group-telegram.com/bolola01/84
Last Update:
Սերժ Սարգսյանին վատ եք ճանաչում․ ինչու «սպանվեց» գեներալ Մանվելը
Հիշում եք, երեկ գրել էի, որ կասեմ, թե գեներալ Մանվելի, որ խոսքերի համար տարիներ անց ՀՀԿ-ն (այսինքն Սերժ Սարգսյանը) համաձայնություն տվեց, որ թուրք-ադրբեջանական իշխանության ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը կալանավորի գեներալին։
Այդ խոսքերը դուք կգտնեք նախագահ Ռոբերտ Քոչարյանի Կյանք և ազատություն գրքում, որը շատերը չեն նկատել կամ առնվազն քննարկման առարկա չի դարձել։
Գրքի 508-րդ էջում նախագահը գրում է․«Նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջնա (Bolola. Մանվել Գրիգորյանը) հանդիպում խնդրեց և ասաց, որ շատ է ուզում անձամբ խոսել ինձ հետ ընտրությունների մասին։ Պայմանավորվեցինք հանդիպել հանգստյան օրը, ու Մանվելը եկավ ինձ մոտ՝ Ծաղկաձոր, «Հայռուսգազարդի» պանսիոնատի քոթեջում էի մնում։ Ինձ համար անսպասելի ասա, որ Սերժ Սարգսյանին հետնորդ դարձնելը մեծ սխալ է, սխալ ընտրություն, որ վատ եմ ճանաչում նրան, ու «Երկրապահում» շատերը չեն ընդունում նրան։ Մանվելը համառորեն համոզում էր փոխեմ որոշումս և ինքս գնամ ընտրությունների»։
Ահա այս տողերը ցույց են տալիս, որ շատերի համար քաղաքականությունից իբր գլուխ չհանող գեներալ Մանվելը շատ լավ է հասկացել Սերժ Սարգսյանի ով լինելը ու իր Հանրապետականով ԱԺ անցնելը իրականում Սերժ Սարգսյանի համար խոչընդոտ հանդիսանալու նպատակ էր հետապնդում։ Սերժ Սարգսյանի դրսի տերերրն էլ լավ գիտին, որ «Երկրապահի» ղեկավար Մանվելով Նիկոլը չի կարող տարածքներ հանձնել ու ողջ մնալ։ Ըստ էության հենց սրա համար առաջինը Մանվելը թիրախավորվեց։ Ըստ ամենայնի հենց սրա համար գեներալը չձերբակալվեց ասենք այլ գործով։ Նա հենց զինվորի «տուշոնկա գողացողի» պիտակ պիտի ստանար, որ հանրության աչքերում ոչ թե հրեշ լիներ (ինչպես կերպավորել էին Միշիկի մեդիաները), այլ բարոյազրկված մարդ, քանի որ անգամ հրեշը հարգանքի արժանանում է, իսկ ընկած մարդը կամ «տուշոնկա գողացողը»՝ ոչ (Մանվելը ամենևին էլ «տուշոնկա գողացող» չէր)։ Գեներալ Մանվելը իհարկե սպիտակ ձեռնոցներով չէր, բայց հաստատ զինվորի ուտելիք գողացող չէր և հետո ով էր Հայաստանում Մանվելից ավելի զինվոր, ինքն իրենի՞ց էր գողացել։ Մանվել Գրիգորյանի նվաստացումն ու ՀՀԿ օգնությամբ կալանավորումը եթե կուզեք իմանալ հողերի հանձնման առանցքային սյուներից մեկն է եղել։ Ինչքան էլ դժվար չլինի սա ընդունելը։ Այս նույն նպատակի իրագործման համար էր նաև նախագահ Քոչարյանի կալանավորումը։
BY Bolola

Share with your friend now:
group-telegram.com/bolola01/84