Telegram Group Search
📍Իրանի ԶՈւ ԳՇ-ն հայտարարել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը «տվյալ տարածաշրջանի կլիմայական ու օդերևութաբանական բարդ պայմանները, մառախուղի թանձր ու խիտ զանգվածի հանկարծակի հայտնվելն ու լեռանն ուղղաթիռի բախումն է եղել»:

Ըստ ԳՇ-ի՝ ուղղաթիռը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել:

@IRI2day
🇮🇷🇷🇺Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոսթաֆա Դեմիրչիլուն հանդիպել է Թեհրանում ՌԴ դեսպանի հետ:

📍Իրանական կողմը հերթական անգամ ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:

📍Դեմիրչիլուն շեշտել է, որ պետք է ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրների բոլոր օրինական մտահոգություններին ու շահերին:

📍Նա ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը Կովկասում կայուն խաղաղության երաշխավոր է անվանել:

@IRI2day
🇮🇷🇷🇺🇦🇲Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան երթուղու վերաբերյալ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո իրանական մամուլը բավականին ակտիվացել է: Տարաբնույթ վերլուծական հրապարակումներով ռուսական կողմին են հիշեցնում «միջանցքի» հարցում Իրանի կարմիր գծերը: Եվ եթե նախկինում առաջ էին տանում այն թեզը, որ «միջանցքն» Իրանի ու ՌԴ դեմ է, հիմա դա առանձնապես չեն շրջանառում:

📍Զուգահեռաբար ՌԴ դիրքորոշումը քննադատող հայտարարություններով են հանդես գալիս նաև ԻԻՀ խորհրդարանի պատգամավորները և այլ պաշտոնյաներ` ընդգծելով, որ այդ մոտեցումը հակասում է ռազմավարական հարաբերություններին:

📍Իսկ երեկ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն առաջնահերթություն են, այլև մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկն են: Մեր հարևանների տարածքային ամբողջականության դեմ ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերափոխում՝ լինի հյուսիսում, հարավում, արևելքում կամ արևմուտքում, լիովին անընդունելի է և Իրանի համար կարմիր գիծ է համարվում»:

@IRI2day
🇮🇷🇦🇲🇷🇺Իրանի խորհրդարանի պատգամավորները շարունակում են հանդես գալ «միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը հաստատող հայտարարություններով։ Հիմնական շեշտադրումներից են՝

📍Միջանցքը սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության համար։

📍Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը և կդիմակայի դրան՝ անկախ ամեն ինչից։

📍Միջանցքի հարցում Իրանի ներսում լիակատար կոնսենսուս և համախմբվածություն կա:

📍Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, պետք է հարգեն այդ սահմանները:

📍ՌԴ դիրքորոշումը նման է թիկունքից հարված հասցնելուն։

📍Բանակցություններում Իրանի բացակայությունը խոցելի է դարձնում դրանք, իսկ Իրանի դերը փոխըմբռնման, անվտանգության և կայունության ստեղծման գործում անհերքելի է։

@IRI2day
🇮🇷🇷🇺Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի Սանկտ Պետերբուրգ այցից օրեր անց Թեհրան է մեկնել ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Թեհրանում նա վերահաստատել է, որ ՌԴ-ն աջակցում է «միջանցքների ու Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանը։

Ավելի վաղ՝ Սանկտ Պետերբուրգում իրանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը, Շոյգուն նշել էր, որ «ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի հարցում Իրանի հետ նախորդ պայմանավորվածություններին և չի փոխել իր քաղաքականությունը»։

@IRI2day
🇮🇷🇱🇧Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին իրանական կողմի արձագանքները։

📍Գերագույն առաջնորդ Ալի Խամենեի.«Լիբանանը կստիպի, որ ագրեսորը փոշմանի։ Բոլոր մուսուլմանները պետք է իրենց հնարավորություններով Լիբանանի ժողովրդի ու «Հեզբալլահի» կողքին լինեն և աջակցեն չար ռեժիմին դիմակայելու հարցում»։

📍Նախագահ Մասուդ Փեզեշքիան. «Իրանի կառավարությունը հետամուտ կլինի սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և Լիբանանի ժողովրդի ու դիմադրության առանցքի կողքին կլինի»։

📍Նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆ.«Իրանը միջազգային հարթակներում հետամուտ կլինի սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և Լիբանանի ժողովրդի ու դիմադրության առանցքի կողքին կլինի»։

📍Արտգործնախարար Աբբաս Արաղչի.«Իրանն իր ամբողջ կարողություններով Լիբանանի ժողովրդի ու դիմադրության առանցքի կողքին կլինի»։

📌Իրանական արձագանքներում առայժմ ավելի գործնական քայլերի և կամ որևէ տեսակի միջամտության մասին ցուցիչներ չկան։

@IRI2day
«Հեզբալլահը» պաշտոնապես հաստատեց առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը։

@IRI2day
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է նաև ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով տեղակալ Աբբաս Նիլֆորուշանը։

@IRI2day
📍Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան. «Նահատակ Հանիեի սպանությանն Իրանի չպատասխանելու դիմաց հրադադար հաստատելու ԱՄՆ և եվրոպական երկրների ղեկավարների խոստումները սուտ էին: Նման հանցագործներին հնարավորություն տալը նրանց ավելի շատ հանցագործությունների կմղի»:

«Թեև այս չարագործներին անհրաժեշտ է վճռական պատասխան տալ, սակայն,պատմական փորձը ցույց է տվել, որ ազատատենչ շարժումներն անհատների սպանությամբ չեն վերանա, և տասնյակ մարդիկ պատրաստ են բարձրացնել հակաբռնապետության և արդարադատության դրոշը»:

@IRI2day
🇦🇲🇮🇷Դյուրացվել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքն Իրան

📍Ըստ իրանական կողմի, քանի որ Հայաստանը միացել է Carnet de Passages-ի հռչակագրին, վերանում է հայկական պետհամարանիշով մեքենաների Իրան մուտք գործելու խնդիրը:

📍Մինչև այժմ հայկական մեքենաները Իրան մուտք գործելու համար պետք է զգալի գումար վճարեին մաքսատանը, որը կարող էին հետ ստանալ վերադառնալիս:

📌Դեռ հասկանալի չէ, թե հայկական մեքենաներն այժմ լիովին ազատվում են այդ վճարումից, թե դրանք պարզապես նվազեցվում են:

📍Սահմանի հատումը հեշտացնող «Կառնետ դե Պասաժ» համակարգը ներդնելու համար հայկական ու իրանական կողմերն ակտիվ բանակցում էին վերջին երկու տարիներին:

@IRI2day
🔻Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանն անպատասխան չի թողնում իր ազգային անվտանգության դեմ գործողությունները:

🔸«Մենք կարգախոսներ չենք հնչեցնում, մենք գործում ենք»,-ասել է խոսնակը ու նաև հավելել, որ Իրանը պատասխանելու է նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը:

@IRI2day
ԻՀՊԿ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին ու զգուշացրել, որ եթե Իսրայելն արձագանքի, «ավելի ջախջախիչ հարձակումների կարժանանա»։

@IRI2day
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ըստ իրանական թելեգրամյան ալիքների՝ հրթիռների արձակումն է Իսրայելի ուղղությամբ։

@IRI2day
Forwarded from Region Monitor 🌍
Իսրայելի ՊԲ֊ն հայտարարել է, որ Իրանի հարձակումը հետևանքներ է ունենալու և իրենք ծրագրեր ունեն։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թիրախավորել են իսրայելական ռազմավարական կենտրոնները, այդ թվում այն կենտրոնները, որտեղ ծրագրվել են Իսմայիլ Հանիեի, Հասան Նասրալլահի և մյուս հրամանատարների սպանությունները։

Ասում են՝ հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ դիպել է թիրախին։ Իսրայելից հակառակն են պնդում։

Իսրայելական արձագանքի դեպքում ԻՀՊԿ-ն նորից ավելի հուժկու պատասխան է խոստանում։

📍Այս պահի տպավորություններով, Թեհրանը կրկնեց ապրիլյան սցենարը, ու այս գործողությունն էլ ավելի շատ սիմվոլիկ բնույթ ուներ, որի նպատակը հեղինակությունը փրկելն ու միաժամանակ պատերազմից խուսափելն էր։ Հետագան արդեն կախված է Իսրայելի գործողություններից։

@IRI2day
🔴Ըստ Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ ԻՀՊԿ-ն գլխավորապես թիրախավորվել է 3 ավիաբազա, ինչպես նաև տանկերի, զրահամեքենաների տեղակայման վայրեր։ Արձակվել է 200 հրթիռ:

❗️Բաղերին հայտարարել է, որ «վերջին երկու ամիսները շատ ծանր էին Իրանի ժողովրդի ու դիմադրության առանցքի համար, քանի որ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո ԱՄՆ-ն ու Եվրոպան զսպվածության կոչեր էին անում, որպեսզի Գազայում հրադադար հաստատեն, սակայն արդյունքում, ԱՄՆ աջակցությամբ ու կանաչ լույսով, Իսրայելը գործողություն սկսեց Լիբանանի դեմ, և իրավիճակն այլևս հանդուրժելի չէր»։

❗️Բաղերին նախազգուշացրել է, որ «եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան չվերահսկեն Իսրայելին, և Իսրայելը շարունակի իր հանցագործությունները և կամ Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ գործողություններ ձեռնարկի, Թեհրանը բազմապատիկ ավելի կկրկնի գիշերվա գործողությունները և կթիրախավորի Իսրայելի բոլոր ենթակառուցվածքները»։

❗️Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն վերջ կդնի իր նախկին գործելաոճին և կկանգնեցի Իսրայելին։

@IRI2day
🟠Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնակիցների հետ:

🔸Արաղչին ընդգծել է, որ Իրանը երկու ամիս զսպվածություն է դրսևորել և այժմ օգտվել է օրինական ինքնապաշտպանության իր իրավունքից

🔹«Գործողությունն ավարտվել է, սակայն եթե սիոնիստական ռեժիմը պատասխան գործողություն իրականանցի, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի: Իրանը լարվածության սրման ու պատերազմի չի ձգտում, բայց պատերազմից էլ չի վախենում»,- ասել է Արաղչին և շեշտել, որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն Իսրայելին զսպելու համար:

@IRI2day
📍Հայկական պետհամարանիշներով մեքենաների Իրան մուտքի դյուրացման թեմայով Sputnik Արմենիան զրուցել է Carnet de Passage-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Մարտիրոսյանի հետ։

🔻Մարտիրոսյանի մեկնաբանությունից ստացվում է, որ թեև Իրանի մաքսատանն այլևս գումար թողնելու կարիք չկա, սակայն պետք է վճարել Carnet de Passage-ի փաստաթուղթը ստանալու համար։

📌Մեջբերում մեկնաբանությունից․

«CPD փաստաթուղթը գումարի դիմաց է տրվում, սկսվում է 550 դոլարից՝ 5 էջանոցի համար։ Դա նշանակում է, որ տարվա մեջ 5 անգամ մինչև 5 ամիս կարող ես գտնվել Իրանում»։

🔍Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

@IRI2day
🔴Իրանի դեմ Իսրայելի հնարավոր գործողությունների ֆոնին Իրանում նորից շոշափում են միջուկային դոկտրինի փոփոխության թեման:

🔺Խորհրդարանի 39 պատգամավոր նամակ է հղել Ազգային անվտանգության գերագույն խորհրդին՝ կոչ անելով վերանայել երկրի պաշտպանական դոկտրինը, որով արգելված է միջուկային զենքը:

🔺Թեման իրանական կողմն ակտիվացրել էր նաև ընթացիկ տարվա ապրիլին՝ նախորդ սրացման ժամանակ:

@IRI2day
🧿Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը շարունակում է ձգձգվել

📍Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը ձգձգվում է, քանի որ ռուսական կողմի հետ վերջնական պայմանագիր չեն կնքել: Ըստ պատգամավորի՝ ռուսները վերջնական եզրահանգման չեն եկել ֆինանսավորման եղանակի, նախագծին մասնակցության ձևաչափի շուրջ:

📍«Ռուսների հետ բանակցություններում հիմնական խնդիրը Ռաշթ-Ասթարա երկաթուղու նախագծի վերջնական արժեքն է և այդ նախագծի իրականացման եղանակը: Այս նախագիծը թանկ, կարևոր, ռազմավարական և ազդեցիկ նախագիծ է, սակայն, կարծես թե, ֆինանսավորման հարցում ռուսների կողմից խնդիր կա, և ռուսները չեն կարողացել այս նախագիծը ֆինանսավորել: Իրանն էլ հայտարարել է, որ այս նախագծի իրագործման համար ռուսական վարկի կարիքը չունի, այլ ցանկանում է, որ ռուսները ներդրումներ իրականացնեն այս նախագծում»,- ասել է պատգամավորը:

📌Հիշեցնեմ, որ մինչև այս հայտարարվում էր, որ երկաթուղու կառուցման համար ռուսները վարկ են տրամադրելու: Ստացվում է՝ դա վերջնական պայմանավորվածություն չէր: Իսկ առհասարակ այս իրավիճակը լրիվ սպասելի էր:

@IRI2day
2024/10/14 10:12:56
Back to Top
HTML Embed Code: