Telegram Group & Telegram Channel
❗️ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Սասունիկ գյուղում նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է․

Այսօր՝ փետրվարի 16-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Մհեր Մխոյանը և ցանկացավ օգնության ակնկալիքով ներկայացնել իր նպաստառու ընտանիքի գլխին եկած փորձանքը։

Ըստ նրա՝ իր անապահով ընտանիքով որոշել են խոզաբուծությամբ զբաղվել, տարածք են վերցրել վարձակալությամբ և 2 մայր խոզից ստացել են 23 հատ խոզ, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում անկել են հիվանդության պատճառով։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․«Վարձով վերցրած այդ տարածքում ունեի 2 մայր խոզ և 23 հատ՝ մորթի ենթակա, միջինը 60 կգ միս տվող խոզեր, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում հիվանդացան ու սատկեցին։

Դիմեցի սանիպիտկայանին, եկան, արձանագրեցին, հաշվեցին, որ մոտավոր 4,5 մլն դրամի վնաս եմ կրել ու ըստ նրանց՝ անկման պատճառը աֆրիկյան ժանտախտն է եղել։

Քաղաքապետարանը տրամադրեց տեխնիկա, ես էլ հաշմանդամ հայրիկիս հետ, սայլակով խոզերը տեղափոխեցինք ու թաղեցինք, քանի որ այդպես է պահանջում օրենքը։

Հարևաններիս խոզերը նույնպես վարակվեցին, բայց նրանցը մեկ, երկու հատով էին ու կարողացան իրացնել՝ մինչև կանկեին, իսկ ես ազնիվ մարդ եմ, չէի կարող ոչ մեկի խաբել, թե հիվանդ չեն ու մորթեմ, վաճառեմ։

Ես հաշմանդամ եմ, մի աչքս չկա, ընտանիքս անապահով է, նպաստով ենք ապրում, հիմա էլ այս դժբախտությունը պատահեց, չգիտեմ էլ որտեղից եմ փակելու կերի և մյուս պարտքերը։ Հույս ունենամ, որ պետությունը կփոխհատուցի ինչ որ չափով, հակառակ դեպքում չգիտեմ էլ ինչ եմ անելու»։

group-telegram.com/arcaxinfo/44069
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/44069

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

On Feb. 27, however, he admitted from his Russian-language account that "Telegram channels are increasingly becoming a source of unverified information related to Ukrainian events." Lastly, the web previews of t.me links have been given a new look, adding chat backgrounds and design elements from the fully-features Telegram Web client. So, uh, whenever I hear about Telegram, it’s always in relation to something bad. What gives? DFR Lab sent the image through Microsoft Azure's Face Verification program and found that it was "highly unlikely" that the person in the second photo was the same as the first woman. The fact-checker Logically AI also found the claim to be false. The woman, Olena Kurilo, was also captured in a video after the airstrike and shown to have the injuries. NEWS
from fr

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American