group-telegram.com/HayaQve/4639
Last Update:
⚡️Արամ Ա Կաթողիկոսը դիմել է Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել հայ ռազմագերիների ազատման հարցում
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել և ապահովել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատումը։
•Նամակը, որը թվագրված է 2025 թվականի փետրվարի 6-ին, սկսվում է Արամ Ա-ի շնորհավորանքով՝ Թրամփի պաշտոնավարման սկիզբի կապակցությամբ։ Կաթողիկոսը նաև ընդգծել է Թրամփի հանձնառությունը միջազգային խաղաղությանը՝ հիշեցնելով նրա նախկին հայտարարությունները, որոնցում նա դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումները և հանդես եկել բնիկ հայերի իրենց հայրենիք վերադարձի օգտին։
Արամ Ա-ն հատուկ անդրադարձել է այն հայ ռազմագերիներին, որոնց թվում են նաև Արցախի նախկին ղեկավարները։ Նա նշել է, որ նրանք ենթարկվում են փակ դատավարությունների Բաքվում՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգերի և միջազգային դիտարկման։ Կաթողիկոսը ընդգծել է, որ նրանց ազատ արձակումը ոչ միայն մարդասիրական կարևոր քայլ կլինի, այլև կնպաստի տարածաշրջանային կայունությանը և խաղաղության հաստատմանը։
•Արամ Ա-ն եզրափակել է իր նամակը՝ հույս հայտնելով, որ այս հարցի շուրջ շարունակական երկխոսություն կծավալվի՝ հանուն արդարության և մարդու իրավունքների պաշտպանության։
#ՀայաՔվե
BY HayaQve ՀայաՔվե
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/HayaQve/4639