Telegram Group Search
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում բեռնատարն ընկել է կամրջից՝ իր հետ «տանելով» նաև մի քանի մարդատար ավտոմեքենա

3 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանի տարբեր մասերում ընթանում է տրանսպորտի ապօրինի թանկացման դեմ բոյկոտը

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները բարձրանում են ավտոբուսներ ու կոչ անում չվճարել 150 դրամ ուղեվարձը։

@ArmeniaSputnik
ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) «ղեկավարել են մի խումբ անհեթեթ արմատականներ», հայտարարել է Դոնալդ Թրամփը

Իլոն Մասկն ավելի վաղ գործակալությունն անվանել էր հանցավոր կազմակերպություն և ձախ արմատական մարքսիստների որջ: Նա USAID -ին մեղադրել է կենսաբանական զենքի, այդ թվում ՝ COVID-19-ի ոլորտում հետազոտությունները ֆինանսավորելու մեջ:

@ArmeniaSputnik
Բեյոնսեն «Գրեմմի» է շահել 2024 թվականի լավագույն ալբոմի համար

Մրցանակի արժանացել է նրա Cowboy Carter ձայնասկավառակը։ Երգչուհին նաև հաղթել է «Լավագույն քանթրի ալբոմ» և «Լավագույն քանթրի դուետ» անվանակարգերում՝ Մայլի Սայրուսի հետ «II Most Wanted» երգի համար։

Քենդրիկ Լամարն ամենաշատ մրցանակներն է ստացել. նրա «Not Like Us» երգը հաղթել է հինգ անվանակարգերում, այդ թվում ՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ» եւ «Լավագույն երաժշտական տեսահոլովակ»:

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվեց

Այն վնասվել էր 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական հրետակոծությունից հետո։

Հիշեցնենք՝ Ջերմուկում փետրվարի 1-7-ն անցկացվում են
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Երևանում օդում չտարբերակված փոշու քանակությունը հունվարին սահմանային թույլատրելի արժեքը գերազանցել է առավելագույնը երկու անգամ. Տիգրան Ավինյան

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Առնվազն մեկ մարդ զոհվել է, երեքը՝ տուժել Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրի առաջին հարկում դեռևս չպարզված սարքի պայթյունի հետևանքով

@ArmeniaSputnik
Հայաստանում վերսկսվում են ջրծաղկի դեմ պատվաստումները (ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք երկրում չեն արվել). առաջին փուլում այն կստանան 1 տարեկան երեխաները

Դա պայմանավորված է վերջին տարիներին ջրծաղկի դեպքերի աճով:

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Խուլիգանության կասկածանքով ձերբակալվել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացի. ՆԳՆ

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Առնվազն մեկ մարդ զոհվել է, երեքը՝ տուժել Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրի առաջին հարկում դեռևս չպարզված սարքի պայթյունի հետևանքով @ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մահացածին դեռևս չի հաջողվում ճանաչել. նրա դեմքը խիստ վնասված է

Նախնական տվյալներով սակայն՝ պայթյունի հետևանքով մահացածը կարող է լինել ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Նահապետի Սարգսյանը:

Այլ տվյալներով՝ Սարգսյանը ծանր վիրավորվել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Տուժածների թվում պահակներն ու դռնապանն են։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
«Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մահացածին դեռևս չի հաջողվում ճանաչել. նրա դեմքը խիստ վնասված է Նախնական տվյալներով սակայն՝ պայթյունի հետևանքով մահացածը կարող է լինել ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի հիմնադիր…
ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը ողջ է, դա հաստատել է իրավապահ մարմիններում RT-ի աղբյուրը:

Նախնական տվյալներով՝ նա ծանր վիճակում հիվանդանոցում է։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը ողջ է, դա հաստատել է իրավապահ մարմիններում RT-ի աղբյուրը: Նախնական տվյալներով՝ նա ծանր վիճակում հիվանդանոցում է։ @ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արմեն Սարգսյանը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները

Տուժել է նաև նրա թիկնապահ Օլեգ Կասպերովիչը. նա հոսպիտալացվել է ծանր վիճակում:
49-ամյա Կասպերովիչը գտնվում էր «Խաղաղապահ» բազայում։ 2024 թվականի հուլիսին նա կյանքին և առողջությանը սպառնացող սպառնալիքներ է ստացել։

@ArmeniaSputnik
Հայաստանի ռազմական բժիշկները մասնակցում են Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող զորավարժություններին. ՊՆ

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Արմեն Սարգսյանը պայթյունի հետևանքով կորցրել է ձախ ոտքը, նա կոմայի մեջ է

Պայթուցիկները «Ալ առագաստներ»-ում կարող էին տեղադրվել մուտքի նախասրահում գտնվող բազմոցի կամ բազկաթոռի մեջ: Այս մասին է վկայում տուժածների վնասվածքների բնույթը։

Ըստ աղբյուրների ՝ գրեթե բոլոր տուժածներն ունեն ոտքերի վնասվածքներ. երկու վիրավորների մոտ առկա են սրունքի բաց կոտրվածքներ, պայթյունի հետևանքով Արմեն Սարգսյանի ոտքը պոկվել է:

Պայթուցիկ սարքը մինչև 1 կգ տրոտիլային հզորություն է ունեցել։

@ArmeniaSputnik
Հանրությանը նախապատրաստում են, որ ասեն՝ Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսպես մեկնաբանեց «Ազատություն»* ռադիոկայանի աղմկահարույց ռեպորտաժը։

«Պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ։ Արցախը տալուց առաջ հայտարարում էին, որ Արցախի հարցը վաղուց լուծված էր, տրված էր իրենցից առաջ, բանակցությունները միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար։ Հիշո՞ւմ եք այս բարբաջանքները։ Դրա արդյունքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց»,–ասաց ԱԺ պատգամավորը լրագրողներին։

«Ազատություն» ռադիոկայանն օրերս ռեպորտաժ է պատրաստել ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա։ Հրապարակման էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Այդպիսով իբրև թե ԼՂ–ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին` հանձնվում Ադրբեջանին։

* ՌԴ-ում ունի օտարերկրյա գործակալի կարգավիճակ


@ArmeniaSputnik
2025/02/03 09:58:52
Back to Top
HTML Embed Code: