Telegram Group & Telegram Channel
🔥 Սյունիքը՝ «գետնի վրա»:

Երեկ տեղեկություն եղավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի շարք աշխատակիցներ գործադուլ են անում, պահանջելով աշխատավարձիի բարձրացում: Այսօր տեղեկություն տարածեցին կոմբինատի տնօրինությունն ու արհմիությունը ասելով, որ գործադուլի գործողությունը իրավաչափ չէ եւ հարվածի տակ է դնում կոմբինատի բնականոն գործունեությունը, ստեղծելով անգամ պարապուրդի ռիսկ:

Պետք է հուսալ, որ այս հարցը կկարգավորվի շատ արագ եւ կոմբինատի գործունեությունը չի խաթարվի: Եվ սա, ըստ էության ռազմավարական նշանակության հարց է, որտեղ իր դերը թերեւս պետք է ունենա նաեւ պետությունը: Առավել եւս, երբ պետությունը կոմբինատում ունի բաժնեմաս:

Բայց, անգամ անկախ դրանից, խնդրի նշանակությունն այնպիսին է, որ պահանջում է թերեւս բոլոր ուղղակի, թե անուղղակի կողմերի առավելագույն ջանք՝ արդյունավետ հանգուցալուծման եւ կոմբինատի աշխատանքի կայուն ընթացք ապահովելու համար: Եվ այստեղ պետության ուշադրությունը առաջնային է, որքան էլ զուտ իրավական առումով կարող է հարցը դիտվել գործատուի եւ աշխատակցի վեճ:

Եվ հարցն այն էլ չէ, որ խոսքը Հայաստանի արդյունաբերական հսկայի եւ թիվ մեկ հարկատուի անխափան աշխատանքի մասին է: Դա ինքնին չափազանց կարեւոր է, հատկապես այսօր Հայաստանի տնտեսությունում ներդրումային խիստ սակավության եւ Հայաստանի ծանր արդյունաբերական ներուժի ակնառու նահանջի պայմաններում:

Բայց, այստեղ կա նաեւ մեծագույն մի հարց՝ Սյունիքը: Զանգեզուրի կոմբինատն այդ իմաստով ունի ողնաշարային նշանակություն, որովհետեւ ապահովում է մի քանի հազար աշխատատեղ Հայաստանի համար ռազմավարական գերնշանակություն ունեցող մարզում: Այդ մի քանի հազար աշխատատեղը մուլտիպլիկատիվ էֆեկկտով նշանակում է մի քանի հազար ընտանիքի կայուն կենսագործունեություն, հետեւաբար Սյունիքի համար ժողովրդագրական հենման կետ:

Մենք հաճախ ենք խոսում Սյունիքի մասին, ռիսկերի, անվտանգության համար անհրաժեշտ քաղաքական եւ այլ քայլերի մասին, բայց գետնի վրա Սյունիքը պահողը լինելու է տնտեսությունը եւ խոշոր ներդրումային, արդյունաբերական նախագծերը: Այլ կերպ ասած, Սյունիքի անվտանգոությունը նախ եւ առաջ այնտեղ ապրող մարդն է, ժողովրդագրական պատկերը, հետեւաբար՝ մարդկանց այնտեղ պահող միջոցներն ու ռեսուրսները:

Եվ Զանգեզուրի կոմբինատն այդ իմաստով ըստ էության անփոխարինելի միջոց է այդ հարցում: Հետեւաբար, այդ միջոցի անխափան եւ կայուն աշխատանքի հարցը պետական նշանակության հարց է:👇

group-telegram.com/badalyanrakurs/1893
Create:
Last Update:

BY Hakob Badalyan

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1893

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

The regulator said it has been undertaking several campaigns to educate the investors to be vigilant while taking investment decisions based on stock tips. Founder Pavel Durov says tech is meant to set you free Sebi said data, emails and other documents are being retrieved from the seized devices and detailed investigation is in progress. The regulator said it has been undertaking several campaigns to educate the investors to be vigilant while taking investment decisions based on stock tips. There was another possible development: Reuters also reported that Ukraine said that Belarus could soon join the invasion of Ukraine. However, the AFP, citing a Pentagon official, said the U.S. hasn’t yet seen evidence that Belarusian troops are in Ukraine.
from fr

Telegram Hakob Badalyan
FROM American