⚫️⚫️⚫️ Առ այս պահը կարծես թե հայտնի չէ, թե՞ արդյոք կան Վաշինգտոնում ավիաաղետի հետեւանքով փրկվածներ: Ինչպես արդեն հայտնի է, ուղեւորատար օդանավը վայրէջքի գնալիս բախվել է ուղղաթիռին եւ դրա հետեւանքով ընկել Պոտոմակ գետը: Հաղորդվում է, որ օդանավի մեջ եղել է 60 ուղեւոր եւ անձննակազմի չորս անդամ: Ընդ որում նշվում է, որ ուղեւորների մեջ են եղել շատ գեղասահորդներ ու նրանց մարզիչները:
Աղետի պատճառներն իհարկե դեռ հայտնի չեն, այսինքն պարզ չէ, թե ինչպես է տեղի ունեցել բախումն ուղղաթիռի հետ, ինչպես է պատահել, որ ուղղաթիռը հայտնվել է վայրէջքի գնացող օդանավի մերձակայքում եւ ինչպես է, որ ուղղաթիռի օդաչուն չի տեսել օդանավը:
Ի դեպ, նշեմ նաեւ, որ Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանը, որը ԱՄՆ ներքին չվերթերի համար է, ըստ էության համարվում է ԱՄՆ-ում եւ աշխարհում բարդ օդանավակայաններից մեկը:
Բանն այն է, որ գտնվելով քաղաքին շատ մոտ, օդանավակայանը շատ մոտ է մի քանի այսպես ասած ոչ թռիչքային զոնաների՝ Կապիտոլիում, Սպիտակ տուն, Պենտագոն: Եվ այդ հանգամանքը օդաչուների ստիպում է բարդ մանեւր անել թե թռիչքների, թե վայրէջքների ժամանակ, որպեսզի «չխախտեն» վերը նշված օբյեկտների վրա ոչ թռիչքային գոտին:

💥 Տրամպը մեկ օրում կարող է լուծել հայ-ադրբեջանական խաղաղության հարցը, Ազատության եթերում ասում է Գարո Փայլանը՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր:
Շատ հետաքրքիր կլիներ, եթե Փայլանն ասեր, թե ինչպես է Տրամպը մեկ օրում լուծելու հայ-ադրբեջանական խաղաղության հարցը: Եվ ա՞յդ մակարդակով է այս մարդն իր դատողություններն անում տարբեր հարցերի վերաբերյալ: Հայաստանում «տեղական» դատողությունները քիչ էին, մնում էր, որ դաշտը համալրվեր «լեգեոներներով»:
Այստեղ խնդիրն այն է, որ այդօրինակ դատողություններով աղավաղվում է հայ հանրության քաղաքական պատկերացումների համակարգը: Օրինակ, ոչ մի տարբերությունը, ինչ որ մեկը կասի՝ Տրամպը մի օրում կամ մի զանգով հարց լուծող է, թե ինչ որ մեկը կասի, որ Պուտինը ցանկության դեպքում մեկ օրում կլուծի հարցը:
Հիշում եք, մի շարք մարդիկ Արցախի շրջափակումից հետո ասում էին, որ Բլինքենը շուտով մի զանգով կլուծի հարցը, երբ ԱՄՆ պետքարտուղարը Ալիեին «հորդորել» էր «անհապաղ բացել» Լաչինի միջանցքը: Իսկ երբ համարձակվում էիր կասկածել Բլինքենի հորդորի «մոգական ուժի» վրա, տեղում հռչակվում էիր լավագույն դեպքում բան չհասկացող, վատագույն դեպքում՝ հակաամերիկանիստ եւ ռուսապաշտ:
Պետք է վերջ տալ մարդկանց խաբելը, թե աշխարհում կա մի գերհզոր մեկը, որը ցանկության դեպքում մի զանգով կամ մի օրում կլուծի հարցերը: Որովհետեւ, երբ որեւէ մեկի անունով հավաստիացնում եմ այդպիսի սուբյեկտի գոյության հարցում, հանրային միտքը կամա, թե ակամա աշխատում է այդ մեկին փնտրելու, գտնելու, սիրաշահելու, մի խոսքով՝ ինչ որ մի ձեւով համոզելու ուղղությամբ, որ մեկ օրում մեզ ազատի, մեր խնդիրները լուծի, փրկի, մեզ խաղաղություն տա, եւ այլն, եւ այլն:
Բավական չէ, որ տնտեսությունն է ահռելի «խաղայնացված»՝ տրիլիոնավոր խաղադրույքներով, մնում է, որ նաեւ հանրային միտքը կաղապարենք «խաղամոլի» տրամաբանությամբ, երբ այն կգործի ոչ թե աշխատանքի, ջանքի միջոցով լուծումներ ստեղծելու ուղղությամբ, այլ՝ մեկին գտնելու, որ մեզ համար մեկ օրում կլուծի հարցերը:

🔥 Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական մրցակցության առանցքային կետերից մեկի՝ Կովկասի ճանապարհների համար պայքարի «խաչմերուկում», որտեղ մենք կանգնած ենք սուբյեկտ կամ օբյեկտ լինելու լրջագույն ճամփաբաժանի առաջ:
Բայց Հայաստանում քննարկման կամ բանավեճի առարկան այն է, թե ի վերջո Վազգեն Սարգսյանը կո՞ղմ էր Մեղրու տարբերակին, թե՞ դեմ:
Կարծես այդ հարցի ստույգ պատասխանը գտնելու պարագայում, մենք գտնելու ենք հենց այսօր մեր առաջ կանգնած լրջագույն՝ սուբյեկտ, թե օբյեկտ դիլեմայի բանալին:
Ենթադրենք՝ կողմ էր, կամ դեմ էր, մեր խնդիրը դրանից լուծվու՞մ է: Դրանով հարստանու՞մ է մեր դիվանագիտական միտքը, կենսունակությունը, ճկունությունը, որոշում կայացնելու քաղաքական կամքը՝ եթե հարկ լինի կայացնել որեւէ քաղաքական որոշում, որպեսզի չկանգնենք որեւէ որոշում պատերազմով պարտադրված կատարելու նոր ողբերգական փաստի առաջ:
«Մեղրին պայթելու է Երեւանում», ով չի զլանում, չի ալարում, հիշեցնում է Վազգեն Սարգսյանին վերագրվող այդ խոսքերը: Ընկերներ, մենք պետք է մտածենք, որ Մեղրին մի օր «չպայթի» Մեղրիում, մինչ մենք Երեւանում հարմար տեղավորվել ենք «հուշերի գրկում»:
Իսկ ձեզ չի՞ թվում, որ մեր հասարակական-քաղաքական կյանքը այսպես «հուշերի գրկում» հարմար տեղավորվելով, ինքզինք ազատում է ներկայի համար որեւէ պատասխանատվության անհարմարություններից, բանը բանից անցնելուց հետո արդեն վերստին սկսելով այն, ինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:

🔥 Վրաստանի վարչապետի հայաստանյան այցին որոշակի հանգամանալիությամբ կանդրադառնամ վաղը:
Այժմ համառոտ առանձնացնեմ երկու հայտարարություն, մեկը ԱԳ նախարար Բոչորիշվիլու, մյուսը վարչապետ Կոբախիձեի «կատարմամբ»: Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է լինի այնպիսի դրույթներով, որոնք նպատակահարմար կլինեն երկու կողմի համար էլ: Ըստ նրա, դա է, որ կապահովի կայուն խաղաղություն:
Այլ կերպ ասած, Վրաստանի ԱԳ նախարարը խոսում էր այն մասին, որ միակողմանի թելադրանքով ձեւավորված կամ համաձայնեցված պայմանագիրը չի կարող լինել կայուն խաղաղության հիմք:
Սա իհարկե Հայաստանին արվող այսպես ասած ռեվերանս կամ լավություն չէ: Վրաստանը թերեւս լավ է պատկերացնում, որ Հայաստանին միակողմանի քաղաքական կապիտուլյացիա պարտադրելուց հետո, Ադրբեջանը անցնելու է Վրաստանին: Բաքուն այդ ծրագրերը նախապատրաստել է շատ վաղուց: Ըստ այդմ, Վրաստանի համար խիստ անցանկալի է քաղաքական կապիտուլյացիայի նախադեպը Կովկասում:
Մյուս հայտարարությունը Վրաստանի վարչապետինն է, ըստ էության վերը նշախս մտահոգությունների տրամաբանական համատեքստով: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո եղան երկու վարչապետների հայտարարությունները: Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ՝ «մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի»: Ես չեմ հիշում՝ եթե սխալվում եմ, մարդիկ գուցե կուղղեն, որ Վրաստանը բարձր մակարդակով տված լինի Հայաստանի հետ հարաբերությանը՝ «կենսական» բնորոշումը:
Հիշեցնեմ, որ Հայաստանն ու Վրաստանը մեկ տարի առաջ հենց այս օրերին ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի ընթացքում: Այդ ժամանակ վարչապետն Իրակլի Ղարիբաշվիլին էր: Դրանից մի քանի օր անց նա թողեց վարչապետի պաշտոնն ու Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ նրանք փոխատեղվեցին Իրակլի Կոբախիձեի հետ՝ Կոբախիձեն դարձավ վարչապետ, Ղարիբաշվիլին՝ կուսակցության ղեկավար: 🇦🇲🇬🇪

💥 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատերազմի հետեւանքով Ուկրաինան «նետվել» է 100 տարի հետ, ոչնչացված է երկրի գրեթե ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը, երկրից հեռացել են մեծ թվով մարդիկ, որոնք հնարավոր է այլեւս չվերադառնան: Ո՞վ է վերականգնելու այդ ամենը, հարցնում է Ռուբիոն:
Ըստ նրա, ԱՄՆ նախկին վարչակազմը համոզում էր ուկրաինացիներին, որ նրանք կարող են հաղթել Ռուսաստանին եւ իրավիճակը բերել նույնիսկ 2014, 2012 թվականի դրության:
Սա ցավալի է, իսկապես ցավալի է: Ինչպես ինքս բաազմիցս ասել եմ, ըստ էության ոչնչացվել է Եվրոպայի ամենախոշոր, եւ պոտենցիալով թերեւս ամենահզոր երկիրը: Այո, Պուտինը հարձակվել է Ուկրաինայի վրա, բայց Ուկրաինային մղել են նրա երախը, սառնասրտորեն եւ ցինիկ ձեւով:
Բազմիցս հիշատակել եմ, թե ինչպես էին ուկրաինական հասարակական կարծիքը «նախապատրաստում», այն էլ հիմնականում մարդիկ, որոնք Ռուսաստանից իբրեւ թե Պուտինի դեմ խոսելու համար հեռացել էին Ուկրաինա, Արեւմուտք: Նրանք հավաստիացնում էին, որ Պուտինը չի հարձակվի, որ սահմանին զորքերի քանակը բավարար չէ հարձակման համար, որ հարձակվելու դեպքում նա կենթարկվի արեւմտյան սարսափելի պատժամիջոցների եւ Ռուսաստանը պարզապես կոչնչանա, եւ այլն, եւ այլն:

💥 Հայաստանում ամբողջ թափով ծավալվում է նախընտրական պայքարը: Ինչպես հնարավոր է նշմարել, այն ունենալու է չափազանց կոշտ, թերեւս աննախադեպ կոշտ բնույթ հատկկապես տեղեկատվա-քարոզչական դաշտում, ընդ որում ոչ միայն ներքին դերակատարների մասնակցությամբ:
Ավելին, արտաքին առումով մենք թերեւս շատ սխալված կլինենք, եթե առաջնորդվենք այսպես ասած «դասական» բեվեռային բաժանումներով:
Այդ «դասական» բեվեռներն ունեն այսօր իրենց ներքին բաժանարար գծերը եւ էական տարբերությունը: Ընդ որում, խոսքը բոլորի մասին է:
Այլ կերպ ասած, ժամանակավրեպ է ենթադրել, թե այս կամ այն արտաքին «դասական» բեվեռը Հայաստանում խաղալու է մեկ դեմքով եւ նրանք միմյանց հետ մրցելու են «դասական» սխեմայով, կամ մեր պատկերացումներում ներդրված «դասական» սխեմաներով:
Ինչպես առիթ եմ ունեցել կարծիք հայտնելու, հիբրիդային համաշխարհային այս պատերազմի «ողնաշարը» բոլորովին այդ դասական սեւ-սպիտակ բաժանումը չէ, այսպես ասած կողմնացույցով անցնող բաժանարար գծերը չեն, այլ ֆինանսատնտեսական շահերի արժեքային, դավանական ու գաղափարական մոդելավորումները:

💥 Հայաստանի ԱԱԾ տարածել է հաղորդագրություն, պարզաբանելով, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն Ղարաբաղի մասին երգող անձանց խումբը Իրանի քաղաքացիներ են, որոնք Հայաստանում են եղել դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը:
Պետք է ասել, որ սպասելի էր այդպիսի պարզաբանումը, քանի որ շատերը մինչ այդ էլ ենթադրեցին, որ խոսքը հավանաբար Իրանից Հայաստան մուտք գործած անձանց մասին է:
Այստեղ սակայն ուշադրության եմ ուզում արժանացնել ԱԱԾ նշած ժամկետը՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3: Ինչու՞ եմ ուշադրություն հրավիրում ժամկետին:
«Դեկտեմբերի 30-ից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները», դեկտեմբերի 30-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ռուս սահմանապահները ամբողությամբ դուրս են եկել անձնագրային անցակետից:
Ինչպես հայտնի է, այդ համաձայնությունը Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը:
Ի՞նչ հետեւություն է հնարավոր անել այն «ժամանակագրությունից»: Իհարկե պետք չէ անել որեւէ ուղիղ հետեւություն, որովհետեւ ոչ մի հիմքչկա ասելու, որ, եթե անցակետում լինեին ռուս սահմանապահները, ապա նրանք թույլ չէին տա Իրանի այդ քաղաքացիներին մուտք գործել Հայաստան: Ի վերջո, եթե չի եղել նրանց մուտքը թույլ չտալու որեւէ պատճառ, ապա բնականաբար, ոչ մի կապ չունի՝ հայ սահմանապահներն են եղել անցակետում, թե՞ ռուսները:
Բայց, ամբողջ հարցն էլ հենց այստեղ է, երբ խոսում ենք սահմանապահության համակարգի մասին լայն իմաստով: Մասնավորապես, սահմանային պահպանությունը լոկ ֆիզիկական գործողություն չէ՝ անձնագրային անցակետով եւ փշալարերով: Այդ ծառայության մի մեծ բաղադրիչ է հետախուզական համակարգի առկայությունը, այն պարզ պատճառով, որ տարբեր երկրների հատուկ ծառայություններ կարողանում են իրենց գործակալներին քողարկել շատ հմտորեն, երբ հնարավոր չէ սահմանին պարզապես անձնագիր ստուգելով բացահայտել որեւէ բան:
Հասկանում եմ, որ այս գրառումս որոշակի «կարճամտությամբ» կարող է ընկալվել իբրեւ ռուս սահմանապահների ծառայության գերադասում: Բայց, խոսքը բացարձակ այդ մասին չէ, այլ պարզապես այն մասին, որ պետական սահմանի պահպանությունը կենացային ոգեւորության առիթ չէ, այլ լրջագույն պետական աշխատանքի, քանի որ այսօր մենք ապրում ենք հիբրիդային գերմարտահրավերների աշխարհում եւ դա պահանջում է պետական կարողությունների շատ բարձր նշաձող:

💥 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության թեման եւ տրամաբանորեն ենթակա է լուծարման, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Լրագրող հարգարժան գործընկերներին առաջարկում եմ առիթի եւ հնարավորության դեպքում դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների՝ կամ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններ, կամ այդ երկրների ԱԳ նախարարություններ, առավելագույնս կոնկրետ ձեւակերպելով հարց, թե արդյո՞ք իրենք էլ համարում են, որ Մինսկի խմբի համանախագահությունը կորցրել է իր գործունեության թեման:
Բնականաբար, այդ հարցից բխում են մի շարք այլ հարցադրումներ, կախված պատասխանի թե դրական, թե բացասական լինելու հետ: 🇺🇸🇷🇺🇫🇷

🔥 Ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի հերթական մեծ ասուլիսը: Ըստ էության՝ նույն բանի մասին: Այլ կերպ ասած, Փաշինյանը բոլոր առումներով ասել է այն, ինչ մինչեւ ասուլիսը: Մեծ հաշվով, դրա ընթացքում չի հնչել որեւէ առանձնահատուկ նոր ազդակ, հաղորդագրություն:
Այդ դեպքում ինչու՞ հրավիրել ասուլիս, ծախսել մի քանի ժամ՝ թե սեփական, թե լրագրողների ժամանակից: Ասելու համար, որ ժողովրդավարություն է եւ վարչապետը հաճախ կազմակերպում է մեծ ասուլիսնե՞ր: Բայց, օրինակ ոչ ժողովրդավար համարվող Պուտինն էլ տարին մի երկու անգամ կազմակերպում է մեծ ասուլիսներ: Ուրեմն, հազիվ թե խնդիրը պարզապես «գալոչկայի» համար ասուլիս կազմակերպելն էր:
Ես ուշադրության կարժանացնեի այն, որ ասուլիսի մասին հայտարարվեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո: Հարց կառաջանա, եթե ծրագրված էր կամ մտադրություն կար անցկացնել մեծ ասուլիս, էլ ինչու՞ հարցազրույց տալ Հանրային հեռուստաընկերությանը:
Մեծ ասուլիսի միտքը ծագել է թերեւս դրանից հետո որեւէ իրողությունից: Իսկ ո՞րը կարող էր լինել այդ իրողությունը, ներքի՞ն, թե՞ արտաքին բնույթի: Իսկ կարո՞ղ էր լինել Վրաստանի վարչապետի այցը, որի ընթացքում սպասվում էր գուցե որեւէ ազդակ կամ մեսիջ, ինչը կարող էր առաջացնել Փաշինյանի այսպես ասած ծավալուն հանրային արձագանքի կամ անդրադարձի կարիք, որի հարմար ձեւաչափ էլ դիտվել էր մեծ ասուլիսը: Համենայն դեպս ուշագրավ է, որ մեծ ասուլիսը ծրագրվել էր հենց Կոբախիձեի այցից մեկ օր անց:
Ընդ որում, ուշադրության է արժանի նաեւ այն, որ Փաշինյան-Կոբախիձե հանդիպումից հետո արված հայտարարությունների ընթացքում, Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ բավականին ակնառու էր այսպես ասած ռեգիոնալ եւ գլոբալ հարցերի առնչությամբ դիրքորոշումներ քննարկելու վերաբերյալ շեշտադրումը:
Հիշեցնեմ, որ մինչ Երեւան այցելելը, Կոբախիձեն օրեր առաջ եղել էր Բաքվում, իսկ Երեւանից առաջ էլ՝ Էմիրություններում, որոնք վերջին տարիներին ստանձնել են բավականին նուրբ «աշխարհաքաղաքական» դեր:
Այդ դեպքում, եթե դիտարկում եմ մոտիվի այդ տարբերակը, ապա, ո՞րն էր Փաշինյանի մեծ ասուլիսի իմաստը, եթե համարում եմ, որ դրանում չկար նոր բան:
Ունեմ դիտարկման երկու տարբերակ: Կամ Վրաստանի վարչապետը Երեւան չի բերել որեւէ նոր բան, իսկ ասուլիսը քանի որ ազդարարվել էր, ապա նպատակահարմար չի գտնվել դրա չեղարկումը: Կամ Կոբախիձեւի հետ քննարկումներից հետո վերաշարադրելով առանցքային հարցերում իր դիրքորոշումներն ու մոտեցումները, Փաշինյանը փորձում է միջազգային եւ ռեգիոնալ դերակատարների շրջանակին ցույց տալ, որ հանդիպումը եւ քննարկումները չեն փոխել իր մոտ ոչինչ: Այստեղ թերեւս հարց է՝ ցույց տալ այն, ինչ կա՞, թե եղածը քողարկելու համար:
Բայց, վերստին ուզում եմ հիշեցնել առանցքային եւ թերեւս աննախխադեպ ձեւակերպումը, որ Երեւանում արել է կոբախիձեն, ասելով՝ «մեր երկրների միջև զարգացումները նաև ԱԶԴԱԳԻՐ են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով ԿԵՆՍԱԿԱՆ կարևորություն ունի»:

Hakob Badalyan
💥 Հայաստանի ԱԱԾ տարածել է հաղորդագրություն, պարզաբանելով, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն Ղարաբաղի մասին երգող անձանց խումբը Իրանի քաղաքացիներ են, որոնք Հայաստանում են եղել դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը: Պետք է ասել, որ սպասելի էր այդպիսի պարզաբանումը…
🔥 Շատերի համար իհարկե այս հարցը ընդամենը ճառասացության տիրույթում է, ինքնիշխանության մասին ճամարտակությունների դասից:
Բայց սա չափազանց լուրջ հարց է: Ես պատահական չեմ հիշեցրել ամսաթիվը՝ դեկտեմբերի 30, երբ հայ-իրանական սահմանի անձնագրային անցակետը ամբողջությամբ անցավ Հայաստանի սահմանապահ ծառայության ենթակայության:
Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգը ըստ էության սադրանք է նաեւ հայ-իրանական հարաբերության ուղղությամբ: Երբ հայտնի դարձավ սահմանային անցակետի վերաբերյալ հայ-ռուսական պայմանավորվածության մասին, նշեցի, որ այդտեղ տեսնում եմ նաեւ ռուս-իրանական հարաբերության տիրույթում ժեստ, երբ ռուսները համաձայնում են դուրս գալ անձնագրային անցակետից եւ այն փաստացի թողնում հայ-իրանական կոմունիկացիային:
Ըստ էության, տեղի ունեցածը կարող ենք դիտարկել այդ կոմունիկացիային առնչվող խնդիր, կամ լուրջ ահազանգ, որը պետք է էապես մտահոգի թե հայկական, թե իրանական կողմերին, որպեսզի սահմանային անցուդարձի վերահսկողությունը բարձրացվի որակապես նոր մակարդակի:
Բոլորովին պետք չէ բացառել, որ միջադեպը ընդամենը «պիլոտային» է, փորձելու համար, թե ինչ աստիճանի է սահմանային զգոնությունը: Այդտեղ որեւէ «թույլ տեղ» թողնելու պարագայում բոլորովին բացառված չէ, որ կարող են Իրանի տարածքով իրականացվել ավելի լուրջ սադրանքներ՝ նաեւ հայ-իրանական հարաբերությանը խոցելու միտումով:
Եվ սա լուրջ, շատ լուրջ խնդիր է, եթե նկատի առնենք նաեւ այն, որ Իրանն ինքը իր տարածքում ունենում է տարբեր բնույթի ներքին միջադեպերի «բացթողումներ»: Հետեւաբար, հայ-իրանական սահմանի պահպանության հարցում պետք է լրջագույն ջանք, այն հայ-իրանական հարաբերությունը «խոցող» ճեղքի չվերածելու համար:🇦🇲🇮🇷

🔥Ընդհանրապես, արցախյան կարգավորման գործընթացի ավելի քան քառորդ դարի պատկերը հնարավորինս ամբողջական ստանալու համար բանակցային թղթերը խիստ անբավարար են: Դրանք անշուշտ կարեւոր են, ձեւավորում են ուրվագծեր, բայց ըստ իս միամիտ է պատկերացնել, որ գործընթացի շուրջ իրական քաղաքականությունը պարփակվել է դրանով:
Ավելին, իրական քաղաքականությունը գուցե եղել է այդ թղթերի շուրջ, այլ ոչ թե՝ «մեջ»:
Իհարկե կլինեն սրա հետ չհամաձայնողներ, բայց պարզաբանեմ, թե ինչու է գնահատականս այդպիսին:
Ի վերջո, պատասխանենք հետեւյալ հարցին՝ արցախյան կոնֆլիկտը, հայ-ադրբեջանական հարցը, համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, անմիջական շահառու երկրներ Թուրքիայի, Իրանի, իր էական հետաքրքրությունն ու շահառությունն ունեցող Իսրայելի, «ուրվականային կայսրություն» Բրիտանիայի համար եղել է սեփական շահերը, հաշվարկները, ռազմավարական աշխարհաքաղաքական նպատակները առաջ մղելու միջոց եւ թիրա՞խ, թե՞ ինչ որ իրավական վեճ, որին պետք է տալ այսպես ասած «արդարացի» լուծում:
Ես համոզված եմ, որ թվարկածս սուբյեկտներից յուրաքանչյուրը այդ հարցին ու պրոցեսին, դրա այս կամ այն ընթացքին, արդյունքին նայել է գերազանցապես իր ռազմմավարության, աշխարհաքաղաքական նպատակների տեսանկյունից:
Ըստ այդմ, բանակցային ֆորմալ պրոցեսին առնչվող փաստաթղթային տիրույթում աշխատելով համատեղ՝ համանախագահները, թե նրանք, թե մնացյալ սուբյեկտները արդեն տարբեր այլ ֆորմատներով, այլ շերտերում, աշխատել են միմյանց դեմ: Եվ դա է եղել բուն աշխատանքային հանգամանքը, որովհետեւ, ինչպես նշեցի, նրանց առանձին ռազմավարական-աշխարհաքաղաքական նպատակներն են եղել գերակա, որեւէ լուծում կամ կարգավորում նրանք դիտարկել են հենց այդ պրիզմայով, հետեւաբար ըստ այդմ է եղել նրանց իրական, բուն վերաբերմունքը որեւէ լուծման հեռանկարի:
Իսկ, քանի որ նրանք մեղմ ասած ունեն իրարամերժ աշխարհաքաղաքական ռազմավարություններ, ապա գործնականում անհնարին էր թվում կոնֆլիկտի որեւէ ամբողջական կարգավորում, այլ կարող էր լինել կամ որոշակի փոխհամաձայնեցված, «բաժնետիրական» կառավարում, կամ լավագույն դեպքում հանգրվանային լուծումներ, որոնք սակայն կախված էին լինելու դարձյալ՝ ուժային այդ կենտրոնների միջեւ փոխհարաբերություններից, հետեւաբար ենթակա էէին լինելու փլուզման՝ այն ժամանակաշրջանում, երբ սկսեցին փլուզվել այդ կենտրոնների փոխհարաբերությունները:
Հետեւաբար, բանակցային փաստաթղթերը մեզ թերեւս ի ցույց են դնում այսբերգի տեսանելի մասի, իսկ անտեսանելի մասում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն են վերը նշածս ուժային կենտրոնների հետ, ու առավել եւս՝ այդ կենտրոնների փոխհարաբերությունները միմյանց հետ ու միմյանց դեմ:
Սրա համար եմ պարբերաբար նշում, որ Հայաստանն այո՝ աշխատելով կարգավորման ուղղությամբ, այդուհանդերձ գործնականում որպես գլխավոր խնդիր ուներ պատերազմմի ուժ կուտակելու եւ առավել դիմադրունակ լինելու անհրաժեշտություն, որովհետեւ կարգավորումն ինքնին՝ մեղմ ասած Հայաստանից կախված էր ամենավերջինը, ընդ որում՝ Ադրբեջանից նույնպես:

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութում ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի թեկնածու Թուլսի Հաբբարդն է, որին առաջադրել է նախագահ Տրամպը: Հաբբարդի թեկնածությունը սակայն ունի Սենատում հաստատվելու շատ քիչ հավանականություն, այն պատճառով, որ Հաբբարդը մի քանի սկզբունքային դիրքորոշում ունի հարցերում, որոնք չեն վայելում սենատորներից շատերի հավանությունը: Եթե Հաբբարդը այդուհանդերձ հաստատվի Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում, նրա ենթակայության ներքո կլինի գրեթե երկու տասնյակի հասնող տարբեր հատուկ ծառայությունների աշխատանքը:
🔥 Մտածել, որ օրինակ Գարո Փայլանը կարող է ասել մի որեւէ էական խոսք, որը չի համապատասխանի Էրդողանի քաղաքական եւ անգամ մարդկային քիմքին, նույնն է, թե մտածել, որ օրինակ այդպիսի խոսք կարող է ասել Արա Աբրահամյանը:
Հետեւաբար, երբ Փայլանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ասում է՝ «Միջանցը, որը կոչում ենք խաղաղության խաչմերուկ, անցնում է Թուրքիայով, Հայաստան, Ադրբեջան։ Այս ճանապարհից բոլորս ենք շահելու։ Եթե Թրամփը ներդրում առաջարկի այս ճանապարհի համար, ապա միայն հայերը չէ, այլ բոլորն են շահելու։ Օդուղիներ են լինելու, ապրանքներ են անցնելու, և դա լինելու է անվտանգության երաշխիք բոլորիս համար, քանի որ այդպես սահմաններն են բացվելու և մեծանալու է մեր տնտեսությունը, երկու կողմն էլ օգտվելու են։ Մենք պետք է խաղաղության կողմից լինենք, քանի որ զենքի մրցույթը շահել չենք կարողանա, մենք 2,5 միլիոն ենք, բայց խաղաղությունով կարող ենք անվտանգությունը շահել», ապա դե գործնականում Թուրքիայի քաղաքական մոտեցման արտահայտումն է:
Ընդ որում, սա արձանագրում եմ բոլորովին ոչ այն պատճառով կամ ակնկալիքով, որ այդ արձանագրումից հետո անցնենք զգայական արմատականության կամ ծայրահեղականության: Ինչպես դա պետք չէ օրինակ Արա Աբրահամյանի հանդեպ, կամ որեւէ այլ մեկի, այդպես էլ՝ Փայլանի:
Պետք է պարզապես որեւէ այդօրինակ հայտարարություն ընդունել ի գիտություն եւ մտորել դրա շուրջ:
Խոշոր հաշվով, ի՞նչ է ասում Փայլանը: Նա շանտաժի է ենթարկում Հայաստանը, պարզապես ժպտադեմ շանտաժի: Ուշադրություն դարձրեք՝ «Միջանցքը, որ կոչում ենք խաղաղության խաչմերուկ»: Այստեղ օրինակ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը պետք է պարզաբանեն, իրենք «միջա՞նքն» են կոչում Խաղաղության խաչմերուկ, դա «միջանցքի» անու՞ն է, թե՞ կոնցեպտ, որը ոչ մի կապ չունի այն «միջանցք» հասկացության հետ, որ օգտագործում են Թուրքիան ու Ադրբեջանը, եւ արտահայտում է Փայլանը:
Ի՞նչ «օդուղիների» մասին է խոսում Փայլանը: Ի՞նչ է նշանակում «օդուղիներ» են լինելու: Կամ, Տրամպի ի՞նչ ներդրման մասին է նա խոսում: Արդյո՞ք Անկարան այդ ուղղությամբ փորձում է համոզել Տրամպին եւ ստանալ որեւէ աջակցություն, թե՞ Տրամպը կարող է շարունակել այն, ինչ առաջարկել էր դեռ դեմոկրատական վարչակազմը:
Իսկ ի՞նչ են անելու այդ դեպքում ռուսներն ու Իրանը, որոնք ստորագրել են ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիր եւ հայտարարել, որ Կովկասում համատեղելու են ջանքը արտառեգիոնալ ներկայություն թույլ չտալու համար:
Ասեմ, թե ինչ են անելու՝ առաջարկ են ներկայացնելու Թուրքիային: Թուրքիային առաջարկելու են ճանապարհների վերահսկման այլ տարբերակ, այսպես ասած՝ համատեղ:
Ես այդ մասին խոսել ու գրել եմ վերջին երկու-երեք տարում, որ, եթե Ռուսաստանը տեսննի ճանապարհն իր վերահսկողությունից դուրս մնալու իրական վտանգ, նա անմիջապես գործարքի է գնալու Թուրքիայի հետ՝ վերահսկողությունը կիսելու հարցում:
ԱՄՆ դեմ կլինի՞ դրան: Հազիվ թե: Եվ ոչ էլ Բրիտանիան, որովհետեւ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի Թուրքիայի հետ գործարքի գնալ հերթական անգամ իր հանդեպ հայաստանյան ատելություն հրահրելով: Միեւնույն ժամանակ, եթե օրինակ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով ճանապարհով բեռնափոխադրումների՝ ուշադրություն դարձրեք, ոչ թե ճանապարհի, այլ դրանով բեռնափոխադրումների վերահսկողության հարցում միայն Ռուսաստանի մասին է, ապա գործարքի դեպքում այդտեղ իր բաժին դերը եւ տեղը կունենա նաեւ Թուրքիան:
Սա արդեն իսկ նվազագույն բավարարը կլինի Բրիտանիայի համար, գուցե եւ ԱՄՆ-ի, եթե Տրամպ-Պուտին տիրույթում չլինի այնպիսի պայմանավորվածություն, որը կբերի այդ ճանապարհի հարցի հանդեպ ԱՄՆ ուշադրության նվազման: Եթե դա տեղի ունենա, ապա Բրիտանիայի հավակնությունը զսպելը Ռուսաստանի ու Իրանի համար կլինի ավելի դյուրին:
Իսկ Ադրբեջանը սպասում է, որովհետեւ տեսնում է, որ ըստ էության ցանկացած դասավորության դեպքում ինքը կորցնելու բան չունի, բայց ավելին ստանալու հնարավորություն՝ ունի: Այդ պատճառով էլ արդեն մոտ երեք ամիս է, ինչ գրավոր պատասխան չի տվել Երեւանի առաջարկին: Որովհետեւ Ադրբեջանին էլ՝ պարզեցված անցումը չէ, որ պետք է: Պետք է իրավասություն այդ ճանապարհի հանդեպ:
Շատ բարդ հանգույց է, ու բնականաբար հարց, թե ի՞նչ լուծում կա: Սա շատ բարդ հարց է, որովհետեւ դրան պատասխանելու համար անհրաժեշտ է շատ կոնֆիդենցիալ իրազեկվածություն: Այլլապես հնարավոր է ասել ինչ որ տեսական բաներ, բայց դրանց գործնական արժեքը կլինի զրոյին մոտ:👇

👆 Բայց մի բան է անկասկած, որ այստեղ Հայաստանը երբեք չի ունենալու այսպես ասած հանրահաճ լուծում: Սա պետք է խոստովանել, չխաբել հանրությանը: Եթե դրվեց ճայապարհների դեբլոկադայի գործնական հարց, Հայաստանի համար կան վատ եւ վատթար լուծումներ: Ոչ ոք թող չխաբի հանրությանը: Եվ այդ լուծումների համար պատասխանատուն են իշխանությունն ու մնացյալ այսպես ասած հիմնական քաղաքական ուժերը:
Նրանք կամ պետք է կարողանան գալ պայմանավորվածությունների, քննարկելով հնարավոր սցենարներն ու նաեւ դրանց համատեղ արձագանքի տարբերակները, մոդելները, կամ պարզապես կսպասեն անկումների, մտածելով, որ անկողները կլինեն իրենց մրցակիցները, իսկ իրենք դրա վրա կբարձրանան վեր: Այյդ մոտեցման խիստ ցավագին հետեւանքները թերեւս ավելորդ է նկարագրել:
Ընդ որում, երբ ես խոսում եմ համատեղ արձագանքի մոդելավորման մասին, որ պետք է կարողանան անել նրանք, դա բոլորովին չի ենթադրում միասնականության կամ համախմբվածության ցուցադրումներ կամ զեղումներ: Ոչ, Հայաստանի համար այդ ամենը ռեսուրս չի եղել եւ չէ: Հայաստանը ունի միայն այսպես ասած տարբերությունների վրա արդյունավետ խաղի հնարավորություն, բայց ընդհանուր սկզբունքներով փոխադարձաբար ուրվագծված խաղի, որի թիվ մեկ պատասխանատուն իհարկե պետք է լինի օրվա իշխանությունը, ընդհուպ իշխանությունը թողնելու անհրաժեշտության դեպքում դրա պատրաստակամությամբ:

💥 Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչած մի հարցին՝ ԱՆԻՖ-ի վերաբերյալ, նա տվեց բավականին ուշագրավ մի պատասխան, ասելով, թե դա վստահության չարաշահում եւ խայտառակություն է:
Հարցի մի կողմն այն է, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած զգայական կատեգորիայով է գնահատում մի երեւույթ, որը ունի քրեաիրավական գնահատականի կարիք, քանի որ վերաբերում է պետական փողերի ծախսին, իսկ դե ֆակտո՝ մսխմանը:
Սակայն, ուշադրության եմ ուզում արժանացնել հարցի մյուս ասպեկտը: ԱՆԻՖ-ը, կամ այլ կերպ ասած պետական հետաքրքրությունների հիմնադրամը, ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո: Այն դե ֆակտո փոխարինեց ռազմավարական նախաձեռությունների հիմնադրամին, որ ստեղծվել էր Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, եւ որը սակայն, ուշադրություն, չէր գործում պետական միջոցներով: Ռազմավարական նախաձեռնությունների այդ հիմնադրամի ծախսը իրականացվում էր մասնավոր միջոցններով, եւ ի մասնավորի՝ Ռուբեն Վարդանյանի միջոցներով
Թերեւս կհիշեք, 2018 թվականին Մոսկվայում հայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման ընթացքում նրա պոլեմիկան Ռուբեն Վարդանյանի հետ, որը Փաշինյանին հարց էր ուղղել հենց այդ առնչությամբ, թե ինչու՞ եք լուծարում ռազմավարական նախաձեռնությունների հիմնադրամը:
Անկասկած, դա Փաշինյանի քաղաքական որոշումն էր, որը Ռուբեն Վարդանյանին չէր համարում քաղաքական եւ թերեւս գաղափարական յուրային, ըստ այդմ չէր պատրաստվում նրա հետ իրականացնել ռազմավարական աշխատանք, չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը փաստորեն պատրաստ էր ֆինանսավորել այդ աշխատանքը: Միեւնույն ժամանակ, հասկանալի է նաեւ, որ Վարդանյանն ինքն էլ դա շարունակելու պատրաստակամություն կհայտներ միայն համախոհության պարագայում: Ըստ այդմ, մեծ հաշվով շատ բնական է, որ չունենալով համախոհություն, Փաշինյանը չշարունակեց աշխատանքը ռազմավարական նախաձեռնությունների այդ մեխանիզմով:
Բայց, դրա փոխարեն ստեղծվեց արդեն պետական փողով աշխատող կառույցը, ընդ որում, ինչպես հետո պարզվեց, այսպես ասած աստղաբաշխական աշխատավարձերով եւ խիստ կասկածելի ու ցածր էֆեկտիվությամբ: Ըստ էության, այդ կառույցը, որ ըստ տրամաբանության պետք է ապահովեր ռազմավարական զարգացման նախաձեռնության միտված մշակումներ, զբաղված էր օրինակ միջին ու մանր բիզնես ծրագրեր ֆինանսավորելու կասկածելի գործերով:
Եվ այստեղ, ուշադրություն՝ ԱՆԻՖ խորհրդի նախագահը, ինչպես հայտնի է, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր, որն այդ կարգավիճակը թողեց միայն քաղաքապետ դառնալուց առաջ:
Հիմա հարց է առաջ գալիս, երբ Նիկոլ Փաշինյանը նախօրեի ասուլիսում ԱՆԻՖ վերաբերյալ հարցին պատասխանում է, որ եղել է վստահության խայտառակ չարաշահում, արդյո՞ք դա վերաբերում է նաեւ ԱՆԻՖ խորհրդի նախագահ եղած Տիգրան Ավինյանին:
Որովհետեւ, ըստ իս դա շատ էական է ներիշխանական հարաբերությունների համակարգը հասկանալու համար: Արդյո՞ք Փաշինյանը երեկ անուղղակկի, բայց շատ թափանցիկ ասում էր, որ նաեւ կամ հենց Տիգրան Ավինյանն է ԱՆԻՖ դե ֆակտո պատասխանատու լինելով, «խայտառակ» կերպով չարաշահել իր վստահությունը:

💥 Մեդիամաքսը շատ հետաքրքիր անդրադարձ է կատարել «Ազգ-բանակ» կոնցեպտի վերաբերյալ ոչ վաղ անցյալի իրադարձություններին, հիշեցնելով որոշակի ժամանակագրություն եւ ուշագրավ մտքեր:
Ինձ համար դա միշտ եղել է ուշադրության առարկա, մինչ 2016 թվականը, երբ ըստ էության պաշտոնապես առաջ քաշվեց մոդելը ձեւավորելու ուղենիշը, տասնյակ հոդված-մեկնաբանություններ եմ գրել այդ թեմայի մասին: Եվ ինձ համար նաեւ շատ կարեւոր էր, որ մոդելի առաջքաշման ընթացքում շոշափվում էին հենց խնդիրներ ու նպատակներ, որոնց մասին ինքս գրել էի դրանից առաջ բազմիցս:
Եվ հիշում եմ, ու այդ մասին էլի եմ խոսել, որ «Ազգ-բանակ» մոդել ուղենիշի մասին պաշտոնական բարձրաձայնումից հետո, ստացա դրա վերաբերյալ մի քանի քննարկկման մասնակցելու հնարավորություն՝ այսպես ասած միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ, որտեղ մոդելը հիմնականում թիրախավորվում էր, իսկ ես՝ թերեւս մասնակիցներից եզակի, որ փորձում էի բացատրել, հիմնավորե, որ Հայաստանը պարզապես չունի այլ տարբերակ, քան ձեւավորել դիմադրունակության այդ առավելագույնս մոբիլ համակարգը:
Մեկ-երկու քննարկումից հետո այլեւս չստացա այդպիսի քննարկումների մասնակցելու հրավեր:
«Ազգ-բանակը» միտումնավոր, թե ոչ, շատ շրջանակներ ընկալում եւ փորձում էին մատուցել իբրեւ «Ազգ-զորանոց», իբրեւ պետության տոտալ ռազմականացում, իբրեւ հասարակությանը ճնշելու եւ մամլիչի տակ պահելու իշխանական տեխնոլոգիա:
Իսկ ես ասում էի, որ, եթե անգամ իշխանությունը կարող է ունենալ այդպիսի նպատակ, ապա հանրությունն էլ թող իր առաջ դնի նպատակ «Ազգ-բանակը» դարձնել հենց իշխանության հանդեպ հանրային վերահսկողության գործիք, ելնել այդ կոնցեպտից ու հենց այդ կոնցեպտից բխող խստապահանջության նոր նշաձողեր դնել քաղաքական իշխանության առաջ:
Բայց Հայաստանը որեւէ կերպ չէր կարող, եւ այսօր էլ վստահ եմ՝ չի կարող իր պետական դիմադրունակության հարցերը լուծել այսպես ասած «դասական» սխեմայով: «Դասական» սխեմմայով Հայաստանը կարող է լինել միայն «ազգ-դեկորացիա»: https://modernarmenia.mediamax.am/am/story/39?fbclid=IwY2xjawIKr_dleHRuA2FlbQIxMAABHTylqmQkn3t2gTH3ysJU7nXgu2P0qC2ZSkT0eu1V3UNwq5lQg6hkGrKAdg_aem_dzPoA9zl-D-uhY4N15To2w

modernarmenia.mediamax.am
«Ազգ-բանակ»-ի ծնունդն ու վախճանը
2016 թվականի Ապրիլյան պատերազմը եւ ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռերի» հարձակումը իշխանություններին ստիպեցին առերեսվել փոփոխությունների անհրա
🔥 Սյունիքը՝ «գետնի վրա»:
Երեկ տեղեկություն եղավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի շարք աշխատակիցներ գործադուլ են անում, պահանջելով աշխատավարձիի բարձրացում: Այսօր տեղեկություն տարածեցին կոմբինատի տնօրինությունն ու արհմիությունը ասելով, որ գործադուլի գործողությունը իրավաչափ չէ եւ հարվածի տակ է դնում կոմբինատի բնականոն գործունեությունը, ստեղծելով անգամ պարապուրդի ռիսկ:
Պետք է հուսալ, որ այս հարցը կկարգավորվի շատ արագ եւ կոմբինատի գործունեությունը չի խաթարվի: Եվ սա, ըստ էության ռազմավարական նշանակության հարց է, որտեղ իր դերը թերեւս պետք է ունենա նաեւ պետությունը: Առավել եւս, երբ պետությունը կոմբինատում ունի բաժնեմաս:
Բայց, անգամ անկախ դրանից, խնդրի նշանակությունն այնպիսին է, որ պահանջում է թերեւս բոլոր ուղղակի, թե անուղղակի կողմերի առավելագույն ջանք՝ արդյունավետ հանգուցալուծման եւ կոմբինատի աշխատանքի կայուն ընթացք ապահովելու համար: Եվ այստեղ պետության ուշադրությունը առաջնային է, որքան էլ զուտ իրավական առումով կարող է հարցը դիտվել գործատուի եւ աշխատակցի վեճ:
Եվ հարցն այն էլ չէ, որ խոսքը Հայաստանի արդյունաբերական հսկայի եւ թիվ մեկ հարկատուի անխափան աշխատանքի մասին է: Դա ինքնին չափազանց կարեւոր է, հատկապես այսօր Հայաստանի տնտեսությունում ներդրումային խիստ սակավության եւ Հայաստանի ծանր արդյունաբերական ներուժի ակնառու նահանջի պայմաններում:
Բայց, այստեղ կա նաեւ մեծագույն մի հարց՝ Սյունիքը: Զանգեզուրի կոմբինատն այդ իմաստով ունի ողնաշարային նշանակություն, որովհետեւ ապահովում է մի քանի հազար աշխատատեղ Հայաստանի համար ռազմավարական գերնշանակություն ունեցող մարզում: Այդ մի քանի հազար աշխատատեղը մուլտիպլիկատիվ էֆեկկտով նշանակում է մի քանի հազար ընտանիքի կայուն կենսագործունեություն, հետեւաբար Սյունիքի համար ժողովրդագրական հենման կետ:
Մենք հաճախ ենք խոսում Սյունիքի մասին, ռիսկերի, անվտանգության համար անհրաժեշտ քաղաքական եւ այլ քայլերի մասին, բայց գետնի վրա Սյունիքը պահողը լինելու է տնտեսությունը եւ խոշոր ներդրումային, արդյունաբերական նախագծերը: Այլ կերպ ասած, Սյունիքի անվտանգոությունը նախ եւ առաջ այնտեղ ապրող մարդն է, ժողովրդագրական պատկերը, հետեւաբար՝ մարդկանց այնտեղ պահող միջոցներն ու ռեսուրսները:
Եվ Զանգեզուրի կոմբինատն այդ իմաստով ըստ էության անփոխարինելի միջոց է այդ հարցում: Հետեւաբար, այդ միջոցի անխափան եւ կայուն աշխատանքի հարցը պետական նշանակության հարց է:👇

🔥 Աներկբա է, որ Հայաստանում պետք է պետական առաջնահերթություն լինի աշխատողների իրավունքների պաշտպանության հարցը: Սա թե մարդկային, թե պետական նշանակության կարեւոր հարց է, չմանրանամ: Եվ այդ առնչությամբ, ի դեպ, շաբաթներ առաջ նշեցի, որ 8-ժամյա աշխատաժամանակը 7-ժամյա դարձնելու փոխարեն, պետությունը իր ջանքն ու ռեսուրսը պետք է ուղղի աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերին:
Եվ այդ հարցում իհարկե պետք է գործի սերտ եռանկյունի՝ կառավարություն-աշխատող-գործատու: Հայաստանում միայն էդ եռանկյունու մեջ ներդաշնակություն ձեւավորելու միջոցով է հնարավոր անցնցում առաջընթաց ու կայուն զարգացում:
Նաեւ դրա համար է, որ օրինակ Զանգեզուրի կոմբինատի առնչությամբ այսօր ստեղծված իրավիճակում անհրաժեշտ եմ համարում կառավարության միջամտությունը:
Այս հարցերից դուրս, սակայն, ուզում եմ հիշեցնել՝ ամիսներ շարունակ գրել եմ, որ, մենք մշտապես խոսում ենք Սյունիքի հանդեպ ուժային գրոհի մասին, բայց Սյունիքը թիրախավորելու են շատ տարբեր ու հիբրիդային, ու այդ թվում առաջին հերթին տնտեսապես:
Իրենց իրավունքների համար պայքարող աշխատակիցների ազնվությանը, հայրենասիրությանը չեմ կասկածում որեւէ կերպ, բայց այսօր հիբրիդային պատերազմն ունի այնպիսի նուրբ տեխնոլոգիաներ, որ դրանց ծուղակում հիմնականում հայտնվում են հենց ամենաանկեղծ մարդիկ ու խմբերը, հատկապես, եթե նրանք իհարկե ունեն սոցիալլական նեղսրտության զգացում՝ արդարացի, թե ոչ, այս դեպքում էական չէ: Այդ բոլոր մարդիկ ու խմբերը աներկբայորեն հիբրիդային պատերազմի պոտենցիալ հումք են:
Եվ վերստին, հենց դրա համար հրամայական է, որ գործի կառավարություն-աշխատող-գործատու արդյունավետ եւ ըստ էության դե ֆակտո պաշտպանական եռանկյուն, հարցերի արդյունավետ եւ արագ լուծում գտնելու համար:
Խաթարում ես կոմբինատի աշխատանքը, խաթարվում է Սյունիքի ամբողջ տնտեսական համակարգը, հետեւաբար՝ դեմոգրաֆիական համակարգը:
Չեմ զարմանա, որ իրավիճակից փորձի շատ շուտով ավելի բաց ռեժիմով օգտվել նաեւ Ադրբեջանը, թե Սյունիքի, թե Հայաստանի տնտեսության թիրախավորման թիվ մեկ շահառուն:
Հետեւաբար, վերստին, այստեղ հրամայական է վերը նշածս «տնտեսական պաշտպանության եռանկյան» ձեւավորումն ու խնդրի արդյունավետ լուծումը, Սյունիքի տնտեսական ողնաշարի հետագա կայունության ու ամրության վստահելի մեխանիզմներով:
Մենք պետք է նոր ու նոր ներդրումներ բերենք Հայաստան եւ Սյունիք հատկապես, այլ ոչ թե խաթարենք եղածն ու այդպիսով նաեւ Հայաստանի առանց այդ էլ սասանված ներդրումային նկարագիրը:

💥 Ի՞նչ կլիներ, օրինակ, եթե ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձեռնմուխ չլինեին Ղարիբ Բաբայանի «գործին»: Թերեւս ոչինչ: Ավելին, Հանրապետության հրապարակում երգող ադրբեջանցիների թեման պարզապես կմարեր, ինչպես լինում է գործնականում՝ միշտ: Եվ ավելին, այն գուցե արդեն իսկ մարման փուլում էր, իսկ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն պարզապես առատ յուղ լցրեցին «մարող կրակին»:
Չէի՞ն պատկերացում հնարավոր հանրային էֆեկտը: Ես շատ հեռու եմ մտքից, թե՝ չէին պատկերացնում: Հետեւաբար կառաջանա հարցը՝ ուրեմն ինչու՞ լցրեցին այդ «յուղը»: Հանրային մի շատ մեծ շրջանակ համոզված է, որ դա պարզապես Ադրբեջանի ուղղակի, թե անուղղակի պահանջ է: Այսինքն, կամ գուցե եղել է հենց կոնկրետ դեպքի առնչությամբ պահանջ, կամ առկա է Բաքվի հայտնի դիրքորոշումը, որի շրջանակում էլ փորձ է արվում թույլ չտալ «վրիպում» եւ այսպես ասած «առիթ չտալ» Ադրբեջանին:
Չգիտեմ, բայց փաստացի ստացվում է, որ Ադրբեջանին «առիթ չտալու» համար, դե ֆակտո առիթ տրվեց ակտիվ հանրությանը՝ Ղարիբ Բաբայանի կալանք թույլ չտալու թեկուզ լոկալ հաջողությամբ ոգեւորվելու առիթ: Դա տրվեց կամա, թե ակամա, չեմ կարող դատել, բայց
ըստ իս, այդուհանդերձ նախօրեին երեկոյան-գիշերը ծավալվեց բավականին բազմաշերտ ու բարդ մի գործընթացի դրվագ, շատ անհայտներով: Ինքս ուշադրություն կդարձնեի նաեւ հանգամանքին, որ դա տեղի ունեցավ փաստորեն Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգտոն այցի ճանապարհին: Այնտեղ արդյո՞ք սպասվում են ինչ որ քննարկումներ ու շփումներ, ոչ հանրային իհարկե:
Ի դեպ, ուզում եմ ուշադրության արժանացնել մի շատ նուրբ հանգամանք: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 1-ի առավոտյաան տեսանյութ հրապարակեց օդանավից, որտեղ շնորհակալություն էր հայտնում իր ծննդյան տարեդարձը հիշողներին ու շնորհավորողներին, ասելով, որ «ճանապարհին երկար ժամանակ չի ունենա ինտերնետ հասանելիություն»:
Ինչի՞ համար էր այդ հիշատակումը, ակնարկելու համար, որ Նիկոլ Փաշինյա՞նն էլ օրվա ընթացքում «երկար ժամանակ լինելու է անհասանելի»: Արդյո՞ք անուղղակի ստեղծել թափանցիկ տողատակ-կանխավարկած՝ ավելի ուշ կատարվելիք իրադարձություններին նրա «անիրազեկության» մասին:

🔥 Ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ոչ թե ցեղասպանության ուրացում կամ ժխտում են՝ դա անհնար բան է, այլ այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումների վերանայում:
Դրա ներքո հասկացվոում է հետեւյալը՝ ԽՍՀՄ-ը, ռուսները, ցեղասպանության հարցը դարձրել են գործիք Թուրքիայի դեմ, եւ օգտագործում են մեր էմոցիաները:
Իսկ ի՞նչն է այստեղ նորություն: Որեւէ մեկը նո՞ր է բացահայտել, որ ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ գործիք է, ընդ որում ոչ միայն ռուսների կամ ԽՍՀՄ ձեռքին: Այն գործիք է եղել եւ գործիք է լինելու բոլոր ուժային կենտրոնների ձեռքին: Խիստ միամիտ է մտածել, թե Ֆրանսիան օրինակ ճանաչման հարցում եղել է առաջամարտիկ երկրներից մեկը, որովհետեւ շատ շատ է սիրել հայ ժողովրդին կամ ստիպված է եղել զիջել հայ համայնքի ակնկալիքներին կամ պահանջներին:
Կամ, ԱՄՆ նախագահները պարզապես նախընտրական նպատակով են ամեն նախագահի ընտրության խաղարկել խոստումները:
Բոլոր ուժային կենտրոններն էլ հակված են միմյանց դեմ օգտագործել խոցելիության ցանկացած առիթ կամ պատճառ:
Սա որեւէ մեկի համար երբեւէ եղել է նորությու՞ն, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու համակիրները հենց որպես լուսավորչական հայտնագործություն են ներկայացնում այն, երբեմն ուղղակի, երբեմն անուղղակկի, բայց շատ թափանցիկ մեղադրելով «չհասկացողներին»:
Եթե այդ ամենը չի եղել հայ հանրության հասարակական-քաղաքական խոսույթի, «դիսկուրսի» առանցքային հարց, ապա դա ոչ թե չհասկանալու պատճառով, այլ որովհետեւ այդտեղ չկա որեւէ «ափ», որտեղ մենք կարող ենք հանգրվանել «ոչ գործիքի» կարգավիճակում: Այդպիսի միակ ափը հենց Թուրքիան է, բայց այդ պարագայում էլ մենք դադարում ենք լինել գործիք Թուրքիայի հետ այս կամ այն հաշիվը կամ խնդիրը ունեցող որեւէ ուժային կենտրոնի համար եւ դառնում ենք գործիք Թուրքիայի ձեռքին:
Մանեւրի լավագույն տարբերակը՝ լռությունն է, առավել եւս պետական մակարդակով, բայց նաեւ՝ հասարակական-քաղաքական գերակա խոսույթի:
Խոսքը հենց կոնկրետ հարցի մասին լռությունն է, այլ ոչ թե, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերության: Որովհետեւ հարեւանների հետ հարաբերության կարգավորման մասին խոսել պետք է: Բայց, Հայաստանն այս ընթացքում գտել է թերեւս ամենաօպտիմալ եւ թերեւս անխոցելի բանաձեւը՝ խոսել առանց նախապայմանների:
Երբ պետական մակարդակով «քննարկում» է բացվում մի հարցի շուրջ, որին ձեռք տալը այլ բան չէ, քան բացել «Պանդորայի արկղ», բացարձակ չունենալով դրա պարունակության հանդեպ որեւէ ազդեցություն, ապա խոցելի դառնում է միայն ու միայն Հայաստանի մանեւրի հնարավորությունն ու այս տարիների պետական դիրքորոշումը՝ «առանց նախապայմանների»:
Կառաջանա հարց, ինչպե՞ս առանց նախապայմանների, եթե Հայաստանը հայտարարի, որ իր արտաքին քաղաքական օրակարգում է ցեղասպանության ճանաչման հարցը:
Այո, այդ հարցը տեղին կլիներ, եթե Հայաստանն այդ պահանջը ներկայացներ Թոււրքիային: Բայց, Հայաստանը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իր պետական դիրքորոշման հիմքում դրել է ոչ թե Թուրքիայի հանդեպ որեւէ պահանջ, այլ՝ ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային առաքելությունը: Այլ կերպ ասած, հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանը դիտարկել է ցեղասպանությունների կանխարգելման, ոչ թե Թուրքիայի հանդեպ պահանջների տրամաբանության մեջ: Ավելին, Հայաստանի ղեկավարներն այդ ընթացքում բազմիցս նշել են, որ Հայաստանը պարզապես իրավասու էլ չէ Թուրքիայի հանդեպ ունենալ այդ առնչությամբ տարածքային կամ փոխհատուցման պահանջներ:
Այդ ամենով հանդերձ, այո, բուն հարցը՝ շեշտադրե՞լ ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, թե՞ ձեռնպահ մնալ շեշտադրումից կամ արձանագրումից, իմ գնահատմամբ՝ կարող է լինել քննարկելի հարց:
Բայց, ոչ միայն բարոյական եւ արժեհամակարգային, այլ տվյալ պարագայում նաեւ պետական քաղաքականության առումով անթույլատրելի է հռչակել կամ ազդարարել ցեղասպանության փաստի՝ թեկուզ պատմական «ասպետկային» քնննարկում: Որովհետեւ, դա արդեն Հայաստանի հանրապետությանը դիրքավորում է ոչ թե ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային իրավա-քաղաքական եւ քաղաքակրթական դիրքում, այլ ըստ էության «ցեղասպանությունների արադարացման», ուղղակի, թե անուղղակի: 👇