Telegram Group Search
Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

🟣 Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

🟣 Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։
Իժևսկ քաղաքի նորաօծ եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին նույնպես կատարվեց միասնական աղոթք հայ գերիների ազատության համար։
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
В новоосвященной армянской церкви Ижевска после Святой Литургии также состоялся совместный молебен за освобождение армянских пленных.
Media is too big
VIEW IN TELEGRAM
Օծվեց Իժևսկ քաղաքի հայկական եկեղեցին
✝️ Встреча воспитанников Гимназии им. Св. Григора Нарекаци с владыкой Езрасом

Как научить ребенка молиться и жить в любви к Богу?
На эту тему прошла беседа архиепископа Езраса Нерсисяна с воспитанниками Гимназии им. Св. Григора Нарекаци, которая состоялась 13 ноября в просторном зале образовательного учреждения.
Беседа была увлекательной и понятной, так как владыка говорил на армянском и русском языках. Ученики не только с интересом слушали, но и задавали вопросы, активно участвовали в обсуждении. На вопрос «О чем вы просите в своих молитвах?» воспитанники поочередно отвечали: «Здоровья маме, родным, мира всему миру».

https://armenianchurch.ru/news/67360bf0ee577ef85a87c946
«Մեր նպատակն ուսյալ, ուժեղ, ինքնուրույն ու հայրենասեր երեխաներ դաստիարակելն է». Եզրաս սրբազան

«Մենք միասին ընդհանուր մի գործ ենք անում, որովհետև ունենք ընդհանուր նպատակ՝ կրթել ու դաստիարակել ուսյալ, ուժեղ, ինքնուրույն ու հայրենասեր երեխաներ»,- ողջունելով Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի ուսուցիչներին ու ծնողներին՝ ասաց թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը:

Ուսումնական տարվա հերթական հանդիպումը վարժարանի ուսուցիչների և ծնողների հետ տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանի ժողովասրահում: Թեմակալ առաջնորդն իր խոսքում ընդգծեց, որ բարձր է գնահատում ուսուցիչների՝ երեխաների կրթության ու դաստիարակության գործում բերած նվիրյալ ծառայությունը և հավելեց, որ կրթական գործն առավել բարելավելու համար Հայաստանից աշխատանքի է հրավիրել դասախոս, արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին: https://armenianchurch.ru/news/67374e2ce204cf9bd3e565b9
Приглашаем на встречу с экс-омбудсменом РА (защитником прав человека) Арманом Татояном !

Спикер: Арман Татоян

Во сколько?  17.30
Сбор гостей в 17:00
Когда?  18 ноября, понедельник

Это наша третья встреча с омбудсменом, приезжающим в Москву, и уникальная возможность вживую услышать и задать интересующие вопросы нашему спикеру и специалисту, знающему все из первых уст,  в особенности про нарушение прав жителей Арцаха и особо остро стоящий сегодня вопрос военнопленных.

Вход свободный
_____

Локация «JAMANC»
Адрес: Оли
мпийский проспект, 9
(м.Марьина Роща).

Вход: лестницы вниз между сувенирной и продуктовой лавками или через Тапан музей.
Խորը ցավով սգում ենք Հայ Եկեղեցու արժանի զավակ, «Սուրբ Ներսես
Շնորհալի» շքանշանակիր Գրիգորի Գասպարյանի անսպասելի մահը:

Վաղաժամ ավարտվեց նվիրյալ զավակ, էջմիածնասեր ու ազգանվեր հոգելույս Գրիգորի Գասպարյանի երկրային կյանքը:
Երախտարժան է վաստակը հանգուցյալ Գրիգորիի, քանզի առանձնակի նախանձախնդրությամբ իր կարեւոր ներդրումը բերեց ինչպես Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիների նորոգության, այնպես էլ Մոսկվայի  եկեղեցական համալիրի կառուցման աստվածահաճո ու շնորհակալ գործին:
Վշտալի այս պահին աղոթքով սրտակից ենք հանգուցյալի սգակիր այրուն և զավակներին,  հարազատներին ու մերձավորներին:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ լույսերի և խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի հոգին և Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգևի վշտացյալ բոլոր սրտերին: 
Խունկ, աղոթք և օրհնություն հոգելույս Գրիգորի Գասպարյանի բարի հիշատակին:
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Бог бесконечно любит нас»,- архиепископ Езрас Нерсисян
«Հայերի դեմ ադրբեջանական ռասիզմն ու ատելությունը շարունակվում է». Արման Թաթոյան

Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցու «Ժամանց» մշակութային կենտրոնում հայ համայնքի հետ հանդիպեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

Բանախոսը ներկայացրեց Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները (Սահմանադրական դատարանի 2024թ. սեպտեմերի 26-ի վտանգավոր որոշումը, «սահմանազատման» գործընթացը և այլն), ինչպես նաև այն, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող են օգտատործվել հայ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության համար:

Խոսվեց այն մասին, որ պետք է հետևողական պայքար տանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ և թույլ չտալ ոտնձգություններ հայկական ինքնության դեմ: Արման Թաթոյանը ապացույցներով հիմնավորեց հայկականության դեմ ադրբեջանական ռասիզմի և ատելության շարունակվող քաղաքականությունը:
Азербайджанский расизм и ненависть к армянам продолжаются: Арман Татоян https://armenianchurch.ru/news/673f33c5a5b01a060909c290
2024/12/05 06:58:57
Back to Top
HTML Embed Code: