Telegram Group & Telegram Channel
💥 Հայաստանի ԱԱԾ տարածել է հաղորդագրություն, պարզաբանելով, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն Ղարաբաղի մասին երգող անձանց խումբը Իրանի քաղաքացիներ են, որոնք Հայաստանում են եղել դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը:

Պետք է ասել, որ սպասելի էր այդպիսի պարզաբանումը, քանի որ շատերը մինչ այդ էլ ենթադրեցին, որ խոսքը հավանաբար Իրանից Հայաստան մուտք գործած անձանց մասին է:

Այստեղ սակայն ուշադրության եմ ուզում արժանացնել ԱԱԾ նշած ժամկետը՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3: Ինչու՞ եմ ուշադրություն հրավիրում ժամկետին:

«Դեկտեմբերի 30-ից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները», դեկտեմբերի 30-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ռուս սահմանապահները ամբողությամբ դուրս են եկել անձնագրային անցակետից:

Ինչպես հայտնի է, այդ համաձայնությունը Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը:

Ի՞նչ հետեւություն է հնարավոր անել այն «ժամանակագրությունից»: Իհարկե պետք չէ անել որեւէ ուղիղ հետեւություն, որովհետեւ ոչ մի հիմքչկա ասելու, որ, եթե անցակետում լինեին ռուս սահմանապահները, ապա նրանք թույլ չէին տա Իրանի այդ քաղաքացիներին մուտք գործել Հայաստան: Ի վերջո, եթե չի եղել նրանց մուտքը թույլ չտալու որեւէ պատճառ, ապա բնականաբար, ոչ մի կապ չունի՝ հայ սահմանապահներն են եղել անցակետում, թե՞ ռուսները:

Բայց, ամբողջ հարցն էլ հենց այստեղ է, երբ խոսում ենք սահմանապահության համակարգի մասին լայն իմաստով: Մասնավորապես, սահմանային պահպանությունը լոկ ֆիզիկական գործողություն չէ՝ անձնագրային անցակետով եւ փշալարերով: Այդ ծառայության մի մեծ բաղադրիչ է հետախուզական համակարգի առկայությունը, այն պարզ պատճառով, որ տարբեր երկրների հատուկ ծառայություններ կարողանում են իրենց գործակալներին քողարկել շատ հմտորեն, երբ հնարավոր չէ սահմանին պարզապես անձնագիր ստուգելով բացահայտել որեւէ բան:

Հասկանում եմ, որ այս գրառումս որոշակի «կարճամտությամբ» կարող է ընկալվել իբրեւ ռուս սահմանապահների ծառայության գերադասում: Բայց, խոսքը բացարձակ այդ մասին չէ, այլ պարզապես այն մասին, որ պետական սահմանի պահպանությունը կենացային ոգեւորության առիթ չէ, այլ լրջագույն պետական աշխատանքի, քանի որ այսօր մենք ապրում ենք հիբրիդային գերմարտահրավերների աշխարհում եւ դա պահանջում է պետական կարողությունների շատ բարձր նշաձող:

group-telegram.com/badalyanrakurs/1883
Create:
Last Update:

BY Hakob Badalyan

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1883

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

The perpetrators use various names to carry out the investment scams. They may also impersonate or clone licensed capital market intermediaries by using the names, logos, credentials, websites and other details of the legitimate entities to promote the illegal schemes. 'Wild West' The gold standard of encryption, known as end-to-end encryption, where only the sender and person who receives the message are able to see it, is available on Telegram only when the Secret Chat function is enabled. Voice and video calls are also completely encrypted. Friday’s performance was part of a larger shift. For the week, the Dow, S&P 500 and Nasdaq fell 2%, 2.9%, and 3.5%, respectively. "Like the bombing of the maternity ward in Mariupol," he said, "Even before it hits the news, you see the videos on the Telegram channels."
from us

Telegram Hakob Badalyan
FROM American