group-telegram.com/badalyanrakurs/1841
Last Update:
⚡️ Իհարկե խոսքը միայն Դավոսի մասին չէ: Եւ միայն Նիկոլ Փաշինյանի մասին չէ, այլ պետական եւ համայնքային կառավարման համակարգի պաշտոնյաների ու պատվիրակությունների մասին ընդհանրապես:
Քաղաքացու՝ պետության տեր, իշխանության տեր, գլխավոր ու միակ որոշող լինելու մասին խոսակցությունները պետք է ուղեկցվեն համապատասխան վարքագծով ու հաշվետվողականության աստիճանով, այլապես դրանք պարզապես երեսպաշտություն են կամ պարզունակ պոպուլիզմ, ոչ ավելի:
Ամսական լինում են տասնյակ գործուղումներ, ամենատարբեր պետական եւ համայնքային մակարդակներով, որոնք իրականացվում են քաղաքացու վճարած հարկերի հաշվին: Ուրեմն պետք է լինի շատ մանրամասն հաշվետվություն յուրաքանչյուր գործուղման վերաբերյալ, կոնկրետ արդյունքի չափելիության մեխանիզմ:
Որովհետեւ, այդ գործուղումների մի մեծ մասը թերեւս այլ բան չէ, քան պետության հաշվին ճանապարհորդություն, զբոսաշրջություն, որի չլինելու պարագայում Հայաստանը որպես պետություն, Հայաստանի քաղաքացին՝ որպես պետություն, չէր կորցնելու ոչինչ:
Ինչ խոսք, ամենեւին չեմ ուզում ծայրահեղացնել, ու հիանալի պատկերացնում եմ, որ ամեն գործուղում չէ, որ կարող է իր արդյունքով մատուցվել հանրայնորեն: Դա նաեւ պետության առանձնահատկություններից մեկն է:
Պարզապես, հենց այդ նրբերանգները հաշվի առնելով, պետք է պարզապես դադարել պետության մասին պարզունակ դասախոսություններ կարդալ քաղաքացուն: Քաղաքացու գնահատականը պետության մասին, պետության նկատմամբ, ձեււավորվում է պետական եւ համայնքային կառավարման որակով, այդ կառավարման լծակներին վերից վար տիրապետողների վարքագծով՝ թե պաշտոնեական, թե նաեւ կենսակերպի: Իսկ հաշվետվողականությունը, ծախսերի հիմնավորվածության հանգամանալից բացատրությունը այդ վարքագծի եւ կառավարման որակի կարեւոր բաղադրիչներից մեկն է:
BY Hakob Badalyan
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1841