Telegram Group Search
🇷🇺Ռուսաստանում կարգելվի միգրանտների երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության դպրոց ընդունելը

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ համապատասխան նախագիծը կմտնի օրենսդիր մարմին։

@ArmeniaSputnik
🇦🇲🇨🇳Պեկինը պատրաստ է Երևանի հետ սերտորեն համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում, ասաց ՀՀ–ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը` պատասխանելով @ArmeniaSputnik–ի հարցին։

Մենք տեղեկացված ենք նոր ատոմակայանի կառուցման մտադրության մասին։ Ըստ հայկական կողմի պահանջների ու անհրաժեշտության` պատրաստ ենք մասնակցել բոլոր ծրագրերին ու օգնել հայ ժողովրդին բարելավել կենսամակարդակը։

Չինաստանը կողմ է, որ Հարավային Կովկասում նոր հաղորդակցություններ բացվեն։ Պեկինում հուսով են, որ տարածաշրջանի երկրներին կհաջողվի քաղաքական երկխոսության միջոցով լուծել առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Չինական առաջատար ընկերությունները ցանկանում են մասնակցել տարածաշրջանի տնտեսական կյանքին, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուրախ ենք Երևանի փողոցներում տեսնել բազմաթիվ չինական էլեկտրամոբիլներ. ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար

«Բարձր տեխնոլոգիաները և կանաչ էներգետիկան Հայաստանի և Չինաստանի համագործակցության հեռանկարային ոլորտներն են»,– լրագրողներին ասաց Մին Չենը։

Դիվանագետը եւս մեկ կարևոր ուղղություն է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Նա հույս ունի, որ չինական առաջատար ընկերությունները կներգրավվեն համապատասխան նախագծերում։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇮🇳Akash հակաօդային պաշտպանության առաջին մարտկոցը ուղարկվում է Հայաստան. Bharat Electronics Limited (արտադրող ընկերություն)

«Պաշտպանական արտադրության գծով քարտուղար Սանջիվ Կումարը թույլատրել է Akash սպառազինության համակարգի առաջին մարտկոցի մատակարարումը բարեկամ արտասահմանյան երկիր», - ասվում է ընկերության սոցիալական ցանցերում:

📎 Akash համակարգն իրենից ներկայացնում է «երկիր-օդ» դասի հրթիռ. այն խոցում է կործանիչներ, թևավոր հրթիռներ, «օդ-երկիր» դասի հրթիռներ, ԱԹՍ–ներ և այլ օդային միջոցներ մինչև 25 կմ հեռավորության վրա: Երևանն այդ սպառազինության առաջին արտասահմանյան գնորդն է:

@ArmeniaSputnik
❗️Իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում, կան ձերբակալվածներ. Երևանի քաղաքապետի խոսնակ

@ArmeniaSputnik
🇦🇲🇨🇳Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023-ի համեմատ աճել է մոտ 35% - ով` հասնելով 2, 08 մլրդ դոլարի, «Չինաստանի արդիականացում. հայ-չինական հարաբերություններ» համաժողովի ժամանակ ասաց Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։

Պեկինը Հայաստանին աջակցում է նաև Հանրային հեռուստատեսության վերազինմանը, ներգրավված է «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագծում, արևային կայանի կառուցման մեջ: Երևանի հետ համագործակցության ընդլայնման ներուժ այժմ առկա է ՏՏ–ի արհեստական բանականության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում։

@ArmeniaSputnik
❗️Ձերբակալվել է 4 մարդ, որից 3-ը պաշտոնատար անձինք են, @ArmeniaSputnik–ին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Ռուսաստանի ԶՈւ–ն հարվածներ են հասցրել ռազմական օդանավակայաններին, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությանն աջակցող էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՌԴ ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովը և ԱՊՀ-ի գործընկերները ծաղիկներ են դրել Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանին։

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու համատեղ հանդիպմանը և ամփոփելու տարվա արդյունքները։ Ի դեպ, ՀՀ–ից ներկայացուցիչ չկա հանդիպմանը։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աննա Հակոբյանի եղբայրը տեղյակ չէ, թե իր քույրը ում հետ և ում հաշվին է տուրերի մասնակցում Տանզանիայում

Չնայած սոցցանցում հենց նոյեմբերի 9–ին տեղադրված Աննա Հակոբյանի զվարճալի նկարները նաև ԶԼՄ–ներն են տարածել, բայց պատգամավոր եղբայրը պնդում է` չի տեսել դրանք և չգիտի, թե երբ է հրապարակել։

@ArmeniaSputnik
Վարազդատ Լալայանն այս տարի կարող է դառնալ ծանրամարտի աշխարհի չեմպիոն։

Նրա գլխավոր մրցակից վրացի Լաշա Տալախաձեն 9 տարվա ընթացքում առաջին անգամ բաց կթողնի աշխարհի առաջնությունը։ Նա «Վրացական երազանքի» կազմում ընտրվել պատգամավոր և հայտարարել, որ քաղաքականությունն ու սպորտը համատեղելը հնարավոր չէ։

@ArmeniaSputnik
🇦🇲🇦🇿Երևանն ու Բաքուն մինչև 2024 թվականի վերջ կստորագրեն խաղաղության պայմանագիր, թե ոչ` կախված է Հայաստանից, հայտարարել է Բայրամովը։

Փաստաթղթի հիմնական հոդվածները համաձայնեցված են, սակայն դեռ կան հարցեր, որոնց շուրջ համաձայնության գալը կարևոր է, լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Նա Հայաստանի` COP-29 կլիմայական գագաթնաժողովին չմասնակցելը որակել է «բաց թողնված հնարավորություն»։

@ArmeniaSputnik
ՀՀ կենտրոնական բանկը քննարկում է 44-օրյա պատերազմի և քովիդի պատճառով բացասական վարկային պատմություն ունեցող տնտեսվարողներին օգնության ծրագրերի տարբերակներ, ԱԺ–ում ասաց ԿԲ–ի ղեկավարը։

«Կորոնավիրուսի ժամանակ և 2020 թ. պատերազմին և դրանից հետո շատերի վարկային պատմությունը վատացավ վերոհիշյալ պատճառներով։ Եվ հիմա շատերը իսկապես ուզում են վերափոխել իրենց վարկային պատմությունը։ Դրա համար ԿԲ–ն ու կառավարությունը քննարկում են ճգնաժամից հետո վարկերը բարեխղճորեն մարողների վարկային պատմությունը շտկելու տարբերակներ»,–ասաց Մարտին Գալստյանը։

@ArmeniaSputnik
Ուշադրություն. հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում սոցիալական ցանցերում:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չփոխանցել բանկային ու անձնական որևէ տվյալ:

@ArmeniaSputnik
Խաղաղության պայմանագիրը ստորագրեցին, հետաձգեցին, հիմա ջրային հարցերն ենք լուծում. ԱՄՆ-ն ցանկանում է «օգնել» Հայաստանին և Ադրբեջանին կառավարել սահմանամերձ գետերի ջրային ռեսուրսները։

Երևանն ու Բաքուն աշխատում են գետերի ջրի կառավարման սխեմայի վրա, սոցցանցերում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Այսօր ԱԺ–ում հրատապ թեմա կքննարկվի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ պատգամավորների ¼–ի նախաձեռնությամբ կքննարկվի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ «Կարծում ենք, որ քաղաքական մեծամասնությունը և ներկա գտնվող կառավարությունն…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՔՊ-ն վիժեցրեց հայ գերիների թեմայով հայտարարության քվեարկությունը

Կողմ քվեարկեցին 30–ը, ձեռնպահ և դեմ պատգամավորներ չկային, որոշումը չընդունվեց։

📎Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին Բաքվում նախաձեռնված COP–29–ի շրջանակում քննարկել և հայտարարություն ընդունել գերիների թեմայով, որով պահանջ ու ուղերձ կհղեին միջազգային հանրությանը։

@ArmeniaSputnik
Երևանում նոյեմբերից Ամանորին են պատրաստվում

Մոտ 2 ամիս առաջ սկսում են նաև անհարմարություններ պատճառել մարդկանց այդ թեմայի շրջանակում։ Օրինակ` այսօր՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ը կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը` ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված։

@ArmeniaSputnik
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 12,6%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ԵԱՏՄ-ում այս ցուցանիշն աճել է միջինը 4,4%-ով։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
3.5 կգ. թմրամիջոց են փորձել Իրանից ներմուծել ՀՀ. հանցավոր շղթայում ներգրավված հինգ անդամ կալանավորվել է. ՔԿ

@ArmeniaSputnik
2024/11/14 14:00:23
Back to Top
HTML Embed Code: