Telegram Group Search
🇷🇺🇺🇦 Իրավիճակը ռուս - ուկրաինական ճակատում՝ այս պահի դրությամբ։

@armgeopolitic
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բարդ է ... ու սա խղճահարության մասին չէ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇺🇸🇺🇦 Ի՞նչ էր ասել Վլադիմիր Պուտինը հնարավոր հրադադարի վերաբերյալ

«Ինչ վերաբերում է բուն իրավիճակի կարգավորմանը, ես ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ դրա նպատակը չպետք է լինի կարճ զինադադար, ոչ թե ինչ-որ հանգստություն ուժերի վերախմբավորման և վերազինման համար՝ հետագայում հակամարտությունը շարունակելու նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղություն՝ հիմնված այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, բոլոր ազգերի օրինական շահերի հարգման վրա։ Մենք, իհարկե, կպայքարենք Ռուսաստանի, ռուս ժողովրդի շահերի համար, ըստ էության, սա է հատուկ ռազմական գործողության անցկացման նպատակն ու իմաստը»։

Վլադիմիր Պուտին,
20.01.2025
🇺🇸 Այսօր Սպիտակ տանը տեղի կունենա Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպումը։

@armgeopolitic
Ռուբեն Վարդանյանի ուղերձը չէր կարող լինել առանց Ադրբեջանի հատուկ ծառայության թույլտվության․ ի՞նչ գաղտնի մեսիջ ուներ ուղերձը, և ընդհանրապես ինչպե՞ս պետք է հայ հասարակությունը վերաբերվի Բաքվում գտնվող մարդկանց խոսքին

Շատ կարևոր հարց են քննարկում Բորիս Մուրազին և Արգիշտի Կիվիրյանը՝ փորձելով բացել «տողատակերը»։

Հստակ է մեկ բան․ հարցին պետք է վերաբերվել առանց որևէ էմոցիայի և լիարժեք սթափ։ Նման հարցերում էմոցիաները միայն խանգարելու են։

@armgeopolitic

https://youtu.be/paPo8XQTRfI?si=JIqYf-47Kqu9iQpV
🇷🇺🇺🇸 ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ: Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու հատուկ ծառայությունների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցեր։

@armgeopolitic
🇬🇪 Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ պետական միջոցների յուրացման մեղադրանքով։

@armgeopolitic
🇷🇺🇺🇸🇮🇷 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ը, իրոք, դուրս կգա ՆԱՏՕ-ից։ Լավրովը նաև նշել է, որ այն մոտեցումը, որը ԱՄՆ-ը ունի Իրանի հարցում, «դժվար թե աշխատի»։

@armgeopolitic
🇦🇲 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

@armgeopolitic
Gallup-ի հարցումները մեզ համար ընդհանրապես վստահելի չեն, հետևաբար դրանց անդրադառնալը համարում ենք անիմաստ։

Մենք կիրականացնենք սեփական հարցումները ու դրանց արդյունքները կներկայացնենք ընթերցողի դատին։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇧🇾 Վաղը՝ մարտի 13-ին, ՌԴ-ում տեղի կունենան Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։

@armgeopolitic
🇷🇺🇺🇸🇺🇦 Կրեմլն արձագանքում է հրադադարի մասին ԱՄՆ առաջարկներին

Ռուսաստանը ուշադիր ուսումնասիրում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո արված հայտարարությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը մանրամասներ կհայտնեն Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների վերաբերյալ։

Մոտ օրերս նախատեսվում են շփումներ, որոնց մասին Կրեմլը լրացուցիչ կհաղորդի, նշել է Պեսկովը։

«Ռուսաստանը չի ցանկանում վաղաժամ եզրակացություններ անել առաջարկվող զինադադարի վերաբերյալ՝ նախքան Վաշինգտոնից ամբողջական տեղեկատվություն ստանալը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների ընթացքում հնարավոր է բարձրացվի ամենաբարձր մակարդակով հեռախոսազրույցի հարցը։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր զրույցը կարող է արագ կազմակերպվել, սակայն այս պահին կոնկրետ պայմանավորվածություններ չկան»,- նշել է նա։

@armgeopolitic
🇦🇲🇦🇿 Բաքուն Ստեփանակերտում քանդել է Արցախի կառավարության շենքը:

@armgeopolitic
🔴 Հարուցված նոր քրեական գործերի և հնարավոր ձերբակալությունների մասին մեր դիրքորոշումը

Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է հերթական շոուները, որոնք ունեն բացառապես մեկ նպատակ, այն է՝ տեսարաններով կերակրել դեռևս իր աջակից հանդիսացող շերտին։

Այս ամենը որևէ կապ չունի ոչ իրավագիտության, ոչ օրենքի, ոչ անկախ դատական համակարգի, ոչ պետության հետ։ Սա բացառապես մեկ մարդու նեղ անձնական շահերի սպասարկման գործընթաց է, և այդ մեկ մարդը ու նրան այս ամենում օժանդակող պաշտոնյաները վաղը, օրենքի գերակայության պայմաններում, պատասխան են տալու օրենքով սահմանված կարգով՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների։

Մենք շոուները չենք մեկնաբանելու և չենք լուսաբանելու, բացառությամբ այն դեպքերի, երբ զոհ հանդիսացող անձինք (օրինակ Հովիկ Աղազարյանը) իրերը կկոչեն իրենց անուններով:

@armgeopolitic
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🌳 Որքա՞ն անտառային տարածք է կրճատվել վերջին 10,000 տարում՝ սառցե դարաշրջանից ի վեր

Աշխարհը կորցրել է իր անտառային տարածքների մեկ երրորդը (ավելի քան 2 միլիարդ հեկտար) մարդկային գործունեության պատճառով։ Միայն վերջին 100 տարվա ընթացքում անտառահատումները կազմել են ավելի քան 1 միլիարդ հեկտար:

@armgeopolitic
🇦🇲 Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի խնդրանքով:

@armgeopolitic
🇦🇲 Երևանից 7 կմ հեռավորության վրա քիչ առաջ 2,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է արձանագրվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

@armgeopolitic
🇦🇲 Փաստի արձանագրում․ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի երկար ժամանակ է հանդիսանում ՀՀ ղեկավարը, քան երկիրը ղեկավարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

@armgeopolitic
2025/03/12 15:15:46
Back to Top
HTML Embed Code: