group-telegram.com/varuzhandragoman/3127
Last Update:
Պետք չէ լինել մասնագետ, որ հեշտությամբ կռահես, որ այսօրվա Հայաստանում բռնելու, լռեցնելու, պիտակավորելու, հետապնդելու են բոլորին, ով ուզում է և պայքարում է անկախ Հայաստանի, այլ ոչ թե թուրքական վիլայեթ դառնալու համար: Ով չի վախենում իր կարծիքն ասել, որը կտարբերվի ներկայիս իշխանական գծից:
Այս նույն պատճառով հետապնդում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչ Էդգար Ղազարյանին: Էդգարը թիրախ է, ինչպես ավելի վաղ թիրախավորել են բազմաթիվ այլ գործիչների, ով ուներ մեծ լսարան:
Հետևաբար արդարադատության հետ կապ չունեցող այս գործը պետք է մերժել ու դատապարտել, եթե նույնիսկ Էդգարի տեսակետները չեք կիսում: Բայց չնկատել, որ սա սողացող բռնապետության հաստատում է, անհնար է:
Ու սա հասնելու է բոլորիս, եթե չդիմադրենք, որովհետև բռնապետությունը ամբողջական է:
Էդգարը չի կոտրվի կամ լռի, մենք` ևս:
Էդգարի դատը լինելու է Մասիվի դատարանում, այսօր, 15:00-ին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
BY Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Share with your friend now:
group-telegram.com/varuzhandragoman/3127