Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։
Աստված է մեր Տերը:
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար։
Աստված է մեր Տերը:
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար։
Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր: Եվ իհարկե իշխանությունները , հատկապես վարչախմբի ղեկավարը , ոչ մի մեղք չունեն: Նրանք խիստ զբաղված են. ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում:
Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել: Հարգանքս բոլոր ազնիվ ոստիկաններին, բայց նրանք հնարավորություն ունեն տարբերակվելու նրանցից, ովքեր ստրկամտորեն տրվելով հրահանգավորողների քմահաճույքին՝ փորձում են անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին:
Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի «7 հարց «քաղաքական հոգևորականներին» վերտառությամբ գրառումը:
Անկեղծ լինեմ՝ չհասկացա, թե երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական, բայց կամեցա պատասխանել սույն անձին:
Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տաինք, երանի, թե ձեր չափ անհոգ լինեինք ու, գլուխներս ձեռքների մեջ առած, ամեն վայրկյան չմտածեինք, թե՝ լավ, վաղը ինչ ենք անելու, մեր երեխաններն ինչ Հայաստանում են մեծանալու, մեր զինվորները որքանով են անփորձանք ծառայելու: Երանի, թե ձեզ պես խանդավառ լինեինք, պարո՛ն Հովհաննիսյան, ու չմղկտայինք Արցախի կորստով, տեղահանված մեր որբացած քույր-եղբայրներով: Կույր մնայինք ու չտեսնեինք հողին հանձնած մեր արի տղաների ընդհատված կյանքը: Երանի, ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ, ու մենք էլ ձեր այսօրվա անհոգ թոթովանքով սոցկայքերում երեսփոխանների հարցերին պատասխանեինք ու խրատական տողով էլ ձեզ պատմեինք՝ Հայ Եկեղեցու վարդապետության ու նվիրապետության մասին:
Հ.Գ.- «Հայր Մերի» մասով ոչինչ չեմ գրում: Տերունական աղոթքը մեզ համար սրբություն է:
Համբարձում քահանա Դանիելյան

Նոր Տարվա Աղոթք
Տե՜ր Աստված,
Այս տարեմուտին շնորհակալություն եմ հայտնում Քո շնորհած բարիքների համար. շնորհակալություն կյանքի ու սիրո, օդի ու արևի, ուրախությունների ու տխրությունների համար:
Աղոթում եմ նրանց համար, որոնց հետ կիսեցի կյանքս, աշխատանքս, ցավս և ուրախությունս։
Ներողություն եմ խնդրում վատնածս ժամանակի, վատ մտքերիս, խոսքերիս ու գործերիս և անտեսած սիրո համար։
Ներողություն առանց եռանդի ապրած կյանքիս, չկատարած ու հետաձգած աղոթքիս, մոռացության և հիշաչարության, լռության և զրախոսության համար:
Այսօր պետք է խնդրեմ ինձ և սիրելիներիս համար խաղաղություն, և ուրախություն, ուժ ու խոհեմություն, սեր ու իմաստություն և մանավանդ՝ հավատք ու համբերություն:
Ցանկանում եմ ամեն օր լավատեսությամբ ու բարությամբ ապրել. պահպանիր ականջներս, որպեսզի թյուր, վատ բաներ ու բամբասանքներ չլսեմ, շուրթերս, որպեսզի սուտ, վիրավորիչ ու անձնասեր խոսքեր չարտասանեմ։ Փոխարենը բացիր էությունս առ բարին, այնպես որ իմ հոգին լցվի միայն քո օրհնություններով ու բարիքներով և դրանք կարողանամ տարածել ամեն քայլափոխիս, ուր էլ որ լինեմ։
Տե՜ր Աստված, Տե՜ր ժամանակի ու հավիտենության, քոնն են ներկան ու վաղը, անցյալն ու ապագան.
այս տարեսկզբին քեզ եմ ընծայում բոլոր գալիք օրերը, օրհնիր մեզ Քո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով. Ամեն։

ԱՄՈԹԻ ՎԵՐՋԸ
(մի անանուն, հին ու մոռացված ավանդազրույց)
Ամոթը ծնվեց դրախտում։
Ամոթի ծնունդը սպասված չէր։ Նա անցանկալի ծնունդ էր։ Նա ընդամենը ծնվեց ծնողների մեղքի պատճառով։ Դրախտի Տերը Ամոթի ծնողներին պատվիրել էր դրախտում մնալու դիմաց հնազանդ լինել իրեն: Բայց Ամոթի ծնողները խախտեցին պայմանը. նրանք մտածեցին խաբել դրախտի Տիրոջը և բազմել Նրա աթոռին։ Երբ անհնազանդությունն ու խաբեությունը բացահայտվեց, ահա այդ ժամանակ ծնվեց Ամոթը։ Այդ օրվանից Ամոթը հայտնվեց բոլոր այն վայրերում, որտեղ կա մեղքի զգացում։
Ամոթի ծնունդից հետո շատ ու տարբեր մարդիկ եկան աշխարհ։ Նրանցից ոմանք ասացին, թե Ամոթը պիտի ծնվի Աստծուն ուրացող մարդկանց հոգիներում: Եվ Ամոթը հուսախաբ չէր անում, ամեն անգամ նա կայծակնային արագությամբ հայտնվում էր բոլոր այն տեղերում, ուր մերժում էին Աստծուն։ Աստծուն ուրացողները խիստ անհյուրընկալ էին նաև Ամոթի հանդեպ։ Նրանք վռնդում էին Ամոթին և ամեն կերպ փորձում խեղդել ու ոչնչացնել նրան։ Այս մարդիկ վարվում էին Ամոթի ծնողների նման և ուզում էին դառնալ դրախտի Տիրոջ պես, բազմել Նրա աթոռին։
Աշխարհում ապրող ուրիշ մարդիկ էլ կային, որոնք ասում էին, թե Ամոթն անպայման պիտի այցելի այն վայրեր, ուր ուժն ու գեղեցկությունը մերժված են։ Ամոթը, թեև այդքան համաձայն չլինելով այդպես հայտարարող մարդկանց հետ, այնուամենայնիվ, շրջում էր նաև այդ կողմերում, և նրա ներկայությունից սթափված՝ մարդիկ ջանադրաբար մարզում ու ամրացնում էին իրենց մկանները։ Նրանք նաև թանկարժեք ու անուշահոտ յուղերով և հազվագյուտ քսուքներով օծում էին մարմինները, հարդարում ու գունազարդում դեմքերը։ Այս մարդիկ Ամոթի վախից՝ առանձնակի ուշադրությամբ հետևում էին նաև բնության երևույթներին՝ փորձելով բացահայտել ներդաշնակությունները ու բնության գեղեցկությունները։ Իսկ եթե անգամ այս մարդկանց մեջ լինում էին որոշներ, որ ոչինչ չէին հասկանում այդ ամենից, նրանք էլ էին ջանադրաբար ձևացնում, թե գեղագետ են՝ միայն թե չհայտնվեին Ամոթի խիստ հայացքի տակ։
Ժամանակներ անցան…
Աշխարհ եկան բոլորովին նոր մարդիկ։ Նրանք տեսքով նման էին նախորդ մարդկանց, բայց որքան նման, նույնքան և տարբեր էին նրանք.նրանց հոգիները սինթետիկ էին, սիրտը՝ արյան փոխարեն քացախանման մի հեղուկ էր արտամղում դեպի անոթներ՝ նույնքան սուր հոտով, իսկ մարմնի փոխարեն քրտնում էին նրանց աչքերի բիբերը։
Ահա այս մարդիկ դարձան Ամոթի իսկական ու ոխերիմ թշնամիները։ Նրանք ոչ միայն կռվում էին Ամոթի դեմ, այլ ուղղակի ժխտում էին նրա գոյությունը և հայտարարում, թե Ամոթը բնավ չի էլ ծնվել։ Դրա փոխարեն նրանք մոգերի ու աստղագուշակների օգնությամբ աշխարհ բերեցին ուրիշ ծնունդներ, որոնց անվանեցին Իրավունք , Ազատություն ու նաև Համարձակություն : Սրանց անխիղճ շահագործումից ծնվեցին Սանձարձակությունն ու Այլասերությունը։
Եվ այդ օրվանից մինչև այսօր Ամոթի փոխարեն Սանձարձակութունն ու Այլասերությունը Ազատության, Իրավունքի ու Համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում, հաղթահանդեսներ անում հրապարակներում և խժռում Ամոթից մնացած վերջին պատառները։
Ահա այսպես այս նոր մարդիկ սկսեցին մի հատուկ ոգևորությամբ պարծենալ այն բաներով, որոնց համար նորմալ մարդիկ կամաչեին ու... կլռեին: