Telegram Group Search
Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են, հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։

@ArmeniaSputnik
Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության ճրագալույցի սուրբ պատարագը հունվարի 5–ին կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը. Արցախի թեմ

Պատարագի սկիզբը` 17։00։

Ի դեպ, 2024թ–ին նույնպես Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության ճրագալույցի սուրբ պատարագը մատուցել էր Արցախի թեմի առաջնորդը։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են, հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։ @ArmeniaSputnik
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվն ավելացել է և դարձել 3. ՆԳՆ

@ArmeniaSputnik
Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 668.194.872 դրամ. Հակակոռուպցիան դատարան

📎Աննա Գասպարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր (Վովա) Գասպարյանի դուստրն է։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Թուրքական Անթալիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալանիա հանգստավայրում։

Վնասի և տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։

@ArmeniaSputnik
Կրքեր ՀԱՊԿ-ի շուրջ, ՌԴ սահմանապահների դուրսբերում․ ինչպես էր ՀՀ–ն վիճում դաշնակիցների հետ

Ի՞նչ արմատական որոշումներով և իրադարձություններով նշանավորվեց 2024 թվականը, և ի՞նչ սպասել այս տարում` կարդացեք @ArmeniaSputnik–ի անդրադարձում ⤵️
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռեստորատոր Արեգ Գևորգյանը @ArmeniaSputnik–ի եթերում ասել է, թե օտարերկրացին որ հայկական ուտեստները պիտի փորձի, որ ասի` ես ծանոթ եմ հայկական խոհանոցին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
☀️Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-4մ/վ արագությամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 3–5 աստիճան տաքություն, գիշերը` 5–7 աստիճան ցուրտ։ Ծանոթացեք եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն⤴️

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանն առավոտ շուտ արխիվային տեսանյութ է հրապարակել` արձագանքելով դեռ նոյեմբերին աղմուկ բարձրացրած թեմային

Նա ցուցադրել է այն շքեղ հյուրանոցը, որտեղ մնացել են իրենք Վատիկան այցի ժամանակ և նշել, որ պետբյուջեից ծախսվել է ընդամենը 787 հազար դրամ` հյուրանոցի համար։

📎Նշենք, որ ԶԼՄ–ները հարցումներ էին ուղարկել` պարզելու, թե ինչքան է ծախսվել վարչապետի, նրա կնոջ և դստեր այցի ընթացքում, անվտանգության և այլ քանի՞ աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին ու դստերը։ Նշվել էր, որ ըստ հրապարակված տեսանյութերի, Աննա Հակոբյանին ուղեկցել է անվտանգության առնվազն 3 աշխատակից, նրա հետ է եղել նաև անձնական վարսավիրը:

Բոլոր այս հարցերն անպատասխան էին մնացել։ Անպատասխան մնացին նաև այսօր, որովհետև Փաշինյանը միայն հյուրանոցի ծախսն է հրապարակել և միայն գրել, որ ինքը նույն օրը վերադարձել է, իսկ Աննա Հակոբյանը դստեր հետ մնացել։
Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամից չեն պատասխանել նաև հարցին, թե ռուս-ուկրաինական դիմակայության 1000 օրվա միջոցառումներին նրա մասնակցության համար որքան է ծախսվել։

@ArmeniaSputnik
✈️Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Ռոսավիացիան։

Այսօր ժամը 07:45-ից օդանավակայանը ժամանակավորապես ավիաչվերթեր չի ընդունում և չի ուղարկում։

📌Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի` Երևան–Սանկտ Պետերբուրգ թռիչքները գիշերը և լուսադեմին կայացել են։ 2 թռիչք նախատեսված է երեկոյան։

@ArmeniaSputnik
Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ անհապաղ կառուցողական բանակցություններ սկսել Արևմուտքի հետ, բայց դրանք պետք է հանգեցնեն համաձայնության. ԱԳՆ

Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը ժամանակին ռազմավարական սխալ էր, չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Աբբաս Արաղչին։ Թեհրանը կողմ է պատժամիջոցների չեղարկմանը, ինչը կնպաստի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդմանը։

📎Ավելի վաղ ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Նեփյուն գրել էր, որ ԱՄՆ-ը կարող է հարձակվել Իրանի վրա, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հաջողության չհանգեցնեն։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Փաշինյանն առավոտ շուտ արխիվային տեսանյութ է հրապարակել` արձագանքելով դեռ նոյեմբերին աղմուկ բարձրացրած թեմային Նա ցուցադրել է այն շքեղ հյուրանոցը, որտեղ մնացել են իրենք Վատիկան այցի ժամանակ և նշել, որ պետբյուջեից ծախսվել է ընդամենը 787 հազար դրամ` հյուրանոցի…
Փաշինյանները բնակվել են Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար են վճարել Նիկոլ Փաշինյանի մատնանշած 787,000 դրամ, պարզել է Panorama.am-ը։

Փաշինյանը մանիպուլյացիաներ է արել՝ արդարացնելով այն, որ նպատակաուղղված կերպով շուրջ մեկ ամիս է՝ թաքցնում են, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և «Իմ քայլը» հիմնադրամից» Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար։

@ArmeniaSputnik
2025թ–ի վերջին Երևանի հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում անշարժ գույքի հարկը կհասնի ահռելի չափերի

«Բոլոր գործակիցների համադրման արդյունքում Երևանի կենտրոնում գտնվող 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի տարեկան 200-250 հազար դրամ, 2-3 սենյականոցինը` 400 հազար և ավելի։ Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքի ծայրամասերում 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի շուրջ 30-40 հազար դրամ»,– @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Պաշտոնական տվյալներով` ՀՀ-ում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432 000 բնակարան։ 2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, անշարժ գույքի հարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդի փոխարեն։
🇬🇪Վրաստանը մտադիր է արտաքսել 25 օտարերկրացու, ովքեր մասնակցել են 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին հակակառավարական ցույցերին և անկարգություններին։

Նրանցից 10-ն արդեն վտարվել է, հայտնում է երկրի ՆԳՆ-ն։ Նշված չէ, թե որ երկրների քաղաքացիներ են նրանք։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի վերջին երկու ամսում 91 օտարերկրացի ստիպված է եղել լքել երկիրը։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բաքու–Ղազախ ճանապարհին ավտոբուսը բախվել է մայթեզրին կայանած բեռնատարին, որի հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր։

@ArmeniaSputnik
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԼԺՀ-ի Նադիա բնակավայրը. ՊՆ

@ArmeniaSputnik
❗️Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին, @ArmeniaSputnik–ին ասաց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։

Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։
2025/01/09 17:26:03
Back to Top
HTML Embed Code: