Telegram Group Search
🇦🇲 Եթե ուշադրություն դարձրիք, Ալիևը երեկ Աբու Դաբիում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները լուսաբանելու նպատակով իր հետ տարել էր ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայկական կողմը չէր ապահովել լրատվամիջոցների ներկայությունը նման կարևոր և, ինչպես ներկայացվում է, պատմական հանդիպմանը։ Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները և միջազգային հանրությունը պետք է հանդիպման մասին տեղեկություններ ստանան միայն ադրբեջանական լրատվամիջոցների և մեկնաբանների դիտանկյունից…

Թե՞ մեր համար որևէ դրական բան չկար լուսաբանելու, այդ պատճառով էլ չէին տարել։

Էդմոն Մարուքյան

@armgeopolitic
👍1047🤬7👎3
🇫🇷🇷🇺 Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրկհարդտը Ռուսաստանին անվանել է Ֆրանսիայի համար գլխավոր սպառնալիք։

@armgeopolitic
👎47👏10🤔64🤬4
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5👍2🤔2
🇪🇺🇦🇲🇦🇿 ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։

@armgeopolitic
👎65🤬50🤔8👍4🤝1
Արթուր Վանեցյան, հանդիպե՞լ եք Միշիկի հետ, թե՞ ոչ։
👍55🤬9😱3🤔2
Երբ հայ օլիգարխները զբաղվել են քաղաքականությամբ, դա ողբերգական ավարտ է ունեցել իրենց համար։

Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ ու կասկածի տակ չդնելով որևէ մեկի հայրենասիրությունը, բայց պետք է հաշվարկել ու մի բանի մեջ մտնելուց առաջ վստահ լինել, որ խելքդ կտրում է, թե չէ վերջում կամ հայտնվում ես Բաքվի բանտում կամ էլ Սերժի ու Նիկոլի նման մեկը քեզ հրապարակային փչացնում է։
👍36👎42🤬1
Չենք մոռանում Արթուր Վանեցյանին, որը այսօր չպատասխանեց իրեն ուղղված հարցին։

Վաղը կսպասենք պարոն Վանեցյանի պատասխանին, թե արդյո՞ք նա հանդիպում ունեցել է Միշիկի հետ, թե՞ ոչ։

Մարդիկ ասում են` դուք Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի կողմից եք կառավարվում, պարոն Վանեցյան։ Մենք իրավունք ունենք հասկանալ, թե ի վերջո, ինչ է կատարվում, որովհետև քաղաքական գնահատականներ տալուց չենք ցանկանում սխալվել և հենց այդ պատճառով պատասխան ենք ակնկալում հարցին, թե արդյո՞ք դուք հանդիպել եք Միշիկի հետ։
23👍15🤬1
Տեսանյութում՝ Արցախցի Գագիկն է, «Հայաստան դաշինքի» 2021 թվականի ընտրարշավի ժամանակ, վստահ եմ, բոլորդ տեսել կամ լսել եք Գագիկի էմոցիոնալ ելույթը ընտրարշավի ժամանակ:

Գագիկի եղբայրը՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհվել է, իսկ Գագիկը՝ ուշադրություն, զոհվել է Արցախում 2023 թվականի բենզինի պայթյունի ժամանակ:

Լավ, ի՞նչ աստիճանի անասուն պետք ա լինես, որ «կայֆավատ» լինես մահացած մարդու էմոցիոնալ վիդեոյով: Ո՞վ ես դու ա՛յ ոչմիբան, ա՛յ 0, ա՛յ դատարկություն:

Որ ասում եմ տեսակի կռիվ ա, շատերն ասում են ծայրահեղացնում ես, ո՞նց չասես սա՝ հայ տեսակի ու ԲՏ տեսակի կռիվ ա, սրանց հետ ո՞նց ոտք գցես:

Հայկ Աթոյան
94👍44😢4🤝3👎1
The Geopolitics / Գեոպոլիտիկա
Տեսանյութում՝ Արցախցի Գագիկն է, «Հայաստան դաշինքի» 2021 թվականի ընտրարշավի ժամանակ, վստահ եմ, բոլորդ տեսել կամ լսել եք Գագիկի էմոցիոնալ ելույթը ընտրարշավի ժամանակ: Գագիկի եղբայրը՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհվել է, իսկ Գագիկը՝ ուշադրություն, զոհվել…
Սա այն իրավիճակն է, որ շատ հստակ պետք է ասենք, որ անկախ քաղաքական նախասիրություններից, սա շատ զզվելի մի տեսարան է։

Այսինքն, մարդկային ողբերգությունը օգտագործել նեղ անձնական ու նենգ քաղաքական օրակարգեր սպասարկելու համար։ Ակնհայտ էր, որ այդ տղան որոշ առողջական խնդիրներ ունի, եղբայր է կորցրել, 2023-ին էլ ինքն է զոհվել ու այս ամենը բերե՞լ ու ծաղրի նյութ դարձնե՞լ։

Խստորեն դատապարտում ենք։
59👍32🤝6
Մեր իրականության ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ չկան սահմանված խաղի կանոններ ու կարմիր գծեր, որոնք ոչ ոք չպետք է անցնի։

Եւ պետք է սահմանվեն այդ կանոնները ու պարտադրվեն խաղացողներին:
👏41👍16🤝32
Պարոն Վանեցյան, հանդիպե՞լ եք Միշիկի հետ։

Մինչև այսօրվա ավարտը կսպասենք հերքման, իսկ եթե չլինի հերքում, ապա լռությունը կընդունենք որպես համաձայնության նշան ու դա կընդունենք ի գիտություն, ի գիտություն, ի գիտություն։

@armgeopolitic
43👍24🤝3
🇷🇺🇰🇵 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԿԺԴՀ-ում գտնվելու ընթացքում, հայտարարել է, որ հյուսիսկորեացի մարտիկների Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցելու առաջարկը եղել է ԿԺԴՀ ղեկավարության կողմից։

@armgeopolitic
👍21👎98🤬3🤔2
🇮🇱🇺🇸🇮🇷 Նեթանյահուն Թրամփին հայտնել է, որ Իսրայելը կրկին կհարվածի Իրանին, եթե միջուկային սպառնալիքը կրկին տեսանելի լինի։

Ynet

@armgeopolitic
🤬51👎213🤔1
🇷🇺🇰🇵 Հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

@armgeopolitic
👍33👎146👏1🤬1
🇹🇷 Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նոր՝ «ժողովրդական» սահմանադրություն ընդունելու մտադրության մասին։

@armgeopolitic
👎29🤔152😢1
Քանի որ այսօր Թուրքիայի սահմանադրության փոփոխության մասին լուրեր նորից շրջանառվեցին, մի քանի հիշեցում անենք։

նոր Սահմանադրություն ունենալու մասին 2024 թվականի գարնանը խոսել էր նաև Թուրքիայի նախագահը՝ հիմնավորելով, թե գործողը «թույլ չի տալիս երկրին առաջ շարժվել»:

«Եթե բացառենք 1921 և 1924 թվականների սահմանադրությունները, ապա մեր բոլոր սահմանադրությունները ստեղծվել են հոգաբարձության դիրեկտիվներով և պարտադրվել ժողովրդին»,- շեշտել էր Էրդողանը և խոստացել, որ նոր փաստաթուղթն առավել լիբերալ է լինելու՝ ստեղծված քաղաքացիական դեմքերի կողմից:

Ի դեպ, սահմանադրական փոփոխությունները կարելի է համարել Էրդողանի նախընտրական հիմնական խոստումներից:

Ավելի ուշ Թուրքիայի օրենսդիր մարմնից հայտնել էին, որ նախատեսված է նոր սահմանադրության նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 2025 թվականի աշնանային նստաշրջանի ընթացքում: Այն, որ Թուրքիայի ղեկավարության՝ երկրի սահմանադրությունը փոխելն ունի ներքաղաքական հիմքեր, դա չենք կարող հերքել, հնարավոր է՝ Թուրքիայի նման երկիրը դրա համար նաև արտաքին լուրջ պատճառներ ունի:
🤔119
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
https://m.youtube.com/watch?v=JfWJMmnQ7A8&pp=0gcJCfwAo7VqN5tD 2020 հուլիս 13
2020 թվականի հուլիսի 13-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով տեղի ունեցածը, մասնավորապես, ասել էր.

«Երեկ ժամը 12:30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը: 

Կրկնում եմ, և դա շատ կարևոր է, որպեսզի բոլորն իմանան, որ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի վրա:

Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ. հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով՝ կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է:
Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով:

Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է:

Մինչ այժմ, պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը ժամը 03:30-ից մինչև 05:30-ը:

Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ:

Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պաշտպանությունը:

Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է»:

Այս բացատրությունից Փաշինյանը տպավորություն էր ստացել, թե «հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել», և հարցրել՝ «հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել»:

Տոնոյանն ի պատասխան Փաշինյանին՝ հասկացրել էր, որ իր տպավորությունը սխալ է:

«Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»,- ընդգծել էր Պաշտպանության նախկին նախարարը:
32🤔9😢2👍1
2025/07/14 14:28:57
Back to Top
HTML Embed Code: