Telegram Group & Telegram Channel
🔥 Վրաստանի վարչապետի հայաստանյան այցին որոշակի հանգամանալիությամբ կանդրադառնամ վաղը:

Այժմ համառոտ առանձնացնեմ երկու հայտարարություն, մեկը ԱԳ նախարար Բոչորիշվիլու, մյուսը վարչապետ Կոբախիձեի «կատարմամբ»: Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է լինի այնպիսի դրույթներով, որոնք նպատակահարմար կլինեն երկու կողմի համար էլ: Ըստ նրա, դա է, որ կապահովի կայուն խաղաղություն:

Այլ կերպ ասած, Վրաստանի ԱԳ նախարարը խոսում էր այն մասին, որ միակողմանի թելադրանքով ձեւավորված կամ համաձայնեցված պայմանագիրը չի կարող լինել կայուն խաղաղության հիմք:

Սա իհարկե Հայաստանին արվող այսպես ասած ռեվերանս կամ լավություն չէ: Վրաստանը թերեւս լավ է պատկերացնում, որ Հայաստանին միակողմանի քաղաքական կապիտուլյացիա պարտադրելուց հետո, Ադրբեջանը անցնելու է Վրաստանին: Բաքուն այդ ծրագրերը նախապատրաստել է շատ վաղուց: Ըստ այդմ, Վրաստանի համար խիստ անցանկալի է քաղաքական կապիտուլյացիայի նախադեպը Կովկասում:

Մյուս հայտարարությունը Վրաստանի վարչապետինն է, ըստ էության վերը նշախս մտահոգությունների տրամաբանական համատեքստով: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո եղան երկու վարչապետների հայտարարությունները: Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ՝ «մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի»: Ես չեմ հիշում՝ եթե սխալվում եմ, մարդիկ գուցե կուղղեն, որ Վրաստանը բարձր մակարդակով տված լինի Հայաստանի հետ հարաբերությանը՝ «կենսական» բնորոշումը:

Հիշեցնեմ, որ Հայաստանն ու Վրաստանը մեկ տարի առաջ հենց այս օրերին ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի ընթացքում: Այդ ժամանակ վարչապետն Իրակլի Ղարիբաշվիլին էր: Դրանից մի քանի օր անց նա թողեց վարչապետի պաշտոնն ու Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ նրանք փոխատեղվեցին Իրակլի Կոբախիձեի հետ՝ Կոբախիձեն դարձավ վարչապետ, Ղարիբաշվիլին՝ կուսակցության ղեկավար: 🇦🇲🇬🇪

group-telegram.com/badalyanrakurs/1880
Create:
Last Update:

BY Hakob Badalyan

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1880

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Telegram was founded in 2013 by two Russian brothers, Nikolai and Pavel Durov. But because group chats and the channel features are not end-to-end encrypted, Galperin said user privacy is potentially under threat. Pavel Durov, a billionaire who embraces an all-black wardrobe and is often compared to the character Neo from "the Matrix," funds Telegram through his personal wealth and debt financing. And despite being one of the world's most popular tech companies, Telegram reportedly has only about 30 employees who defer to Durov for most major decisions about the platform. NEWS "Your messages about the movement of the enemy through the official chatbot … bring new trophies every day," the government agency tweeted.
from us

Telegram Hakob Badalyan
FROM American