Telegram Group Search
Սպարապետ Սերժը հայացքով ալալոս գալալոս է անում ու կախարդում է Գյուլին, որից հետո թուրքերը հանձնվեցին։ Լրիվ պատասխան պահանջող հայացք վիճակներն ա։
Վանեցյանը քցում է Վարդան Ղուկասյանին?

Վարդան Ղուկասյանի ձայներով Երևանի ավագանի անցած Գրիգոր Հարությունյանը օրերս ՔՊ օգտին քվեարկեց ու դա բացատրեց, իբր շփոթել է ու խոստացավ, որ մանդատը վայր կնդի։ ԱՆցան օրեր ու Գրիգոր Հարությունյանը այդպես էլ մանդատը վայր չդրեց։ Երեկ տեսա, որ Վարդան Ղուկասայնը սպառնալիքներ էր գրել սրա հասցեին, եթե սա նորից քվեարկի իշխանության օգտին։ Վարդան Ղուկասյանին կառաջարկեմ ստուգել այս մարդու քվեարկության հնարավոր շարժառիթը։ Սա մինչև Ղուկասյանի ցուցակ սողոսկելը Արթուր Վանեցյանի կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավարն էր։ Ավագանու ընտրություններից մեկ ամիս առաջ է իբր դուրս եկել։ Ըստ տեղեկությունների Արթուր Վանեցյանը 2024 թվականին շենք կառուցելու շինթույլտվություն է ստացել, գուցե՞ սրա հետ է կապված Վանեցյանի իբր նախկին թիմակցի պահվածքը։ Կարո՞ղ է Վանեցյանը պայմանավորվել է ու Գրիգորին հրահանգել քվեարկել ՔՊ-ի օգտին։
Ինչ էր անում սպարապետ Սերժ Սարգսյանի քարոզիչ Մոզգ 1-ը՝ Նարեկ Սամսոնյանը Ստամբուլի Կադիր Հասի համալսարանում 2017 թվականին։ Միայն ռոք համերգ էր լսում, թե Արարատ (Օմեգա) Միրզոյանն էլ էր հետը։ Կարելի էր իհարկե չհետաքրքրվել սրանով, բայց պատկերացնում եք սրանք ինչ կինո կնկարեին, եթե որևէ այլ մարդ ֆիքսվեր թուրքական համալսարանում։
Սպարապետ Սերժի քարոզիչ Մոզգ 1-ի կազմակերպությունում դասախոսություն էր կարդում անբարոյականի վաստակ, թուրքական գործակալ Ռուբեն Մեհրաբյանը, իր կազմակերպության անդամ էր ոչ պակաս անբարոյական ՔՊ-ական Արեն Մկրտչյանը, որը SOS հաղորդման հեղինակն էր, որտեղ ամենաայլանդակ հայհոյանքներն էին տալիս Սպարապետ Սերժին։ Մոզգ 1-ի ընկերներն էին Սիփան Փաշինյանը, ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը, Նիկոլ Փաշինյանը, սորոսական Դանիել Իոաննիսյանը, տրանսգենդեր Արման Բաբաջանյանը։ Ես չեմ դուք եք, բացառապես նման ընկերներ ունեցող կարո՞ղ է նորմալ աշխարհընկալում ունենալ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Փաշինյանն ու մյուսները ինչպես էին 2015-ին իրենց մարմնով պաշտպանում Սերժ Սարգսյանի նստավայրը

2015 թվականին Սերժ Սարգսյանն ու իր փեսա Միքայել Մինասյանը կազմակերպել էին բողոքի ակցիաներ Էլեկտրիկ Երևան անունով, որպեսզի ՀԷՑ խլեն ռուսական պետական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունից։ Բողոքի ալիքը այնքան թափ հավաքեց, որ ինչ որ պահի տպավորություն է, թե իշխանությունների հսկողությունից դուրս է գալու և զուտ ռուսական ընկերությունից ընկերությունը խլելու գործընթացը կարող է վերածվել Սերժ Սարգսյանին տապալելու գործընթացի։ Վերահսկողությունից դուրս եկող պրոցեսը իշխանության գծած հուն վերադարձնելու համար հիմնվեց այսպես ասած Կենդանի պատ ասվածը։ Դա հայտնի մարդկաննցով ցույցերի առաջին շարքը ծածկելու գործընթաց էր, որով ըստ կենդանի պատի կենդանիների կանխում էին ոստիկանության հարձակումները։

Իրականում կենդանի պատը կազմված էր Սերժ Սարգսյանի և Միքայել մինասյանի կլիենտներով ու գործակալներով։ Դրանք էին՝ Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Պետրոս Ղազարյան, Ստեփան Գրիգորյան, Հովհաննես Ազոյան, Հայկ Մարության, Սասուն Միքայելյան, Արամ Աբրահամյան, Հայկ Խաչատրյան, Թևան Պողոսյան, Արմեն Աշոտյան և մի քանի այլ գործակալներ ու մոլորյալներ։ Իրականում Կենդանի պատը ոչ թե պաշտպանում էր ցուցարարներին, այլ պաշտպանում էր Սերժ Սարգսյանի նստավայրը ցուցարարներից, դա յուրօրինակ ոստիկանական պատ էր կազմված ռեժիմի գործակալներից։ Երբ ցույցերը առավել սաստկացան ռեժիմը իր այլ գործակալներ Արմեն Մկրտչյանով և Նարեկ Սամսոնյանով բաժանեց ցուցարարներին մի մասին տանելով Ազատության հրապարակ։ Ահա այսպես ամեն բան մեր աչքի առաջ է եղել, պարզապես մենք չենք նկատել։
Երեկ սպարապետ Սերժի քարոզիչները նեղվել էին, որ իրենց Նիկոլը Եռաբլուրում հունվարի 28-ին ժպտացել է։ Նկարներում ՀՀԿ կանայք են 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին Ծիծեռնակաբերդում։ Քանի անգամ պետք է ասել, որ բովանդակությամբ, արժեքային համակարգով ՔՊ-ն ՀՀԿ-ի շարունակությունն է։ Եթե նրանք օլիգարխ անբարոյականներ էին, ապա սրանք բոմժ անբարոյականներ, որոնք արդեն օլիգարխ դառնալու ճանապարհին են։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հանրային գործիչ Էլիզա Առաքելյանի պատասխանները սպարապետ Սերժի քարոզիչ Սաթիկ Սեյրանյանին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սպարապետ Սերժին արժանի քարոզիչ Մահապարտ Դավոն ասում է այն ինչ մտածում է սպարապետը։ Փաստորեն սպարապետ Սերժը փրկել է մեզ՝ իշխանությունը Նիկոլին տալով։ Բրավո։ Վստահաբար ասում ենք, որ սա իր ամեն ասած բառը ճշտում է սպարապետ Սերժից։
Ինչպես Ավինյանն ու իր շեֆը կերան Ալիեւի փոխղիջումը, էն էլ քոքից: Լոպազ գործակալներ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սպարապետ Սերժը 2011-ին դիմում է Հանրային խորհրդին, որպեսզի նրանք այդ թվում Նիկոլ Փաշինյանի համաներման համար դիմեն իրեն, որպեսզի ինքը դիմի ԱԺ-ին։ Սպարապետ Սերժը, եթե 2011-ին չհամաներեր Նիկոլին, ընդ որում մի անգամ էլ պատժի կրճատում չկիրառեր, ապա Նիկոլը 2012-ին խրհրդարան չէր անցնի ու լավագույն դեպքում բանտից դուրս կգար 2017-ի ընտրությունից մեկ ամիս առաջ, առանց Ելք դաշինքի ու Միշիկի փողերի։ Բայց սպարապետ Սերժը սպարապետ չէր լնինի, եթե Նիկոլին ազատ չարձակեր։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երբ ասում ենք Սերժը, Լևոնն ու Նիկոլը մի կենտրոնի սպասարկուներ են, չեք հավատում։ Ահա խնդրեմ սա էլ հո թուրքական գործակալ Փայլանն է ասում։ Նա վստահ է, որ Լևոնը, Սերժն ու Նիկոլը իրար հետ ուժեղ կլինի։ Թուրքական գործակալը Հայաստան է գալիս հանդիպում է Լևոնի, Սերժի ու Նիկոլի հետ։ Թուրքական գործակալը չի տալիս Ռոբերտ Քոչարյանի անունը, չի կարողանում երկրորդ նախագահի հետ հանդիպել, քանի որ իրենց թուրքական օրակարգից դուրս է։ Սա ամենն է ինչ պետք է իմանալ հայերի մեջ թուրքերի պատգամավոր աշխատողի, Լևոնի, դավաճան Նիկոլի և Սպարապետ Սերժի մասին։ Չորսն էլ նույն տանիքի տակ են և այդ տանիքը թուրքական է։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ԱՄՆ թիրախում, Հայաստանի թուրքական իշխանության թիրախում, արևմտամետների թիրախում, սերժ Սարգսյանի սատելիտների թիրախում։ Սա նշանակում է, որ դեռ վախենում են նրանից։
2012 թվականից Սերժ Սարգսյանի իշխանությունը սկսկեց Դիլիջանում ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» կառուցել։ Անիմաստ այդ կառույցը պետության վրա միայն հրապարակված թվերի համաձայն նստեց ավելի քան 64 միլիոն դոլար։ Ահռելի թիվ էր սա այդ տարիների համար։ Այդ օրերին մամուլը գրում էր, որ ոչ մի կերպ չի հիմնավորվում այդ կառույցի վրա ծախսվող գումարը։ Ծախսն այնքան անտրամաբանական էր, որ սկսեցին լուրեր շրջանառվել, թե լվացարաններն ու զուգարանակոնքեր ոսկեջրած են։ Իրականում ոսկեջրած ոչ մի բան էլ չկար, իսկ շենքն էլ սովորական շենք էր, որի կառուցման համար ըստ մասնագետների բավարար էր այն ժամանակվա կուրսով 10-12 միլիոն դոլարը։ Իրականությունն այն է, որ ՊԵԿ այն ժամանակվա ղեկավար Գագիկ Խաչատրյանը և փեսա Միշիկը պետության հաշվին իրենց համար Երևան մոլն էին կառուցում։ Երևան մոլի և «Ուսումնական կենտրոն»-ի կառուցապատողը նույն ընկերությունն էր և ստացած 64 միլիոն դոլարի դիմաց կառուցում էր կենտրոնն ու մոլը։ Այսինքն իբր ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կառուցման համար նախատեսված փողերով բիզնես էին հիմնում։ Ահա այս մակարդակի թալան կար սպարապետ Սերժի իշխանության տարիներին։ Նիկոլը իհարկե այս պատմության մասին երբեք չի հիշի։
Այսօրվանից սկսվեց հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտի գործընթացը։ Առանցքում ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցույթունն էր, Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Օրվա ընթացքում տարբեր խմբեր միացան բոյկոտին, բայց հետաքրքիր է, որ ոչ մի ՀՀԿ-ական գլուխը դուրս չհանեց։ Մի կողմից սա լավ է, քանի որ դրանք անընդունելի կերպարներ են, մյուս կողմից ցույց է տալիս, որ իրենք ինչ որ բանի են սպասում։ Մեզ հաջողվեց պարզել, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին հրահանգել է չաջակցել բոյկոտի այս պրոցեսին, քանի որ Ավինյանի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, իսկ գործընթացի հիմնական դեմքը Անդրանիկ Թևանյանն է․ դեռ պետք է զերծ մնալ, իսկ երբ Ավինյանի օրերը հաշված լինեն պետք է ամեն բան անել, որ Մարությանը գա առաջին պլան, ասել է Սերժ Սարգսյանը։ Այս հրահանգի շրջանակում ՀՀԿ-ական լրատվամիջոցները բացարձակապես չեն լուսաբանում Մայր Հայաստանին, բայց փոխարենը լուսաբանում են գրեթե ոչինչ չանող Մարությանին։ Սերժ Սարգսյանը դեռ հույս ունի պահել Ավինյանին քաղաքապետի պաշտոնում, իսկ եթե չստացվեց, ապա ամեն բան անելու է հանուն Մարությանի։
Ոմանց հետաքրքրում էր, թե ում ֆեյքն է մարդկանց ընտանիքներ մտնող, զրպարտիչ այս էջը։ Ոճից միանգամից հասկանալի էր, որ այն դիշովկա նարեկ մալյանինն է, բայց մինչև սա գրելը սպասեցինք կոնկրետ տեղեկությունների։ ՀՀԿ-ից մի լավ մարդ օրերս հաստատեց, որ այս ֆեյքը նարեկ մալյանինն է։ Ասում են մոտ օրերս ավելի էժան պատվերներ է ստանալու տարբեր գործիչների մասին։ Մալյանն իհարկե շատ պլստան է, դե ով էլ էդքան ոչ ավանդական բան աներ նույնը կլիներ, բայց թող լավ իմանա սպարապետ Սերժը մի օր չի լինելու, հոր աղոթքներն էլ իրեն չի փրկի։
Երեկ տապալվեց իշխանությունը Սերժ Սարգսյանին վերադարձնելու ևս մեկ օպերացիա՞

Ադրբեջանցիներին վիրավորելու համար արցախցի Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդություն դատարան ներկայացրել էր ԱԱԾ-ն։ Այս կառույցը չէր կարող չիմանալ, թե սա ինչ հանրային ալիք կարող է բարձրացնել, որ նման հիմար հիմնավորմամբ ցանկանար մարդուն կալանավորել։ Եթե իմացել է հանրային արձագանքի մասին ու այնուամենայնիվ գնացել է նման քայլի ուրեմն հենց հանրային դժգոհության ալիքն է եղել ԱԱԾ նպատակը։

Հետաքրքիր մի հանգամանք ևս։ ԱԱԾ հրահրմամբ բարձրացած հանրային ալիքը առաջնորդվելու են նետվում Սերժ Սարգսյանի բոլոր կադրերը։ Փողով պայքարիստ աշխատող սպարապետ Սերժի գործիքները անհայտ հետևանքով բողոքի ակցիաների առաջնորդում չեն ստանձնում։ Նրանք դաշտ են իջնում միայն մեկ պարագայում, եթե կա իշխանության տապալման ռեալ վտանգ։

Որքան էլ դժվար լինի հավատալ, երեկ իշխանության տապալման վտանգը ռեալ էր ու այն տեղի չունեցավ միայն մեկ պատճառով՝ դատարանը չխաղաց ենթադրվող խաղը։

Ինչպես կարող էր գծված լինել սցենարը։ ԱԱԾ-ն ինչ որ ձև Իրանի ադրբեջանցիների տեսանյութը հասցնում է արցախցի(սա պարտադիր պայման է) հայտնի դեմքի (հաշվի է առնվել Ղարիբ Բաբայանի հայրենասեր լինելը, որ նա անտարբեր չի անցնի տեսանյութի կողքով), որը կհրապարակի տեսանյութը ու կառաջացնի հանրային դժգոհություն, կհնչեն հայտարարություններ, որով կարող են գործ հարուցել։ ԱԱԾ-ն գործը հարուցում է հենց Ղարիբ Բաբայանի նկատմամբ։ Սա էապես ավելացնում է դժգոհության չափաբաժինը։ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված մարդիկ ավելի թեժացնում են իրավիճակը հրապարակային սուր գնահատականներ տալով։ Հետո ԱԱԾ-ն նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ թռնում է ԱՄՆ, այսինքն Հայաստանից 10 700 կիլոմետր հեռու (անգամ ցանկության դեպքում Փաշինյանը չի կարող 20 ժամից շուտ վերադառնալ Հայաստան) ձերբակալում է 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանին։ Սա ավելի է շիկացնում իրավիճակը։ ԱԱԾ-ն իրավիճակը գերշիկացնելու համար 70-ամյա հայրենասեր Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում։ Սա արդեն լցնում է մարդկանց համբերության բաժակը։ Հազարավոր իսկապես հայրենասեր մարդիկ ինքնաբուխ հավաքվում են դատարանի բակում։ Առաջնագիծ են նետվում Սերժ Սարգսյանի կադրերը։ Ըստ ենթադրվող պլանի դատարանը պետք է կալանավորեր Ղարիբ Բաբայանին, որը կպայթեցներ իրավիճակը հանրապետությունում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանից 10 700 կիլոմետր հեռավորության վրա կփորձի հասկանալ ինչ է կատարվում, այստեղ իշխանությունը ԱԱԾ քավորությամբ կվերադարձվեր Սերժ Սարգսյանին։

Այս ամենը տեղի չի ունեցել, քանի որ դատարանը չի արել վերջին՝ կալանավորելու քայլը։ Ու ըստ եղած տեղեկությունների տեղի է ունեցել կոնկրետ միջամտության արդյունքում։

Ոմանք կարող են կարծել, թե սա չի եղել պլանը, այդ դեպքում թող բացատրեն, թե ԱԱԾ-ն ինչու գնաց նման սադրանքի։ Բացառվում է, որ ԱԱԾ-ն քայլ արած լինի առանց հետևանքների մասին պատկերացում կազմելու։

Շատերի կարող է թվալ, թե Նիկոլին իշխանություն տված Սերժը ինչու պետք է ցանկանար տապալել նրան։ Մենք արդեն ասել ենք, որ Սերժ Սարգսյանը ամեն կերպ պահում է Նիկոլին, քանի դեռ կա վտանգ, որ իշխանությունը կարող է հայտնվել Քոչարյանի ձեռքին, բայց սպարապետ Սերժը հեչ դեմ չի լինի, եթե կարողանա իր համար խլել իշխանությունը Նիկոլից։ Այսինքն Սերժն ու Նիկոլը իրար հետ են ընդդեմ Քոչարյանի ու Ռուսաստանի, բայց իշխանություն լինելու հարցում մրցակիցներ են։

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանին իհարկե պետք է տապալել, բայց հեռացնել Նիկոլին Սերժով կամ Սերժի կադրով դա կնշանակի ոչինչ էլ չփոխել, քանի որ Սերժն ու Նիկոլը նույն հրեշի տարբեր գլուխներ են։
2025/02/21 07:44:52
Back to Top
HTML Embed Code: