group-telegram.com/vomamartuni/26
Last Update:
📅 Հունվարի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի դպրոցների և Մշակույթի տների միջև տեղի ունեցավ «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի և «ՈՄԱ Մարտունի» ՌՀԿ-ի կողմից Հայոց բանակի 33-րդ տարեդարձին նվիրված օդամղիչ զենքերով հրաձգության մրցույթը, որին մասնակցեցին 21 կառույց։
📌 Առաջին 3 պատվավոր հորիզոնականներն են զբաղեցնում՝
🥇 1-ին տեղ՝ Ներքին Գետաշենի Մշակույթի կենտրոնի սան Իսպիրյան Արամեն
🥈 2-րդ տեղ՝ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Միքայելյան Մոնթեն
🥉 3-րդ տեղ՝ Վաղաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Վարդանյան Արամը
🏆 Մեր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և ստացան նվեր՝ օդամղիչ զենքեր։
🕊️ Մեր շնորհակալությունը Հովիկ Հենրիկի Հարությունյանին, ով անմահ հերոս Հենրիկ Հովիկի Հարությունյանի հայրն է, մեր հաղթողներին պարգևատրեց իր որդու անվանական մեդալներով։
👏 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։
📣 Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նրանց նորանոր հաջողություններ։
BY ՈՄԱ Մարտունի / VOMA Martuni

Share with your friend now:
group-telegram.com/vomamartuni/26