Telegram Group Search
⚡️ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է

🔷«Stop Greenwashing Genocide!» խորագրով ակցիային մասնակցում է նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի սպանության գործով դատական նիստը պիտի կայանա երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին, ժամը 16։30-ին

🔷Նիստը պիտի տեղի ունենար օգոստոսի 29-ին, բայց մեղադրյալի պաշտպանների բացակայության պատճառով չկայացավ։

🔷Պաշտպանները արդարացել էին, որ շփոթել էին օրը, հավելելով, որ վերաքննիչում այլ գործով ամբաստանյալը «պահանջել» էր երկու պաշտպանների ներկայությունը, սակայն այդպիսի պրակտիկա չկա, որ ամբաստնյալը պարտավորեցնի 2 պաշտպանների պարտադիր ներկայությունը։

🔷Այսպիսով ստացվում է, որ նիստը տեղի է ունենալու նախորդ նիստից ուղիղ 5 ամիս հետո (նախորդը եղել էր հունիսի 18-ին), ինչն էլ ցույց է տալիս դատական պրոցեսը ձգձգելու միտումը։

@armnationalfront
⚡️Նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում

🔷
«Հրապարակ»-ի տեղեկություններով սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:

🔷Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել և սպանության կասկածանքով որոնում է։

🔷 Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո է մահացել։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Հայացք ԱԺ-ից կամ ի՞նչ է խոստանում Էրդողան-Ալիևի բիրտ գործիքի վերածված իշխանությունը 2025-ին

🔷Անցնող շաբաթը նշանավորվեց ԱԺ-ում տեղի ունեցած բուռն քննարկումներով. 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ, ի թիվս իշխանության չափազանց վտանգավոր ուղեգծի մատնանշման, ընդդիմադիր պատգամավորների կողմից եղան նաև բազմաթիվ բացահայտումներ ու կարևոր դիտարկումներ, որոնք ամբողջական են դարձնում անցնող և գալիք բյուջետային տարիներին առկա գործընթացները: 

🔷Փաստվեց, որ չնայած ՀՀ-ն իր աջակցությունն էր հայտնել ցեղասպան Ադրբեջանին, որ բաքվում անցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP-29), այդուհանդերձ, ՀՀ իշխանությունների կողմից երկիրը շարունակական ստորացումների ու նվաստացուների ճանապարհով տանելը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը շարունակում է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ:

🔷Կառավարությունը խաբել է ժողովրդին նաև բազմաթիվ գործարանների և նախագծերի ստեղծման մասին իր խոստումներով: Կտրուկ նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները:

🔷Այս ամենին զուգահեռ՝ ահագնացող չափերի է հասել պետական պարտքը, որը 2025 թ. նախատեսվում է կրկին ավելացնել մեծ չափով:

Վահե Սարգսյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիորեն եղել է և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը

ՀՀ ԱԳ նախկին նախարար
Վարդան Օսկանյան


@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️COP29 համաժողովին ժամանած հայամետ կոնգրեսական Ֆրենք Փալոնի դեմ ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Պետական դավաճանների գործերը հերթով փլվում են, մեկ անձի վերականգնել են ՊՆ-ում

🔷2022 թվականի փետրվարին` ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտը աղմկահարույց հայտարարություն արեց, թե օտարերկրյա լրտեսական ցանց են բացահայտել

🔷Ըստ մեղադրանքի՝ 19 զինվորականներ իբր սոցցանցերում ինչ-որ ֆեյք կանանց հետ են ծանոթացել եւ գումարի դիմաց նրանց փոխանցել են տվյալներ՝ հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ:

🔷Հայտարարությունից 2 տարի 9 ամիս անց գործը դեռ քննվում է դատարանում՝ դռնփակ կարգով։

🔷 Ըստ տեղեկությունների՝ գործով անցնող Տարոն Ամիրխանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հենց նախաքննության փուլում, նաեւ վերականգնվել է աշխատանքում՝ կրկին զինվորական է։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար,

🔷Այս մասին ասել Ալիևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ավգուստ Պֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը
:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔴Իշխանական հայտնի լրատվականներից մեկի տեղեկությունների համաձայն Փաշինյանի «քավության նոխազ» են դարձել

🔷ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը,

🔷ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,

🔷ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը,

🔷ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ինչպես նաև ԱԺ պատգամավորներ

🔷Հովիկ Աղազարյանը,

🔷Նարեկ Զեյնալյանը։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔴Հերթական ազատման դիմումները

🔷ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
իր անձնական էջում գրառում է կատարել, համաձայն որի հրաժարվում է ԲԴԽ նախագահությունից և անդամությունից,

🔷Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականի դիմումի մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք

🔷«Հանրային տարածքներ կան, որ ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց դրանք հանրային տարածքներ են, այդտեղ ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ կանաչ տարածքներ՝ մարդկանց զբոսնելու համար»։

Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյան

@armnationalfront
⚡️Լարված իրավիճակ՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ

🔷Այսօր առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից բնակիչներն օգտագործել են՝ որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն առավոտ շուտ հատուկ տեխնիկաներ է բերել, որպեսզի ֆուտբոլի դաշտում սկսի 18 հարկանի շենքի համար հիմք փորել:

🔷Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ֆուտբոլի դաշտում և պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ձեռքով շինթույլտվության որոշում է կայացվել, չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշումը չի բխում բնակչի շահերից:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Այս պահին հաստատված ազատման դիմում են գրել

🔷ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը

🔷ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,

🔷Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը,

🔷ՆԳ նախարար Վահե Ղազարյանը,

🔷Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը,

🔷Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

🔷Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ՔՊ-ականները խնդիր չեն տեսնում, որ Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանության անկախ ճյուղ համարվող ԲԴԽ նախագահը ևս հրաժարական է տվել

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2024/11/18 09:43:55
Back to Top
HTML Embed Code: