group-telegram.com/arcaxinfo/43390
Last Update:
🤦♂️🤡🤦♂️Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը.
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։
Նրա փոխանցմամբ՝ քննարկվել է 1056 կայքերի հասցե, որոնք պետք է արգելափակվեն։ Նպատակը իբր թե խաղամոլության դեմ պայքարն է։ Արգելափակման մեխանիզմներ կան նաև Կրիպտոարժույթների մասին օրենսդրական փաթեթում։
«Էսօր, Ինտերնետի Կառավարման Խորհրդի նիստն էր, նվիրված Հայաստանը #թվայինկոնցլագեր դարձնող օրենքներից մեկի քննարկմանը՝ արգելափակումների օրենքին։
Եթե չգիտեք. մենք արդեն ունենք ՀայԿոմՆադզոր։
Էդ ՀաԿոմՆադզորը քննարկում ա 1056 սայթի հասցե, որոնք պետք ա արգելափակվեն։ Նպատակը՝ խաղամոլության դեմ պայքարն ա։
Բացի դրանից, ըստ «օդում կախված լուրերի» արգելափակման մեխանիզմներ կան նաև Կրիպտոարժույթների մասին օրենսդրական փաթեթում (արգելափակվելու են օտարեկրյա բորսաները և չեյնջերը)։
Նաև արգեկափակումների մասին են երազում կաբելային հեռարձակողները (ստեղ էլ արգելափակվելու են սպորտային սթրիմինգները)»,- գրել է նա։
@arcaxinfo
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/43390