group-telegram.com/badalyanrakurs/1846
Last Update:
🔥👆 Ընդ որում, հարկ եմ համարում հատուկ շեշտել, որ վերը ներկայացրածս տեսակետն ու գնահատականը բացարձակկ չի նշանակում, որ Հայաստանը պետք է այսօր ներկայանա պահանջատիրության դիրքից, փորձի Թուրքիայի հանդեպ հռետորաբանությունը կառուցել հակառակ ծայրահեղության շեշտադրումներով:
Մի ծայրահեղությունից մյուսն ընկնելը վտանգավոր է հավասարապես, քանի որ ցանկացած բառ ու խոսք պետք է ապահովված լինի պետական կարողունակության համարժեք աստիճանով, հնչի բավարար, համարժեք աշխարհաքաղաքական միջավայրում:
Բայց, հենց ի՞նչն է կամա, թե ակամա, բայց վտանգավոր հետեւանքով անում Նիկոլ Փաշինյանը: Նա ստեղծում է մի իրավիճակ, որը լինելով ծայրահեղություն, որպես հակազդեցություն խթանելու է մյուս ծայրահեղությանը: Եվ ռացիոնալը, օպտիմալը դարձյալ մնալու է այդ երկու ծայրահեղությունների արանքում: Իսկ այդ դեպքում Հայաստանը որեւէ պարագայում չի կարող լինել սուբյեկտ, ընկալվել սուբյեկտ:
Որովհետեւ, սուբյեկտ լինելու համար, պետք է կարողանալ լինել ծայրահեղություններից դուրս: Կապ չունի, դու մեղմասացությա՞ն, թե ճոռոմաբանության ծայրահեղության դիրքում ես: Ինչ ծայրահեղության դիրքում էլ լինես, միեւնույն է՝ դդու օբյեկտի դիրքում ես, ոչ թե սուբյեկտի կարգավիճակի:
Այո, Հայաստանը պետք է հաշշվի առնի առկա իրողություններն ու Թուրքիայի հետ խոսակցության հարցում առաջնորդվի հնարավորություններով, այլ ոչ թե ցանկություններով:
Բայց, կրկնեմ, դա բոլորովին չի նշանակում ստեղծել հնարավորություններ Թուրքիայի համար՝ այն մեղադրանքից ազատվելու, որն իբրեւ քաղաքական եւ իրավական գործոն նրա գլխին կախված է անգամ նույնիսկ մեր կամքից էլ անկախ:
Մենք բնականաբար պետք է առավելագույնն անենք, որ մեր ցավը օգտագործելով, երրորդ կողմեր հարցեր չլուծեն Թուրքիայի հետ, իսկ մենք մնանք կոտրած տաշտակի առաջ: Մյուս կողմից սակայն, մենք չպետք է անենք բաներ, որոնք Թուրքիային են տալու այդ երրորդ կողմերի հետ իր հարցերը լուծելու հնարավորություն, բայց մենք դարձյալ մնալու ենք տաշտակի առաջ: Որովհետեւ, լուծելով հարցերը երրորդ կողմերի հետ, Թուրքիան միեւնույն է շրջվելու է մեր կողմ: Իսկ թե ինչ լուծումներ ունի Անկարան մեր կողմում՝ ռազմավարական իմաստով, թերեւս մեծ խելք պետք չէ հասկանալու համար:
BY Hakob Badalyan
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1846