէր։

Պարզվում է՝ կա համակարգային խնդիր ու պարզ չէ, թե ով պետք է հոգա ճանապարհածախսը՝ գյուղացին, թե սպանդանոցը.

Կողմերից ոչ մեկին էլ ձեռնտու չէ։

«Ամենաշատ գործն անում է գյուղացին, ամենաքիչն ստանում է հենց գյուղացին, սպանդանոցը մի մորթ է անում, բայց գյուղացին պահում մեծացնում է անասունին, չարչարվում, իսկ մսավաճառը միսն իրացնելիս ավելի շատ շահույթ է ստանում, քան գյուղացին», - ասաց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է պետական սուբսիդավորում։
Համենայն դեպս, զարգացած երկրներում, պարոն Հակոբյանի խոսքերով, տրանսպորտի մասով կա սուբսիդավորում։

«Ես չեմ ասում, որ սպանդանոցներին հատկացվի տրանսպորտի ծառայության մասով սուբսիդավորում, այլ դա տրվի գյուղացուն, քանի որ մեծ ֆերմերներին մի քանի կենդանի տեղափոխելու համար գուցե ձեռնտու լինի, բայց մեկ կենդանուն տեղափոխելու համար մոտ 10.000 դրամ ծախսելը գյուղացում երբեք ձեռնտու չի լինի», - ասաց սպանդանոցի սեփականատերը։

@arcaxinfo

group-telegram.com/arcaxinfo/43072
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/43072

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Russians and Ukrainians are both prolific users of Telegram. They rely on the app for channels that act as newsfeeds, group chats (both public and private), and one-to-one communication. Since the Russian invasion of Ukraine, Telegram has remained an important lifeline for both Russians and Ukrainians, as a way of staying aware of the latest news and keeping in touch with loved ones. "There is a significant risk of insider threat or hacking of Telegram systems that could expose all of these chats to the Russian government," said Eva Galperin with the Electronic Frontier Foundation, which has called for Telegram to improve its privacy practices. Crude oil prices edged higher after tumbling on Thursday, when U.S. West Texas intermediate slid back below $110 per barrel after topping as much as $130 a barrel in recent sessions. Still, gas prices at the pump rose to fresh highs. In December 2021, Sebi officials had conducted a search and seizure operation at the premises of certain persons carrying out similar manipulative activities through Telegram channels. Two days after Russia invaded Ukraine, an account on the Telegram messaging platform posing as President Volodymyr Zelenskiy urged his armed forces to surrender.
from us

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American