Telegram Group Search
Ай чушкари, ну вы то бы хоть свои рты закрытыми попридержали. Вы, вылизавающие в круглосуточном режиме турецко-азерский сапог пашиняна, своими публикациями оскверняете память Монте и всех павших за свободу Арцаха.
Так что, либо трусы наденьте, либо крест снимите.
❗️ Ժամը 19։30-ի դրությամբ՝ Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, Վայքում, Սիսիանում, Սպիտակում և Գուգարքում՝ ձնախառն անձրև։

Սիսիանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։ Գորիսում և Դիլիջանում մառախուղ է։
🤷‍♂️🤦‍♂️Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա։

Շիրակում գյուղացին փաստի առաջ է կանգնել՝ գործող սպանդանոց չկա, բայց տուգանում են՝ ոչ սպանդանոցային պայմաններում մորթ անելու համար։
Ստացած ահազանգի հետքերով «Փաստինֆո»-ն հետաքրքիր իրավիճակ պարզեց։

ՍԱՏՄ մամուլի ծառայությունից հաստատեցին, որ, իսկապես, իրացնելու նպատակով ոչ սպանդանոցային մորթի դեպքեր հայտնաբերելու դեպքերում տուգանում են։

Ընդհանուր այս կարգը տարածվում է նաեւ Շիրակի մարզի վրա, թեեւ փակ շղթայի մասին տեղյակ են նաեւ ՍԱՏՄ-ում.
Ինչպես նշեց վերջինիս ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը՝ սպանդանոցային բիզնես գրանցած անձինք բողոքում են, որ բիզնեսը չի աշխատում, քանի որ գյուղացին մորթն իրենց մոտ չի կազմակերպում, գյուղացին էլ ասում է՝ սպանդանոց չկա։

ՍԱՏՄ կայքում հրապարակված են սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների տվյալները, ինչի համաձայն Շիրակում կա գրանցված 5 ընկերություն, որոնցից մեկը՝ «Արփի Լենդ» ՍՊԸ-ն իրականացնում է միայն սեփական տնտեսության խոզերի մորթը։

«Բանդիվան կաթ» ընկերությունը գրանցվել է խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթի համար, սակայն այս ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց.
ՍԱՏՄ պաշոնական կայքում հրպարակված հեռախոսահամարով զանգերին արձագանքեցին, թե համարը սխալ է գրանցված։

Մեզ հաջողվեց կապ հաստատել «Ֆրանս » ՍՊԸ ընկերության սեփականատիրոջ հետ, սակայն պարզվեց, որ սպանդանոցը մոտ 2 տարի է, ինչ չի կարողանում գործել։
Այն նախատեսված է խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների մորթի համար, ծախս են արեն, տեղադրել անհրաժեշտ սարքավորումները, բայց գյուղացին սեփական կենդանիների մորթը շարունակում էր տանն անել, հիմա հասցնում են, բայց, ինչպես նշեց ընկերության սեփականատեր Ֆրանս Հակոբյանը, իրենց բիզնեսի նպատակը գյուղացուն տուգանված տեսնելը չէր։

Պարզվում է՝ կա համակարգային խնդիր ու պարզ չէ, թե ով պետք է հոգա ճանապարհածախսը՝ գյուղացին, թե սպանդանոցը.

Կողմերից ոչ մեկին էլ ձեռնտու չէ։

«Ամենաշատ գործն անում է գյուղացին, ամենաքիչն ստանում է հենց գյուղացին, սպանդանոցը մի մորթ է անում, բայց գյուղացին պահում մեծացնում է անասունին, չարչարվում, իսկ մսավաճառը միսն իրացնելիս ավելի շատ շահույթ է ստանում, քան գյուղացին», - ասաց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է պետական սուբսիդավորում։
Համենայն դեպս, զարգացած երկրներում, պարոն Հակոբյանի խոսքերով, տրանսպորտի մասով կա սուբսիդավորում։

«Ես չեմ ասում, որ սպանդանոցներին հատկացվի տրանսպորտի ծառայության մասով սուբսիդավորում, այլ դա տրվի գյուղացուն, քանի որ մեծ ֆերմերներին մի քանի կենդանի տեղափոխելու համար գուցե ձեռնտու լինի, բայց մեկ կենդանուն տեղափոխելու համար մոտ 10.000 դրամ ծախսելը գյուղացում երբեք ձեռնտու չի լինի», - ասաց սպանդանոցի սեփականատերը։

@arcaxinfo
🤡🤷‍♂️🤦‍♂️4 միլիոն 690 հազար դրամի մեդալ արտաքին հետախուզության ծառայողների համար:

Հայն այսպիսի խայտառակ վիճակում մեր ողջ պատմության ընթացքում դեռևս չի եղել։

24/7 քպաթուրքական խունտան ուղղակի ծիծաղում է մարդկանց երեսին, ու կթում մեր քայքայված երկրի բյուջեն։

Ապագա կա, բայց միայն ու միայն քպաթուրքական խունտայի ու նրանց սպասարկող թորքածին բորենիների ոհմակի համար...

@arcaxinfo
🥶Ժամը 09։00-ի դրությամբ Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է գալիս.

Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

/Ճանապարհային դեպարտամենտ/
😏Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․

Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ։
Աղազարյանի մանդատի հարցը քննարկելիս, ի տարբերություն մյուսների, որոնք կրկնել են Փաշինյանին եւ հորդորել, թե ԱԺ-ի միջադեպը տգեղ էր` դրան պետք է քաղաքական պատասխանատվություն հետեւի` մանդատիցդ հրաժարվիր, Միքայելյանը փորձել է ավելի «կաթոլիկ» լինել եւ հայտարարել է, որ խնդիրը միայն լսումները չեն, այլ այն, որ Աղազարյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն պատմության մեջ․ նկատի է ունեցել ոչխարների պատմության գործով քրեական վարույթը, որը հարուցվել է մեկ անձի ցուցմունքով, թե իբր պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է պահանջել՝ սկսնակ գործարարին աջակցելու, ոչխարների արտահանումը կազմակերպելու համար։

Միքայելյանի ելույթից հետո, ինչպես ասում են, շներին կապել են` Աղազարյանին բաց թողել։ Նա զայրացել է «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներից եւ ասել՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում, միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել «այստեղ նստածներից շատերը»։

Ներկաները չեն համարձակվել Աղազարյանից անուններ պահանջել, քանի որ վարչության անդամների մեծ մասը եւ հատկապես` Սասուն Միքայելյանը իշխանափոխությունից հետո են միլիոնատեր դարձել։ Իսկ Միքայելյանների տոհմը, առհասարակ, Կոտայքի բդեշխներն են դարձել, որտեղ մեծ սեփականություն եւ անհամար բիզնեսներ ունեն»:

/«Հրապարակ» թերթ/

@arcaxinfo
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀՀ իշխանությունների համար նոյեմբերի վերջերին ձյան տեսքով տեղումները կրկին անսպասելի էին։ Դիլիջանի ոլորաններում վաղ առավոտից ձյուն է, եւ ճանապարհը դարձել է դժվարանցանելի, տասնյակ մեքենաներ մնացել են խցանման մեջ
❗️Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են ,որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանելով 7 օր։

Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։
❗️Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։
❗️ Լարսը 2 ուղղություններով փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

/ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյան/
🥶Ժամը 20։00-ի դրությամբ՝ Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Forwarded from 5-րդ ալիք / 5 TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ Խելագարեցնող գներ. սննդի թանկացմանը էլ չեն դիմանում մարդիկ
#թանկացումներ

@News_5TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🥶🥶Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Կատարվում են ճանապարհի մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
😏Почти везде в ереванских супермаркетах я улавливаю акцент арцахского диалекта армянского языка в речи многих сотрудниц. Я спрашиваю, откуда вы? Слушаю ответы: Степанакерт, Мартакерт, Аскеран, Гадрут, Шуши и тд.

Ереванские супермаркеты – это ежедневное напоминание о нашем всенародном позоре и бесчестии, мучительном наказании за отказ от древнего уголка нашей Родины – Арцаха...


Вардан Восканян
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥶ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց):

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Գավառ, Մարտունի, Սևան, Սիսիան քաղաքներում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
❗️Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ

Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ համագործակցելու և վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երևույթը նորություն չէ համաշխարհային պատմության մեջ։

Հայաստանում այսօր իշխանություն զբաղեցնողների հայտարարությունները հաճախ հեշտ է շփոթել թշնամական պետությունների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ հայտարարությունները զայրույթ և տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում։

Ավելին, այսպիսի հայտարարությունները հաճախ հանգեցնում են «մենք ազգ չենք», «մեզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկություն չկա» հուսահատական դիրսկուրսին, որտեղ մենք հայտնվում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում։

Սակայն բավական է հիշել ոչ վաղ անցյալի համաշխարհային պատմության դրվագները և տեսնել, որ ծանր պարտությունների, հուսալքության և անորոշության պայմաններում, անգամ պետականության բավական երկար պատմություն ունեցող ազգերն են անցել նույնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչության։ Բավական է հիշել թեկուզ միայն Երկրորդ համաշխարհայինի տարիների եվրոպական երկրների օրինակները։

Համագործակցություն թշնամու հետ՝ պրագմատիզմի անվան տակ

1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և նույն հայացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխոսլովակիայի, ստորագրեցին Չեխոսլովակիան բաժանելու մասին համաձայնագիրը։ Դա արվեց եվրոպայում խաղաղություն ապահովելու անվան տակ։ Ավելին, Չեմբեռլենը և Հիտլերը ստորագրեցին լրացուցիչ անգլո-գերմանական հռչակագիր, որում արտահայտեցին իրենց մտադրությունը «այլևս երբեք միմյանց հետ չպատերազմելու» և վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց հետո բառացի հայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղությունը»։

Պայմանագրի ստորագրումից ընդամենը երկու տարի անց ֆաշիստական բանակի հռթիռները պայթում էին արդեն Լոնդոնի երկնքում, իսկ Ֆրանսիայի տարածքի 60%-ը գրաված էր ֆաշիստական զորքերի կողմից։

Այս պայմաններում Մեծ Բրիտանիան որդեգրեց ղեկավարության փոփոխության տարբերակը։ Հիտլերի բոլորը պահանջները բավարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմբեռլենին փոխարինեց Չերչիլը, ով առաջնորդվում էր ամեն գնով և ամենուր ֆաշիզմի դեմ պայքարի տրամաբանությամբ։

Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարությամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացված հատվածում հաստատված Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կհանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պետք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախոսով էր առաջնորդվում ֆրանսիայում հաստատված կառավարությունը։

Ճիշտ նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառանալիքի պայմաններում Սյունիքում և Տավուշում տարծքներ հանձնելը, Արդբեջանի և Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպես այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պետք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար։


Շարունակությունը՝ այստեղ
Оппозиционный блок «Армения» решил обсудить поведение депутата «Армении» Гегама Назаряна и возможно лишение его мандата, пишет газета «Грапарак».

Издание полагает, что причина такого решения – активные контакты Назаряна с представителями власти. Газета напомнила, что недавно оппозиционный депутат побывал во Вьетнаме и сфотографировался там со спикером парламента Аленом Симоняном на яхте.

«Когда Назаряну указали, что цель оппозиционного блока в НС – свергнуть премьера Никола Пашиняна, он сказал: «Надо бы применить какой-то прием самбо, чтобы убрать Пашиняна?!». Депутат блока «Армения» Ишхан Сагателян напомнил, что повестка у них не изменилась: смена власти», – отмечает «Грапарак».

@arcax999
2024/12/02 07:03:48
Back to Top
HTML Embed Code: