Telegram Group Search
Միջոցառում՝ Հանրապետության օրվա կապակցությամբ

Մայիսի 28-ին Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Հանրապետության օրվան: Ցուցադրվել է «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը, ինչին հաջորդել է օրվա թեմայով քննարկում:

Ֆիլմը ներկայացնում է Առաջին Հանրապետության ստեղծման նախաշեմին տեղի ունեցած ճակատագրական իրադարձությունները:

Քննարկման բանախոսներն էին՝

«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եգորյանը,

Ֆիլմի փաստահավաք-հեղինակ, «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Դերենիկ Մալխասյանը,

Արվեստաբան Արաքս Մարգարյանը։

«Մայր Հայաստան» շարժում-Գյումրիի ֆեյսբուքյան
էջից
Media is too big
VIEW IN TELEGRAM
Առանց ուժերի բալանսավորման՝ «խաղաղության պայմանագիրը» հավասար է անձեռոցիկի թղթի․ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ազգային պետությունը սոցիալական արդարություն է ենթադրում․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան. 1–ին Հանրապետության 10 դասերը․ ինչ անել և ինչ չանել
—————————

1․ Մեր օրերի Սարդարապատը Արցախյան ազատագրական պատերազմն էր։ Ո՛չ Սարդարապատի էությունն է լայնորեն բացատրվել մեր ժողովրդին, ո՛չ Արցախյանի։ Դրա համար էլ մեր հաղթանակը մսխվեց ու հասանք այն օրին, որ ստահակները հիմա աճուրդի են հանել Հայաստանը։

2․ Եթե դաշնակից չունես, ապա դա ոչ թե քո ինքնիշխանության ու լավ որակների մասին է խոսում, այլ քո հիմարության, անմեղսունակության և ի վերջո պետական դավաճանության։

3․ Ռուսաստանն ու Իրանը մեր բնական դաշնակիցներն են, բայց որպեսզի քո ուզած ձևով դաշնակից լինեն, պետք է նախ ինքդ քեզանից բան ներկայացնես ու առաջին հերթին ինքդ կռիվ տաս քո պետության համար, այլ ոչ թե Արցախը ճանաչես Ադրբեջանի մաս, հետո էժանագին ձևով տարածես, թե բա՝ դաշնակիցն է մեղավոր, որ Արցախում հայ չմնաց։

Առավել մանրամասն՝ այստեղ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Անկախությունը քաղաքակրթական արժեք է․ պատմաբան Խաչատուր Ստեփանյան
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազին գրում է՝

Նիկոլը խելագար չէ, կինը՝ առավել ևս։ Իրենց հիմա, հենց հիմա պետք է հանրային լարվածություն բորբոքել։ Իրենց տերերը տեսնում են, որ չեն ձգում։ Պետք է հնարավորինս արագ իշխանությունը փոխանցել իրենց տերերին ծառայող նոր դեմքի, որպեսզի ընտրություններին այս օգտագործված ու արդեն «ծակված» դեմքով չգնան։ Նոր աղետների համար կրկին ժողովրդին մեղադրելու նպատակով անհրաժեշտ է, որ այդ նույն հին տերերին ծառայող նոր դեմքը՝ ժողովրդի գրպանը գցելով, բերվի իշխանության, որպեսզի այս անգամ էլ Նիկոլն ասի․ «Ես էի խնդրել գնալ և նախրի միջից էշի ճակատը պաչել»։
Փաշինյանը գնել է 3,1 մլն եվրո արժեցող առանձնատու՞ն Մարսելում․ինչո՞ւ է իշխանական զույգը հիշել դոմփելը
--------

Politik.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

https://youtu.be/Vu2N437x2TA
Դիմադրության վերջին բաստիոնը
-----------
Վեհափառը հայտնվել է թուրք-ադրբեջանական տանդեմի ու նրանց հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանի թիրախում: Որն է պատճառը և ինչու՝ հիմա:

Քննարկում՝ Հայկ Նահապետյան, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյան:

https://youtu.be/uKehnRrL9Co
2025/05/31 23:59:19
Back to Top
HTML Embed Code: