Telegram Group Search
13.10.1668

Ամստերդամում ավարտվեց տպագրության մտած առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը, որը ունի շուրջ 1500 էջ, բարձրորակ նկարազարդ հրատարակություն է: Կազմվել է Հեթում արքաի ձեռագիր աստվածաշնչի հիմքի վրա։ Տպագրվել է 5000 օրինակ։

Первая армянская печатная Библия, насчитывающая около 1500 страниц, представляет собой высококачественное иллюстрированное издание, законченное в Амстердаме.
Она была составлена ​​на основе рукописной Библии царя Хетума. Было напечатано 5000 экземпляров.

Արևախաչ
14.10.1929

Վանուշ Հովհաննեսի Չիլինգարյան
1989-ին և 1992-ին կամավոր մեկնել է ԼՂՀ. Շահումյանի, Ասկերանի շրջանային կենտրոնական հիվանդանոցներում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների, եղել ռազմաճակատի առաջին գծում, կազմակերպել վիրավորների տարհանումը:
Վիրավորվել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:
Հաճախակի բուժօգնություն է ցույց տվել նաև վիրավոր ռազմագերիների:

Вануш Ованесович Чилингарян
В 1989 и 1992 годах добровольно отправился в НКР. Он лечил и оперировал сотни борцов за свободу и мирных жителей в районных центральных больницах Шаумяна, Аскерана, центральном военном клиническом госпитале Степанакерта, был на передовой, организовывал эвакуацию раненых.
Он был ранен в ходе боев самообороны в селе Карачинар Шаумянского района.
Он также часто оказывал медицинскую помощь раненым военнопленным.

Արևախաչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
1884-1983

Շահան Նաթալի
Шаан Натали

Արևախաչ
20.10.1967

Սարգիս Սեդրակի Ամիլյան
1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988-1993 թվականներին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունու («Ուրյանա լեռան» դիրքեր, Գևորգավան), Քարվաճառի շրջանների և այլ ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերի։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Саргис Седракович Амилян
В 1985-1987 годах служил в Вооружённых Силах СССР. В 1988-1993 годах принимал участие в самообороно-освободительных боях в Мартуну (позиции «Гора Уряна», Геворгаван), Карвачарском районах и других самообороно-освободительных боях в составе добровольческого отряда, дивизии ПБ (рота командир).
Посмертно награжден орденом Республики Арцах «Боевой крест» 2-й степени.

Արևախաչ
21.10.1957

Վոլոդյա Աղաբեկյանը
Ծնվել է Մեծ Թաղեր գյուղում։ Ծառայել է ԽՍՀՄ բանակում։ Հեռակա կարգով ավարտել է Իրկուտսկի երկաթուղային ինստիտուտը։ 1987 թ. վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել շրջանային ագրոարդում, ապա դարձել է շրջկոոպի նախագահ։ Մասնակցել է Տողի, Սարինշենի, Ցորի և այլ գյուղերի պաշտպանության համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ավիառմբակոծության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Հանգչում է Մեծ Թաղերի գերեզմանատանը։

Володя Агабекян
Родился в селе Мец Тагер Гадрутского района. Служил в Армии СССР. Окончил Иркутский институт железнодорожного транспорта заочно. В 1987 году Он вернулся на родину и начал работать в областном сельскохозяйственном округе, затем стал президентом общественного кооператива. Он участвовал в боях за оборону Тога, Сариншена, Цора и других сел. Умер в 1992 г. 5 августа во время воздушной бомбардировки Степанакерта. Посмертно награжден медалью «За отвагу». Он покоится на кладбище Мец Тагер.

Արևախաչ
22.10.1975

Վիեննայում սպանվում է Ավստրիայում Թուրքիայի դեսպան Թանըշ Թունալիկիլը։
Գործողության պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են ՀԱՀԳԲ-ի «Նահատակ Պոլտիկեանի Խումբը» և Դաշնակցության հովանավորությունն ունեցող «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը։

В Вене бил убит Танш Туналикил, посол Турции в Австрии.
Ответственность за операцию одновременно берут на себя «Группа мученика Полтикяна» АСАОА и «Борцы за справедливость в отношении геноцида армян» под эгидой Дашнакцутюн.

Արևախաչ
23.10.1955

Ռոբերտ Ալեքսանյան
Ծնվել է Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 2 միջնակարգ դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո որպես վարորդ աշխատանքի է անցել ավտոպարկում։
Շուշիի գումարտակի ստեղծվելուց հետո Ռոբերտ Ալեքսանյանն անմիջապես կամավորագրվել ու աշխատել է զորամասի հացի փռում՝ միաժամանակ մասնակցելով ռազմագործողություններին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 9-ին Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Роберт Алексанян
Родился в городе Степанакерте. Получив 8-летнее образование в средней школе №2, устроился водителем на автостоянку.
После создания Шушинского батальона Роберт Алексанян сразу пошел добровольцем и работал в пекарне воинской части, одновременно участвуя в боевых действиях. Умер в 1994 году. 9 января в бою за село Паправенд Агдамского района. Посмертно награжден медалью РА «За отвагу». Он покоится на городском кладбище Степанакерта.

Արևախաչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի ամենամեծ հարաստությունը Եռաբլուրն է։ Փառք հերոսներին:

Самое большое богатство Армении – Ераблур. Слава героям.
25.10.1913

Սիմոն Կարապետի Բաղդասարյան
Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում։1938թ. ավարտել է Թբիլիսիի ռազմական ուսումնարանը:
1951թ. ավարտել է ՀԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական դպրոցը: 1941-1945թթ. մասնակցել է Հայրենական պատերազմին 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում (Թաման, Կերչ, Սևաստոպոլ, Լեհաստան, Բեռլին):1945թ. մարտի 24՝ ԽՍՀՄ հերոս:

Симон (Семён) Карапетович Багдасарян
Родился в селе Карнут Ширакского марза РА в 1938 году. окончил Тбилисскую военную академию.
1951 год окончил партийную школу при ЦК КПК. 1941-1945 гг. участвовал в Отечественной войне в составе 89-й Армянской стрелковой дивизии (Тамань, Керчь, Севастополь, Польша, Берлин).1945. 24 марта: Герой СССР.

Արևախաչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վավերագրական կադրերն արվել են Ադանա քաղաքում 1919թ։ Ամերիկացի միսիոներները եկել էին տեսնելու հայ երեխաների վիճակը։ Կադրերում պատկերված են հայ որբերը։ Նրանց ծնողներն ու հարազատները սպանվել են թուրքերի կողմից, իսկ երեխաներին մահմեդականացրել են, տվել թուրքական անուններ և փաստաթղթեր։ Մինչ օրս ոճրագործը չի զղջացել և չի պատժվել։ Խաղաղություն կնքում են թշնամու հետ, ոչ թե դահիճի։

Документальные кадры были сделаны в городе Адана в 1919 году. Американские миссионеры приехали посмотреть на состояние армянских детей. На кадрах изображены армянские сироты. Их родители и родственники были убиты турками, а дети были обращены в ислам, получив турецкие имена и документы. По сей день преступник не раскаялся и не понес наказания. Заключают мир с врагом, а не с палачом.

Արևախաչ
30.10.1962

Վլադիմիր Ռաֆայելի Հակոբյան
Ծնվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքում:
1984-1986թթ.՝ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում:
1988-1994թթ.՝ եղել է ՊԲ 4-րդ օպերատիվ բաժանմունքի, ապա` լեռնահրաձգային N դիվիզիայի օպերատիվ բաժանմունքի պետ,ՊԲ-ի օպերատիվ բաժնի պետ:
2001-2003թթ.՝ 5-րդ ՊՇ-ի հրամանատար:
2003թ.-ից` N դիվիզիայի շտաբի պետ:
2004թ.՝ ՊԲ գնդապետ:
Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով,:
Մասնակցել է Աղդամի, Դարբանդի, Սումայի, Գյուլլուջայի, Քելբաջարի, Հորադիզի ազատագրական, Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին:

Владимир Рафаэлович Акопян
Он родился в городе Степанакерт Арцаха.
1984-1986 гг. служил в ВС СССР.
В 1988-1994 г - начальник 4-го оперативного управления МО, затем начальник оперативного отдела Н горнострелковой дивизии.
2001–2003 гг. командующий 5-й армией.
С 2003 г. начальник штаба дивизии «Н».
2004 г. полковник ВС.
Награжден медалями РА и НКР «За боевую службу»,
Участвовал в боях самообороны Агдама, Дербанда, Сумы, Гюллуджи, Кельбаджара, Горадиза, Аскеранского района.

Արևախաչ
31.10.1967

Արմեն Ժորիկի Ավագյան
Հայ ազատամարտիկ, ՀՅԴ անդամ, ՊԲ լեյտենանտ։ Արցախյան շարժումը սկսվելու հետ մեկտեղ դարձավ դրա ակտիվ մասնակիցներից։
Կազմավորել է Աշանի ինքնապաշտպանական ջոկատը, որը զինված էր նրա պատրաստած ինքնաշեն զենքերով։ Աշանի ինքնապաշտպանական ջոկատը օգնության էր հասնում հարևան Հացի, Նորշեն, Ավդուռ, Մյուրիշեն գյուղերին։ «Կոլցո» օպերացիայի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պատանդների փոխանակման գործին։
Արմենը Մոնթե Մելքոնյանի զինակիցն էր. Մոնթեն նրան անվանում էր «Աշանի արծիվ»։

Армен Жорикович Авагян
Армянский борец за свободу, член АРФД, лейтенант ОА. После начала Арцахского движения он стал одним из его активных участников.
Он сформировал отряд самообороны «Ашан», вооруженный изготовленным им самодельным оружием. Отряд самообороны Ашана оказывал помощь соседним селам Хаци, Норшен, Авдур, Муришен. Принимал активное участие в обмене армянских заложников в ходе операции «Кольцо».
Армен был соратником Монте Мелконяна. Монте называл его «Орел Ашана».

Արևախաչ
03.11.2000

Նարեկ Վահանի Վարժապետյան
Ժամկետային զինծառայող։ Ծնվել է Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի, Նոր Հաճն քաղաքում։ Բուհական կրթությունը կիսատ թողնելով 2019թ ծառայել է Իջևանի զորամասում։ Եղել է ՀՈՊ ուժերի ջոկի հրամանատար։ Թշնամու դեմ կռվել է Իշխանարձորում և ընկել հոկտեմբերի 19-ին Հանուն Հայտենիքի։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալով։

Нарек Ваганович Варжапетян
Солдат-срочник. Родился в городе Нор Ачн Котайкской области Республики Армения. В 2019 году он служил в воинской части Иджевана, оставив университетское образование незаконченным. Был командиром отделения ПВО . Сражался с врагом в Ишханардзоре и пал во имя Родины 19 октября. Посмертно награжден медалью РА «За заслуги перед Родиной» II степени.

Արևախաչ
07.11.1962

Մխիթար Ռաֆիկի Հարությունյան
Ծնվել է ադրբեջանի ԽՍՀ Աղդաշ քաղաքում: 1980-1982թթ.՝ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում:
1994-1996թթ.՝ նշանակվել է ՊԲ ուսումնական կենտրոնի հրահանգիչ, ապա` սպառազինության գծով հատուկ տանկային զորամասի հրամանատարի տեղակալ:
Ձեռքբերումներ
1994թ.՝ ՊԲ մայոր:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Мхитар Рафикович Арутюнян
Родился в Агдаше азербайджанской ССР. 1980-1982 гг. служил в Вооруженных Силах СССР.
В 1994-1996 годах был назначен инструктором Учебного центра обороны, затем заместителем командира специальной танковой воинской части по вооружению.
Достижения
1994 год: майор АО Арцаха.
Посмертно награжден орденом НКР «Боевой крест» 2-й степени.

Արևախաչ
07.11.1954

Արևիկ Ռուբենի Սարգսյան
Ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում: Մարդասիրական օգնություն է առաքել Արցախ:
1989-ին ձերբակալվել է ադրբեջանի ՄՀՆՋ-ականների կողմից, ազատվելով` շարունակել է գործունեությունը:
1992-ից ծառայության է անցել ՊԲ-ում:
1989–1994-ին Մարտակերտի կամավորական ջոկատի, Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմերում մասնակցել է շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Аревик Рубеновна Саргсян
Родилась в селе Члдран Мартакертского района Арцаха. Она отправляла в Арцах гуманитарную помощь и была арестована в 1989 году специальными полицейскими силами СНБ азербайджанской ССР, после освобождения продолжила свою деятельность.
С 1992 года служила в Вооружённых Силах.
В 1989-1994 годах участвовала в самообороне и освободительных боях населенных пунктов района в составе подразделений Мартакертского добровольческого отряда Мартакертского оборонного района.

Արևախաչ
08.11.1966

Արամ Ռոբերտի Ավանեսյան

Ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում: 1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1991թ. կազմակերպել է կամավորական ջոկատ, մասնակցել Մարտունիի, Շահումյանի ինքնապաշտպանական և Վերին Վեյսալուի, Խոջավենդի, Ղարադաղլուի, Ամիրանլարի, Փիրաբուլաղի ռազմական գործողություններին: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Հանգչում է Մարտունիում:

Арам Робертович Аванесян
Он родился в городе Мартуни Арцаха. 1985-1987 гг. служил в Вооружённых Силах СССР. 1991 год организовал добровольческий отряд, участвовал в операциях самообороны Мартуни, Шаумяна и боевых операциях Верхнего Вейсалу, Ходжавенди, Гарадаглу, Амиранлара, Пирабулаха. Посмертно награжден орденом НКР «Боевой крест» 2-й степени.
Покоиться в Мартуни.

Արևախաչ
Media is too big
VIEW IN TELEGRAM
10.11.1960

Ռազմիկ Արսենի Վասիլյան
Արցախյան ազատամարտի հերոս, ՀԱԲ ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից։

Размик Арсенович Василян
Герой Арцахской освободительной войны, основатель и главнокомандующий военной структуры АНА, один из основателей Армянской армии.

Արևախաչ
12.11.1996

Գևորգ Արշավիրի Արշակյան
Աշխարհազորային։ Ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Պետական Համալսարանը։ Արժանացել ԵՊՀ բրոնզե մեդալի։ Ավարտելով Վ.Սարգյանի անվան ռազմական համալսարանը՝ կամաոր մեկնել է Արցախ: Ծառայել է Մատաղիսում։ Սեպտեմբերի 28-ին՝ որպես կամավոր, համալսարանականների ջոկատի հետ միասին մեկնում է առաջնագիծ, իսկ նոյեմբերի 6-ին նետվել է պաշտպանելու Շուշին՝ կասեցնելու թշնամու գրոհը քաղաքի դարպասների մոտ։ Անմահացել է նոյեմբերի 7-ին Ստեպանակերտի հիվանդանոցում։

Геворг Аршавирович Аршакян
Доброволец. Родился в Ереване, столице Армении. Окончил Ереванский государственный университет с отличием. Получил бронзовую медаль ЕГУ. После окончания Военного университета имени В. Саргяна добровольно уехал в Арцах. Служил в Матагисе. 28 сентября добровольцем он отправился на передовую вместе с отрядом студентов университета, а 6 ноября бросился на защиту Шуша, чтобы остановить нападение врага у городских ворот. Увековечился 7 ноября в степанакертской больнице.

Արևախաչ
2024/12/02 03:35:45
Back to Top
HTML Embed Code: