Telegram Group & Telegram Channel
🤷‍♂️Այսօր մի քանի ծանոթներից նամակ ու զանգ ստացա, թե հրեա բլոգեր Լապշինին ձերբակալել են Հայաստանում։ Ինչպես միշտ, այդ տղան իրեն գովազդում էր, թե Ադրբեջանի պահանջով են իրեն ձերբակալել և նման սարքովի բաներ։

Ես, իհարկե, ասացի ծանոթներին, որ Լապշինը միանշանակ ստում է, վստահ եմ, որ Ադրբեջանի պահանջ չկա։ Ավելին, մեռածը երկու անգամ չի մեռնում, փչացածն էլ նորից չի փչանում։ Լապշինը շարքային սրիկա է ու գոնե 2020-ից հետո Նիկոլի մանրադրամներից է։

Մարդիկ հիշում են, թե ինչպես էր ինձ Լապշինը ձայնային հաղորդագրություններով պատմում Նիկոլի հետ իր խոսակցության, Արցախը վաճառելու գործարքի, իր անվտանգության սպառնալիքի և Նիկոլի հանցանքների մասին։ Հետո երբ Գռզոյի կայքի գրասենյակում հանդիպեց ինչ-որ մարդկանց հետ, անմիջապես փոխեց խոսքերն ու սկսեց ինձ մեղադրել ստախոսության համար։

Երբ նաև Լապշինի դավադրությամբ Նիկոլը իմ դեմ քրեական գործ կազմակերպեց,
տարիներ շարունակ Հայաստանի դատարաններից ես պահանջում էի վկայի կարգավիճակով դատարան հրավիրել նույն Լապշինին, որպեսզի առերեսումով ես նրան հարցեր տամ իր ու Նիկոլի խոսակցության մասին, սակայն այդպես էլ դրա հնարավորությունը չտրվեց։ Ինքներդ էլ գիտեք, թե ինչու։

Այդ նույն Լապշինը հաճախ գնում է Սփյուռք ու մեր հայրենակիցներին սուտ տեղեկություններ տալիս, ապակողմնորոշում' հօգուտ Նիկոլի։

Գալիս է Հայաստան, գնում առաջնագծի մոտ տարածքներ ու նկարում, իսկ թե ում համար, ինքներդ մտածեք։

Այսքանից հետո հանկարծ Երևանում իբրև թե ձերբակալում են։ Գուցե մի հանցանք գործել է։

Բայց ցավալին այն է, որ անմիջապես Լապշինի պաշտպանությամբ են սկսում զբաղվել իրենց ազգային դիրքավորած անձինք, ընդդիմադիր գործիչներ։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ոգևորված նկարվում է Լապշինի հետ ու հպարտությամբ ասում, թե հանեցին նրան մենախցից։ Ապրեք, դուք ակամա դառնում եք Նիկոլի խաղերի մասնակից։

Ինչ ասեմ, ընդդիմադիրներ։ Դուք արժանի եք նրան, ինչ ստանում եք Նիկոլից։ Ձեզնից շատերին միշտ օգտագործել են ու էլի կօգտագործեն, որովհետև դուք ոչ միայն միամիտ եք, այլև չունեք գաղափարակից մարդկանց նկատմամբ տոլեռանտություն։

Եթե բազմաթիվ ընդդիմադիրներ այնքան մակերեսային են, որ նույնիսկ Լապշինի նման սրիկան է խաբում ու օգտագործում, ապա ամեն ինչ արդար է։

/Նաիրի Հոխիկյան/

@arcaxinfo

group-telegram.com/arcaxinfo/42302
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/42302

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Anastasia Vlasova/Getty Images Andrey, a Russian entrepreneur living in Brazil who, fearing retaliation, asked that NPR not use his last name, said Telegram has become one of the few places Russians can access independent news about the war. In the United States, Telegram's lower public profile has helped it mostly avoid high level scrutiny from Congress, but it has not gone unnoticed. Investors took profits on Friday while they could ahead of the weekend, explained Tom Essaye, founder of Sevens Report Research. Saturday and Sunday could easily bring unfortunate news on the war front—and traders would rather be able to sell any recent winnings at Friday’s earlier prices than wait for a potentially lower price at Monday’s open. Ukrainian President Volodymyr Zelensky said in a video message on Tuesday that Ukrainian forces "destroy the invaders wherever we can."
from br

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American