Telegram Group Search
🔴🔴🔴 Հայաստանում անցկացվել է Խաղաղության խաչմերուկի թեմայով համաժողով, որին ներկա են եղել նաեւ ԵՄ դեսպանի, կարծես թե մի քանի այլ միջազգային դիվանագետներ, որոնք ծառայում են Հայաստանում:

Ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանն ու բավականին հանգամանալից, ու ըստ էության կարծես թե որոշակի աննախադեպ հանգամանալիությամբ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի բնորոշ է այսպես ասած փորձագիտական, վերլուծական համայնքի որեւէ ներկայացուցչի, քան պետության առաջին դեմքի ելույթի:

Սա զուտ ինքնանույնականացմա՞ն խնդիր է, թե՞ Փաշինյանը միանգամայն գիտակցված է ընտրել այդ տարբերակը, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում այլեւս ունի ոչ այնքան պետական սուբյեկտության գործառույթ, որքան ավելի շատ իրադարձությունների ընթացքին հետեւելու եւ պարզապես «նժարի ծանրությունը» ճշգրիտ չափելու կամ քամու ուղղությունը ճիշտ որսալու խնդիր:

Ընդ որում, ինքնի այդ իմաստով համաժողովի անցկացման փաստն իսկ ուշադրության է արժանի: Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ ժամանակում է այն կազմակերպվել: Ենթադրաբար, զուտ դատելով վիզուալ պատկերից, լսարանի ծավալից եւ կազմից, միջոցառումը կազմակերպվել է թերեւս բավականին արագ, մեծ հավանականությամբ՝ օրերի ընթացքում: Կրկնեմ, սա ենթադրությունս է, զուտ վիզուալ տպավորություն, որը բնականաբար կարող է լինել սխալ:

Բայց, այդուհանդերձ հանգամանքը, որ Հայաստանը փաստացի այս փուլում կազմակերպում է «Խաղաղության խաչմերուկի» զգալիորեն աննախադեպ մանրամասն «ստուգաբանությամբ» պրեզենտացիա՝ վարչապետի ելույթի մակարդակով, ընդ որում վարչապետի ելույթն էլ՝ ավելի շուտ փորձագիտականությանը բնորոշ տրամաբանությամբ, պահանջում է ուշադրություն:

Դարձյալ, տպավորություն է, որ Երեւանն ինչ որ զարգացումների սպասումով՝ պարզապես փորձում է իր այսպես ասած դիրքը ներկայացնել՝ «որ հետո չասեն» տրամաբանությամբ:

Դա անշուշտ չի նշանակում, թե այն, ինչ սպասվում է կամ կարող է սպասվել՝ որպես զարգացում, լինելու է անպայմանորեն: Բայց, համենայն դեպս երեւանյան համաժողովի կամ այլ կերպ ասած՝ «թեմատիկ առումով զգալիորեն բացված բրոշյուրի» տրամաբանությամբ միջոցառման անցկացումը կարծես թե այն մասին է, որ Երեւանը համենայն դեպս գոնե փորձում է ապահովել իր տեղեկատվական «թիկունքը»:
🔴🔴🔴 Շատ հետաքրքիր...
⚡️🇮🇷🇮🇱Представитель верховного лидера Ирана Аятолла Сейед Хасан Амели: Согласно достоверным пророчествам, когда имам Махди (а) вместе с пророком Иисусом (мир ему) войдут в Иерусалим, 70 тысяч сионистов будут убиты в священном городе.

Рекомендация такова: пока есть воз- можность, оккупанты должны немед- ленно покинуть землю Палестины, иначе они попадут под меч имама Махди (а).
/#Израиль #Иран /

💙🔻 @sepah_pasdaran_ru
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💥Գործնականում զարմանալի չէ, որ միջազգային քաղաքականության հայաստանյան ընկալումներում դավանաքաղաքականությունը մատուցվել եւ մատուցվում է իբրեւ հետադեմ ծիծաղաշարժության առիթ։ Չէ որ միջազգային քաղաքականության ռեսուրսային հարաբերակցության մեջ իր շատ համեստ տեղն ու կշիռն ունեցող հայկական պետականությունը, էապես եւ հիմնավորապես "անհամեստ" լույսի ներքո է հայտնվում դավանաքաղաքական բաղադրիչի չափման տիրույթում։ Դա խիստ անցանկալի է Թուրքիայի եւ Ադրբեջանի, եւ հայկական պետականության անմիջական արեալում հենց նրանց "ողնաշարային" դերի վրա խաղադրույք կատարող ուժային կենտրոնների համար։ Ըստ այդմ, հնարավոր հիբրիդային բոլոր միջոցներով տարիներ շարունակ աշխատվել եւ աշխատվում է հայ հանրության եւ այսպես կոչված տնտեսական եւ քաղաքական էլիտաների, ընդհանրապես հասարակական֊քաղաքական միջավայրում առաջնորդող խմբերի հնարավորինս լայն շրջանակում դավանաքաղաքական ինքնագիտակցության ապամոնտաժման ուղղությամբ։ Ցավով պետք է նկատել, որ աշխատել ու աշխատում են ոչ առանց հաջողության։
⚫️⚫️⚫️ Դարձյալ զոհ բանակում: ՊՆ-ն հայտնում է, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Լավ, սա վերջ ունի՞, թե ոչ: Սա քաղաքական պատասխանատու ունի՞, թե՞ այդ հարցը միայն 2018-ից առաջի համար էր հետաքրքիր:

Ընդամենը օրեր առաջ, օրեր առաջ եղավ հերթական զոհը: Ընթացիկ տարում խաղաղ պայմաններում զոհերի թիվը հասնում է արդեն երեք տասնյակի:
🔥⚫️🔥 Ես հիշում եմ, թե ի՞նչ էին անում Սեյրան Օհանյանին բանակում ամեն մի զոհի համար, որ լինում էր խաղաղ պայմաններում, այսպես ասած ոչ կանոնադրական հարաբերության կամ դժբախտ պատահարի հետեւանքով:

Եվ ճիշտ էին անում, թեեւ ինքս նաեւ պարբերաբար հարց էի բարձրացնում, թե ինչու՞ միայն պաշտպանության նախարարին, այլ ոչ թե նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, որը զինուժի անմիջական ղեկավարն է:

Ինչու՞ էր այդ հարցադրումս էական, որովհետեւ այն ժամանակ կային մի շարք նախաձեռնություններ, որոնք կասկածվում էին հենց Յուրի Խաչատուրովի հետ առնչություն ունենալու եւ այդ համատեքստում Սեյրան Օհանյանին թիրախավորելու համար: Օհանյան-Խաչատուրով դիմակայությունը բավականին հայտնի էր: Ի դեպ, Սերժ Սարգսյանն ի վերջո հեռացրեց երկուսին էլ՝ 2016-ի սեպտեմբերի կառավարության փոփոխությամբ: Դա իհարկե արդեն այլ թեմա է:

Այո, զինուժում առկա հարաբերությունների համար հավասարապես պատասխանատու են թե պաշտպանության նախարարը, թե ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Բայց, այն հոծ խմբերը, որոնք արդարացիորեն աղմկում էին բանակում ամեն մի այդպիսի սեւ միջադեպի համար, այսօր ըստ էության չկան: Այսօր նրանք որեւէ կերպ չեն դնում թե պաշտպանության նախարարի, թե ԶՈԻ գլխավոր շտաբի պետի պատասխանատվության հարց:

Մնացել են հազվադեպ իրավապաշտպաններ, խմբեր, որոնք հետեւողականորեն շարունակում են բարձրաձայնել բանակում հարաբերությունների հարցը:

Ինչու՞ է այդպես: Այս հարցի պատասխանը թերեւս նաեւ այն երեւույթի մեջ է, որ տեղի ունեցավ 2018-ին, երբ «թավշյա հեղափոխությունից» հետո այսպես ասած քաղաքացիական հանրության մի զգալի մաս նույնքան թավշյա տրամաբանությամբ վերածվեց կամ կառավարող հանրության, կամ մերձկառավարական հանրույթի, տեղի ունեցավ այսպես ասած «քաղաքացիական բյուրոկրատիայից» անցում «պետական» կամ «մերձպետական բյուրոկրատիայի»:

Սա էլ անշուշտ Հայաստանի համար չափազանց կարեւոր խոսակցության առարկա է, թե տասնամյեկների ընթացքում հարյուրավոր միլիոն դոլարներով սնուցված քաղաքացիական սեկտորը որքանով է նպաստել Հայաստանում իրապես քաղաքացիական հասարակություն ձեւավորելուն եւ որքանով է իրականում ծառայել պարզապես սահմանափակ եւ ըստ էության փակ շրջանով մի միջավայր ձեւավորելուն, որի բուն զբաղմունքը եղել եւ առ այսօր շարունակում է լինել դե ֆակտո «քաղաքացիական բիզնեսը»: Ահա թե ինչու, նաեւ, այդ դաշտում գործունեության հայտ ներկայացրած մի շարք սուբյեկտներ մնացել են այդտեղ կարճ, չեն ստացել շարունակական ու հիմնարար ֆինանսավորում, որովհետեւ դոնորները հասկացել են, որ այդ սուբյեկտների նպատակը իրապես հասարակական համակարգային եւ մտածողական վերափոխումն է՝ հայաստանյան պետական օրակարգի առանցքով:

Սա իհարկե օրինաչափ է, որովհետեւ ի վերջո այդ դոնորները բարեգործությամբ չէ, որ զբաղված են եղել, այլ հենց իրեն շահերը առաջ մղելով:

Որպեսզի չշեղվեմ շատ, վերադառնալ ողբերգական, ցավագին տեղեկությանը: Այսօր մենք տեսնում ենք, որ ըստ էության չկա հանրային շոշափելի ճնշում այդ հարցում, չկա պատասխանատվության շեշտադրման, հարցադրման մասշտաբ: Որովհետեւ, չկա թերեւս կոնյուկտուրային նպատակահարմարություն, եւ ձայն հանում են միայն մշտաես այդ հարցերով զբաղվող եզակիները, որոնք իրենց հետեւողական գործունեությամբ դիմադրում են կոնյուկտուրային կաղապարներին:
🔴 Ես կարծում եմ, որ այդուհանդերձ ճիշտ կլինի, որ ցորենից անցում կատարվի ոչ միայն բրնձի: Չինաստանն իհարկե շատ կողջունի որոշումը, բայց կարող է դա դուր չգալ Հնդկաստանին:

Դրա համար, ցորենից հարկ է անցնել մի քիչ բրնձի, բայց մի քիչ էլ հնդկաձավարի (գրեչկա): Ի վերջո Հնդկաստանը մեր ռազմա-տեխնիկական հիմնական գործընկերն է եւ պետք չէ նեղացնել գործընկերոջը:

Իսկ ընդհանրապես, լավագույն տարբերակն իհարկե կլինի անցումը դեպի ողջախոհ ու լրջմիտ քաղաքականություն: Բայց, կարծես թե դրա թե ռազմավարաան պաշարի խնդիր կա, թե անգամ օրապահիկի:
💥 Տասնամյակներով, մի քանի տասնյակ կամ հարյուր հազար մարդ առնվազն տարին մեկ, իսկ շատերը մի քանի անգամ կամ անընդհատ՝ տարբեր ձեւաչափերով սեր են խոստովանել Երեւանին: Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հազար մարդ, ընդ որում այնպիսի հուզականությամբ, որ Երեւանը վարդագույնից նույնիսկ կարմրել է՝ որ այդքան սիրելի է:

Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հազարի սիրո այդ անվերջ խոստովանության ֆոնին, մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդ ավելի քան երկու տասնամյակ Երեւանը քաղաքաշինական առումով անվարան ու բարեհաջող բռնաբարել են ու շարունակում են անել դա:

Խալդ Աստծո մեծությամբ:
🔴🔴🔴 Պետրակովն այլեւս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Ֆեդերացիան է որոշել այդպես՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում տնային պարտությունից հետո:

Ընդ որում, որոշումը հայտարարվել է խաղից գրեթե անմիջապես հետո, կարծես թե նույնիսկ Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսին զուգահեռ:

Ըստ ամենայնի, ֆեդերացիայի որոշումը առավելապես պայմանավորված է եղել ընդամենը երկրպագուների դժգոհության սլաքը իր վրայից հանելու մտայնությամբ: Որովհետեւ, համենայն դեպս խաղի ընթացքի առումով պատկերն այնպիսին չէր, որ հավաքականը ձախողել էր խաղը, ամոթալի, անպատբավեր ֆուտբոլ էր խաղացել եւ դրա համար անմիջապես պետք էր հեռացնել մարզչին:

Ավելին, մինչեւ գոլ բաց թողնելը հավաքականն ուներ գոլ խփելու ավելի շատ հնարավորություն եւ մեկն օգտագործելու դեպքում կարող էր լինել այլ պատկեր:

Բայց, այլ պատկեր լինելու դեպքում դա կնշանակե՞ր, որ ամեն ինչ հաջող է: Իհարկե ոչ: Հետեւաբար, պետք է մարզչի, մարզչական շտաբի աշխատանքի համակարգային գնահատական:

Բայց, այդ դեպքում գուցե իրավիճակը հասնի նաեւ ֆեդերացիայի ղեկավար կազմի աշխատանքի որակին: Այդ պատճառով էլ խաղից անմիջապես հետո կայացվել է մարզչին հեռացնելու որոշում՝ երկրպագուների «գոլորշին բաց թողնելու» նպատակով:

Հետեւաբար, երկրպագուներն էլ, եւ առավել եւս ֆուտբոլային մասնագիտական հանրությունը, չպետք է «բաց թողնեն» իրավիճակը եւ հարցը պահեն համակարգային պահանջների տիրույթում, որպեսզի հավաքականների գլխավոր մարզիչները չդառնան ֆեդերացիաների ղեկավարների քավության նոխազներ:

Ընդգծեմ, հարցն այն չէ, որ Պետրակովն «ինչ աներ»: Ես բացարձակ համաձայն չեմ այդ շեշտադրմանը, թե այս հավաքականով ավելին հնարավոր չէ: Մարզչի խնդիրը հենց առավելագույն արդյունքի հասնելն է եւ պնդել, թե սա՞ է հավաքականի այս կազմի առավելագույնը, կարծում եմ հիմնավոր չէ:

Բայց, շատ կարեւոր է, որ հարցերը դրվեն եւ չափվեն համակարգային, ընդգրկուն շրջանակով, որովհետեւ մարզչի հարցում որոշումների էֆեկտիվությունը կախված է լինելու հենց այդ հարցադրումների որակից:
💥 Ժամանակակից աշխարհում ֆուտբոլը քաղաքականություն է՝ մեծ քաղաքականություն: Այդ շաղկապվածության մեջ է նաեւ, որ ֆուտբոլն այսօր տնօրինում է ահռելի ֆինանսական շրջանառություն: Փողը բերում է քաղաքականություն, քաղաքականությունը բերում է փող:

Հետեւաբար, երբ խոսում ենք ֆուտբոլի մասին, դա ամենեւին լոկ սպորտի մասին չէ, այլ նաեւ մեծ քաղաքականության, հետեւաբար՝ մեծ փողերի:

Ըստ այդմ, գործնականում բացառվում է, որ ֆուտբոլային տնտեսությունն ու կառավարումը լինեն տվյալ երկրի քաղաքականությունից դուրս, «անկախ»: Այդպիսի բան հնարավոր է այն դեպքում, երբ ֆուտբոլը կլինի պարզապես բացարձակ անտեսված մի ոլորտ տվյալ երկրում, եւ դա նույնիսկ հետաքրքիր չի լինի այդ երկրի հանրության համար (Հայաստանն այդպիսին չէ, այստեղ ֆուտբոլը ունի մեծ թվով երկրպագուներ, աենից պոպուլյար մարզաձեւն է), կամ երկիրն ինքը լինի մեծ քաղաքականության անցուդարձից հեռու (Հայաստանը այդպիսի երկիր էլ չէ):

Հետեւաբար, Հայաստանում ֆուտբոլը «դատապարտված» է լինել քաղաքականության շարունակությունը՝ մի կողմից արտացոլել այն, մի կողմից լինել շարունակությունը: Դա նշանակում է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը քաղաքական հարց է, դուր գա դա որեւէ մեկին, թե դուր չգա: Հետեւաբար, այդ հարցը ենթակա է քաղաքական նշանակության հարցերի լուծման, այդ առնչությամբ որոշումների «կառուցվածքային» տրամաբանությանը:
⚡️⚡️⚡️ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան արդեն այսօր պատրաստ է իրականացնել ռազմական գործողություններ Կորեաների բաժանարար գծի մոտ: Ըստ տեղեկության, Հյուսիսային Կորեան կարող է պայթեցնել Հարավային Կորեա տանող կոմունիկացիաները: Հարավկորեական հետախուզության այդ տեղեկությունը հատկապես ուշադրության է արժանի այն ֆոնին, որ կա Թայֆանի շուրջ, որտեղ Չինաստանն այսօր սկսել է խոշոր ռազմածովային զորավարժություն: Չինական ուժերը զորավարժության ընթացքում շրջապատում են Թայվանն ու այսպես ասած փորձարկում անհրաժեշտության դեպքում կղզին շրջափակելու, առանցքային նավահանգիստները արգելափակելու հնարավորությունը: Արդյո՞ք ասիախաղաղօվկիանոսյան գոտում Պեկինը եւ Փհենյանը կգնան իրավիճակը սրելու գործողության, այսպես ասած կանխարգելիչ տրամաբանությամբ՝ քանի դեռ ԱՄՆ ու Բրիտանիան չեն ավարտել այդ գոտում իրենց դիրքերի առավել ամրացման միտված գործողությունները:
💥 «Որտեղ հաց, այնտեղ կաց» հոգեբանությունը բնորոշ է, հատուկ է գործնականում բոլոր ժողովուրդներին կամ հանրություններին: Բոլորն էլ ձգտել ու ձգտում են այնտեղ, որտեղ ունեն իրենց սոցիալ-տնտեսական պահանջմունքների նվազագույնը բավարար ապահովման տարբերակ կամ հնարավորություն:

Կարծում եմ, դա բոլորովին հատուկ չէ միայն հայերիս:

Ավելին ասեմ, հայերը թերեւս այն քիչ ժողովուրդներից են, որոնք առավել շատ են կառչած իրենց բնակության վայրից, դժվարությամբ են կայացնում այն փոխելու որոշում, նույնիսկ հարեւան փողոց, թաղամաս կամ քաղաք տեղափոխվելու իմաստով:

Դա իբրեւ հատուկ բնութագիր պարբերաբար «վերարտադրելը» ընդամենը արդարացումներ են այն վերնախավերի համար, որոնք չեն կարողանում Հայաստանում ապահովել այն սոցիալ-հոգեբանական, տնտեսական միջավայրը, հասարակական համակեցության այն ուղենիշները, որոնք հանրագումարում կբերեն նվազագույն մի ներդաշնակության եւ կապահովեն ամուր կեցություն-կացությունը:
Hakob Badalyan
⚡️⚡️⚡️ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան արդեն այսօր պատրաստ է իրականացնել ռազմական գործողություններ Կորեաների բաժանարար գծի մոտ: Ըստ տեղեկության, Հյուսիսային Կորեան կարող է պայթեցնել Հարավային Կորեա տանող կոմունիկացիաները:…
💥💥 Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է տաքանալ:

Հարավկորեացի սահմանապահները կրակ են բացել հյուսիսկորեացիների ուղղությամբ, որոնք փորձել են պայթուցիկներ տեղադրել Հարավային Կորեայից Հյուսիսային տանող մի քանի առանցքային ճանապարհների վրա, դրանք պայթեցնելու համար:

Ըստ տեղեկության, այդ գործողությունը հյուսիսկորեացիներին հաջողվել է, թեեւ հարավկորեացիները կրակել են ուղիղ թիրախավորմամբ:

Կիմ Չեն Ընը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հարավկորեացի սահմանապահների կրակելու առնչությամբ, հայտարարելով, որ առաջիկայում կլինեն պատասխան գործողություններ:

Կորեական նոր պատերա՞զմ: Դա չափազանցությու՞ն է, թե՞ ամեն ինչ գնում է դրան: Ի վերջո, եթե ակտիվ խոսվում է իրան-իսրայելյան պատերազմի մասին, որը հիբրիդային մակարդակում արդեն առկա է, ինչու՞ չի կարող լինել կորեական նոր պատերազմ: Հատկապես, որ այստեղ մոտիվացիաները բավականին տեսանելի են գերտերությունների մակարդակում:

2023 թվականին Բրիտանիան ու Ճապոնիան ստորագրեցին պայմանագիր, որը երկկողմ ռազմական գործակցությունը խորացնելու, մասնավորապես միմյանց տարածքում ռազմական ուժեր ծավալելու, նաեւ համատեղ զորավարժությունների բնույթն ու մասշտաբը խորացնելու մասին էր: Դա տեղի ունեցավ Ճապոնիայի վարչապետի Լոնդոն այցի ընթացքում:

Ավելորդ է թերեւս ասել, որ այդ պայմանագիրը չի նշանակելու Ճապոնիայի ռազմական ծավալում Բրիտանիայում, այլ հակառակը՝ Բրիտանիային է տալու Ճապոնիայում, այլ կերպ ասած՝ ասիախաղաղօվկիանոսյան ռեգիոնում ռազմական ծավալումը խորացնելու հնարավորություն: Ինչու՞, որովհետեւ Լոնդոնը բնականաբար գնահատում է դա որպես իր աշխարհաքաղաքական դերակատարման ընդլայնման միջոց, այն մեծ դիմակայության ու վերափոխումների բովում, որ ծավալվում է աշխարհում: Բնականաբար, Բրիտանիայի այդ ջանքը անընդունելի է լինելու Չինաստանի եւ Ռուսաստանի համար, թե առանձին-առանձին, թե համատեղ անընդունելիությամբ:

Այստեղ է նաեւ Հյուսիսային Կորեայի ուղղությամբ Ռուսաստանի վերջին շրջանի աշխատանքի ինտենսիվիության ու խորության աճը: Ինչպես նկատել էի նախօրեին, չի բացառվում, որ պարզապես գնա կանխարգելիչ գործողություն, քանի դեռ բրիտանացիները չեն հասցրել ծավալվել, իսկ ամերիկացիները զբաղված են ընտրություններով ու Մերձավոր Արեւելքով:

Իհարկե ԱՄՆ տպավորիչ ռազմական ներկայություն ունի թե Ճապոնիայում, թե Հարավային Կորեայում: Բայց, Վաշինգտոնի համար ներկայումս ասիախաղաղօվկիանոսյան ռեգիոնում թեժացումը կլինի անհարկի, քանի դեռ հանգրվանային արձանագրումներ չկան ուկրաինական եւ մերձավորարեւելյան ուղղություններում:

Այստեղ հատկանշական է նկատել դեռ նախորդ տարի ամերիկյան բարձրաստիճան զինվորականների գնահատականների հանգամանքը, որոնք չին-ամերիկյան ռազմական բախումն անխուսափելի էին համարում, բայց 2025 թվականի հաշվարկով:

Ահա այդ համատեքստում, հնարավոր է, որ չինացիները եւ ռուսները այդուհանդերձ որոշել են «խփել առաջինը», եթե «խփոցին» անխուսափելի է, ինչպես ասում էր Պուտինը «պետերբուրգյան փողոցներից քաղաքծ իր դասի» մասին:

Դե, իսկ «խփողը», եթե իհարկե գործ ունենք այդ տրամաբանության հետ գործնականում, կլինի անշուշտ Հյուսիսային Կորեան: Որովհետեւ, հնարավոր է պարզապես խաղադրույքների տոտալ բարձրացման պրոցեսը պարզապես հասել է նաեււ ասիախաղաղօվկիանոսյան ռեգիոն, ինչը դեռ չի նշանակում պատերազմ նաեւ այնտեղ:

Հետեւենք:🇨🇳🇬🇧🇺🇸🇷🇺🇨🇷🇯🇵🇰🇷
💥Պատգամավորը, որը պատրաաստվում է դառնալ արդարադատության նախարար, բանակում խաղաղ պայմաններում զոհերի վերաբերյալ հարցին պատասխանում է, թե՝ այն վատ երեւույթները, որոնք կան հասարակության մեջ, մտնում են նաեւ բանակ:

Պատգամավորը, որն առաջինը պետք է լինի գործադիր իշխանությունից պատասխան պահանջող, որովհետեւ խորհրդարանի եւ դրա մանդատն ունեցողի գործառույթը հենց գործադիր իշխանությանը վերահսկելն ու հաշվետվություն պահանջելն է, զբաղված է բանակում կառավարման անորակությունն արդարացնելով, ընդ որում՝ փաստորեն «լեգիտիմացնելով» բանակում խաղաղ պայմաններում զոհ ունենալու երեւույթը:

Ի դեպ, նույն պատճառաբանությունը բերվում էր նաեւ մինչեւ 2018 թվականը, երբ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից կամ իշխանամերձերից շատ շատերը դժգոհությամբ եւ ընդդիմախոսությամբ հեղեղում էին այդ ժամանակ բանակում իրավիճակի համար պատասխանատուներին: Եվ ճիշտ էին անում: Որովհետեւ, պատճառաբանությունը, թե վատ բարքերը կարող են մտնել բանակ, ոչ միայն անհեթեթ է կառավարման տրամաբանության տեսանկյունից, այլ նաեւ պարզ մարդկային առաքինության:

Իհարկե վերոհիշյալ պատգամավորը այն ժամանակ աղմուկ բարձրացնողների շարքում չէր, որովհետեւ բարձրաստիճան պաշտոն էր զբաղեցնում Ճանապարհային ոստիկանությունում:

Իսկ մյուս աղմմկողների մի մեծ մասն այսօր սակայն, բանակում խաղաղ պայմաններում զոհ լինելու պարագայում պարզապես լռում է: Տելեգրամյան ալիքում անդրադարձել եմ, թե ինչու՞ է ստացվել կամ դասավորվել այդպես, թե ինչու՞ հիմա ավելի բարձր է լռելու, քան աղմկելու մոտիվացիան:

Ինչ վերաբերում է «պատճառաբանությանը», ապա զինված ուժերը հենց այն ինստանցիան են, որտեղ հենց պետք է առավելագույնս չեզոքացվեն հանրային արատները, վատ բարքերը, որովհետեւ ի տարբերություն այլ այսպես ասած հարթությունների, զինված ուժերում հարաբերությունները ենթարկվում են խստագույն կանոնակարգային սահմանափակումների, նաեւ հենց այդ նկատառումով՝ որ վատ, արատավոր բարքերը չստանան «ազատություն», ինչպես այսպես ասած քաղաքացիական կյանքում:

Հետեւաբար, եթե այդ բարքերը ունեն դրսեւորում, եւ բավականին հաճախակի ողբերգական դրսեւորում, ուրեմն չեն աշխատում նրանք, որոնք պատասխանատու են զինված ուժերում կանոնադրության աշխատանքի համար:

Հենց այդ պատասխանատվության հարցը դնելու առաջին, թիվ մեկ ինստիտուտը խորհրդարանն է, որտեղ արդեն պետք է հրավիրված լինեին զինուժի թե քաղաքական, թե ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները՝ բացատրություն ներկայացնելու:

Դրա փոխարեն սակայն, քանի որ Հայաստանում իրավիճակը գլխիվայյր է, խորհրդարանի պատգամավորներն են կատարում գործադիրի փոխարեն «բացատրողի» դերը:
🔥 Ինչ է ասում ԱԺ պեծամասնությունը ներկայացնող պատգամավորը: Մեղադրում է մամուլին, որ չի գովազդում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Դե, մի կողմ թողնենք այն, որ ինստիտուտը գովազդելը, հանրաճանաչ դարձնելը, ինստիտուտում կրթություն ստանալու գրավիչ կողմերը ներկայացնելը դա պետական գործ է, պետական անելիք: Որովհետեւ, այդ ինստիտուտի կադրերը պետք են պետությանը, նրանք պետք է ղեկավարեն հայկական բանակը, կառավարեն զինուժը տարբեր օղակներում:

Բայց, ինչն է առավել էականը: Պատգամավորն ասում է՝ չեք գովազդում, չեք ասում, որ ռազմական ինստիտուտ ընդունվողն ու ավարտողը բնակարան է ստանում, որ 500 հազար աշխաատավարձ է ստանում ինստիտուտն ավարտողը:

Զինուժի սպաների ու զինծառայողների սոցիալական կարիքների հարցը հույժ կարեւոր հարց է, եւ այստեղ չի կարող լինել ոչ մի այլ կարծիք: Բայց, երբ մարդը կամ մարդիկ պատկերացնում են, թե ռազմական համալսարան ընդունվելը պետք է գրավիչ դարձնել բնակարանով ու 500 հազար դրամ աշխատավարձով, դա ընդհանրապպես մտածողության ճգնաժամի ցուցիչ է:

Ռազմական գործին նվիրվելու առաջնային մոտիվացիան չի կարող լինել սոցիալական բարեկեցությունը: Սոցիալական բարեկեցությունը ապահովելը պետք է լինի այդ գործին նվիրվող մարդկանց հանդեպ պետական պարտավորությունը, բայց գործին նվիրվելու որոշման հարցում գլխավոր, գերագույն մոտիվացիան պետք է լինի արժեհամակարգային, գաղափարական, մտածողական:

Խոսքը բացարձակապես պարզունակ դասագրքային հայրենասիրության մասին չէ, այլ միանգամայն գիտակցված որոշման, որը կայացնող սուբյեկտը գնում է դրան միանգամայն գիտակցելով, որ դա ենթադրելու է ամենեւին ոչ սովորական կյանք, դա ենթադրելու է զորանոցային կյանք, կյանք հատուկ կանոնադրությամբ, երբեմն ընտանիքից կտրվածությամբ, եւ կյանք, որը կարող է վտանգվել նաեւ պատերազմի կամ ռազմական գործողությունների դեպքում:

Պետք է հասկանանք, ոչ ոք իհարկե պարտավոր չէ գնալ այդպիսի զոհաբերության, եթե զինապարտ չէ: Բայց, եթե մարդը պետության առաջ ռազմական առաքելություն է ստանձնում առավելապես սոցիալական բարեկեցության մոտիվով, ապա այդ մոտիվը կարող է լինել շատ հեղհեղուկ, եթե՝ Աստված մի արասցե, լինի պատերազմ կամ ռազմական լարում:

Կրկնեմ, պետությունը պարտավոր է ապահովել ռազմական առաքելություն ստանձնած սպաների եւ զինվորնների սոցիալական ապահովության եւ բարեկեցության պարտավորությունը, բայց առաքելություն ստանձնելու մոտիվը պետք է լինի այլ, եւ պետության պարտավորությունը թերեւս հենց այդ մոտիվը գեներացնելն է:

Մինչդեռ, լրագրողների հետ պատգամավորի խոսքը հուշում է, թե իրականում ինչ մտածողություն է առկա, ինչ կողմնորոշիչներ են մարդկանց գլուխներում, որոնք քաղաքականություն մշակողներն են, թե այդ, թե ընդհանրապես այլ ոլորտներում:

Ի վերջո, այլ բան թերեւս դժվար է սպասել, երբ ընդհուպ վարչապետի մակարդակով պետական բարձրագույն նպատակ եւ իմաստ է հռչակվում քաղաքացիների տնտեսական բարեկեցությունը:
🔴🔴🔴 Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել Քննչական կոմիտեի ղեկավարի եւ Տիգրանյան ու Մամիկոնյան փողոցների խաչմերուկում կարտոֆիլ վաճառողի միջեւ:

Երկուսն էլ աշխատանքային գործունեության ընթացքում ճակատագրական բախում են ունեցել Հովիկ Աղազարյանի հետ:
🔴🔴🔴 Հովիկ Աղազարյանն էր հայտարարել, որ Փաշինյանին ճանաչելուց հետո սկսեց հավատալ Աստծուն։ Փաստորեն, եթե Փաշինյանը հիմա չհեռացնի Քյարամյանին, Հովիկ Աղազարյանը քրիստոնեությունից կվերադառնա աթեիզմի գիրկը։
💥💥 Նիկոլ Փաշինյանը կհեռացնի՞ Արգիշտի Քյարամյանին:

Եթե դա տեղի չունենա, ապա կստացվի հրապարակային ապտակ ոչ միայն Հովիկ Աղազարյանին, այլ խորհրդարանական մեծամասնությանն ընդհանրապես: Սակայն, այստեղ թերեւս կա մի նրբերանգ: Ոչ թե խորհրդարանական մեծամասնությանն ընդհանրապես, այլ նրանց, որոնք եկել եւ մասնակցում էին այդ լսումներին, որի ժամանակ եղավ սկանդալը:

Իսկ այստեղ կա մեկ այլ ուշադրության արժանի նրբերանգ: Այդ լսումներին, որ կազմակերպել էր հենց ՔՊ մեծամասնության ներկայացուցիչ, պրոֆիլային հանփնաժողովի նախագահ Անդրաննիկ Քոչարյանը, մասնակցում էր մեծամասնության շատ փոքր շրջանակ: Հիմնականում այն շրջանակը, որը առնչվում է պրոֆիլային հանձնաժողովին կամ Անդրանիկ Քոչարյանին: Մինչդեռ, լսումների «իրավապահ ներկայացուցչականությունը» շատ բարձր էր, խորհրդարանի համար գուցե նույնիսկ աննախադեպ բարձր, երբ պարզապես լսումների է ներկայանում ոչ միայն իրավապահ կառույցներից մեկի ղեկավարը, այլ բոլոր իրավապահ կառույցների ղեկավարները, այսինքն այդ կառույցների առաջին դեմքերը:

Հասկանալի է, որ սա չէր կարող լինել առանց Նիկոլ Փաշինյանի հատուկ ցուցումի կամ հորդորի, որ լսումներին ներկայանան առաջին դեմքերը եւ որեւէ մեկը չբացակայի որեւէ պատճառաբանությամբ: Բայց,, ապահովելով իրավապահների այդպիսի բարձր ներկայացուցչականություն, պատգամավորների համարժեք ներկայացուցչականություն ապահովված չէր: Սա հետաքրքիր հանգամանք է:

Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ Քյարամյանին ագրեսիվության սադրել է Արփի Դավոյանի օգնականը, որ լսումների ժամանակ նստած է եղել Դավոյանի կողքին: Այն Դավոյանի, որին եւ որին աջակցող թեւին փաստորեն Նիկոլ Փաշինյանը ՔՊ մեծամասնությամբ շատ անհարմար վիճակում դրեց արդարադատության նախարարի պաշտոնի առնչությամբ:

Հիմա, այդ թեւին Փաշինյանը կհասցնի՞ երկրորդ ապտակը, պաշտոնանկ չանելով Արգիշտի Քյարամյանին:

Քյարամյանի առնչությամբ պետք է նկատի ունենալ թերեւս մեկ այլ էական նրբերանգ: Նա եղել է ԱԱԾ պետ, ընդ որում եղել է ԱԱԾ պետ 44-օրյա պատերազմի օրերին, գտնվելով Արցախում: Ճիշտ է, նա այդ օրերին էլ եղել է պաշտոնանկ, սակայն հաջորդիվ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ: Այլ կերպ ասած, իրավապահ համակարգի մի բարձրաստիճան պաշտոնից նա նշանակվել է մեկ այլ կառույցի ամենաբարձր պաշտոնի:
Hakob Badalyan
💥💥 Նիկոլ Փաշինյանը կհեռացնի՞ Արգիշտի Քյարամյանին: Եթե դա տեղի չունենա, ապա կստացվի հրապարակային ապտակ ոչ միայն Հովիկ Աղազարյանին, այլ խորհրդարանական մեծամասնությանն ընդհանրապես: Սակայն, այստեղ թերեւս կա մի նրբերանգ: Ոչ թե խորհրդարանական մեծամասնությանն…
🔴🔴 Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ անի Արգիշտի Քյարամյանին, երբ նա հունից դուրս է եկել դահլիճից ՔՊ մեծամասնությանը մերձ անձանց սադրանքի հետեւանքով՝ գործնականում վկաների կամ ականատեսների մեծ շրջանակի աչքի առաջ, ապա դա վատ ազդակ կլինի ուժային բլոկի մյուս ղեկավարներին:

Նրանցից որեւէ մեկը մեղմ ասած երաշխավորված չէ, որ ինչ որ խորհրդարանական միջոցառման ժամանակ մի որեւէ առիթով ինքն էլ չի ենթարկվի սադրանքի եւ դուրս չի գա հունից, արժանանալով փաստորեն նույնին՝ պաշտոնազրկման:

Հետեւաբար, Քյարամյանի պաշտոնանկությունը կբերի Նիկոլ Փաշինյանի հանդեպ ուժայինների վստահության խաթարման, անկախ, թե ներկայումս որքան ամուր է այդ վստահությունը:

Այդ իմաստով, թերեւս ավելի հավանական է, որ Փաշիննյանը նախընտրի հարվածը խորհրդարանականների խմբին, քան ուժայիններին:
2024/10/16 12:18:31
Back to Top
HTML Embed Code: