group-telegram.com/ashkharazhokhov/25
Last Update:
Բաքվի ֆաշիստները շարունակում են «խաղաղության համաձայնագրի» դիմաց ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ պահանջել, որպեսզի օրինականացնեն Արցախի, Ուտիքի, Նախիջևանի և հայկական այլ հողերի երկարամյա օկուպացիան: Ալիևի և նրա կուրատորների վախերն այնքան մեծ են, որ արդեն հիմա նրանք վախենում են Երևանի հետ «խաղաղության» վերանայումից։ Եվ սա չնայած նրան, որ օկուպանտները դեռ չեն էլ հասցրել ստորագրել այն։
«Եթե մենք Հայաստանի գործող Սահմանադրությունը թողնենք անփոփոխ կամ անտեսենք այն, դա կնշանակի, որ անգամ մեր կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրման պարագայում նոր կառավարությունը կարող է գալ և չեղարկել այն, քանի որ այդ փաստաթուղթը տեխնիկապես հակասում է նույն գործող Սահմանադրությանը»,- պնդում է ռեժիմի ներկայացուցիչը:
Ընդ որում, Ալիևն ու նրա ավազակախումբը վստահ են, որ «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհնար կդարձնի ցանկացած ապագա վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջին»:
«Աշխարհաժողով» շարժումը խստորեն դատապարտում է Բաքվի և այլ մայրաքաղաքների կողմից հայերին Սահմանադրության նոր դրույթներ պարտադրելու ցանկացած փորձ: Միայն հայ ժողովուրդն իրավունք ունի ընդունելու կամ մերժելու իր պետականաստեղծ փաստաթուղթը։
Հանցավոր ենք համարում Երևանի և Բաքվի միջև այս և այլ թեմաներով բանակցությունները։
Առավել ևս, որ այսպես կոչված Ադրբեջանի բանտերում նախկինի պես գերության մեջ են գտնվում հայ քաղաքական բանտարկյալներ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
Եթե Բաքվի ռեժիմը խաղաղություն է ուզում, ապա պարտավոր է ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Իսկ եթե Ալիևն ու իր ավազակախումբը չեն ազատում մեր տղաներին, ուրեմն ոչ մի խաղաղություն էլ չեն ուզում։
Ավելին, 2020 թվականից Ալիևի ռեժիմը փակ է պահում իր ցամաքային սահմանները հարևանների հետ, որպեսզի զորակոչային տարիքի անձինք չկարողանան լքել երկիրը։ Սա նշանակում է, որ Բաքվի ֆաշիստները նախկինի պես ռազմական սցենարը դիտարկում են որպես Հայաստանի հետ տարածքային վեճերի լուծման գլխավոր մեթոդ:
Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի Բաքվի հետ ցանկացած բանակցություն՝ մինչև բոլոր հայ գերիների լիարժեք ազատ արձակումը։
«Աշխարհաժողով» շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյան
BY Աշխարհաժողով
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/ashkharazhokhov/25