Telegram Group Search
Դետք | Detq
🔺Միքայել Սրբազանը՝ այս պահին․ ըստ տեղեկությունների՝ նա ուղևորվում է Քննչական կոմիտե։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ակնհայտ է, որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է կատարվում։ Հիմա ընթացակարգն այսպես է լինելու երբ սրբազանը ներկայանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան կալանքի հարցը լուծելու համար։ Դա դատարանում քննվելու է, որոշվելու է նա կալանավորվելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր գնահատմամբ սա ակնհայտ քրեական ապօրինի հետապնդում է։ Սրբազանի համար փաստաբանական թիմ է ձևավորված։ Մենք ամեն ինչ կանենք սրբազանի պաշտպանությունն իրականացնելու համար»,- ասաց փաստաբանը։
‼️Դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք
🔺Իրանը մտադիր չէ վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

https://detq.info/arm/irane-mtadir-che-versksel-amn-i-het-mijowkayin-cragri-sowrj-banaktsowtyownnere
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩ԱԱԾ աշխատակիցները շրջապատել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Մայր Աթոռում հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև
🚩Եկել են իմ հետևից, ես կգնամ. Աջապահյան

«Ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք չեմ թաքնվել և չեմ թաքնվելու ոչ մեկի հետևում։ Ես սպառնալիք չեմ, սպառնալիքը կառավարությունում է։ Ես չեմ ուզում վտանգել իմ եղբայրներին։ Եթե եկել են իմ հետևից՝ ես կգնամ, իսկ հոգևորականները կհետևեն ինձ»,- Մայր Աթոռում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
🚩Սրբազանը գնալու է մեր փաստաբանի հետ, իսկ մենք գնանք վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումները կանենք մեր հետագա գործողությունների համար։

Գարեգին Բ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Հանե՛ք ձեր դիմակները, դուք քրիստոնյա՞ եք, թե՞ չէ. Մայր աթոռում հավաքված քաղաքացիներն ամոթանք են տալիս ԱԱԾ հատուկջոկատայիններին, որոնք փորձում են մտնել վեհարան։
‼️Հոգևորականները, Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները կանգնել են դռների մոտ ու թույլ չեն տալիս, որ իրավապահները տանեն Միքայել Սրբազանին
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔺Հրմշտոց, բախում դարպասների մոտ. քաղաքացիները թույլ չտվեցին Աջապահյանին հեռացնել Մայր Աթոռից

Նա վերադարձավ վեհարան։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Հայր մեր, որ յերկինս ես... վեհարանի մոտ հավաքված քաղաքացիները միահամուռ աղոթում են, եկեղեցականները շարական են երգում...
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ Անդադար հնչում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի զանգերը
🔺Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում… մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը. Վարուժան Գեղամյան

https://detq.info/arm/nkarowm-patkervac-mardik-esor-mez-en-pastpanowm-mez-boloris-spasvowm-e-amenavat-stsenare-varowzan
🔺Մյուս անգամ Էջմիածինը գրոհելիս երևի ադրբեջանական «Կոմանդո» ջոկատին էլ օգնության կանչես. ադրբեջանագետ

https://detq.info/arm/myows-angam-ejmiacine-grohelis-erevi-adrbejanakan-komando-jokatin-el-ognowtyan-kanches-adrbejanaget
🚩Փաշինյանը և նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօրվանից պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐ. Լևոն Զուրաբյան

https://detq.info/arm/pasinyane-ev-nra-kp-akan-spasarkownern-aysorvanits-piti-kochven-enicher-levon-zowrabyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թվաց, թե հաղթանակը հեշտ տրվեց, և մոռացանք, որ մեր պատերազմը չի ավարտվել»:

Իմ ապրած պատերազմը | Միքայել Աջապահյան

📹 Ամբողջական տեսանյութի հղումը՝https://youtu.be/zIXLb3IRqZw
«Ինչո՞ւ չեն ձերբակալում նրանց, ովքեր 100-ից ավելի եկեղեցի ու վանք նվիրեցին կամ ծախեցին թշնամուն»:


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը:

https://detq.info/arm/node/11862
🔻Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է.

«Ս. Էջմիածնի վրա ոստիկանական զորքով գրոհելու սցենարը չգիտեմ՝ որտեղ է գրվել՝ դրսո՞ւմ, թե՞ ներսում։ Բայց սցենարիստներն, անկասկած, անգետիկներ են. նրանք, կարծես թե, ոչ միայն չեն ուսումնասիրել հայոց և համաշխարհային պատմությունը, այլև ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է քրիստոնեական եկեղեցին։

Չգիտեն մի պարզ ճշմարտություն՝ քրիստոնեական հավատքն ու եկեղեցին ուժեղանում են առավելապես հալածանքների և քաղաքական ճնշումների պայմաններում։

Եվ ահա, Փաշինյանի ու նրա թիմակիցների «հանճարեղ» գործողությունների արդյունքում Հայոց եկեղեցու վարկը բարձրացավ աննախադեպ աստիճանի՝ հետխորհրդային շրջանի ողջ ընթացքում։

Իրոք որ՝ անքննելի են Աստծո գործերը. երբեմն Նա նույնիսկ ծանծաղամիտների միջոցով է գործում»։
«Ներկա բարդ կացությունից դուրս գալու որպես առաջին քայլ Վեհափառ Հայրապետն իր խորհրդակցությունները պիտի շարունակի կուսակցությունների և կազմակերպությունների, բնականաբար, նաև Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդությունների առաջը առնել և հանդարտ մթնոլորտի մեջ հարցերը լուծել»:
Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայտարարության մեջ:

https://detq.info/arm/node/11863
««Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,-նշվում է հայտարարության մեջ։

https://detq.info/arm/node/11864
2025/06/30 19:01:39
Back to Top
HTML Embed Code: