Telegram Group Search
🔴Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայի զարգացումների գլխավոր պատասխանատու է համարել այդ երկրի բանակին

🔺Իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Արաղչին հայտարարել է, որ հետախուզական և այլ տվյալներով ի սկզբանե հայտնի է եղել, որ նման գործողություն է լինելու, և Սիրիայի բանակն ու կառավարությունը ևս տեղեկացված են եղել*:

📍«Բնական էր, որ Գազայից, Լիբանանից հետո այս գործողությունները շարունակվելու էին: Զարմանալին այս գործողության դեմ Սիրիայի բանակի անկարողությունն էր և գործողությունների արագությունը: Ինքը՝ պարոն Բաշար Ասադը ևս զարմացավ և դժգոհեց սեփական բանակի պահվածքից: Պարզ էր, որ նույնիսկ սիրիական կառավարությունում բանակի մասին պատշաճ վերլուծություն չկար: Իմ կարծիքով՝ սիրիական բանակը դարձավ հոգեբանական դաշտի գերին»,-նշել է Արաղչին։

🔺Արաղչին ընդգծել է, որ այս գործողության ժամանակի ընտրության հարցում դեր է խաղացել Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունն ու Իսրայելի հետ Իրանի առճակատումը, սակայն այդ գործողության հաջողության հիմնական գործոնը Սիրիայի բանակն էր, որը չի դիմադրել, իսկ դիմադրության ուժերը, չնայած այլ ճակատներում զբաղվածությանը, իրենց դերակատարումն ունեցել են:

📍«Եթե Սիրիայի բանակը կռվեր, անգամ Հալեպը չէին կորցնի»,-ասել է Արաղչին:

🔺Նախարարը նշել է, որ Իրանի հետագա քաղաքականությունը կախված է նրանից, թե ինչ իշխանություն կձևավորվի Սիրիայում, և այն ինչ դիրքորոշում կորդեգրրի Իրանի ու Սիրիայի շիաների նկատմամբ:

*Դեռ հոկտեմբերի սկզբին ԻՀՊԿ-ին հարող ԶԼՄ-ներում գրում էին, որ Թուրքիայի հովանավորյալ ուժերը, օգտվելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, ակտիվանալու և Սիրայի վարչակարգի ու դիմադրության առանցքի դեմ գործելու նպատակ ունեն:

@IRI2day
❗️Իրանի խորհրդարանի պատգամավորը կասկածի տակ է դրել երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին պաշտոնական վարկածը:

«Էբրահիմ Ռայիսիին նահատակության են հասցրել: Երկրի ներսում նպատահարմար չեն համարում հայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ: Ուղղաթիռի կործանումը վերագրում են մի ամպակույտի: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս: Ուրեմն խելացի ամպ է եղել, որ այդ երեք ուղղաթիռից նախագահի ուղղաթիռի դիմացն է դուրս եկել: Այս փաստարկը դպրոցական երեխաներին խաբելու համար գուցե աշխատի»,- հայտարարել է պատգամավոր Քյամրան Ղազանֆարին:

@IRI2day
🔴 Իրանի, Թուրքիայի, բենզինի ու «Զանգեզուրի միջանցքի» մասին

1️⃣ Բենզինն Իրանում սուբսիդավորվում է, ինչը նշանակում է, որ բնակչությանը այն վաճառվում է ինքնարժեքից էլ ցածր գնով՝ պետական միջոցների տրամադրման հաշվին։ Նաև սրա արդյունքում բենզինի սպառումն Իրանում շատ մեծ է:

Մինչև 2018թ. Իրանը երկրին անհրաժեշտ բենզինի մի մասը ներկրում էր։ Ներկրումն աստիճանաբար նվազեցնելով՝ 2018-ի հոկտեմբերից Իրանը դադարեցրեց այն: Վերջին տարիներին, սակայն, Իրանը նորից սկսել է ներկրել:

Իրանական օրացույցով 1402թ. (2023-ի մարտ-2024-ի մարտ) Իրանում օրական արտադրվել է 105 մլն լիտր բենզին, սպառումը եղել է 116 մլն:

2️⃣ Սպառման բարձր ցուցանիշը նաև մաքսանենգության հետևանք է․ մարդիկ էժան՝ սուբսիդավորված գնով գնում են բենզինն Իրանում և վերավաճառում են հարևան երկրներում։

Ըստ նախագահ Փեզեքշիանի՝ օրական 20-30 մլն լիտր բենզին է մաքսանենգ ճանապարհով դուրս բերվում Իրանից:

Բենզինի անխնա սպառումը/մաքսանենգությունը նվազեցնելու համար կառավարությունը տարբեր միջոցառումներ է քննարկում, որոնցից մեկը բենզինի գնի թանկացումն է:

3️⃣ Բայց սա իրանական հասարակության շրջանում շատ զգայուն թեմա է: Նախորդ՝ 2019թ. թանկացումը բազմահազարանոց ցույցերի և 200-ից ավելի զոհի պատճառ դարձան:

4️⃣ Ըստ Իրանի իշխանությունների՝ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում ներդրել են նաև «լիքը բաքի» նախագիծը:

Սա ենթադրում է, որ Իրանից դուրս գալիս իրանական ու արտասահմանյան բեռնատարները պետք է կա՛մ բաքը մինչև վերջ լիցքավորեն (ոչ սուբսիդավորված գնով), կա՛մ 1000 լիտրին համարժեք գումարը վճարեն՝ անկախ նրանից, թե ինչ հեռավորության ճանապարհ են գնալու (Այս խնդրին բախվել էին նաև հայկական բեռնատարների վարորդները

Հենց այս որոշումից հետո էլ Թուրքիան վերացրել է իրանական բեռնատարներին նախկինում տված արտոնությունը: Մասնավորապես՝ դեկտեմբերի 28-ից Թուրքիան իրանական բեռնատարներից յուրաքանչյուր լիտր վառելիքի դիմաց արդեն գանձում է շուրջ 29 լիրա: Յուրաքանչյուր բեռնատարի համար սա կարող է շուրջ 1000 դոլար արժենալ:

Նման գումար իրանցի վարորդները չեն պատրաստվում վճարել, ուստի հրաժարվել են երթևեկել՝ իրանա-թուրքական սահմանին հերթեր գոյացնելով:

5️⃣ Շրջանառվում են նաև լուրեր, որ ի պատասխան էլ, Իրանը շաբաթ օրվանից դադարեցրել է թուրքական բեռնատարներին դիզվառելիքի տրամադրումը, ինչն իր հերթին առաջացրել է թուրք վարորդների դժգոհությունը:

Թե՛ հենց Իրան-Թուրքիա սահմանին, թե՛ Նախիջևանի սահմանին (բեռնատարների մի մասը Թուրքիա է գնում Նախիջևանով) այժմ սպասողական վիճակ է: Իրանի իշխանությունները խոստանում են հարցը կարգավորել առաջիկա օրերին:

6️⃣ Այս թեմայի վերաբերյալ Իրանի ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը իրանական որոշ ԶԼՄ-ներ վերագրել էին «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին ու խառնաշփոթ առաջացրել այդ թվում հայկական դաշտում:

Իրականում խոսնակը հայտնել էր, որ բեռնատարների խնդիրը քննարկելու համար պատվիրակություն է մեկնելու Թուրքիա: Մամուլում դա դարձել էր «Զանգեզուրի միջանցքի» հարցը քննարկելու համար:

7️⃣ Եվս մեկ հավելում: Առհասարակ վառելիքի (ոչ միայն բենզին) խնդրի պատճառով Իրանում այս տարի չեն հասցնում բավարար քանակի էլեկտրաէներգիա արտադրել։

Ու եթե նախկինում ամռան ամիսներին էին բախվում էլեկտրաէներգիայի պակասի խնդրին ու անընդհատ հովհարային անջատումներ էին, ապա այս տարի դա տեղի է ունենում նաև աշուն-ձմռանը։

@IRI2day
🇮🇷🇦🇿Երեկ իր հարցազրույցում Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Իրանին: Նա հայտարարել է, որ Արդաբիլ նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին (Ալիևի բառերով՝ «նահանգային մոլլան») պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից՝ այդ երկրի հասցեին «վիրավորական արտահայտությունների համար»:

🔺«Իրանի ԱԳՆ ափոսոսանքի խոսքերը բավարար չեն: Այստեղ հստակ վիրավորանք կար՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նախագահների, և՛ մեր ժողովուրդների հասցեին, ընդ որում՝ պաշտոնական միջոցառման ժամանակ,ուղիղ եթերում։ Եվ միայն ափսոսե՞լ: Սա, իհարկե, անընդունելի է։ Ուստի կարծում ենք, որ նահանգային/գավառական այս մոլլան պետք է պատժվի։ Առնվազն նրան պետք է հեռացնեն զբաղեցրած պաշտոնից, իսկ նա ներողություն խնդրի Ադրբեջանից։ Սա է հարցը»։,- ասել է Ալիևը:

Ինչի՞ մասին է խոսքը

📍Օրեր առաջ Արդաբիլում «Չալդրանի ճակատամարտի (Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության միջև) և դիմադրության նահատակների» հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել, որին ներկա է եղել նաև նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը: Միջոցառման ժամանակ ներկաներից մեկը, ըստ երևույթին շարքային քաղաքացի, հայհոյական բառեր է հնչեցնում Ալիևի ու Էրդողանի հասցեին ու ասում. «Կգա մի օր, երբ Շահ Իսմայիլի ժառանգները Արդաբիլից Իմամ Զամանի (շիաների 12-րդ իմամ Մահդին) դրոշը կբարձրացնեն Բաքվում և այն քաղաքներում, որոնք մինչև մոտ երկու դար առաջ Իրանի տարածքն էին»։

📍Միջադեպն Ադրբեջանում որպես առիթ են օգտագործել հերթական հակաիրանական արշավի համար. քաղաքացու խոսքերն ադրբեջանական դաշտում վերագրել են Հասան Ամելիին, Բաքվի ԱԳՆ է հրավիրվել Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը:

📍Իրանից ասում են՝ դա երկրի պաշտոնական դիրքորոշումը չէ: Ինքը՝ Ամելին ևս անդրադարձել է հարցին՝ նշելով, որ «սովորական և ոչ պաշտոնական անձի ոչ պատշաճ խոսքերը» չպետք է վերագրել Իրանի վարչակարգին: Ադրբեջանը, փաստացի, ավելին է ցանկանում:

📌Ի դեպ, Հասան Ամելին Իրանում ադրբեջանամետ հայտարարություններով ամենաշատն աչքի ընկած գործիչներից է, հատկապես՝ Արցախյան հակամարտության առնչությամբ: Իրանա-ադրբեջանական լարվածությունների փուլերում, սակայն, նա նաև կոշտ քննադատություններ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, ինչի արդյունքում հայտնվել է ադրբեջանական լրատվադաշտի թիրախում:

@IRI2day
🇮🇷🇦🇿🇦🇲Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Ադրբեջան: Նա հանդիպելու է այդ երկրի նախագահի հետ:

🔸Բաքվից հետո Ահմադիանն այցելելու է նաև Հայաստան:

🔹Շրջայցի հայտարարված նպատակը «Հարավային Կովկասի երկրների հետ անվտանգային,քաղաքական, պաշտպանական, տնտեսական հարաբերություններն ամրապնդելը, էներգետիկայի, միջանցքների ոլորտներում փոխգործակցության զարգացումը, խաղաղության ու կայունության ապահովման շուրջ խորհրդակցություններն են»:

Հ.գ «Միջանցք» են նաև Հյուսիս-Հարավը, Պարսից ծոց-Սև ծովը, «Արասը»:

@IRI2day
🇦🇿🇮🇷Իլհամ Ալիև-Ալի Աքբար Ահմադիան հանդիպմանը, դատելով երկու կողմերի տարածած հաղորդագրություններից, քննարկվել են նախկինում ունեցած համատեղ նախագծերի, համաձայնագրերի իրագործմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝

📍Հյուսիս-Հարավ միջանցքի, այդ ուղղությամբ Իրան-Ադրբեջան-ՌԴ համագործակցության զարգացում,

📍«Արասի» միջանցքի ենթակառուցվածքների կառուցում,

📍Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցում,

📍Իրան-Ադրբեջան-ՌԴ էլեկտրահաղորդման գծերի սինխրոնացում։

Տարածաշրջանային իրադրության առնչությամբ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին միջամտության։

📍Երկուստեք հնչել են երկկողմ հարաբերությունները դրվատող խոսքեր։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ահմադիանը նաև շնորհավորել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ։

🔍Այլ՝ ավելի հետաքրքիր մանրամասներ առայժմ չկան։

@IRI2day
🇮🇷🇦🇲Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևանում վերահաստատել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը դեմ լինելու Իրանի դիրքորոշումը:

🔸Ահմադիանը նաև Իրանի պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հարավային Կովկասի երկրների միջև քաղաքական, անվտանգային, տնտեսական հարաբերությունների զարգացմանը և անհրաժեշտության դեպքում միջնորդել հակասությունների վերացման համար:

@IRI2day
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇮🇷🇷🇺Իրանն ու ՌԴ-ն այսօր «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին 20-ամյա պայմանագիր» են ստորագրելու: Ի՞նչ է սա ենթադրում:

➡️Թեհրանն ու Մոսկվան դեռ 2001թ. 10 տարի ժամկետով «ՌԴ և ԻԻՀ միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագիր» էին ստորագրել: Հետագայում այն ավտոմատ երկարաձգվել է:

➡️2021 թվականին՝ դեռ Հասան Ռոհանիի կառավարության օրոք, ռուսական կողմին առաջարկվել է ընդլայնել և ավելի մեծ ժամկետ սահմանել այդ պայմանագրի համար: Բանակցություններն հիմնականում ընթացել են Էբրահիմ Ռայիսիի կառավարության օրոք՝ նոր թափ ստանալով Ուկրաինայում պատերազմից հետո:

➡️Նախորդ պայմանագիրը բաղկացած էր 21 հոդվածից, նորը՝ 47: Սա լիովին բնական է՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՌԴ-ն ու Իրանը ամենատարբեր ոլորտներում զարգացրել են իրենց համագործությունը, և հենց այդ ընդլայնված ոլորտներն էլ, ըստ էության, արտացոլվել են նոր հոդվածներում (օրինակ՝ Իրան ռուսական գազի մատակարարում և փոխադրում, Հյուսիս-Հարավ միջանցքում համագործակցություն և այլն):

➡️Իրան-Չինաստան 25-ամյա համագործակցության փաստաթղթի նման, սա էլ ճանապարհային քարտեզ է լինելու. փաստաթղթում հիշատակված ոլորտներում համագործակցության համար կողմերը դեռ պետք է առանձին բանակցություններ անցկացնեն ու պայմանագրեր կնքեն: Այս առումով փաստաթուղթն ավելի շատ ամրագրում է երկկողմ համագործակցության ընթացիկ մակարդակն ու դրա հետագա խորացման պատրաստակամությունը:

⏺️Հատկանշական է նաև, որ Արևմուտքի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու փորձերի ֆոնին՝ իրանական կողմը փորձում է «փարատել» այս փաստաթղթի շուրջ հնարավոր մտահոգությունները. Իրանի արտգործնախարարը հայտարարում է, որ պայմանագրում շեշտը դրված է տնտեսական ոլորտի վրա և այն ռազմական դաշինք չի ենթադրում, նախագահ Փեզեշքիանն էլ հարցազրույց է տալիս ամերիկյան NBC-ին ու ընդգծում, որ Իրանը պատրաստ է բոլոր երկրների հետ, այդ թվում՝ եվրոպական կողմի հետ նման պայմանագրեր կնքել:

@IRI2day
📍Իրանում նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի պատճառը կասկածի տակ դնող խոսույթի ակտիվացման ֆոնին Իրանի ԶՈւ ԳՇ-ն նորից հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով, որ ուղղաթիռը վթարվել է եղանակային և աշխարհագրական բարդ պայմանների պատճառով:

«Որևէ այլ վարկած, այդ թվում՝ տեխնիկական խափանում, դիվերսիա, ահաբեկչություն, պայթյուն, ռադիոէլեկտրոնային ներգործություն և այլն, չի հաստատվել: Ուստի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց և խորհրդարանիի հարգելի պատգամավորներին խնդրում ենք զերծ մնալ ոչ պրոֆեսիոնալ, զգացմունքային և ոչ պատասխանատու հայտարարություններ անելուց, որը չի ունենալու այլ արդյունք, քան հասարակական կարծիքը խաթարելը, թշնամիների շահարկումների համար հիմքեր ստեղծելը»,- նշվել է ԶՈւ ԳՇ հայտարարությունում:

🔍ԻԻՀ խորհրդարանի պատգամավորից բացի, օրերս էլ Էբրահիմ Ռայիսիի թիկնապահի եղբայրն էր հայտարարել, որ եղբայրն անհանգստանում էր Ռայիսիի այցի առնչությամբ, «քանի որ Իսրայելն Ադրբեջանում բազա ունի»:

@IRI2day
🇮🇷🇦🇿Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի 16-րդ նիստը: Բովանդակային առումով առանձնապես նորություն չկա. հիմնականում քննարկվել են նախկինում եղած համատեղ նախագծերի/պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր, այդ թվում՝

➡️Իրանի, Ադրբեջանի, ՌԴ էներգահամակարգերի սինխրոնացում:

➡️Հյուսիս-Հարավ միջանցքում համագործակցություն: Այս թեմայով հունվարին 28-ին եռակողմ հանդիպում է լինելու Մոսկվայում:

➡️Նավթի, գազի ոլորտում համագործակցություն: Նախատեսվում է այս ուղղությամբ աշխատանքային խումբ ստեղծել:

➡️Արաքս գետի վրա ամբարտակների, ՀԷԿ-երի կառուցում/համատեղ շահագործում:

➡️Աստարայի երկաթուղային տերմինալի կառուցում: Այս առնչությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Նաև

🔸Հայտարարավել է, որ Աղբանդ-Քալալեհ ավտոմոբիլային կամուրջը կարող է գարնանը շահագործման հանձնվել:

🔸 Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել մինչև 1000 մգվտ էլեկտրաէներգիա մատակարարել Իրան, որտեղից էլ այն կմատակարարվի Նախիջևան:

🔸Իրանական կողմը ցանկություն է հայտնել առաջիկա 5 տարում երկկողմ առևտրի նշաձող սահմանել 10 մլրդ դոլարը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել արտոնյալ պայմաններով առևտրի համար ( 2024-ին Իրան-Ադրբեջան առևտուրը 580 մլն է կազմել):

📌Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախորդ նիստի մասին մանրամասն՝ այստեղ:

@IRI2day
🇮🇷🇦🇿Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետը հանդիպել է Թեհրանում Բաքվի դեսպանի հետ և բողոք հայտնել Իրանի ու իրանցիների նկատմամբ «Ադրբեջանի որոշ շրջանակների ու անձանց բացասական գործողությունների և անհարգալից հայտարարությունների» կապակցությամբ:

@IRI2day
🇦🇿🇮🇷Ադրբեջանն Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին նորից հրավիրել է ԱԳՆ։

📍Բաքվում դժգոհություն են հայտնել, որ երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանին հրավիրել են Իրանի ԱԳՆ ու «անհիմն բողոք» հայտնել։

📍Ադրբեջանական կողմը դժգոհել է , որ «ներողության փոխարեն Իրանում հակաադրբեջանական արշավը շարունակվում է»։

@IRI2day
❗️Ղազվինում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ և ուրբաթօրյա աղոթապետ Աբդոլքյարիմ Աբեդինին հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը չի նշվում, բայց մեդիադաշտում կան ենթադրություններ, որ այն պայմանավորված է իրանա-ադրբեջանական լարվածությամբ:

🔺Աբեդինին ավելի վաղ, ի պաշտպանություն Արդաբիլում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելիի, քննադատել էր Իլհամ Ալիևին` նրան անվանելով դավաճան, բռնակալ, ԱՄՆ և Իսրայելի վարձկան:

🔺Օրերս ադրբեջանական կողմը, երբ Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին հրավիրել էր ԱԳՆ, դժգոհություն էր հայտնել նաև Աբեդինի հայտարարությունների առնչությամբ:

@IRI2day
🇮🇷🇦🇿Հանդիպել են Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանային և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Կողմերն ընդգծել են, որ պետք է շարժվեն «որոշ թյուրըմբռնումների» վերացման, բազմոլորտ համագործակցության զարգացման ուղղությամբ։

@IRI2day
🇮🇷🇦🇿Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ընդգծել է, որ տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որևէ կերպ ընդունելի չէ:

📍Հաջիևին ընդունել է նաև արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քյամալ Խարազին: Նա շեշտել է, որ երկրները պետք է ուշադրություն դարձնեն իրենց հարևանների զգայունություններին և «անհանգստություն հայտնել Ադրբեջանում Իսրայելի ներկայության առնչությամբ»։

📍Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ վերահաստատել է, որ Իրանն աջակցում է բանակցությունների և տարածաշրջանի երկրների հնարավորությունների կիրառմամբ խնդիրների կարգավորմանը՝ առանց արտաքին ուժերի միջամտության:

@IRI2day
🇮🇷🇹🇷Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը հայտնել է, որ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան վերացնում է իրանական բեռնատարներից գանձվող հավելյալ մաքսատուրքերը, իսկ Իրանն իր հերթին թուրքական բեռնատարների համար վերացնում է լիքը բաքի պարտադրանքը:

Խնդրին վերջնական լուծում տալու համար 3 ամսվա ընթացքում կողմերը ձևավորվելու են համատեղ կոմիտե, որտեղ քննարկելու են վառելիքի գնի հաշվարկման և հարակից այլ հարցեր:

@IRI2day
❗️Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ ԱՄՆ հետ Իրանի բանակցությունների մասին.

«Նման կառավարության հետ չպետք է բանակցել: Դա խելամիտ չէ, պատվաբեր չէ»:

Խամենեին հիշեցրել է, որ Իրանը նախկինում ԱՄՆ հետ բանակցել ու համաձայնություն էր կնքել, որից հենց Թրամփի կառավարությունն է դուրս եկել:

«Դա փորձ է, օգտվենք այդ փորձից: Բանակցեցինք, զիջումներ արեցինք, բայց մեր նախատեսած արդյունքը չստացանք»,- ասել է Խամենեին:

@IRI2day
📌Միջուկային բանակցությունների հարցը կրկին փակուղում է

📍Դեռ ամիսներ առաջ Իրանը միջուկային բանակցությունները վերսկսելու հարցով քննարկումներ էր սկսել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Նույնիսկ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Իրանի կառավարությունը շարունակում էր ընդգծել, որ պատրաստ է բանակցությունների՝ փոխադարձ շահերի հիման վրա։ Այդ դիրքորոշման համար կառավարությունը նաև պահպանողականների լայն քննադատությանն էր արժանացել։

📍Այժմ, երբ Թրամփը հայտարարել է, որ որդեգրում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականություն, իսկ ԻԻՀ առաջնորդն էլ կարգադրել է, որ ԱՄՆ հետ բանակցելը խելամիտ չէ, Իրանի կառավարությունը փոխել է հռետորաբանությունն ու ասում է, որ Վաշինգտոնի հետ չեն բանակցելու:

🔶Սա իրականում սպասելի էր. երբ Թրամփը խոսում է բանակցությունների մասին, նկատի ունի ավելի շատ ոլորտներ ընդգրկող բանակցություններ, քան միջուկային գործարքը ներառում էր։ Այդպես էր 2018-ին, երբ Թրամփի վարչակազմը 12 պահանջ էր ներկայացրել Իրանին՝ հայտարարելով, որ միայն դրանց կատարման դեպքում ԱՄՆ պատրաստ կլինի նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ:

🔸Այդ պահանջների թվում էր բալիստիկ հրթիռների արտադրության, ուրանի հարստացման, տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցության դադարեցումը և այլն:

📍Նման պահանջներն Իրանի համար եղել և մնում են անընդունելի, ինչը նվազագույնի է հասցնում բանակցությունների հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, սա մեծացնում է այլընտրանքային սցենարների հավանականությունը, որոնցից մեկը կարող է լինել ոչ միայն ռազմական գործողությունների վտանգը, այլև Իրանի ներսում բողոքի ալիքի կազմակերպումը: Վերջինիս համար շարժառիթները շատ են՝ տնտեսական մինչև հանրային-սոցիալական խնդիրներ:

@IRI2day
2025/02/28 00:46:38
Back to Top
HTML Embed Code: