group-telegram.com/bolola01/91
Last Update:
Սուրեն Պետրոսյանը ծաղկաձորում կրակոցներ էր արձակել․ ԱԱԾ-ն քեզ օգնական
Հատկապես 2018-ի իրադարձություններից հետո շատերիս համար հասկանալի դարձավ, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը լցված է ԱԱԾ գործակալներով (Արարատ Միրզոյանը ձեզ մոնումենտ) ու քանի որ Հայաստանում ԱԱԾ-ն ոչ թե պետության անվտանգության ապահովողն է (եթե անգամ լիներ պետության անվտանգության ապահովողը միևնույնն է աննորմալ է, երբ ընդդիմադիրը լինի գործակալ), այլ օրվա իշխանության, ստացվում է, որ չի կարող լինել քաղաքական դաշտ և քաղաքական կյանք։ Հայաստանում քաղաքականությունը այս հանգամանքից ելնելով սիմուլիացիա է։
Հայաստանի քաղաքական դաշտ ճահիճը փոխելու համար մեր ալիքը փաստերով հրապարակելու է ընդդիմադիր դաշտում հանդես եկող բոլոր այն գործիչների անունները, որոնք իրականում ԱԱԾ-ի կամ ավելի շուտ օրվա իշխանության գործակալներն են։
Սրբազան շարժման ժամանակ նման ինքնաբացահայտված գործակալներից մեկը Սուրեն Պետրոսյանն էր, որին սակայն շարունակում են դեռ խաղացնել ու քաղաքական դաշտում նա շարունակում է օգտագործվել այս կամ այն նպատակով։ Այն որ Սուրեն Պետրոսյանը ԱԱԾ գործակալ է կարծում ենք հստակորեն ցույց են տալիս հունիսի 12-ի բախումներից առաջ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրեն Բաղրամյանից հեռացնելու հանգամանքը և դրա վերաբերյալ իր հնչեցրած ծիծաղելի մեկնաբանությունները։ Պետրոսյանը 2014-2016 թվականներին եղել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության պետ (նախարար Գագիկ Բեգլարյան)։ Այս պաշտոնում նշանակված մարդիկ չեն կարող կապ չունենալ ԱԱԾ-ի հետ ու սա բնական է։ Եղած տեղեկությունների համաձայն ապրիլյան պատերազմից հետո Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է, քանի որ պատերազմի ժամանակ կապի հետ առնչվող խնդիրներ են եղել, որը եղել է իր պատասխանատվության գոտում։ Սուրեն Պետրոսյանը պետք է ենթարկվեր պատասխանատվության, բայց ինչ որ անտեսանելի ձեռք նրան փրկել է պատասխանատվությունից ու նա 10 օր անց ազատ է արձակվել։ Հետո հեռացվել է այդ պաշտոնից։ Ասում են իր ազատման գործում դեր է ունեցել ԱԱԾ-ն։
Ի պաշտոնե ԱԱԾ հետ հարաբերություն ունենալը դատապարտելի չէ, քանի որ խոսքը պետության անվտանգության մասին է։ Բայց դատապարտելի է, երբ մարդը հայտնվում է ընդդիմադիր դաշտում և շարունակում է գործել ԱԱԾ գործակալի տրամաբանությամբ։ Լինել ընդդիմադիր ու գործել ԱԱԾ գործակալի տրամաբանությամբդ, դա նույն է ինչ լինել աստվածավախ և աթեիստ միաժամանակ։ Ավելին կան տեղեկություններ, որ ԱԱԾ հետ իր կապը մեկ անգամ էլ իրեն օգնել է արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Ծաղկաձոր քաղաքում Սուրեն Պետրոսյանը մի վեճի մասնակից է դառնում, որի ընթացքում նա կրակոցներ է արձակում (կան տեղեկություններ, որ եղել է նաև վիրավոր), բայց մեր քաջ Սուրենը կրկին ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում։
BY Bolola

Share with your friend now:
group-telegram.com/bolola01/91