Telegram Group Search
Channel photo updated
«Մանթաշյանց» ԳՄ-ն ու Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել

«Մանթաշյանց» գործարարների միությունն ու Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել: Համագործակցության նպատակն է ՝ օրենսդրական դաշտում բիզնես ոլորտի բարելավումը, ինչպես նաև առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելը։

Հասարակական երկու միավորումների համագործակցությունը նպաստելու է բիզնես ոլորտի բարելավմանը նաև այն պատճառով, որ այդ գործունեության մեջ ներգրաված են ոչ միայն գործարարներ, այլ նաև հարկային ոլորտի գիտելիքների մեծ պաշար ունեցող փորձագետներ, ովքեր նաև հաճախ մասնկացում են պետական մարմինների գործունեությանը։ Հուշագրի ստորագրումը լայն հնարավորություններ է ընձեռում և համագործակցության ակնկալիքները դարձնում ավելի շահավետ երկու կողմերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։
ՊԵԿ-ը ներկայացրել 2023թ․-ի հունվար-հուլիս ամիսների հարկային ցուցանիշները

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:

Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%:
Հայաստանը շարունակում է ռուս զբոսաշրջիկների համար մնալ առաջատար դիրքերում

Հայաստանը ռուս զբոսաշրջիկների արտասահմանյան այցելությունների ցանկում դասվում է թոփ 7 երկրների շարքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ հետազոտության՝ Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար ամենահանրահայտ ուղևորությունների շարքում զիջում է Թուրքիային, սակայն առաջ է Ուզբեկստանից և Ադրբեջանից։

Ռուսաստանի սահմանապահ ծառայության հաղորդմամբ, զբոսաշրջային թոփ 3 երկրների շարքին են դասվել Թուրքիան, Աբխազիան և Ղազախստանը։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2023 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստան են ժամանել մոտ 546 հազար զբոսաշրջիկ, ինչը 74 տոկոսով ավելի է, քանի նախորդ տարի։ Նշվում է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների կեսից ավելին այցելում են Ռուսաստանից։
📶 Ինչպե՞ս կառուցել մեծ բիզնես ընդամենը մի քանի տարում։

📶 Ո՞րն է գործարարի հաջողության գաղտնիքը։

📶 Ի՞նչ անել, եթե ցանկանում եք հայտնվել հայկական բիզնեսի կենտրում։

«Մանթաշյանց» գործարարների միության նոր նախագծում դուք կստանաք այս հարցերի պատասխանները։

https://www.youtube.com/watch?v=saDBl08fi_E

«Բիզնեսի մարդիկ»՝ նոր հաղորդաշար։ Առաջինն իր գաղտնիքներով կիսվում է «Բիգ Փրոջեքթս» ընկերության հիմնադիր, տնօրեն Համլետ Խնկոյանը։

Բիզնեսի մարդիկ բիզնեսի գաղտնիքների մասին։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Բիզնես կոմունիկացիա։ Ինչու և ինչպես

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի հեղինակային հաղորդումը։

Այս թողարկման ընթացքում Միրաքյանը խոսում է բիզնեսում կոմունիկացիայի կարևորության մասին։

https://www.youtube.com/watch?v=R8M_zCnPpMg
Մեծ թիմ կառավարելու գաղտնիքները. Mantashyants open events

«Մանթաշյանց» գործարարների միությունը սեմինարների շարք է սկսում սկսնակ գործարարների համար։ Ինչպես ննշում է «Մանթաշյանց» ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը, իրենք ուզում են, որպեսզի մանթաշյանական հաջողակ գործարարներն իրենց փորձով կիսվեն այլոց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/2f-0X2xumfk
Հանգիստ Հունաստանում։ Որո՞նք են 2024-ի լավագույն առաջարկները

«Hot Tours» և «Open Greece» ընկերությունները Հայաստանում գործող տուրիստական գործալալություններին են ներկայացրել այս տարվա Հունաստանի լավագույն առաջարկները։

https://www.youtube.com/watch?v=jhiBHGphX7Q
Ավելի քան 300 բիզնեսմեն մեկ հարկի տակ. Mantashyants Business Weekend

Ապրիլի 20 ին Ծաղկաձորի Էյթի Էյթ հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Մանթաշյանց» գործարարների միության՝ ավանդական դարձած ֆորմատներից մեկը՝ «Mantashyants Business Weekend»-ը։ Այդ առիթով Ծաղկաձորում էին հավաքվել բիզնես ակումբի մոտ 300 գործարարներ, որոնց մի մասը Հայաստան էր ժամանել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։

https://youtu.be/egXaByt-_-M
Ի՞նչ է պետք բիզնես ունենալու համար. Խորհուրդ Մանթաշյանականից

«Մանթաշյանց» գործարարների միության անդամները կիսվում են իրենց բիզնես գաղտնիքներով՝ օգնելով սկսնակ գործարարներին զարգացնել իրենց բիզնեսը։
Live stream started
2025/04/10 07:19:11

❌Photos not found?❌Click here to update cache.


Back to Top
HTML Embed Code: