Telegram Group Search
Forwarded from Tatev Hayrapetyan
Քանի որ երեկ https://www.group-telegram.com/armgeopolitic.com ալիքը հարց էր ուղղել ինձ, թե արդյոք ադրբեջանական մամուլում տեղեկատվություն կա, թե իբրև Հայաստանը՝ Թուրքիայի հետ միասին հարձակվելու է Ադրբեջանի վրա, ապա ասեմ, որ ոչ՝ նման բովանդակությամբ նյութ չի հրապարակվել։ Բայց Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչվող «Caliber.az» կայքը հրապարակել է հերթական անհեթեթ տեղեկատվությունը նման բովանդակությամբ՝

«Հայաստանը նախատեսում է «արագ, հաղթական պատերազմ» սկսել Ադրբեջանի դեմ՝ այնուհետև այդ տարածքները փոխանակելու, այսպես կոչված, «Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների հետ»։ Բացի նման «հաղթանակը» պետք է օգնի «վերականգնել հայկական բանակի և հասարակության բարոյահոգեբանական վիճակը»։ Բացի այդ նրանք նշել էին, թե իբրև
«Հայաստանը ցանկանում է դառնալ «ՆԱՏՕ-ի նոր հարավային թևը». Ավելին, Հայաստանը պատրաստ է ավիաբազաներ կառուցել և հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումներ տեղակայել․․․»,-նշել էր կայքը։

Այս նյութում հերթական անգամ Հայաստանին վերագրում են քայլեր, որոնք իրողության հետ կապ չունեն։ Ուշագրավն էլ այն է, որ վերջերս Բաքվում էր ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի տնօրեն, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը, որը այցելել էր նաև Բաքվի այսպես կոչված «ռազմավարի պուրակ»։ Դա հայկական կողմը այդպես էլ անարձագանք թողեց։
🔴🔴🔴🇦🇿🇦🇲 Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակին հրահանգել է պատրաստ լինել գործողության

«Շաբաթ առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ում տեսակոնֆերանսի ձևաչափով ընդլայնված պաշտոնական հանդիպում է կայացել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ։

Հեյդար Ալիևի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո Հասանովն իր ենթականերին առաջադրել է կոնկրետ խնդիրներ՝ կապված զորքերի մարտունակությունը բարձր մակարդակով պահպանելու, զգոնության բարձրացման, ինչպես նաև «պայմանական սահմանին» «ռեւանշիստական» ​​ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության հետ», - ասված է հաղորդագրության մեջ։
🇦🇲🇪🇺🇦🇿 Հիշեցնենք, որ դեկտեմբերին լրանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը։
Forwarded from Hakob Badalyan
💥 Ամերիկյան Politico պարբերականը, որն ասոցացվում է պետքարտուղարության հետ, համարվում դրա ոչ պաշտոնական «ամբիոններից« մեկը, գրել է այն մասին, որ Սպիտակ տան տվյալով, Իրանը մտադիր է սպանել Դոնալդ Տրամպին եւ մի շարք այլ չինովնիկների, որոնց մեղադրում է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար՝ 2020 թվականի հունվարի 3-ին:

Ըստ իս, սա այլ բան չէ, քան պարզապես սպառնալիք Դոնալդ Տրամպին, բայց ոչ թե Իրանից, այլ հենց Սպիտակ տնից: Սպառնալիք, որի իմաստն այն է, որ Տրամպը չպայքարի հաղթանակի համար: Պարզ ասած, նշանակում են «մարդասպանին»՝ Իրան, եւ սպառնում Տրամպին: Ընդ որում, խիստ հատկանշական է, որ այդ հրապարակումը հաջորդում է սոցհարցման տվյալին, որն իրականացվել է հոկտեմբերի 6-9-ը: Ըստ դրա, Տրամպին աջակցում է բնակչության 48 տոկոսը, Հարիսին՝ 46:

Իրանի ինչի՞ն է պետք սպանել Տրամպին, առավել եւս այսօր, երբ նա ԱՄՆ նախագահի թեկնածու է, երբ նրա հանդեպ եղել է անհաջող մահափորձ, կամ գուցե առաջին զգուշացում, եւ որից հետո ԱՄՆ անվտանգության ծառայությունը շատ ավելի մեծ ուշադրությամբ է պահպանում Տրամպին:

Իրանը եթե ունենար Տրամպից վրեժ լուծելու կարիք, կաներ դա մինչեւ այն, երբ նա կհայտարարեր ԱՄՆ նախագահի ընտրությանն առաջադրվելու մտադրության մասին:
🇦🇲 Այսօր ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի զոհվելու օրն է

2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վահագն Ասատրյանը զոհվել է Հադրութում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։
Ասում են՝ ցորենից անձնենք բրինձի, որ ռուսներից կտրվենք։ Ասում են՝ գազ չունենանք, ցուրտ ձմեռներ անցկացնենք, որ ռուսներից կտրվենք։

Ես շատ անկեղծ ասում եմ՝ պատրաստ չեմ դրան։ Վստահ եմ՝ մեծ-մեծ դուրս տվող ստատուսներից այն կողմ որևէ մեկն էլ դրան պատրաստ չէ։ Ավելին՝ դա համարում եմ կեղծ օրակարգ, լեգենդ։

Խնդիրը ձեր մեջ է, ոչ թե ռուսների, ցորենի կամ բրինձի։ Դուք չեք կարողանում ոչինչ անել, այս ամենը ձեր խելքի բանը չէ։ Կոմպետենտ մարդկանց պարագայում գազը հլը մի բան էլ էժան կբերենք, ցորենը ավելի շատ կբերենք, ռուսների հետ էլ, արևմուտքի հետ էլ նորմալ հարաբերություններ կունենանք։

Եթե կա մի բան, որը պետք է փոխարինենք, դա դուք եք։
Ես շատ անկեղծորեն ասեմ, թե ինչ է կատարվում։ Շուրջ 6 տարի Նիկոլ Փաշինյանը իշխանության է ու ձախողումները, իրենց անկարողությունը բացատրում էր «Քոչարյանով»։ Հիմա մարդկանց զգալի շերտը հասկացել է, որ «Քոչարյանի» գործոնը ընդամենը լեգենդ էր, որը Փաշինյանը օգտագործում էր։ Քանի որ ներքին սպառման առասպելները այլևս չեն անցնում, Փաշինյանը ստեղծել է արտաքին առասպել՝ Ռուսաստան՝ «Այ Ռուսաստանից հենց կտրվենք» տրամաբանությամբ ինչ-որ հիմարություններ, որոնց տակ թաքցնում է իր տկարությունը, անկարողությունը։

Վաղը, երբ Ռուսաստանով ևս չի կարողանա կերակրել հանրությանը, ստեղծելու է մի նոր առասպել։ Օրինակ՝ ասելու է, որ խնդիրը Երկիր մոլորակի մեջ է, գլոբալ տաքացման մեջ է, այլմոլորակայինների մեջ է։

Սա է։
🇦🇲🚭 Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը:
🇦🇲 Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում այդ նպատակով։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
The Geopolitics / Գեոպոլիտիկա
🇦🇲 Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում այդ նպատակով։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
Այս հայտարարությունը, ըստ էության, հաստատում է մեր այն վերլուծությունը, որ իշխանությունները հասարակությանը պատրաստում են մոտալուտ հարձակման Ադրբեջանի կողմից։
Քիչ անց շատ համառոտ վերլուծական կներկայացնեմ ներկա իրավիճակի վերաբերյալ։ Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում։
Ի՞նչ և ինչու՞ է կատարվում

Վերջին օրերին Ադրբեջանական կողմում նկատելի է ագրեսիվ հռետորաբանության շեշտակի էջ, տեղաշարժեր են նկատվում սահմաններին՝ հետախուզական ԱԹՍ-ների թռիչքների տեսքով, Ալիևը կադրային լուրջ փոփոխությունների է գնում բանակում, պաշտպանության նախարարը զորքին հրահանգում է պատրաստ լինել «կանխարգելիչ» գործողության։ Ընդհանուր իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը այս պահին Նիկոլ Փաշինյանի աչքը վախեցնելու ու նրան շանտաժի ենթարկելու խնդիր է լուծում․ Հայաստանը այս պահին տեղեկատվական գրոհի տակ է թե՜ Ադրբեջանից, թե՜ Ռուսաստանից։ Ուշագրավ է, որ գոնե տեղեկատվական մակարդակում Թուրքիան, ի տարբերություն նախորդ սրացումների ժամանակահատվածների, այս գրոհի մասնակից չէ։

Որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, պետք է մի քանի օր ետ գնանք ու ուղևորվենք Մոսկվա, որտեղ տեղի ունեցան Վլադիմիր Պուտին - Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին - Իլհամ Ալիև հանդիպումներ, որոնց վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունները հիմք են տալիս եզրակացնել, որ քննարկվել են «ինչ-որ» հարցեր, որոնք մնացել են կիսատ ու այդ քննարկումները կշարունակվեն արդեն հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում, որտեղ պետք է տեղի ունենա BRICS-ի առաջնորդների համաժողովը, որին մասնակցելու են ինչպես Փաշինյանն ու Ալիևը, այնպես էլ Էրդողանը։

Տպավորություն է, որ Կազանում նախատեսված են բանակցություններ շատ կոնկրետ հարցերի շուրջ, անգամ չպետք է բացառել Պուտին - Փաշինյան - Ալիև եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, և այժմ, ուժի գործադրման հռետորաբանության կիրառմամբ, Ադրբեջանը փորձում է առավելագույնս ճնշել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Կազանում նրանից կարողանա «պոկել» համաձայնություններ։

Այսօր հոկտեմբերի 12-ն է, ուստի, Կազանում տեղի ունենալիք համաժողովին կա դեռ 10 օր։ Կանխատեսելի է, որ առաջիկա օրերին ևս Ադրբեջանը կշարունակի տեղեկատվական գրոհը, սակայն տվյալ ժամանակահատվածում ռազմական գործողությունների հավանականությունը, ամեն դեպքում, ցածր է, իսկ թե ինչ տեղի կունենա այդ 10 օրից հետո, մեծապես կախված է Կազանում տեղի ունենալիք հանդիպումների արդյունքներից։

Արժե ավելացնել, որ օրերս տեղի է ունեցել նաև Վլադիմիր Պուտինի և Իրանի նոր նախագահի առաջին հանդիպումը, որի ընթացքում, վստահաբար, քննարկվել են նաև Հարավային Կովկասին առնչվող հարցեր։

Եթե ամփոփենք, ապա կա նախնական տպավորություն, որ Ալիևը առաջիկա հանդիպումներից առաջ փորձում է շանտաժի ենթարկել Փաշինյանին նրանից Կազանում «ինչ-որ» բան «պոկելու» նպատակով, իսկ այդ «ինչ-որ» բանը, մեծ հավանականությամբ, Ադրբեջանը Նախիջևանին կապող կոմունիկացիային է վերաբերում։

Եւս մեկ կարևոր հանգամանք, որը չենք կարող նկատի չունենալ․ Ադրբեջանը երբեք չի գնա էսկալացիայի, եթե չունենա Թուրքիայի համաձայնությունը, իսկ թե ի՞նչ վիճակում են Թուրքիայի հետ բանակցությունները, կա՞ արդյոք գործիքակազմ, որը հնարավոր կդարձնի, որ Թուրքիան չտա Ադրբեջանին այդ համաձայնությունը, այդ ինֆորմացիային տիրապետում են միայն իշխանությունները։
Նիկոլ Փաշինյանը պետք է նաև մտքում ունենա առնվազն 2 սցենար․

1. Անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ դրանով իր համար ստեղծելով ավելի բարենպաստ ներքաղաքական կոնյուկտուրա արտաքին ճակատում բանակցություններ վարելու համար, եթե առկա ինֆորմացիայի վերլուծությունը թույլ է տալիս այդ տարբերակը հնարավոր համարել։

2. Մտքում ունենալ իշխանության խաղաղ փոխանցման սցենար ու դա գործի դնել, եթե ունենա վստահություն, որ մտել է փակուղի և իրեն այսպես թե այնպես հեռացնելու են։ Այսինքն, եթե Փաշինյանը գիտակցի, որ իր օրերը հաշված են, շատ ավելի լավ է, որ ինքը իշխանությունը փոխանցի, քան արտաքին դերակատարների ճնշմամբ այդ իշխանությունը վերցնեն ու Հայաստանում իշխանություն նշանակեն։ Իսկ թե այս սցենարի պարագայում ու՞մ պետք է իշխանությունը փոխանցի Փաշինյանը, որպեսզի պետության համար կարողանա մանևրի դաշտ ապահովել, դա պետք է գնահատի ինքը։
Ադրբեջանցիք վերջին օրերին ԱԹՍ-ներով ոչ թե հետախուզական թռիչքներ են իրականացնում, այլ հրապարակի ճոխ համերգներն են դիտարկում ու նախանձից մեռնում։

Երվանդ Վարոսյան
The Geopolitics / Գեոպոլիտիկա
Ադրբեջանցիք վերջին օրերին ԱԹՍ-ներով ոչ թե հետախուզական թռիչքներ են իրականացնում, այլ հրապարակի ճոխ համերգներն են դիտարկում ու նախանձից մեռնում։ Երվանդ Վարոսյան
Երվանդ Վարոսյանի արտահայտած միտքը ստիպեց մի անեկդոտ հիշել, որը շատ տեղին է նաև ներկայիս իրավիճակում։

Ուրեմն, Ավարայրի ճակատամարտին նախորդող օրերին Աստված վերևից նայում է, տեսնում է, որ պարսիկները ակտիվ պատրաստվում են կռվի, մարզվում են, տարբեր մարտավարություններ են մշակում, մի խոսքով, պատրաստվում են հայերի դեմ ճակատամարտի։ Հետո ասում է, դե լավ, մի հատ էլ նայեմ, տեսնեմ, թե էս հայերը ինչով են զբաղված։ Նայում է, տեսնում է, որ հայկական կողմում քեֆ-ուրախություն է, խնջույքներ են անում, ուտում են, խմում են։ Աստված զարմացած դիտում է այս տեսարանը ու ասում` սրանք էլի հույսները իմ վրա են դրել...
Նիկոլը Երևանի ծննդյան օրվա առթիվ մի տեսանյութ է հրապարակել, երբ ինքը դեռ շարքային մուտիլովչիկ էր ու վերնագրել այսպես. կային նաև այսպիսի ժամանակներ։

Այո, Նիկոլ, կային այդպիսի ժամանակներ, երբ կյանքը շատ ավելի երջանիկ էր ու մարդիկ շատ ավելի անհոգ էին, քան հիմա, Երևանում նստած չկար մտավախություն, որ հեսա քաղաքի վրա ռումբեր կընկնեն։ Հետո եկար դու` քո թիմով ու սկսեցիք պղծել ու ոչնչացնել ամեն ինչ։
Քանի դեռ այս երկրի ղեկին այս քաղաքական թիմն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլոր տոները իմաստազրկված են, իսկ տոնական տրամադրության մասին խոսելը ընդհանրապես ավելորդ է։
Երևանի ծննդյան օրը շնորհավորել է նաև ոչ բարով քաղաքապետը։ Կշնորհավորի, բա ինչ կանի։ Վարդան Ղուկասյանից գողացված մանդատների ու Արամ Զավենիչների նման հաճախորդների շնորհիվ քաղաքապետ է դարձել, կեղեքել է, որ կեղեքում է քաղաքը։ Բա ինքը չշնորհավորր, ո՞վ շնորհավորի։
🇺🇸 ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի պատճառով աշխարհը առաջիկա ամիսներին կարող է մտնել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։

Դոնալդ Թրամփ
2024/10/14 00:22:06
Back to Top
HTML Embed Code: