Telegram Group Search
Պե՛տք է հաղթենք հանուն նրա, որ ձեր զավակներն ապրեն, պե՛տք է հաղթենք, որ դուք չզգաք այն ցավը, որ զգացել ու զգում ենք մենք։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է զգացել ծնողն իր որդուն երկրորդ կամ երրորդ անգամ վերահուղարկավորելիս։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է զգում անհետ կորածի կինը, զավակը, ինչ է զգում գերու ծնողը, կինը․․․ Պատկերացնո՞ւմ եք Արցախում շիրիմ թողած մարդու վիշտը․․․ Զգալ չեք կարող, բայց պատկերացնել կարող եք։ Եվ եթե այս ցավը՝ մեր ցավը համարենք բոլորինս, համոզված եմ՝ կհաղթենք։

Աստղիկ Գալեյան
«Ո՛վ Տեր, զորություն տուր Քո ծառային, պահպանիր աղախնուդ որդուն, և ինձ բարության նշան ցույց տուր։ Թող իմ և մեր ատելիները տեսնեն և ամոթահար լինեն, որ Դու՝ Տե՛ր, օգնեցիր և մխիթարեցիր մեզ։
Աստված, անօրենները հարձակվեցին մեզ վրա, բռնակալների ամբոխները հետապնդեցին ինձ և Քեզ իրենց առջև Աստված չհամարեցին։
Դու՝ ո՜վ Տեր, օգնեցիր ու մխիթարեցիր մեզ, առաջնորդիր ինձ Քո ճանապարհով, որ կարողանամ ընթանամ Քո ճշմարտությամբ և սիրտս ուրախանա՝ ակնածելով Քո անունից» (Սաղմոս 85:16-17, 14, 11)

Իմ շա՛տ սիրելի ժողովուրդ, հավատարիմ և հարազատ մարդիկ, հայրենիք ու պատիվ ունեցող մարդիկ, մեր Սրբազան պայքարի հզոր մարդիկ,
այս ընթացքում անցել եք զանազան զրկանքների, հալածանքների, կալանավորումների, բռնաճնշումների, վիրավորումների միջով, բայց չեք ընկճվել, չեք հուսահատվել, չեք կասկածել ու տատամսել։ Ընդհակառակը՝ ավելի եք զորացել, ավելի եք լցվել կամքով, համբերությամբ, համառությամբ, որովհետև այս պայքարն ու շարժումն անձերի, կուսակցությունների, կազմակերպությունների մասին չէ, այլ Հայրենիք ու Պատիվ ունենալու և Հաղթանակի մասին է։

Բագրատ Սրբազան
Այս ամբողջ պայքարի ընթացքում իմ ծնկաչոք աղոթքն է եղել մեր հաղթանակած Տիրոջը՝ թույլ չտալ հուսախաբվելու և հուսախաբելու, հուսահատվելու և հուսահատեցնելու, կասկածելու և կասկածվելու, մոլորեցնելու և մոլորեցվելու, չշեղվելու ճշմարտության և արդարության ճանապարհներից, չսարսափել այն ահռելի քանակի լուտանքներից, զրպարտություններից, հայհոյանքներից և ատելությունից, ուրացումներից, դավաճանություններից և ներքին հարվածներից, որոնք ոչ թե խարխլել, այլ առավել զորացրել են, առավել ամրացրել ու առավել իմաստնացրել են՝ առիթ դառնալով ինքնամաքրման և ինքնասրբագրման։

Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր, այս մեծ պատվի և ճանապարհի համար, որը կերազեր ունենալ յուրաքանչյուր մահկանացու, յուրաքանչյուր մարդ, ինչպիսին որ դուք եք, իմ սիրելի՛ հարազատներ։

Բագրատ Սրբազան
Այս պայքարը սկսվել է «Տավուշը հանուն հայրենիքի» անունով՝ Կիրանցից, Ոսկեպարից, Բաղանիսից և շատ շուտով դուք այն վերանվանեցիք «Սրբազան Պայքար», որի առանցքն է Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստված։

Այս պայքարը ծնունդ առավ հայրենահանձման հանցագործությունը կանխելու և վերջ դնելու համար՝ գաղափարական հենք ունենալով Հաշտության, Ճշմարտության և Արդարության համար պայքարի հավատամքը՝ ընդդեմ ստի և կեղծիքի, թշնամության և ատելության՝ հստակ համոզումով, որ

Ճշմարտությունը հաղթելու է ստին,

Արդարությունը՝ կեղծիքին,

Հաշտությունը՝ թշնամությանը,

Բարիքը՝ չարիքին,

Սերը՝ ատելությանը, և հետևաբար,

Հոգին ՝ «դուխին»,

Իրական Հայաստանը՝ ֆեյսբուքյան Հայաստանին,

Տաճարը՝ փողոցին,

Եռագույնը՝ սև ու սպիտակին,

Եվ վերջապես, Հոգևոր Հայաստանը՝ «նոր Հայաստանին»։

Հետևաբար, մեր պայքարը մնալու է ոչ միայն չարիքին իշխանազրկելու, այլև և հատկապես արժեքային և քաղաքակրթական փոփոխություններ բերելու առաքելության մեջ, որում իշխանազրկումը փոքր բաղադրիչ է, բայց մեծ խոչընդոտ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այսօր՝ այս պահին այլևս ավելորդ եմ համարում անդրադառնալ այն անթիվ, անհամար մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին, սոցիալական անարդարության դրսևորումներին, բոլոր կոռուպցիոն ռիսկերին, բազմաբնույթ ստերի շքերթին, Հայրենիքի՝ Արցախ աշխարհի կորստին, արցախցի մեր քույրերի և եղբայրների զրկանքներին, հազարավոր զոհերին, անհայտության մեջ գտնվողներին և մեր հերոսների անթաղ մարմիններին, գերության և պատանդառության մեջ գտնվող եղբայրներին և ռազմաքաղաքական ղեկավարությանը, իրավապահ համակարգի ապօրինություններին, որոնց գագաթնակետ, ամոթի և խարանի «թագն ու պսակը» հունիս 12-ի վայրագությունը և սեփական ժողովրդի դեպ զենքի կիրառումն էր։

Հունիսի 12-ն ամբողջությամբ և վերջնականապես բացահայտել է նեռի և իր գործակալների արյունատենչ և ժողովրդասպան դեմքը։

Հայտնեմ ձեզ, որ մենք իրավական գործընթացներ ենք սկսել և հետապնդելու ենք մինչև վերջ՝ հասնելու այս հանցագործությունն իրականացնողների խստագույն պատժին՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի հովանավորություն են նրանք վայելում այսօր։

Բագրատ Սրբազան
Այո, այսօր մենք ապրում ենք գողացված ուրախության, գողացված պատվի և գողացված կենսագրության ժամանակներում, և այսօր խոսելու եմ մեր անելիքների մասին.

1. Մայիս ամսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է կամ մարում է՝ ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, իսկ ոմանց մոտ էլ՝ կասկածներ և տագնապ։

Ցանկանում եմ հստակ, մեկ անգամ ևս ու ընդմիշտ արձանագրել՝ այս շարժումը նո՛ր է սկսում, և եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա ԿՅԱՆՔ է։ Եվ այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ է և համբերատար է, ով պատրաստ է զոհաբերության և զրկանքների, որովհետև սա ճշմարտության համար պայքար է և ոչ ոք, ոչինչ չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից։ Եվ երանի նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։
2․ ՀՀ գործող վարչախմբի կողմից սահմանադրական կարգն ու պետության հիմքերը քայքայող գործողությունները պետք է համարժեք արձագանք ստանան, և մենք կոչված ենք վերականգնելու սահմանադրական կարգը մեր երկրում։ Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։

3․ Պետք է ձևավորել նոր իշխանությունը, որը կձևավորվի ըստ արժանիքների՝ դառնալով «ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՈՒՆԱԿՆԵՐԻ» կառավարություն։

4․ Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։

Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու ներազգային համերաշխությունը՝ ներառելով Սփյուռքի մեր ներուժը, բացառելով անընդունելի բարքերի և համակարգերի վերադարձը, վերածվելով բարոյական հասարակության, որտեղ մեր որդիները հավասար կլինեն օրենքի և մահվան առջև, որտեղ մարդու արժեքը կգնահատվի ոչ թե ինչ ունենալով կամ ում ճանաչելով, այլ իր՝ ով լինելով։
5․ Մենք պետք է դառնանք երկարաժամկետ և կայուն խաղաղության դրոշակակիրը։

Մենք կարող ենք և պետք է կառուցենք այդ ճանապարհը։ Ե՛վ կարող ենք, և՛ պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր արդար և իրական իրավունքը, որից էլ կբխի արդար և իրական խաղաղությունը։

6․ Այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը կարելի է վերադարձնել իրական բանակցություններով, արցախյան հիմնախնդիրը միջազգային քննարկումների օրակարգ բերելով, Արցախի ժողովրդի՝ հավաքական կերպով, անվտանգ և արժանապատիվ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքը վերականգնելով, Ադրբեջանում պահվող մեր գերիներին ու պատանդված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տուն վերադարձնելով, ադրբեջանական զինուժին ՀՀ տարածքից դուրս մղելով։
7․ ՀՀ-ն պետք է հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին՝ արտաքին հարաբերությունները կառուցելով ուժային կենտրոնների համադրման և ոչ թե հակադրման, դաշնակցային և գործընկերական կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով՝ առանցքում ունենալով միայն և միայն Հայաստանի պետության շահը և հայկական օրակարգը։

8․ Վաղվա Հայաստանում պիտի գործի «այլևս երբեք»-ի սկզբունքը՝ որպես համակարգ, որպես մտածողություն և գործողությունների ուղենիշ՝ ներառելով ներքին և արտաքին անվտանգությունը, արդյունավետ քաղաքական, կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական համակարգերն ու ինստիտուտները։
9․ Մենք պե՛տք է և կարո՛ղ ենք մեր հաստատակամությամբ մեր հասարակությանը ազատագրել պարտության ճիրաններից։ Պարտված մարդը և հասարակությունն այս չարիքի իշխանության և թշնամու երազանքն են։ Մենք միմյանց ձեռք բռնած մեր հասարակությունը պիտի դուրս բերենք պարտվածի հոգեբանությունից և զոհի հոգեվիճակից։

Եվ մեր պայքարն ու շարժումը հենց այդ առաքելությունն է իրականացրել և շարունակում է իրականացնել։

Այսօր գրվում է մեր ժողովրդի և պետության պատմությունը։

Դժբախտաբար, այս իշխանության «շնորհիվ» այդ պատմությունը գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում։ Մեր պայքարի առանցքային ուղերձն է՝ և ես ապագայից եմ նայում մեր այսօրվան, որ մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում, հենց այս պատճառով է մեր պայքարը Սրբազան, հենց դա է մեր ուժը և կարողությունը։
Մեր շարժումը հիմա սկսվում է այս դահլիճից, և այստեղ ներկա յուրաքանչյուր ոք կոչված է անկեղծնալու իր և Աստծո, մեր նահատակների և մեր պատմության առջև՝ որպես կրող այս պայքարի, որպես իր անձնական պայքարը, որպես կազմակերպիչ, մարտիկ և քարոզիչ, որպես դեսպան և գալիքին անմնացորդ հավատացող։

Մայիսի 4-ից շարժվել ենք Երևան։ Այսօր այստեղ՝ այս վայրում հազարավորներով ենք սկսում և վերսկսում մեր կյանքի ընթացքը։ Մեր կյանքն ու տառապանքը մեզ պիտի մղեն ուրախությամբ գործելու, որովհետև կոչված ենք փոփոխության և ազատագրման։

Քննարկումների, վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների, հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։
Եկել է ԲՌՈՒՆՑՔՎԵԼՈՒ և գործելու ժամանակը։

Այսպիսով, որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ ի մասնավորի սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, մեր համակարգող խորհրդի և տարբեր մարդկանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում։

Բագրատ Սրբազան
Սիրելի՛ ժողովուրդ, այս ընթացքում պատրաստ եղեք մեր երկրի առջև վեր հառնող ցանկացած իրավիճակի ու զարգացումներին համարժեք արձագանքելու։ Մենք սխալվելու իրավունք չունենք։ Մեր պայքարը նոր մոտեցումներով և նոր մեթոդաբանությամբ, քայլ առ քայլ հաղթանակներով պիտի հասնի սահմանված վերջնարդյունքին՝ զուգորդված քաղաքական լուծումների հնարավոր տարբերակներով։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Եվ ամփոփելով՝ ցանկանում եմ հստակ շեշտել․ այս պայքարի՝ Սրբազան պայքարի, ոմանց ուղեղներին անհասանելի «մահ կամ հայրենիք» պայքարի, այո՛, ինձ համար «մահ կամ հայրենիք» պայքարի բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալները ԻՄՆ են, միայն և բացառապես ԻՄԸ, իսկ ձեռքբերումները, հաղթանակներն ու Հաղթանակը՝ ՁԵՐԸ, միայն և միայն՝ ձերը, և ուրիշ ոչ ոքինը, շատ սիրելի՛ ժողովուրդ։

Բոլոր վայրէջքների տերը ես եմ, բոլոր վերելքների և հաղթանակների տերը՝ դուք։

Բագրատ Սրբազան
Հաղթանակ՝ ընդդեմ ստորացման և նվաստացման

Հաղթանակ՝ ընդդեմ չարիքի

Հաղթանակ՝ ընդդեմ հայրենազրկման

Հաղթանակ՝ ընդդեմ անարդարության

Հաղթանակ՝ ընդդեմ ստի

Հաղթանակ՝ հանուն վերածնունդի

Հաղթանակ՝ հանուն ճշմարտության


Հաղթանակ՝ հանուն արդարության

Հաղթանակ՝ հանուն մեր նահատակ հերոսների

Հաղթանակ՝ հանուն մեր իղձերի և երազանքների, որոնք ավելին են, քան մեր սահմանափակ կյանքի ճղճիմ ժամանակները։

Հաղթանակ՝ հանուն հայի և Հայաստանի

Հաղթանա՛կ ամենուր և ամեն տեղ, ամեն ինչում և ամեն ժամ։

Հաղթանա՛կ, հաղթանա՛կ և հաղթանա՛կ․․․

Ո՜վ Տեր, ուղղիր մեր ընթացքը դեպի խաղաղություն, դեպի արդարություն և ՀԱՂԹԱՆԱԿ։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սրբազան պայքարի մեծ հավաքից հետո քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Բագրատ Սրբազանը՝ պայքարի համակիր երիտասարդների հետ, որոնք իրենց ուսերին կրեցին Մարզահամերգային համալիրում կայացած մեծ հանդիպման ողջ աշխատանքները։
Հունիսի 12-ի՝ ոստիկանապետության բռնարարքների շղթան և կապանքները, ենթադրվում էր, որ մեզ պետք է վհատեցնեին, մենք պետք է լքենք շարքերը, բայց այդ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ «Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված»-ը ամեն քայլափոխին հոգում, մտքում ու սրտում ունեցող ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել։

Աբրահամ Գասպարյան
Գլխավոր պայքարը սկսվելու է այս չարիքին իշխանազրկելուց հետո։ Այդ ժամանակ է երևալու, թե ինչքան ենք մենք պատրաստ մեր ամեն ինչը զոհաբերելու, որպեսզի ունենանք ազատ, իրապես անկախ, ոչ պատրանքային, անվտանգ ու ինքնիշխան պետություն։

Աբրահամ Գասպարյան
«Սրբազան պայքարը» քաղաքական մի կուսակցությունը մյուսով փոխարինելու մասին չէ։ Սա գաղափարների ու տեսակի պայքար է, լույսի պայքարն է խավարի դեմ։

Հայաստանն ուժեղների ու չհանձնվողների հայրենիքն է, այդպես եղել է հազարամյակներով, այդպես է նաև հիմա։

Արեգա Հովսեփյան
Ես չգիտեմ՝ երբևէ իմ հայրական տան շեմին կանգնելո՞ւ եմ, թե՞ ոչ։ Ես չգիտեմ՝ աշխարհի ամենապարզ ու մաքուր երինքին նայելո՞ւ եմ, թե՞ ոչ։ Ես չգիտեմ, թե երբևէ գրկելո՞ւ եմ իմ հոր գերեզմանի սառը քարը, թե՞ ոչ, բայց դա գեթ մեկ թիզ ինձ հետ չի պահում, որպեսզի շարունակեմ իմ պայքարը։ Այսօր իմ պայքարը Մայր Հայաստանի անկախության ու պետականության պահպանման համար է։

Ճակատագիրն ապացուցել է, որ չկա Արցախ առանց Հայաստանի, ու արդեն չի լինում Հայաստան առանց Արցախի։

Արեգա Հովսեփյան
2024/09/23 13:26:05
Back to Top
HTML Embed Code: