group-telegram.com/HayaQve/4607
Last Update:
⚡️Հայաստանում ազգային կարգավիճակով մշակութային կազմակերպություն չի լինելու
Վարչախումբը հետևողականորեն մեզ զրկում է ազգային դիմագծից։ Ու հետո չասենք, թե ապիկար են, ու այս քայլերը դիտավորյալ չեն։ Հունվարի 22-ին Ազգային Ժողովն օրենք է փոխել, որով բացառիկ նշանակություն ունեցող մշակութային կազմակերպությունների «ազգային» կարգավիճակը չեղարկվում է: Ներկայում այդպիսի կարգավիճակ ունեն, օրինակ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի ազգային գրադարանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և այլն։
•Հանրության կողմից բարձրացված աղմուկից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավորները մոլորեցնող հայտարարություններ արին՝ մոտավորապես այն բովանդակությամբ, թե իբր օրենք չի ընդունվել Օպերայի և բալետի թատրոնի, Սունդուկյան թատրոնի և մյուս կազմակերպությունների անվանումներից ազգային բառը հանելու մասին, մինչդեռ նրանք մոլորեցնում են` «ազգային» բառը հանվում է:
#ՀայաՔվե
BY HayaQve ՀայաՔվե
![](https://photo.group-telegram.com/u/cdn4.cdn-telegram.org/file/BsVawCwCo83E2vqtaV13-vO_sTEjAE1coT3DvyuQL6cRGmXECfW7-KAAmy10vnDIxAHKO3HYQCttqT0ZBOV6rpFYVyLpCXKMAjjpRvPLPtFd5yI4i4lsoIbferQqrv6Ji9R32Yn_rp0hlJdO0JokFQs5_eimVyIGYaa74-ABVMclwhYIFSgOd3KDMW9boz1zMgv0LU83x9V-0M6IaQU7f30YB-fibAaD1tgKVGmCSP03SLEqOi9yso3gJ_dN7-R-R9t0zEczXExjfs4SFdQpdhQ6kz2AGPjIRZmTlsQG6QnzWFYmHBBkwQ8cDO0dID-LqarwfsfCdldQnKRIDVWb_A.jpg)
Share with your friend now:
group-telegram.com/HayaQve/4607