Telegram Group Search
🎧 Ընտանեկան փոդքաստի մասին Փաշինյանն ասել է՝ արվել է անձնական միջոցներով, ծախսվել է 700 հազար դրամ անձնական միջոցներից։ Իշխանության լծակը կապ ունի՞ փոդքաստի հետ, այո, ունի։ Փոդքաստը վարչապետի գործունեության մաս է։
🎮 Խաղադրույքները արգելել չի լինի, դա էլ գործունեության մի ձև է, որը կա աշխարհում։ Արել ենք կարգավորումներ, այդ թվում՝ ԶՈՒ-ում, իրավապահ մարմիններում մարդկանց աշխատանքային պայմանագիրը խզելու համար հիմք է սա։

Մենք չենք կարող արգելել կազինոն, բայց կոնկրետ գործողություններ արել ենք։
«Մեղրին տալիս էին» հեքիաթը կավարտվի, եթե հրապարակվի Քի Վեսթի փաստաթուղթը, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ ի պատասխան Ազատություն ռադիոկայանի նյութի, որը ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ 1990-ականների և 2000-ականների սկզբի՝ նոր գաղտնաբացված փաստաթղթերի հիման վրա ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման առաջարկը։

«Եվ ընդհարապես, ճիշտ կլինի հրապարակել Մինսկի Խմբի կողմից արված բոլոր պաշտոնական առաջարկները և Հայաստանի իշխանությունների կողմից դրանց տրված բոլոր պաշտոնական պատասխանները, ընդհուպ մինչև ներկա ժամանակները»,- ասված է Քոչարյանի գրասենյակի պատասխանում։

https://bit.ly/4jEXvjG
Այսօրվանից Երևանում ուժի մեջ են մտել հանրային տրանսպորտի վճարման նոր սակագները։

Արշալույս Մղդեսյանն այս սյունակում անդրադառնում է այսօրինակ մեծ ռեֆորմի ոչ պատշաճ նախապատրաստման ու հաղորդակցության խնդիրներին։

«Այս որոշումը հարց է առաջացնում՝ այլևս անհրաժեշտ չե՞ն միլիարդավոր այն դրամները, որոնք նախկինում համարվում էին կենսական հանրային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար։ Թե՞ 2026-ի նախընտրական համատեքստում որակյալ տրանսպորտ ունենալու սոցիալական խնդիրը զոհաբերվել է քաղաքական նպատակահարմարությանը»։

https://www.civilnet.am/news/815146
Իրանի ադրբեջանցիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում «Ջան Ղարաբաղ» երգի տեսագրությունը համացանցում տեղադրած Ղարիբ Բաբայանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության և ոստիկանության նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողաւկանություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ:

Ղարիբ Բաբայանը եղել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս և «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար։
https://bit.ly/4gmirJy
CIVILNET
Իրանի ադրբեջանցիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում «Ջան Ղարաբաղ» երգի տեսագրությունը համացանցում տեղադրած Ղարիբ Բաբայանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության և ոստիկանության նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդ…
Դատարանը չի բավարարել Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը։ Նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Բաբայանը ձերբակալվել էր Երևանի Հանրապետության հրապարակում Իրանի ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութ հրապարակելուց հետո։ Տեսանյութում նրանք երգում էին «Ջան Ղարաբաղ» երգը։

Սակայն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել «քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք» տարածելու հոդվածով։
https://bit.ly/4gmirJy
CIVILNET
Այսօրվանից Երևանում ուժի մեջ են մտել հանրային տրանսպորտի վճարման նոր սակագները։ Արշալույս Մղդեսյանն այս սյունակում անդրադառնում է այսօրինակ մեծ ռեֆորմի ոչ պատշաճ նախապատրաստման ու հաղորդակցության խնդիրներին։ «Այս որոշումը հարց է առաջացնում՝ այլևս անհրաժեշտ…
Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների նկատմամբ սահմանվող 25% մաքսատուրքերի՝ Կանադան նույնքան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ։

Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ ամերիկացիներին զգուշացնելով, որ Թրամփի գործողությունները իրական հետևանքներ կունենան նրանց համար։

https://bit.ly/3CkSe04
CIVILNET
Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների նկատմամբ սահմանվող 25% մաքսատուրքերի՝ Կանադան նույնքան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ ամերիկացիներին զգուշացնելով…
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) մեկ օր անց արձագանքել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ մտահոգություն հայտնելով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքի առնչությամբ (Քրեական օրենսգրքի 329-րդ հոդված)։

ՄԻՊ-ը, այդուհանդերձ, սոցիալական ցանցում տեսակետ արտահայտելու կապակցությամբ քաղաքացու դեմ քրեական գործ հարուցելն ուղղակիորեն չի քննադատել։

Պաշտպանի գրասենյակը նշել է, որ քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակն ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում։ Ավելին, ըստ գրասենյակի, ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես խոցելի խումբ կամ ճնշումների ենթարկված փոքրամասնություն։

Ավելին
Վրաստանի ոստիկանությունը փետրվարի 2-ին ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների, երբ հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում էին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում փակել էին մայրուղին:

Ավելին
💉 Հայաստանում առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը:

👩‍👧 Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ։

Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն արդեն իսկ ապահովված են ջրծաղիկի դեմ ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութով։
ՊՆ շարժական հոսպիտալը Գերմանիայի ԱՄՆ ռազմաբազայում մասնակցում է զորավարժության

Ավելին
Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կարծիքով՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության փաստաթղթից ակնկալիքները պետք է հավասարակշռել:

«Այս պահին տնտեսական տեսակետից դեռ էական փոփոխություններ այդ փաստաթղթից չեմ ակնկալում»,- նշում է Գաբրիելյանը: Նրա գնահատմամբ՝ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները սահմանափակ են: Հայաստանը չի կարող ձեռք բերել ավելի էժան էներգակիրներ, քան ներկայում ստանում է Ռուսաստանից:

Նա նշում է, որ երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է՝ Հայաստանում ամերիկյան կամ արևմտյան տեխնելոգիաներով փոքրամասշտաբ մոդուլային ատոմակայանների կառուցում, սակայն այս տեխնոլոգիան դեռ փորձարկման փուլում է նույնիսկ ԱՄՆ-ում: Բացի այդ, ատոմակայանի վառելիքի մատակարարման հարցը, ըստ Գաբրիելյանի, մնում է բաց, քանի որ ԱՄՆ-ն ինքն է ուրան գնում Ռուսաստանից:

ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից ևս կան խոչընդոտներ: Գաբրիելյանը հարց է բարձրացնում, թե որոնք են այն ապրանքատեսակները, որ Հայաստանը կարող է մրցունակ կերպով առաջարկել ամերիկյան շուկայում: Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ նա անհավանական է համարում, որ այդ միության մեկ անդամ երկիր, տվյալ դեպքում Հայաստանը ստանա էականորեն տարբերվող արտոնություններ ամերիկայն շուկային հասանելիության տեսանկյունից:

«Փաստաթուղթն այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատելու մտադրությունների մասին է: Դա ընդամենը նշանակում է, որ հարցերը քննարկելու և դրանց պարբերաբար անդրադառնալու լուրջ մտադրություններ կան»,- բացատրում է Գաբրիելյանը:

Նրա կարծիքով՝ համաձայնագրի հիմնական շեշտադրումը կլինի անվտանգության ոլորտում, քան տնտեսականում: Թեև տնտեսական համագործակցության զարգացումը չի բացառվում, անմիջական տնտեսական արդյունքներ առայժմ չեն կանխատեսվում:

https://bit.ly/40UEtyp
📍Կառավարության որոշման համաձայն՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագիրը կսկսի գործել փետրվարի 7-ից:

Միասնական սոցիալական ծառայությունն ամեն օր կազմելու է շահառուների ցուցակ և ուղարկելու է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ օգնելու վարկային խնդիրներ ունեցող քաղաքացիներին:

Ավելին
Քաղաքացիների հաշիվները սառեցվել են խոշոր չափով համակարգչային հափշտակության քրեական վարույթով

Ավելին
‼️ «USAID-ն ղեկավարվում է մի խումբ արմատական լուսնոտների կողմից, և մենք նրանց դուրս ենք հանում, այնուհետև որոշում կկայացնենք դրա ապագայի վերաբերյալ», – հայտարարել է Թրամփը:

Ավելին
44-օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն. հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ փետրվարի 4-ին կայացած հանդիպմանը։

Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. «Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ինքը միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ ինքը նպատակն է։ Ինքը ամենաբարձր նպատակն է, և հետևաբար շատ կարևոր է կենտրոնանալ նաև Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակության խնդրի վրա»։

Նա ասել է, որ «թաքցնելու բան չկա, մենք եկել ենք այս ամեն ինչին 44 օրյա պատերազմում պարտության բերումով»։ «Հիմա ես այսօրվա իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել հետևյալը, որ մենք, իմ գնահատմամբ այսօր այդ պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
https://www.civilnet.am/news/815445
🔍 Փաշինյանը պնդել է, թե ԱՄՆ-ն դեմ է եղել Ղարաբաղի հարցը սահմանների փոփոխությամբ լուծելուն

⚠️ Իրականում ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարը հստակ նշել է՝ եթե կողմերը համաձայնության գան, ԱՄՆ-ն և Մինսկի խումբը կաջակցեն գործընթացին

Թալբոթը հոռետեսություն է հայտնել միայն առաջարկի իրագործելիության վերաբերյալ

#CivilNetCheck

👉 https://www.civilnet.am/news/815511/
‼️ ՊՆ-ն խստացնում է վերահսկողությունը վարժական հավաքների նկատմամբ

Ավելին
📍 ՀՀ նախագահի հրամանագրով Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)։

🏢 Մինչ այս ՀՀ-ն Կիպրոսում դեսպանատուն չուներ, դեսպանի նստավայրն Աթենքն էր (Հունաստան)։
2025/02/04 21:48:47
Back to Top
HTML Embed Code: