Telegram Group & Telegram Channel
👆/Մաս 2/

Եվ ինչո՞ւ միայն հեռավոր գյուղերում աշխատող տատիկ-պապիկները. Հայտարարագիր ներկայացնելը խնդիր է դառնալու բազմաթիվ քաղաքացիների համար։ Նրանք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ, մտնեն հարկայինի էլեկտրոնային համակարգ, գեներացնեն իրենց հաշվետվությունը, ստուգեն ճշտությունը, չգրանցված եկամուտներն ավելացնեն, հաշվարկեն դրանց դիմաց գոյացող հարկերը, որից հետո էլեկտրոնային եղանակով ստորագրեն։

Ստորագրելու համար էլ՝ տեխնիկական հնարավորություններ են պետք, որոնք շատերը, բնականաբար, չունեն։

Սա դեռ միայն հայտարարագիր ներկայացնելու տեխնիկական մասն է՝ ավելի լուրջ գլխացավանքը հետո է սկսվելու, երբ անցնեն հայտարարագրերի իսկության ճշգրտմանն ու չհայտարարագրված եկամուտների դիմաց հարկերը վճարելու պահանջ ներկայացնեն։

Այն, որ ժամանակին հայտարարում էին, թե եկամուտների համընդհանուր հայտարարագրումը հարկման նպատակ չունի, չի արվում քաղաքացիներին հարկելու համար, ինչպես միշտ, խաբում էին։ Փափուկ բարձ էին դնում մարդկանց գլխի տակ։ Այսօր արդեն խոստովանում են, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման հիմնական ու առաջնային նպատակը քաղաքացիների եկամուտների հարկումն է։ Դրա համար էլ սկսել են հարկայինի նոր լծակներ վերապահել։ Քաղաքացուն վերաբերելու են այնպես, ինչպես հարկատուի։

Վերջերս կառավարության նիստում՝ Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացիներից թաքուն, հավանություն տվեցին Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած մի օրենսդրական նախաձեռնության, որով հարկայինին նոր լիազորություններ են վերապահվում՝ քաղաքացիների եկամուտների նկատմամբ հսկողություն սահմանելու ու հարկային պարտավորություններ առաջադրելու համար։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում քաղաքացին կդառնա հարկայինի, այսպես կոչված՝ թեմատիկ ուսումնասիրման առարկա։ Նպատակը հարկային հսկողության իրականացումն է ու եկամուտների հարկումը։

Անհատապես բոլորին կդնեն հարկային խիստ վարչարարության տակ։

Արդեն հարկատուներին հարկային տեռորի ենթարկելով չեն բավարարվում, տեռորի կենթարկեն նաև քաղաքացիներին։ Եկամուտների հայտարարագրումը կդարձնեն գործիք՝ նաև իրենց իրականացրած այս ազգակործան քաղաքականության հակառակորդներին ու ընդդիմացողներին պատժելու համար։

/168.am/

@arcaxinfo

group-telegram.com/arcaxinfo/43416
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/43416

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

In the United States, Telegram's lower public profile has helped it mostly avoid high level scrutiny from Congress, but it has not gone unnoticed. For Oleksandra Tsekhanovska, head of the Hybrid Warfare Analytical Group at the Kyiv-based Ukraine Crisis Media Center, the effects are both near- and far-reaching. In addition, Telegram now supports the use of third-party streaming tools like OBS Studio and XSplit to broadcast live video, allowing users to add overlays and multi-screen layouts for a more professional look. Soloviev also promoted the channel in a post he shared on his own Telegram, which has 580,000 followers. The post recommended his viewers subscribe to "War on Fakes" in a time of fake news. The company maintains that it cannot act against individual or group chats, which are “private amongst their participants,” but it will respond to requests in relation to sticker sets, channels and bots which are publicly available. During the invasion of Ukraine, Pavel Durov has wrestled with this issue a lot more prominently than he has before. Channels like Donbass Insider and Bellum Acta, as reported by Foreign Policy, started pumping out pro-Russian propaganda as the invasion began. So much so that the Ukrainian National Security and Defense Council issued a statement labeling which accounts are Russian-backed. Ukrainian officials, in potential violation of the Geneva Convention, have shared imagery of dead and captured Russian soldiers on the platform.
from hk

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American