Telegram Group Search
Հայաստանը տարածաշրջանում Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում 10-րդն է. Tehran Times-ը մեջբերում է Իրանի մաքսային վարչության զեկույցի տվյալները։

Ոչ նավթային և գազային առևտուրն իսլամական օրացույցի առաջին հինգ ամիսներին (2024 թվականի մարտի 20-ից օգոստոսի 21-ը) 2023 թվականի նույն ամիսների համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով մոտ 192 մլն դոլարի։

@ArmeniaSputnik
Իր քաղաքականությամբ ՀՀ ղեկավարությունն «օգնում» է Ադրբեջանին՝ չստորագրել խաղաղության պայմանագիրը, @ArmeniaSputnik-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Երևանի հասցեին Իլհամ Ալիևի մեղադրանքները։

Ադրբեջանական իշխանություններին պետք չէ խաղաղության համաձայնագիր, քանի որ նրանք ցանկանում են շարունակել զիջումներ պոկել։ Էսկալացիայի ակնարկը կարելի է հասկանալ Ադրբեջանի նախագահի՝ ռազմական հնարավորությունների ընդլայնման շարունակման մասին խոսքերից։

Գիտակցելով, որ Երևանի վրա կարելի է ճնշում գործադրել և նորանոր զիջումներ ստանալ՝ Ալիևը չի ցանկանում այս փուլում իրեն կաշկանդել որևէ փաստաթղթով՝ լինի դա խաղաղության պայմանագիր, թե շրջանակային համաձայնագիր։ Իսկ պայմանագիրը «կրճատված» ձևով ստորագրելը, ինչպես Երևանն է առաջարկում, այն դարձնում է հենց շրջանակային համաձայնագիր։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երեք հզոր պայթյուն է որոտացել Գարմսարի արդյունաբերական գոտում՝ Թեհրանից 100 կմ հեռավորության վրա

Այս տարածքում է գտնվում Խոմեյնիի տիեզերական հետազոտությունների կենտրոնը։ Պայթյունների պատճառները դեռ չեն հաղորդվում։

@ArmeniaSputnik
Վահե Հակոբյանի եղբայրը` «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են, @ArmeniaSputnik–ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Կարեն Հակոբյանին կալանավորել են երկու ամսով, Նարեկ Ամբարյանին` մեկ ամսով։

📎Սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կարեն Հակոբյանը ձերբակալվել էր մեղադրյալի կարգավիճակով։ Սույն գործով ձերբակալվել էր նաև Նարեկ Ամբարյանը։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում նշել են ՀՀ Անկախության տոնը։ Նման տոնական միջոցառում՝ համերգային ծրագրով, այստեղ առաջին անգամ անցկացվեց։

ՔԿՀ–ում այս պահին մոտ 100 կալանավոր և դատապարտյալ կա։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովում չքննադատեց հարևաններին, որ դրական մթնոլորտ ստեղծվի

Նա իր կարճ ելույթում առաջարկեց տարածաշրջանի համար ընտրել այն կարգախոսը, որը եղել է իր կուսակցության նախընտրական կարգախոսը` «ապագա կա»։

Նստաշրջանին ներկա Աննա Հակոբյանը, Արարատ Միրզոյանն ու Վահան Կոստանյանը ծափահարեցին։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հըզբոլլահի» ղեկավարության անդամներից մեկը՝ Ալի Քարաքին, հնարավոր է, ոչնչացվել է Բեյրութի հարավային ծայրամասում իսրայելական օդուժի հարձակման ժամանակ. Al Jazeera

Սոցցանցերում հրապարակում են հարձակման հետևանքների կադրերը։

@ArmeniaSputnik
🇷🇺🇦🇲ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է հանրապետությունում առողջապահության համաշխարհային կազմակերպության նորանշանակ ներկայացուցիչ Սիդդարտա Դատտային: Մտքեր են փոխանակվել առողջապահության ոլորտում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործում համագործակցության հարցերի շուրջ:

Ավելի վաղ ՌԴ դեսպանատնից հայտնել էին, որ ՌԴ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ՄԱԿ-ի մի շարք ծրագրերի իրականացմանը՝ շուրջ 40 մլն դոլար ընդհանուր բյուջեով։

@ArmeniaSputnik
Հայաստանի իշխանությունները փորձում են «նստել երկու աթոռի վրա»՝ մի կողմից հանդես գալով հակառուսական հայտարարություններով, մյուս կողմից՝ հույս ունենալով հետագայում ևս օգուտ քաղել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցությունից։

Ռուս քաղաքագետ, «Քաղաքական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik-ին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել Հայաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է հետագայում ևս համագործակցել Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում, սակայն ՀԱՊԿ-ը սպառնում է երկրի ինքնիշխանությանը։

@ArmeniaSputnik
Բոլոր դերակատարները պետք է աջակցեն վերադարձնելու Ադրբեջանում պահվող գերիներին. ՄԻՊ

Ադրբեջանում պահվող, ազատությունից զրկված էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների և երաշխիքների կոպտագույն խախտումներով, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն` անդրադառնալով 2023 թ. սեպտեմբերի 24–30–ի իրադարձություններին, երբ ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց Արցախից:

Անդրադառնալով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը` նա նշել է, որ այն մնում է ՄԻՊ հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը:

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հըզբոլլահը» հրթիռակոծել է իսրայելական Հայֆան

ԶԼՄ-ները հաղորդում են նաև Թել Ավիվի և «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ հարվածների մասին։

Իսրայելում երկու օրով արտակարգ դրություն է հայտարարվել։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում այսօր մոտ 120 արցախցի է ապրում, նրանցից մեկն էլ 14-ամյա Տիգրանն է։ Նրա ընտանիքը 2020թ․ պատերազմից հետո բռնագաղթեց Իշխանաձորից։

Տիգրանի արցախյան ընկերները տարբեր վայրերում հայտնվեցին, բայց այստեղ՝ Վերիշենում, նոր ու հավատարիմ ընկեր գտավ՝ Արթուրին։ 2023թ․ Արցախից բռնի տեղահանության օրերին տղաները միացան կամավորական աշխատանքներին։
Ծանրություն, հոգնածություն, չէին զգում, անում էին՝ ով ինչ կարող էր ու ինչքան կարող էր։

Արցախի դատարկվելուց հետո էլ Տիգրանը տուն վերադառնալու հույսը չի կորցրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

@ArmeniaSputnik
Լիբանանի հարավում և արևելքում բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 356-ի, վիրավորվել է 1246-ը. առողջապահության նախարարություն

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Sputnik Արմենիա
Երևանում առևանգված 55-ամյա կնոջ ամուսնուց 4 մլն դոլար փրկագին են պահանջել. ՆԳՆ ոստիկանություն Կինը հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինությունում։ Պարզվել է, որ կազմակերպիչը Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդ է։ 5 ձերբակալված…
Հայաստանում ամերիկացի գործարարի կնոջ առևանգման մեջ կասկածվող 5 անձանցից մեկի պաշտպանությունը բողոքարկել է նրա ձերբակալությունը. Ալեքսանդր Կոչուբաև

Պաշտպանական կողմի համոզմամբ՝ նա անմեղ է, իսկ կալանավորման որոշումը թելադրված է բացառապես գործի հանրային հնչեղությամբ:

@ArmeniaSputnik
2024/09/24 02:13:20
Back to Top
HTML Embed Code: