Telegram Group & Telegram Channel
Hakob Badalyan
💥 Հայաստանի ԱԱԾ տարածել է հաղորդագրություն, պարզաբանելով, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն Ղարաբաղի մասին երգող անձանց խումբը Իրանի քաղաքացիներ են, որոնք Հայաստանում են եղել դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը: Պետք է ասել, որ սպասելի էր այդպիսի պարզաբանումը…
🔥 Շատերի համար իհարկե այս հարցը ընդամենը ճառասացության տիրույթում է, ինքնիշխանության մասին ճամարտակությունների դասից:

Բայց սա չափազանց լուրջ հարց է: Ես պատահական չեմ հիշեցրել ամսաթիվը՝ դեկտեմբերի 30, երբ հայ-իրանական սահմանի անձնագրային անցակետը ամբողջությամբ անցավ Հայաստանի սահմանապահ ծառայության ենթակայության:

Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգը ըստ էության սադրանք է նաեւ հայ-իրանական հարաբերության ուղղությամբ: Երբ հայտնի դարձավ սահմանային անցակետի վերաբերյալ հայ-ռուսական պայմանավորվածության մասին, նշեցի, որ այդտեղ տեսնում եմ նաեւ ռուս-իրանական հարաբերության տիրույթում ժեստ, երբ ռուսները համաձայնում են դուրս գալ անձնագրային անցակետից եւ այն փաստացի թողնում հայ-իրանական կոմունիկացիային:

Ըստ էության, տեղի ունեցածը կարող ենք դիտարկել այդ կոմունիկացիային առնչվող խնդիր, կամ լուրջ ահազանգ, որը պետք է էապես մտահոգի թե հայկական, թե իրանական կողմերին, որպեսզի սահմանային անցուդարձի վերահսկողությունը բարձրացվի որակապես նոր մակարդակի:

Բոլորովին պետք չէ բացառել, որ միջադեպը ընդամենը «պիլոտային» է, փորձելու համար, թե ինչ աստիճանի է սահմանային զգոնությունը: Այդտեղ որեւէ «թույլ տեղ» թողնելու պարագայում բոլորովին բացառված չէ, որ կարող են Իրանի տարածքով իրականացվել ավելի լուրջ սադրանքներ՝ նաեւ հայ-իրանական հարաբերությանը խոցելու միտումով:

Եվ սա լուրջ, շատ լուրջ խնդիր է, եթե նկատի առնենք նաեւ այն, որ Իրանն ինքը իր տարածքում ունենում է տարբեր բնույթի ներքին միջադեպերի «բացթողումներ»: Հետեւաբար, հայ-իրանական սահմանի պահպանության հարցում պետք է լրջագույն ջանք, այն հայ-իրանական հարաբերությունը «խոցող» ճեղքի չվերածելու համար:🇦🇲🇮🇷

group-telegram.com/badalyanrakurs/1886
Create:
Last Update:

BY Hakob Badalyan

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1886

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

It is unclear who runs the account, although Russia's official Ministry of Foreign Affairs Twitter account promoted the Telegram channel on Saturday and claimed it was operated by "a group of experts & journalists." On Telegram’s website, it says that Pavel Durov “supports Telegram financially and ideologically while Nikolai (Duvov)’s input is technological.” Currently, the Telegram team is based in Dubai, having moved around from Berlin, London and Singapore after departing Russia. Meanwhile, the company which owns Telegram is registered in the British Virgin Islands. WhatsApp, a rival messaging platform, introduced some measures to counter disinformation when Covid-19 was first sweeping the world. Lastly, the web previews of t.me links have been given a new look, adding chat backgrounds and design elements from the fully-features Telegram Web client. Andrey, a Russian entrepreneur living in Brazil who, fearing retaliation, asked that NPR not use his last name, said Telegram has become one of the few places Russians can access independent news about the war.
from us

Telegram Hakob Badalyan
FROM American